Օրվա լրահոսը
Վերաքննիչ դատարանը բավարարել է Տիրան Խաչատրյանի բողոքը. «Փաստինֆո»
Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ՝ վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին։ Նշենք, որ Վարչական դատարանը մերժել էր հայցը վարույթ ընդունել, նշելով, թե Տ. Խաչատրյանը իրավասու չէ
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
Հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով: ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև
«Ես ուրախ եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են». Անդրեյ Բելյանինով
Ըստ Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար Անդրեյ Բելյանինովի՝ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան՝ Հայաստանում:
Սուրեն Պապիկյանը ոգեւորեց Սամվել Բալասանյանին․ «Հյուսիս-հարավ»-ը կառուցվում է, Գյումրի հասնելը հեշտանում
Այսօր վաղ առավոտից Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Նա այցելեց «Հյուսիս-հարավ» մայրուղու Լանջիկ-Գյումրի հատված, որտեղ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում ու լրագրողներին մանրամասնեց, թե կարևորագույն այս ճանապարհի որ հատվածը երբ պատրաստ կլինի ու ֆինանսավորման ինչ աղբյուրներ կան։ Նախարարը նշեց, որ մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր Գյումրի-Թալին հատվածի մի կողմը կհանձնվի շահագործման։ Սուրեն
Ալեքսանդր Կոչուբաեւը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարների առնչությամբ
Հիմնադրամում հավաքված գումարներից 105,000,000 ՀՀ ԱՄՆ դոլար գումար փոխանցվել է ՀՀ կառավարությանը և տարբեր պաշտոնյաների կողմից կանխիկացման միջոցով յուրացվել։
Էջմիածնի դեղատներից մեկում հոգեներգործուն հաբեր են վաճառվել. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության ու ԱԳԸԲԿ բաժանմունքների ծառայողները «Նելեգալ-2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկել են տարաբնույթ հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում հուլիսի 9-ին տեղեկություն են ստացել, որ Էջմիածնում բնակվող և անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվող 40-ամյա մի կին Էջմիածնի Բաղրամյան փողոցի դեղատներից մեկում տարբեր անձանց վաճառում է «լիրիկա» հոգեներգործուն հաբեր։ Տեղեկությունը ստանալու օրը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց գնորդներից
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ ոստիկանության, ԱԱԾ և ՊՊԾ ղեկավարներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Սարգիս Հովհաննիսյանին: Շնորհավորելով նրանց օրերս բարձր կոչումների արժանանալու առթիվ և հետագա հաջողություններ մաղթելով պատասխանատու գործունեության մեջ՝ նախագահ Սարգսյանը ոստիկանության և ազգային
Պատկան մարմինների, նաև՝ ոստիկանության հոգածությամբ 1-ամյա փոքրիկը վերադարձավ հայրենիք
Հայտնվում էր, որ ազգությամբ հայ մանկահասակ մի տղա, որի մայրը մահացել է այս տարվա հունվարին, հայրն էլ կալանավայրում է, գտնվում է Ռուսաստանի Տուլայի մարզի մանկատներից մեկում։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը խստորեն դատապարտում է բռնապետական ռեժիմներին բնորոշ և արատավոր կառավարման նմանօրինակ գործելաոճը
Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է 2017 թ. հունիսի 28-ին դատարանի նկուղում (կալանավորների պահման խցերում) Սասնա Ծռեր խմբի չորս անդամներին խոշտանգելու փաստով հարուցված քրեական գործի վարույթը։ Ամենևին զարմանալի չէ, որ չորս տարի քննվող այս քրեական գործը սկզբում սերժական, այնուհետև` նիկոլական թավշյա և պողպատյա, ժամանակաշրջաններում այսօրինակ վախճան պետք է արձանագրեր։ Ակնհայտ է, որ 30 տարիների համակարգային գաղութակեղեքիչ
Կառավարությունը կշարունակի աջակցել ֆուտբոլի զարգացմանն ուղղված ՀՖՖ ծրագրերին. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արմեն Մելիքբեկյանին և Արմեն Նիկողոսյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ նախագահի առաջին տեղակալ Արմեն Նիկողոսյանին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ մեր հանրությունը տեսնում է իրական և էական փոփոխություններ: «Պետք է ընդգծեմ, որ կառավարությունը ողջունում է այդ փոփոխությունները, քանի որ դրանք բերում են շատ կարևոր արդյունքներ: Կարևոր
Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ մարդու առևանգման համար
ինքնաձիգից կղանքի հորի մեջ կրակելով, ստիպել է ռեստորանի աշխատակցին մտնել հորը. վախի ազդեցության տակ՝ նա ամբողջ մարմնով ստիպված ընկղմվել է հորում առկա կղանքի մեջ։
ՍԴ-ն մերժեց որոշ միջնորդություններ․ քննարկվում է նիստը դռնփակ շարունակելու հարցը
ՊՆ-ից էլ «Զարթոնքը» միջնորդել էր պահանջել տեղեկություն, թե քանի զինծառայող է մասնակցել ընտրություններին
ՀՀ ԱԳՆ են հրավիրվել Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ
Հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։ Դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ,
70 օր գերության մեջ մնալուց հետո տուն վերադարձած Այրումի հերոսին ընկերները ոչ մի րոպե մենակ չեն թողնում
«Կազմակերպությունների միջոցով, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությամբ փոքրիկ թռչնաֆերմա է կառուցվել իր համար, «Արաքս» թռչնաֆաբրիկան ածող հավեր է տրամադրել ու իրենց ընտանիքի համար փոքրիկ բիզնես է այն դարձել»։
Իշխան Սաղաթելյան. Խորհրդարան գնալու դեպքում մենք օգտագործելու ենք մեր բոլոր լծակները՝ ՍԴ դիմելը, քննիչ հանձնաժողովներ ստեղծելը
«Նիկոլ Փաշինյանի ընտրարշավը կատարյալ ձախողում էր։ Նա ամենուր այցելել է իր թիմի բազմաթիվ անդամների հետ, որոնք էլ ապահովել են տեսարանը։ Չենք ասում քվե չունի, իհարկե, նա քվե ունի, բայց 53 տոկոս՝ անհնար է։ Նույնիսկ վարչական ռեսուրսի օգտագործմամբ չէին կարող այդքան ձայն ստանալ։ Ժողովուրդ, չի կարող երկիրը աղետի վերածած իշխանությունը շարունակել գոյատևել»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Հոգեբուժական հաստատությունները ոչ ընթացակարգային և ոչ էլ հագեցվածության առումով պատրաստ չէին գործելու նման արտակարգ իրավիճակում. զեկույց
Բուժում և խնամք ստացող անձինք զրկվել են հարազատներից սնունդ, հագուստ և անձնական հիգիենայի պարագաներ ստանալու հնարավորությունից, իսկ հաստատությունները չեն կարողացել պատշաճ ծավալով ապահովել դրանք։
Հայաստանում լույս է տեսել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ժողովածուն
Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի առթիվ կազմված այս ժողովածուն ընդգրկում է Թուրքիայում ճանաչված 35 մտավորականի գործեր, որոնց հեղինակները ոչ միայն ընդունում են Եղեռնի փաստը, այլև փորձում գտնել իրենց «ներսի հային» ամենատարբեր ժանրերի միջոցով՝ կարճ արձակից մինչև պոեզիա, հրապարակախոսությունից մինչև հուշագրություն:
