Օրվա լրահոսը

Ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, գովազդային վահանակներ

Փրկարարներն իրականացրել են ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ։

Երևանում շենքերից մեկի մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ. նորածնին տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն. Shamshyan.com

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ երեխայի ծնողի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Երեկ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք

Ունենք 86 առողջացած և 3 մահվան դեպք:

Հայաստանի ու Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունները կրում են առանձնաշնորհյալ բնույթ. Փաշինյանի ուղերձը

Անցած տարի տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համատեքստում Հայաստանն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում բարեկամ Ֆրանսիային՝ անաչառ դիրքորոշման և Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչությանը ցուցաբերած աջակցության համար։ Ֆրանսիան և ֆրանսիացիները հերթական անգամ մեր կողքին էին պատմական այս դժվար շրջափուլում:

Սա կարող է ընտրակաշառք դիտվել՝ ճիշտ այնպես, ինչպես ընտրակաշառք են դիտել Որոտան, Քարահունջ համայնքների ղեկավարների կողմից որպես սոցիալական օգնություն տրամադրված գումարները. «Հրապարակ»

ՀՀ կառավարությունն ապրիլի 29-ի նիստում որոշեց 500 մլն դրամ հատկացնել «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին»՝ մարզային եւ համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաեւ բնակչության համար սոցիալական եւ կենսական նշանակություն ունեցող կարեւորագույն եւ հրատապ ծրագրերի իրականացման համար: Եվս 500 միլիոն էլ հատկացվել էր բոլոր մյուս մարզերին՝ միասին վերցրած։ Այս գումարներն ուղղված էին նախընտրական շրջանում քաղաքացիների սիրտը

Կամո Աշրաֆյանը նշանակվել է Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով

Հենրիկ Հովհաննիսյան. Ես լսում եմ խոսքեր, ասում են՝ Նիկոլ Փաշինյանը շուլեր է: Ո՛չ, գուցե միամիտ է. «Հայկական ժամանակ»

Ինձ համար կարևոր է՝ երկրի կառավարման ղեկին բարոյակա՞ն մարդ է, թե՞ ոչ: Կարևորը մարդու նպատակներն են: Այդ մարդու նպատակները բարոյական են (Նիկոլ Փաշինյանի):

Ուղեղներն է պետք փոխել

Սահմանադրական դատարանում ընտրությունների հերթական վիճարկումը այս անգամ ունի երեք առանձնահատկություն. 1/ Դիմողների իրավաբանների թիմը ավելի ուժեղ է, քան պատասխանողներինը, նրանց ելույթները տրամաբանության տեսանկյունից ավելի լավ են կառուցված: 2/ Առաջ ՍԴ բոլոր դատավորները իշխանություն կողմից էին, հիմա առնվազն երկուսը ակնհայտորեն համակրում են դիմումատուներին: 3/ Վիճարկողների մեղադրանքների մեխը վարչապետի պաշտոնակատարի «հյութեղ» արտահայտություններն են, որոնք հարիր չեն ոչ

«Ապագա կա, նույնիսկ լավ ապագա»․ Մեղրին համայնքի ղեկավարի պաշտոնակատար ունի

Ի դեպ, Թումանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրու տարածաշրջանի պատասխանատուն է։

Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակել

Արթուր Հովսեփյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Արմեն Գրիգորյանը նշանակվել է ԱԳ փոխնախարար

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հուլիսի 14-ի որոշմամբ անվտանգության խորհրդի նախագահ  Արմեն Գրիգորյանը ազատվել է աշխատանքից, նշանակվելով արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։

Հայաստանում վերջին 20 օրերին գրանցվել է պատվաստման գործընթացի աճ, որը, նախարարի վստահեցմամբ որևէ կապ չունի իրանցիների պատվաստվելու հետ. «Հայկական ժամանակ»

Ըստ նախարարի՝ միջազգային որևէ կազմակերպության կողմից, որոնք Հայաստանին նվիրաբերել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները ոչ մի արձագանք չկա, թե ինչու են մեր երկրում առկա պատվաստանյութերից ՀՀ քաղաքացիներից շատ օգտվում օտարերկրյա քաղաքացիները:

