Օրվա լրահոսը
«Ադրբեջանը հող է նախապատրաստում ՀՀ-ից պատերազմի սպառնալիքի տակ տարածքներ բռնազավթելու»
«Ադրբեջանի կողմից հող է նախապատրաստվում ՀՀ-ից պատերազմի սպառնալիքի տակ անարյուն եղանակով տարածքներ բռնազավթելու: Այն չստանալու դեպքում, Ադրբեջանը լեգիտիմացնելու է պատերազմի վերսկսման իր շարժառիթները: Պատերազմի վերսկսմանը պատրաստ լինելու մասին կոչն այս դեպքում նշանակում է ՀՀ-ի դեմ պատերազմ, քանի որ Արցախի Հանրապետության հարցում Ադրբեջանը կաշկանդված է խաղաղապահությամբ»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի
Ձեր հաջողությունը մեր ողջ դատական համակարգի հաջողությունն է լինելու. նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Գևորգյանի, վարչական դատարանի դատավորներ Արմեն Ներսիսյանի և Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ: «Վստահ եմ, որ գիտակցում եք այն բարձր պատասխանատվությունը, որն այսօրվանից ստանձնում եք: Ձեզ հաջողություն եմ մաղթում, քանի որ ձեր
«Մենակ մարզեր գնալով չի, Երեւանում քաղաքացին սրճարան է հրավիրում, մի անգամ էլ դու պետք է հաշիվ փակես»․ Աղազարյան
Մի անգամ քեզ սրճարան են հրավիրում, հաշիվն իրենք են փակում։ Հաջորդ անգամ գեղեցիկ չի լինի, եթե նորից իրենք փակեն
Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:
Արթուր Սարգսյանը Սյունիքի 4-րդ համայնքի ղեկավարն է, որի նկատմամբ քրեական վարույթ է սկսվել
Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 2 հոդվածի հատկանիշներով
Ինչն եմ բարձր գնահատում ռուս կայսերապաշտ վերնախավում` անկեղծությունն է, մարդիկ պարզ լեզվով ասում են մեզ. Հովսեփ Խուրշուդյան.
Պարզ լեզվով ասում են մեզ, որ մենք իրենց դաշնակիցը չենք եւ որ իրենք չեն պատրաստվում հայերին պաշտպանելու համար որեւէ մեկի հետ պատերազմել։
Վարդեւանյանը՝ «շինել» բառի Լենա Նազարյանի բացատրության, «կապույտ չագուչը դատարկ գլուխներին ջարդելու» ու ՍԴ-ի մասին
Արամ Վարդեւանյանը կարծում է, որ դատախազների տրամաբանությամբ շարժվելու դեպքում՝ շատ մոտ ապագայում մարդիկ կվերցնեն շատ մեծ քար եւ կասեն, որ այս քարը տալու եմ չգիտեմ ում գլխին, բայց այդ քարը սիմվոլն է արդարության: Երեկ արդեն 6-րդ օրն էր՝ Սահմանադրական դատարանը բանավեճերի, իրավական վիճաբանությունների ուղեկցությամբ շարունակում էր քննել 20.06.2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը՝ 4
«Ո՞վ պիտի պատասխան տա իմ աչքի եւ ականջի համար». տուժողի նյարդերը տեղի տվեցին` սահմանադրական կարգի տապալման գործով ՀՀ վերաքննիչ դատարանի նիստում
Սահմանադրական կարգի տապալման գործի կասեցման եւ ՍԴ դիմելու հարցով միջնորդության մասին որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանը կհրապարակի 16.00-ի սահմաններում
Բնակարանամուտ՝ 15 տարվա սպասումից հետո
Վայոց ձորի մարզի հեռավոր գյուղերից մեկում՝ Գոմքում, 15 տարվա վաղեմության խնդիր է լուծվել: Տարիներ շարունակ, խոնավ, մութ ու անհրապույր նկուղում ապրող Ղազարյաններն ընտրել են ոչ թե օտար ափերում բախտ որոնելու, այլ հայրենի երկրում ապրելու և ստեղծելու տարբերակը: Հինգ զավակի երիտասարդ հայրը՝ Արտաշը, այգի է ստեղծել և ընտանիքին հողաշեն պատերից ազատելու որոշում է կայացրել: Կիսակառույցը տուն
«Որոշ ծնողներ տեղեկություններ ունեն»․ Նաիրա Զոհրաբյանն անհետ կորածների ծնողների հետ Իրան կմեկնի
Կան ծնողներ, որոնք հավատում են, հույս ունեն, որ պատերազմի օրերին իրենց որդիներն Արցախի հարավից անցել են Իրանի սահմանը
Չարի վերջը կամ՝ զգուշացեք ագահությունից, դրա վերջը պատիժն է
