Օրվա լրահոսը
Արմավիր-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել երեք մարդ, այդ թվում ոստիկաններ
«Սամանդ» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են:
Էտյուդ Օգսենի եւ իր գրքի մասին
Դեռ դպրոցական տարիներից աշխույժ, հարցասեր ու եռանդուն պատանին ակտիվորեն մասնակցում էր տարբեր միջոցառումների, սիրում էր խաղալ, նոր ընկերներ ձեռք բերել եւ միշտ շարժման մեջ էր, առաջադեմ էր ուսման մեջ՝ մանկության անհոգ լավ կամ վատ օրերի «հարահոսի» պատմություններում։ Ճիշտ է, տարիքին բնորոշ չափով նա հետեւում էր իրենց ընտանիքի նիստուկացին, ավագների կյանքին, բայց միշտ չէր, որ ամեն
Նորածնի վիճակը կայուն է, նվազել է թթվածնակախվածությունը, վատացում չկա
Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նորածին երեխա
Ucom-ը գերազանցությամբ է կատարել ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների հետ կապված տեխնիկական աշխատանքը
«Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գերազանցությամբ է իրականացրել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ 1500 տեղամասերից քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը և միաժամանակյա համացանցային ուղիղ հեռարձակումը նոր ստեղծված կայքի միջոցով։ Պայմանագրով նախատեսված 1500 տեսախցիկի փոխարեն տեղադրվել էին 1517-ը։ Ընտրություններում մասնակցած բոլոր քաղաքական ուժերին, ինչպես նաև պետական պատկան մարմիններին առանձին հնարավորություն է տրվել առցանց
«Իրականում սա խոսույթ է՝ լարվածության նոր օջախներ ստեղծելու մասին, Ադրբեջանը մարտահրավեր է նետում». Տաթեւիկ Հայրապետյանը՝ Ալիեւի սպառնալիքների մասին
Ադրբեջանի ԱԺ-ն ակնհայտորեն տարածքային հավակնություններ է ներկայացնում Սյունիքի մարզի նկատմամբ եւ փոխխոսնակի մակարդակով անվանում դա «ադրբեջանական հող», որտեղ իրենք պետք է վերադառնան: Այդ նույն թեզը շարունակում է Ադրբեջանի ղեկավարը: Եվ ահա այս թեզերով եւ գործելաոճով, երբ ՀՀ սուվերեն տարածք են ներթափանցել ադրբեջանական զորքեր, Ադրբեջանի նախագահը խոսում է խաղաղության մասին:
«Վարչապե՛տ, հեռացիր»․ Վրաստանում 4 հեռուստաընկերություն մեկ օրով դադարեցրել է հեռարձակումը. JAMnews
Չորս հեռուստաալիքների մարած էկրաններին առավոտից միայն մեկ հաղորդագրություն է՝ լրագրողների անունները, որոնք տուժել են հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ։
Շուշին՝ Ալիեւի «իդեա-ֆիքս»
Բազմաթիվ դեսպաններ իրենց համերաշխությունը ցույց տվեցին Ալիեւին, դա նաեւ հայկական դիվանագիտության ձախողումն է Հուլիսի 9-10-ը Ադրբեջանում հավատարմագրված քառասունվեց դեսպաններ այցելել են Շուշի, սակայն նրանց շարքում չեն եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանները։ Ադրբեջանում կրքերը բորբոքվել են: Ադրբեջանական մամուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների սույն
Քերոբյանը ԱԺ բերեց «կապույտ չագուճը ԶՊՄԿ-ի գլխին ջարդելու մասին» օրենքը
Սիսակ Գաբրիելյանը Քերոբյանին հարցրեց. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ 5 խոշոր հարկատուներից է եղել, տարեկան մոտավորապես ինչքա՞ն հարկ է վճարել ու այս տուրքի արդյունքում ինչքան գումար է ավելի մուծելու. «Նախընտրական շրջանում Սյունիքի մարզում ՔՊ-ն շատ էր խոսում ԶՊՄԿ-ն ազգայնացնելու մասին, հիմա կարո՞ղ ենք ասել, որ բուն ընկերությունը չի ազգայնացվում, բայց հաշվի առնելով տուրքի ծավալը, մենք է՛լ ավելի ենք ազգայնացնում ՀՀ ընդերքը»:
Այս բոլոր փաստերը հաստատում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Արցախի և Հայաստանի բնակչության դեմ. Արման Թաթոյան
Ադրբեջանական իշխանությունների արարքների և հրապարակային ուղերձների վերլուծությունն ապացուցում է ֆաշիզմի հասնող ռասիստական ինստիտուցիոնալ քաղաքականության առկայությունը
ԿԸՀ-ն բավարարել է Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները
Որոշումը կուղարկվի ՀՔԾ
«Իմ քայլը» նոր պատգամավոր ունի
Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրվել: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորեց 1 րոպե լռությամբ հարգել երեկ սահմանային միջադեպի արդյունքում զոհված հայ զինծառայողի հիշատակը: Այնուհետեւ ԱԺ ամբիոնի մոտ երդվեց «Իմ քայլի» նորընտիր պատգամավոր Արա Մելիքջանյանը: Լուսինե Եգանյանը մանդատը վայր էր դրել, ցուցակում հաջորդ թեկնածուն նա էր: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Ինչո՞ւ է պետությունը թույլ տվել, որ 3 ընկերություն օգնեն ստվերում աշխատել տասնյակ հազարավոր տաքսիստների». ինչ է կատարվում այս շուկայում. «Հայկական ժամանակ»
Սակագների հավելավճարը ավտոմատ կերպով կիրառվում է այն դեպքում, երբ տվյալ բնակավայրում տվյալ պահին առաջարկի ու պահանջարկի շուկաների անհավասարակշռություն է տեղի ունենում.
«Ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի, դրանք պետք է քննարկի նոր ձևավորվող 8-րդ գումարման Ազգային ժողովը». «Լուսավոր Հայաստան»-ը չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին
Խորհրդարանում հրավիրված է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված են մի շարք վիճահարույց նախագծեր։
Երևանի կողմից հիմարություն էր 2կմ-ի համար ներգրավել ՀԱՊԿ-ին. Լեոնիդ Կալաշնիկով
Նա նաև հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը նախատեսված է եռակող համաձայնագրով» և հայերին ձեռնտու է բացել սահմանները:
«Ադրբեջանը շարունակում է իր գործողություններով ապակայունացնել տարածաշրջանը եւ նոր պատերազմ հրահրել». «Հայաստանի Հանրապետություն»
Ադրբեջանը չի սահմանափակվի միայն Արցախով, քանի որ նպատակը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ Նախիջեւանով ցամաքային կապի ստեղծումն է։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք, արձանագրվել է մահվան 4 դեպք
Ունենք 126 առողջացած
«Այնքան էլ ողջամիտ ժամկետ չէ, այդպես ուղղակի կդադարեն Հայաստան գալ». Մեխակ Ապրեսյան. «Փաստ»
Հիմա, երբ պատվաստվելը խթան էր դարձել մեր երկրում զբոսաշրջիկներ ընդունելու համար, չստացվի այնպես, որ կայացված որոշումները հակառակ արդյունքն ունենան
«Ոչինչ չանել ու ասել՝ չէ, ես մեղավոր չեմ, դո՛ւ էիր մեղավոր, անընկալելի է: Վաղուց ժամանակն է, որ մեզնից յուրաքանչյուրը զբաղվի հայրենիքը սիրելով եւ խնամելով». Սիփան Զադոյան. «Հայկական ժամանակ»
Պատերազմում ամեն ինչն է ծանր. ծանր է վերցնել ծառայակցիդ դագաղն ու վերջին ճանապարհը տանել, տանել ամենաբարդ ճանապարհը՝ Եռաբլուր
Նախորդ գումարման ԱԺ պատգամավորներից ով ինչով է զբաղվելու առաջիկայում. «Հրապարակ»
Գագիկ Ծառուկյանը որոշել է՝ իր քաղաքական թիմը պետք է շարունակի ակտիվությունը, չկտրի կապը հասարակության հետ եւ լիարժեք օգտագործի TV-ն ու դրա հնարավորությունները՝ բոլորը հաղորդումներ են վարելու, եթերում են լինելու։
«7-րդ գումարման խորհրդարանը այդպես էլ չկարողացավ տարբերակել առաջնայինը հազարերորդականից». Թագուհի Թովմասյան
132 պատգամավորներից քանի՞սն են գնում մարզեր՝ հատկապես հետպատերազմական շրջանում, ընտրողների, սահմանամերձ համայնքների բնակիչների հետ կապը պահում, ներկայացուցչական ծախսեր անում, որ հիմա էլ ուզում են ավելացնել այդ գումարը 200 000 ՀՀ դրամով։
Հումանիտար գիտելիքը «խոսելու վրա» չի
Արդյոք այս սխալ, արխայիկ, ձեւական-հայրենասիրական մոտեցումների մեջ չէ՞ պատճառներից մեկը, որ մեր քաղաքացիները, եթե անգամ անգիր գիտեն Հովհաննես Շիրազի կամ Պարույր Սեւակի հայրենասիրական տողերը (որոնք ժամանակին հսկայական դրական դեր են կատարել), ցավ չեն ապրում կորցրած հայրենիքի առիթով: Կամ, երբ երկրի ղեկավարն, ըստ էության, ասում է, որ ժողովուրդն իր ընտանիքն է, իսկ ինքը՝ դրա «պապան» եւ այդ «ասույթը», պաշտոնական կարգախոսի կարգավիճակ ձեռք բերելով, դառնում է գովազդային պաստառ, դա ոչ մի ներքին դիմադրություն չի առաջացնում հասարակության մեջ:
Բլինքենը հորդորել է Փաշինյանին շարունակել ժողովրդավարական բարեփոխումները
Բլինքենը վերահաստատել է իր աջակցությունն Ադրբեջանից բոլոր հայ կալանավորվածներին շուտափույթ Հայաստան վերադարձնելուն
Սկսվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահարստացման ֆաբրիկայի գործունեության դադարեցման գործընթաց. «Փաստ»
