Օրվա լրահոսը

«ՏիկՏոկ» սոցիալական ցանցի միջոցով 12-ամյա աղջկա հետ շփման ժամանակ 32-ամյա տղամարդը խաբեությամբ աղջնակից պահանջել է մերկանալ, այդ ամենը լուսանկարել և ուղարկել իրեն․ ՔԿ

2021թ. հունիսի 12-ին Սյունիքի մարզի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ անհայտ անձը, 2021թ. հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցի միջոցով 12-ամյա աղջկա հետ շփման ժամանակ, կիսամերկ վիճակով տեսանկարահանել է նրան և այն հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել և ստացել է գումար: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի մի շարք

«Կարծում ենք՝ օգտակար կլինի վիճելի տարածքներից երկու կողմերի ԶՈՒ նահանջը»․ Շառլ Միշել

Հաջորդիվ սահմանազատումն է։ Հուսանք՝ սա էլ հնարավոր կլինի բանակցությունների, երկխոսության միջոցով

Մեկ տարի առաջ բոլորը անբովանդակ-կեղծ հայրենասիրության տիրույթում միասնական էին․ Վահե Հովհաննիսյան

Մեկ  տարի առաջ այս օրերին Տավուշում պատերազմ էր։ Հիմա դրա մասին ոչ ոք չի հիշում։ Մեկ տարի առաջ Նիկոլը Հայաստանը ներքաշեց խոշոր ավանտյուրայի մեջ։ Միջազգային փորձագետները և դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ դա ամենամեծ պրովոկացիան էր՝ պատերազմ հրահրելու համար։ Հուլիսից պարզ էր, որ մեծ պատերազմն անխուսափելի է։ Մոլորված ՈւԱԶ, լքված բարձունք, անպարտ հայ բանակ, տասնյակ

«Ոչ պաշտոնական աղբյուրներով՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին»․ Փաշինյան

Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաեւ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային եւ դեմարկացիային ուղղված աշխատանքները

«Չի եղել առհասարակ ատելության խոսք, չի եղել բռնության խոսք, հետեւաբար՝ անիմաստ է դրանց ազդեցության մասին խոսելը»

Հուլիսի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանն ավարտեց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Հայոց հայրենիք» եւ «Զարթոնք» կուսակցությունների՝ 2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Սահմանադրական դատարանի դատավորները հեռացան դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու։ «Առավոտ»-ը զրուցել է դիմումների քննության ընթացքում որպես երրորդ կողմ հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներից Սուրեն Գրիգորյանի հետ։ -Պարոն Գրիգորյան, ձեր ընդդիմախոսներից «Պատիվ

«Եթե Մակրոնն ավելի նախշուն մուրճով կես կատակով խոսեր, մեկ ժամ ավելի չէր մնա Ֆրանսիայի նախագահի պաշտոնում»․ իրավապաշտպան

Հույսներդ մի դրեք միջազգային հանրության անաչառության վրա, երբ խոսքը գնում է մեր նման երկրներում մարդու իրավունքների պաշտպանության մասին

«Նախիջեւանի կողմից ադրբեջանական զինուժի առաջխաղացման փորձերն առավել կոշտ արձագանքի կարժանանան մեր կողմից»

«Առավոտը» զրուցել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ: – 2021 թվականի հուլիսի 10-ին Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներն այցելեցին Արցախի օկուպացված տարածքներ, նկարահանումներ ունեցան Շուշիում: Արդյոք այս մեթոդով Ադրբեջանն ուզում է խեղաթյուրե՞լ հակամարտությունը եւ փորձում է իր զավթողական ծրագրի շուրջ շրջանա՞կ ձեւավորել: Կատարվածին համարժե՞ք է հայկական կողմի

«Վսեմաշուք, մշտամեծ, ամենանոր պարոն Գագիկ Ջհանգիրյան, մի մոռացեք, որ կյանքը ցիկլերով է ընթանում»․ Աղվան Վարդանյան