Բացահայտելով կեղծ ուղերձը, որն իբր Բաքվի հայերն ուղարկել են Կաթողիկոսին

Ադրբեջանական կայքերից մեկը (Report News Agency) պնդել էր, որ Ադրբեջանում «տասնյակ հազարավոր հայերի մի խումբ ստորագրել է ուղերձը»։ Միայն այս մեկ նախադասությունից կարելի է ասել, որ այս տեղեկատվությունը կատարյալ սուտ է, քանի որ Բաքվում «տասնյակ հազարավոր հայեր» չկան: 1988-ին և 1990-ին ադրբեջանական  ամբոխի կողմից Սումգայիթում, Բաքվում և այլուր Ադրբեջանում հայերի դաժան ջարդերից հետո գրեթե բոլոր հայերը փախել են այդ երկրից՝ իրենց կյանքը փրկելու համար: Ադրբեջանում մնացած մի քանի հայերը նրանք են, ովքեր ամուսնացել են ադրբեջանցիների հետ: Ապրելով անընդհատ վախի մեջ ՝ նրանք օգտագործում են ադրբեջանական անուններ՝ իրենց իսկական ինքնությունը քողարկելու համար:

Կրակոցներ Գորիսում. Փոխհրաձգությանը մասնակցում էին նախկին ու ներկա մարզպետների հարազատները

«Առավոտի» տեղեկություններով՝ հուլիսի 13-ին, կեսգիշերին մոտ Գորիսում կրակոցներ են հնչել, կա տուժող։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատների միջեւ: Մասնավորապես, ըստ լուրերի, Սուրիկ Խաչատրյանի տղան կրակել է ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու վրա։ Փոխհրաձգության արդյունքում տուժողը Սուրիկ Խաչատրյանի աներձագն է,  անունը Մելիք

Հերթ Շիրակի մարզպետարանում՝ պատվաստվելու համար․ սկիզբ դրվեց մարզի պետական կառույցներում համատարած պատվաստմանը

Այսօր վաղ առավոտից Շիրակի մարզպետարանի աշխատակիցները պատվաստվելու հերթ էին կանգնել։ Պատվաստումը կատարվում էր տեղում՝ մարզպետարանի դահլիճում, ուր և այցելել էին բուժաշխատակիցները։ Ինչպես պարզեցինք մարզպետարանի մի քանի աշխատակիցներից, նրանց մեջ քիչ չէին չինական պատվաստանյութ՝ «ԿորոնաՎակ» նախընտրողները։ Նրանցից մեկը կատակեց․ «Վիրուսը տարածվեց Չինաստանից, չինացիք էլ հավանաբար գիտեն վերացնելու գաղտնիքը։ Դրա համար էլ հենց չինական պատվաստանյութն ընտրեցի»։ Փաստորեն,

Էլինա Դանիելյանն ու Շանթ Սարգսյանը անցել են Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջան

Սոչիում խաղացվել են ՖԻԴԵ-ի տղամարդկանց եւ կանանց աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկային տուրի դասական երկու պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդ փուլ անցել են Էլինա Դանիելյանը եւ Շանթ Սարգսյանը: Էլինան կանանց 1/64 եզրափակչում, իսկ Շանթը՝ տղամարդկանց 1/128 եզրափակչում միեւնույն՝ 2:0 հաշվով հաղթել են մրցակիցներին: Շանթ Սարգսյանը երկրորդ շրջանում խաղալու է ադրբեջանցի Նիջադ Աբասովի, Էլինա Դանիելյանը՝ ռումինուհի Իրինա Բուլմագայի

Արցախի ՄԻՊ. «Արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել»

Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:

Վանաձորում կորոնավիրուսից մահացած որոշ հիվանդների պահել են հին շենքում՝ պարկերի մեջ

Վերջին շրջանում համացանցում լուրեր տարածվեցին, որ Վանաձոր բժշկական կենտրոնի շտապօգնության նախկին մասնաշենքում դիեր են պահված: Ականատեսներից Հակոբ Միկոյանը, որ դիերը հայտնաբերելուն պես զանգահարել էր ոստիկանություն, մեզ հետ զրույցում ասաց, որ պարկի մեջ կնոջ դի է հայտնաբերել: Հակոբն ու երեք ընկերները նշված տարածքը դիտարկել են որպես անասնաբուժարան եւ կացարան, փորձել հասկանալ թե որքանով է համապատասխանում իրենց