Ընդ որում, միաժամանակ երկու կողմից՝ Ադրբեջանի ու Հայաստանի գործող իշխանությունների:
Փրկարարներն էլեկտրոնիկայի խանութ-սրահից մոտ 10 տոննա ջուր են հեռացրել
Մեկ այլ դեպքում էլ փրկարարները փոխել են անձրևաջրերի ուղղությունը։
Առուշանյանի փաստաբան. «Սա բացարձակապես քաղաքական հետապնդում է, ՀՀ-ում իրավական համակարգը մահացել է»
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը իր ՖԲ գրառման մեջ տեղեկացնում է. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը այսօր` 14․07․2021թ․ծանուցվել է, որպեսզի ներկայանա Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ իր վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկմանը, որը ներկայացվել է ՀՀ դատախազության կողմից։ Չենք ցանկանում վաղը ժամը 10:00-ին Առուշ Առուշանյանի հետ միասին ներկայանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերոհիշյալ նիստին մասնակցելու համար, քանզի տվյալ
ՀՀ նախագահի հրամանագրերով դատարանների նախագահներ են նշանակվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 14-ին հրամանագրեր է ստորագրել, որոնցով Արա Բաբայանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով Գոռ Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով Հրաչյա Այվազյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով Նապոլեոն Օհանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր
Թալանել են Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ Գրուպի» աշխատասենյակներից մեկը. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 13-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ Շավարշ Փ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մտել են Արշակունյաց պողոտայի 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի առաքման աշխատասենյակներից մեկը և գողացել
Դեսպան Ջոն Գալահեր. «Լավ տեղեկացված եմ Հենրիխ Մխիթարյանի մասին, սակայն անձնապես չենք հանդիպել»
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ՉԼ առաջին որակավորման պատասխան խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին»: Նախապես տեղեկացնենք, որ խաղն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով: Լրացուցիչ ժամանակում հայկական թիմը հաղթեց Ուելսի չեմպիոնին 1:0 հաշվով: Aravot.am-ը հանդիպումից առաջ «Հանրապետականում» զրուցեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Ջոն Պատրիկ Գալահերի
Ապրիլյան պատերազմի հերոսներից Արթուր Աղասյանի դին է գտնվել
Արթուր Աղասյանը՝ փոքրամարմին, բայց մեծ ոգով եւ հերոսական կերպարով երիտասարդը, դարձել էր 2016 թ. ապրիլյան պատերազմի հերոսական էջերից մեկի գլխավոր հերոսը՝ լինելով կրտսեր սերժանտ: Արցախի Մարտունու շրջանից էր Արթուրը, նրա մասին բազմաթիվ հաղորդումներ են պատրաստվել, հոդվածներ գրվել: Նա հարազատների եւ ընկերների հպարտությունն էր: Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո նա մնաց ծառայելու բանակում: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո
«Քրեական հետապնդում սկսելու կամ կալանավորելու որեւէ պատճառ եւ առիթ չկա». Սիսիանի համայնքապետի պաշտպան
Արթուր Սարգսյանն այս ամենը գնահատել է որպես տեղի ունեցող քաղաքական հետապնդումների մի մաս


















