Այն, ինչ ձեռքերով, գումարած մեկ հոգու, արվել է Սահմանադրական դատարանի հետ, այն, ինչ անում եք այսօր դատական համակարգում, անսահման փառաբանության է արժանանալու

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

Հուլիսի 16-ին կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9680 քաղաքացու հետազոտություն, որից 942-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

«20 ոստիկաններով հարձակվել են Գեղամ Նազարյանի վրա, պառկեցրել, բերման ենթարկել»․ Էլինար Վարդանյան

Բերման են ենթարկել նաեւ ՀՅԴ-ի երիտասարդներին, որոնք գալիս էին մեր միջոցառմանը մասնակցելու

Արթուր Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՛ հայրենակիցներ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար, իմ որոշմամբ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Դա պատերազմի ընթացքում կենդանության

Սամվել Ճզմաչյանն իր ոսկե կանոնների, ընտանիքի, ընկերության ու խորհրդավոր դաջվածքի մասին

ԵվրոԱսիական համագործակցության ֆինանսաբանկային բիզնես ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանի հաջողության պատմությունը «Առավոտը» վերսկսել է «Հաջողության պատմություն» հաղորդաշարը` արդեն նոր տաղավարում: Այս անգամ հյուրընկալել ենք ԵվրոԱսիական համագործակցության ֆինանսաբանկային բիզնես ասոցիացիայի փոխնախագահ, Հայաստանի բանկերի միության նախկին նախագահ Սամվել Ճզմաչյանին: Քանի որ ձեւաչափը «առանց փողկապի» էր, զրույցն էլ թեթեւ էր, բայց բովանդակալից, պարոն Ճզմաչյանը որոշ դրվագներ հիշեց իր մանկությունից,

Նիրհել ենք և տառապում ենք ռոմանտիզմով․ Ալեքսան Մինասյանի կոչը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը

«Վերելք» կուսակցության նախագահ, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Ալեքսան Մինասյանի կոչը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը և հանրությանը։

Երկրների միայն մեկ երրորդն է միջոցներ ձեռնարկում, որպեսզի գնահատի տարրական և միջին մակարդակի կրթությանը հասցված վնասները․ ՅՈՒՆԻՍԵՖ

Աշխարհի գրեթե երեք երկրներից մեկում Քովիդ-19-ի հետևանքով դպրոցների փակումից հետո ծրագրեր չեն իրականացվել՝ ուղղված կրթության վերականգնմանը: Այս մասին նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային բանկի և ՏՀԶԿ «Քովիդ-19-ի հետևանքով դպրոցների փակման վերաբերյալ ազգային կրթական պայքարի ուսումնասիրություն» զեկույցում։ Միևնույն ժամանակ, հիմնականում միայն զարգացած երկրների մակարդակում, երկրների միայն մեկ երրորդն է միջոցներ ձեռնարկում՝ որպեսզի գնահատի տարրական և միջին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ճանաչված տենորը` իր եւ Կոնստանտին Օրբելյանի ամերիկյան գործունեության մասին

Հարցազրույց Պերճ Քարազյանի հետ – Ձեզ ինչպե՞ս ներկայացնենք՝ ամերիկաբնա՞կ, թե՞… Շուրջ մեկ տարի է՝ դուք Հայաստանում չեք, օրերս եք վերադարձել ԱՄՆ-ից, իսկ ձեր անվան շուրջ պտտվում են խոսակցություններ, թե 15 եւ ավելի տարիներ Երեւանի օպերային թատրոնում կարիերան սկսած եւ զարգացրած, խաղացանկային համարյա բոլոր ներկայացումներում գլխավոր դերերգերով հանդես եկած երգիչը իր գործունեությունը շարունակում է ԱՄՆ-ում, որքանո՞վ

ՊԵԿ աշխատակիցներն ուսումնասիրել են Microsoft BI ծրագրակազմը՝ ՊԵԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներում օգտագործելու համար