Մեր իրավապաշտպան կազմակերպություն է դիմել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի թիվ 20 տան բնակչուհի Ալվարդ Ղարիբյանը եւ հայտնել, որ իր հարազատ եղբայրը՝ Սամվել Ղարիբյանը (բնակվող՝ ք. Երեւան, Ն. Չարբախ 7-րդ փողոցի, 7-րդ նրբ. թիվ 10 տանը), հոր՝ Սարիբեկ Ղարիբյանի մահից հետո, լինելով իր հետ միասին առաջին հերթի ժառանգ, ինչ-ինչ պայմաններում դարձել է
«Բզկտված ՀՀ-ն ու Արցախն այնքան խնդիրներ ունեն, որ պատգամավորի լրավճարն ավելացնելն անբարոյականություն է»․ Նաիրա Զոհրաբյան
Ինչ-որ պահի, երբ տնտեսությունը կլինի կայուն, իսկ խնդիրները՝ լուծված, այո, պետք է անդրադառնալ նաեւ պաշտոնյաների աշխատավարձերին
Նախատեսվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որ համարանիշերի գողության և կորստի դեպքում օգտագործողին հատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության դեպքերը կանխելու, դրանց զույգի կորստյան դեպքում
Ողջ շենքը դիմավորեց ծառայությունը պատվով կատարած զինվորին
Որքան վաղուց իմ գրիչն ուրախ նյութեր չի գրել, որքան վաղուց իմ ֆոտոխցիկը ուրախությունից ճառագող դեմքեր չի տեսել, որքան վաղուց ես ինքս ուրախությունից արտասվող մարդկանց չեմ նկարել: Այդ օրը ուրիշ էր, առանձնահատուկ ուրիշ, երանելի ուրիշ, ուրի՜շ, ուրիշ… Իրենց զորացրված զինվորին էր սպասում Իսրայել Օրի 1-ի ամբողջ շենքը, բոլոր բնակիչները, մեծից` փոքր, սպասում էին իրենց Արմենի վերադարձին,
Արցախցիները հունիսի համար էլ կստանան 68 հազարական դրամները
ՀՀ կառավարությունը մտադիր է Արցախում աջակցության ծրագրերը փոխարինել զարգացման ծրագրերով:
Բագրատաշենի ճանապարհի բարեկարգման վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգվեց
Ծրագրի շրջանակներում շինարարական կապալի պայմանագրերը կնքվել են 2017-ին, բայց գործը սկսել են շուրջ 13 ամիս անց՝ 2018-ին ու ժամանակային առումով չեն հասցնելու աշխատանքներն ավարտել: Ծրագիրը ձգձգվել է, որովհետեւ ի հայտ են եկել բազմաթիվ չնախատեսված աշխատանքներ՝ կապված կոյուղագծերի, ջրի խողովակների հետ:
Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մեկնարկել են ականազերծման աշխատանքները
Այս տարի նախատեսվում է մաքրել 45 000 քմ տարածք։
Հանրահայտ «Ձայն մարդկայինը» առաջին անգամ «խոսեց» հայ հանդիսատեսի հետ
Մոնո-օպերայի ժանրին մեր երգիչները քիչ են անդրադառնում։ Ի դեպ, այս ժանրի սկիզբը ընդունված է համարել 18-րդ դ. Դոմենիկո Կիմառոսայի «Կապելմայստեր» մոնո-օպերան, որից հետո սկսվեցին տարածվել երաժշտական եւ թատերական գործեր մեկ կամ երկու դերասանի համար։ Ժանրը սկզբում անվանում էին մելոդրամա։ Մոնո-օպերա ժանրը որպես այդպիսին սկսեց տարածում ստանալ Եվրոպայում 20-րդ դարի սկզբից։ Վերջին 20 տարիներին մեզ ընդամենը
Սոֆյա Հովսեփյանի՝ բանակի համար քար ու ցեմենտ գնելու հայտարարությանը իմքայլականներն արձագանքեցին, թե ԱԺ-ում բարեգործության համար չեն գալիս
«Ձեզ լսելով՝ հիմա հասարակությունը կկարծի, թե պատգամավորների ոտքերի կոշիկների կրունկները մաշվել են մարզերի ճանապարհներին»,- ԱԺ նիստում ասաց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Ալեն Սիմոնյանը թույլ չտվեց, որ Սոֆյա Հովսեփյանը հատկացված ժամանակից կես րոպե երկար խոսի ու արձագանքեց նրան. «Կարծում եմ՝ մարզերը ցույց տվեցին, թե ում ոտքերի կրունկներն են մաշվել մարզերում՝ իրենց քվեարկությամբ»:
Արագածի բաժնի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Արագածի բաժնի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ոստիկանություն