«Տիգրան Արզաքանցյանը մեզ խաբել է, թրաֆիքինգի ենթարկել, դռներս կռիվ է գցել»․ Գյումրիում մեծ աղմուկ է

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել Հայաստանի դեմոկրատական կուսակցության Արմավիրի ու Գյումրու շտաբերի աշխատակիցները՝ բարձրաձայնելով, որ այս կուսակցության ցուցակը գլխավորող գործարար Տիգրան Արզաքանցյանը իրենց խաբել է, նախընտրական քարոզարշավի ընթացքում կատարած կազմակերպչական աշխատանքների համար ոմանց ընդհանրապես չի վճարել, ոմանց էլ չնչին գումարներ տվել։ Գյումրիի շտաբերի աշխատակիցների ասելով, իրենք զօրուգիշեր կազմակերպչական աշխատանքներ են կատարել,

Հայաստանի բասկետբոլիստուհիները խոշոր հաշվով պարտվեցին Շվեյցարիայի թիմին

«Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել են բասկետբոլի Եվրոպայի  Մ20 կանանց «D» խմբի չելելնջերս հանդիպումները: Հանդես են գալիս Հայաստանը, Հունաստանը, Շվեյցարիան, Ուկրաինան եւ Ալբանիան: Այսօր Հայաստանի հավաքականը նոմինալ հյուրի կարգավիճակով հանդիպեց Շվեյցարիային եւ խոշոր հաշվով պարտություն կրեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ահազանգում է. ՊԵԿ-ը խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական էլեկտրոնային կայքում հրապարակվել է հաշվետվություն, որում նշված է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները։ Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ընկերությունը ստիպված բեռնաթափել է 140 000 կգ ֆերրոմոլիբդեն, որի արտահանումը անորոշ ժամկետով կասեցված է: «Իրավիճակը ավելի լուրջ է պղնձի

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետևողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում: Այս համատեքստում, ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված

Ամենայն Հայոց կաթողիկոսը դիմել էր Կիրիլ Պատրիարքին, որպեսզի վերջինիս միջնորդությամբ մեկնի Բաքու` հայ ռազմագերիների վերադարձի հարցը քննարկելու նպատակով. Շահե Անանյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Շահե ծայրագույն վարդապետ Անանյան- Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ գործում է եռակողմ հանդիպումների պաշտոնական ձևաչափ, որտեղ, հընթացս հանդիպումների, կրոնապետերի մակարդակով քննարկվել են Արցախյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու հնարավորությունները, և բնականաբար, նաև դրանց հարակից բազմաթիվ այլ հարցեր: Տակավին պատերազմական գործողությունների

Վերաքննիչ դատարանը բավարարել է Տիրան Խաչատրյանի բողոքը. «Փաստինֆո» 

Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ՝ վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին։ Նշենք, որ Վարչական դատարանը մերժել էր հայցը վարույթ ընդունել, նշելով, թե Տ. Խաչատրյանը իրավասու չէ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորած  պատվիրակությանը

Հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած  պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով: ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև

«Ես ուրախ եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են». Անդրեյ Բելյանինով

Ըստ Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար Անդրեյ Բելյանինովի՝ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան՝ Հայաստանում:

Սուրեն Պապիկյանը ոգեւորեց Սամվել Բալասանյանին․ «Հյուսիս-հարավ»-ը կառուցվում է, Գյումրի հասնելը հեշտանում

Այսօր վաղ առավոտից Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Նա այցելեց «Հյուսիս-հարավ» մայրուղու Լանջիկ-Գյումրի հատված, որտեղ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում ու լրագրողներին մանրամասնեց, թե կարևորագույն այս ճանապարհի որ հատվածը երբ պատրաստ կլինի ու ֆինանսավորման ինչ աղբյուրներ կան։ Նախարարը նշեց, որ մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր Գյումրի-Թալին հատվածի մի կողմը կհանձնվի շահագործման։ Սուրեն

Ալեքսանդր Կոչուբաեւը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարների առնչությամբ

Հիմնադրամում հավաքված գումարներից 105,000,000 ՀՀ ԱՄՆ դոլար գումար փոխանցվել է ՀՀ կառավարությանը և տարբեր պաշտոնյաների կողմից կանխիկացման միջոցով յուրացվել։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031