Մասնակիցները ծանոթացել են Microsoft BI գործիքակազմի առանձնահատկություններին

Բացվել է նկարչուհի Նելլի Ասատրյանի ստեղծագործությունների՝ գոբելեն և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը

Հուլիսի 16-ին Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվել է նկարչուհի Նելլի Ասատրյանի ստեղծագործությունների՝ գոբելեն և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 26-ը: Նկարչուհու անհատական ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնատար անձինք, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նկարիչներ, մշակութային

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի ու ավերածությունների կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի ու ավերածությունների կապակցությամբ։ Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Շտայնմայերին և Գերմանիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:   ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ

Արմեն Խաչատրյան. Սյունիքի գլուխը համայնքապետերը չեն, եւ նրանք չեն որոշելու այս պետական քաղաքականությունը. «Հրապարակ»

Հարցազրույց իմքայլական սյունեցի պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի հետ – Իշխանությունն իրագործում է ընդդիմության նկատմամբ խոստացած քաղաքական վենդետան․ մի քանի շաբաթ է՝ Սյունիքի համայնքապետերին հերթով կալանավորում են, ԱԱԾ-ն, բոլոր իրավապահ մարմինները զբաղված են նրանցով ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատով, մինչդեռ սահմաններին ամենաթողություն է, կրկին զինվորներ են անհետացել Սեւ լճի հատվածում, ադրբեջանական կողմը կրակում է, մարդ

5669 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք

Հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 298 դեպք, որոնցից 218 242-ն` առողջացած, 4559-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3386 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 263 393 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5669 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Ունենք 114 առողջացած

Մահացու հրազենային վիրավորում է ստացել 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը․ ՊՆ

Հուլիսի 16-ին, ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն

Կարեն Հովհաննիսյան․ Թշնամին անընդհատ փորձում է «բզել», ճեղքել, ցույց տալ, որ ինքն ավելի գերակա վիճակում է գտնվում, քան Հայաստանը․ «Հայկական ժամանակ»

Ադրբեջանն այս շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ միջադեպ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ռազմական մեկնաբան Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ միջադեպի հրահրման վայրի ընտրությունը պատահական չէ, պայմանավորված է նրանով, որ սա հայ-ադրբեջանական սահմանի՝ Երեւանին ամենամոտ գտնվող հատվածն է: Հովհաննիսյանը վստահ է նաեւ, որ այսպիսի տեղային գործողությունները վաղ թե ուշ բերելու են լայնամասշտաբ բախման: Մեր

Երբ քոչվորի հետ քաղաքակիրթ լեզվով ես խոսում, նա դրանից չի քաղաքակրթվում․ «Ազգ»

2021 թվականի արտահերթ ընտրություններում իր գլխավորած ուժի ստացած քվեն Հայաստանի ու Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ անվանելով` երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացել է այդ մանդատի բովանդակությունը. տարածաշրջանային հաղորդուղիների բացում, տարածաշրջանային կայունություն ու տեւական խաղաղության հաստատում: Բայց դրան, տեսեք մի, խանգարում է Ալիեւը, ու, առհասարակ, Ադրբեջանն ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու

Պարզվել մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների անցողիկ միավորները․ «Հայկական ժամանակ»

Ընդունելության քննության արդյունքներին անհամբերությամբ եւ մեծ հույսով սպասում են ոչ միայն բուհ ընդունվել պատրաստվող դիմորդները, այլեւ նրանց հարազատներն ու մտերիմները։ Բուհ ընդունվածների ցուցակները ուսումնական հաստատություններում պաշտոնապես կհրապարակվեն հուլիսի 18-ին: Սակայն լավատեղյակ աղբյուրներից «Հայկական ժամանակին» հաջողվել է պարզել մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների անցողիկ միավորները: Դրանք չնչին բացառությամբ վերջնական են, թեպետ հնարավոր է, որ բոլորվին չլինեն

Եվրամիությունն իր այդ քայլով «փափուկ» տեղավորվում է հարավկովկասյան թատերաբեմում եւ վճռական ձայնի իրավունք է պահանջում․ «Ազգ»