60լ բենզին, 30 հազար դրամ՝ հաց ուտելու ու գիշերակացի համար. Սերգեյ Բագրատյանը ԱԺ-ում հաշվում է, թե ինչքան արագ պատգամավորները կծախսեն 250 հազար դրամը
«Եթե վերցնենք ոչ թե Սյունիքի մարզ, այլ Վայոց ձորի մարզ ու մի հատ փոքրիկ թվաբանություն անենք, առնվազն 60 լիտր բենզին ես ծախսում, երբ որ գնում ես Վայոց ձորի գյուղերը, վերադառնում ես, մոտ 450-500 կմ է, եթե 60 լիտր բենզինը վերածենք դրամի, առնվազն 30 հազար դրամ է: Գիշերակաց եւ հաց ուտելու համար եւս 30 հազար դրամ, այսինքն, 1 այցը 60 հազար դրամ է ծախսվում: Ամսական 4 անգամ շաբաթ-կիրակի գնում ես ու 60×4, առնվազն 240 հազար դրամ ծախսվում է միանշանակ, այդտեղ երկրորդ կարծիք չկա»:
Նիդեռլանդները կշարունակի սատարել Հայաստանին բարեփոխումների գործում. վարչապետ Մարկ Ռուտտեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
«Ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացումը վկայում է թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ուղիով շարունակելու Հայաստանի հանձնառության մասին»
«Միջազգային որոշ ատյաններ մոռացած հայերի նկատմամբ Ադրբեջանի բռնարարքները փորձում են «միջնորդ խաղաղարարի» դեր ստանձնել». «Շուշի» հիմնադրամի հայտարարությունը
Իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ձգտում է օգնել Թուրքիային, «միջանցքի» անվան տակ Սյունիքը բռնազավթելով Օսմանյան կայսրության վերականգնման ու «Մեծ Թուրան» ու «Դեպի արեւելք» ծրագրի իրականացմանը, դրանով իսկ վտանգի ենթարկելով Հայաստանի Հանրապետության, ինչ խոսք, նաեւ Ռուսական Դաշնության ամբողջականությունը:
Պատգամավորների ձեռքի ծախսը բյուջեի հաշվին 5 անգամ ավելացնում են՝ հիմնավորելով, թե ծանրաբեռնված են աշխատելու
Բաբկեն Թունյանը հորդորեց Ենգիբարյանին ցրել մարդկանց այն մտահոգությունը, որ պատգամավորները իրենց պարգեւավճարները հիմա էլ այս նախագծով են ուզում փոխարինել ու գումարներ ստանալ: Ենգիբարյանն ասաց, որ դա ԶԼՄ-ների ոճն է, այնպիսի վերնագրեր են գրում, թե իբր ԱԺ-ն պարգեւավճար է ստանում, մինչդեռ վերջին տարվա ընթացքում որեւէ պատգամավոր պարգեւավճար չի ստացել: Վերջին պարգեւավճարը ստացել են 2020-ի մարտին:
Ադրբեջանն ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում. Նիկոլ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Մանդատը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հնարավոր ամեն ինչ անելու է գործընթացը քաղաքական շարժառիթներով հետապնդումներից ու շահարկումներից զերծ պահելու համար
ԱԱԾ փոխգնդապետն ի պատասխան լրագրողի հարցին, թե ո՞րն է բերման պատճառը, պատասխանել է՝ երևի նախկին կոլեգաներս կարոտել են։
«Նախորդ 30 տարիներին այն հարստությունը, որ պետք է գնար մեր երեխաներին, մեր թոռներին, թույլ ենք տվել, որ մտնի անհատ մարդկանց գրպանները». Վահան Քերոբյան
Ինչ վերաբերում է Սիսակ Գաբրիելյանի ասածին՝ ազգայնացնելու մասնավոր ընկերությունը՝ Քերոբյանն ասաց. «Մեր կառավարությունը նման հոգեբանական արգելք չունի կառավարելու պետական ընկերություններ: Ըստ էության, պետական ընկերությունները կառավարում են մարդիկ ու եթե ճիշտ բանաձեւ ու ճիշտ մարդիկ ընտրվեն, պետական ընկերությունները կարող են լինել գերհաջող, ինչպես մասնավոր ընկերություններն են»:
Արմավիր-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել երեք մարդ, այդ թվում ոստիկաններ
«Սամանդ» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են:


















