Տեւական ժամանակ լքված եւ անտեսված մնալուց հետո Հայաստանը կրկին հայտնվում է աշխարհաքաղաքական հետաքրքրությունների ծիրում: Արեւմուտքը, հանձին Եվրամիության, շաբաթավերջին անակնկալի բերեց բոլորիս՝ պաշտոնապես հայտարարելով, որ առաջիկա չորս տարիների ընթացքում մեր երկրին կտրամադրվի ընդհանուր՝ 2,6 միլիարդ եվրո գումար, որը աննախադեպ է Հայկական պետության պատմության մեջ: Այդ գումարը, ինչպես հայտարարեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ

Սահմանադրական Դատարանի նիստերն ու սփիւռքի երևակայութեան թռիչքները․ «Հայրենիք»

Ծանօթներիցս մէկն անցեալ տարի հետաքրքիր միտք յայտնեց. «Եթէ Հայաստանում ընտրութիւններին 10.000 դրամ փող էր բաժանուում, պարզ չի՞, որ այդ իմացել են նաեւ մեր թշնամիները: Եթէ առանձին մարդը ծախուում է այդքան գումարով, ապա կարելի է միլիոնաւոր դոլարներ ծախսել եւ գնել ողջ Հայաստանը»: Աւետիք Իշխանեան Հետաքրքրականէ աւելի հետաքրքրաշարժ են Սահմանադրական Դատարանի նիստերը, եթէ հայ չէք, իսկ եթէ

Զանգեզուր. ներքինն ու արտաքինը

Երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել հերթական, ինձ թվում է, առավել լկտի սպառնալիքներով Հայաստանի հասցեին: Ելույթ ունենալով Բաքվում՝ վերջին պատերազմի մասնակիցներին բնակարաններ բաշխելու արարողության ժամանակ, նա դարձյալ պնդեց, որ ամբողջ՝ իր ձեւակերպմամբ, Արեւելյան եւ Արեւմտյան Զանգեզուրը, ինչպես նաեւ՝ Սեւանն ու Երեւանը, ադրբեջանցիների պատմական հողերն են, ուր իրենք՝ ադրբեջանցիները, անպայման կվերադառնան, որի

Ծուռ հայելիների աշխարհում ենք հայտնվել․ «Փաստ»

Հանրային կյանքի բոլոր ոլորտներն էլ բարձիթողի իրավիճակում են, իսկ կառավարման համակարգը տոտալ ճգնաժամի մեջ է։ Դրանով պայմանավորված՝ լիովին անկանխատեսելի է դարձել, թե հաջորդ օրն արթնանալով՝ հանրությունն էլ ինչպիսի անակնկալի կարող է բախվել։ Տպավորություն է, թե ծուռ հայելիների աշխարհում ենք հայտնվել։ Գործող իշխանությունների պաշտոնավարման պայմաններում նույնիսկ ամենաանհնար թվացող երևույթը կամ ամենավատ երազը վաղը կարող է իրականություն

Արտաքին գործոց նախարարութիւնը գործնապէս կը մնայ անտէր եւ անտիրական, անգլուխ․ «Հայրենիք»

Պէտք կա՞յ յիշեցնելու, որ երկրի մը արտաքին գործոց նախարարութիւնը նո՛յնքան առաջնահերթ է, որքան ներքինը, պաշտպանութեանն ու այլ բանալի նախարարութիւններ: Արտաքին բեմին վրայ, յարաբերական աշխատանքը, իր լոպիինկով, փրոթոքոլային յարաբերութիւններով եւ հասարակական կապերով (PR .- Public Relations) անխուսափելիօրէն ու բացառապէս մեծ դերակատարութիւն եւ ազդեցութիւն ունի քաղաքական անցուդարձերուն եւ իրադարձութիւններուն վրայ: Դիւանագիտական ճկուն գործունէութիւնը կրնայ նոյնիսկ լուծել հանգոյցներ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031