«Մոտ 10 քննչական խումբ է աշխատում, համատարած ձերբակալություններ և հարցաքննություններ են»․ Վահե Հակոբյան
«Սյունիքի գործող մարզպետը գումարներ է բաժանում իր ազգուտակին»․ Վահե Հակոբյան
«Ձեր մասնակցությամբ արհամարհում եք Նիդերլանդների խորհրդարանի որոշումները». Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի բողոքի նամակը՝ Ադրբեջանում Նիդերլանդների դեսպանին
Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի բողոքի նամակը ուղղված Ադրբեջանում Նիդերլանդների դեսպանին Հարգարժան տիկին Էյզըմա, Տեղեկություն ստացանք, որ դուք նույնպես մասնակցել եք դիվանագիտական հավաքին, Ադրբեջանի կողմից գրավված Շուշի՝ քաղաքում։ Նիդերլանդների հայկական համայնքը խորապես հիասթափված և վրդովված է ձեր մասնակցության կապակցությամբ։ Չափազանց տարօրինակ է, որ դուք նման քայլի եք դիմում այն ժամանակ, երբ մեր երկրի խորհրդարանը խստորեն
Արա Խզմալյան. «Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորումը ռեսուրսների արդյունավետ օգտագործման ճանապարհն է»
Այսօր բազմաթիվ պետական կոլեկտիվներ, այդ թվում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, սեփական հարկի բացակայության պատճառով փորձեր և ստեղծագործական աշխատանք իրականացնում են անբարենպաստ պայմաններում. սա ևս թատրոնների միավորման պատճառներից մեկն է: Նույն խնդիրն ունեն նաև պետական երգչախմբերն ու երգի-պարի համույթները:
Հայկական կինոարտադրության «Կաֆկայի երազը» ներկայացվել է միջազգային կինոփառատոներում
Ֆիլմն արդեն երկրորդ անգամ մասնակցում է «Օսկարի» որակավորում ունեցող կինոփառատոնի:
«Եթե Վանո Սիրադեղյանը ՀՀ-ում լիներ, այստեղ կատարվածից երեւի րոպեներ առաջ Փաշինյանը կլքեր ՀՀ-ն»․ Արտակ Գալստյան
Իսկ թե ինչ կփոխվեր ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո, կարծում եմ՝ չարժի նույնիսկ ենթադրել
ՍԴ քննարկումներում ակնառու է դառնում Հայաստանում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը. Արման Բաբաջանյան
Սահմանադրությունը, որ ընդունվեց 2015 թվականին, հայաստանյան իրականության համեմատ ավելի ճգնաժամահեն է, քան համակարգաստեղծ:
Դիմակով մտել էր խանութ, զենքի նմանվող առարկայով սպառնացել և գումար էր պահանջել
Սակայն այդ պահին հաճախորդ է մտել, և նա փախել է:
«Կառավարությունը ցանկանում է հետընթաց գրանցել տեղեկատվության մատչելիության և ազատության ոլորտում». Շուշան Դոյդոյան
Շուշան Դոյդոյանը մտահոգություն հայտնեց՝ ԲՏԱ նախարարության առաջարկած նախագծերի մշակման ամբողջ գործընթացն իրականացվել է գաղտնի` քաղհասարակությունից ու ողջ հասարակությունից թաքուն:
««Հաշիվ չի և լուրջ չի». կալանավորման որոշումը բողոքարկել եմ վերաքննիչ դատարան, հույս ունեմ Մասիսի քաղաքապետի եղբայրը ազատ կարձակվի». Տիգրան Աթանեսյան
Գործի նյութերում չկա որևէ ուղղակի կամ անուղղակի ապացույց Գոռի կողմից նման արարք կատարելու մասին:
Դարպաս գյուղում 10 կանգուն ծառ էր հատել․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը
Դարպաս գյուղում 10 կանգուն ծառ էր հատել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ոստիկանություն
Շիրակում մարզպետի փոփոխություն կլինի՞․ Սուրեն Պապիկյանի պարզաբանումը
Նշենք, որ մարզպետը ՔՊ-ի ցուցակի 39-րդ տեղն է զբաղեցնում, ու նա կարող է իր աշխատանքը շարունակել Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր։
«Միջազգային հանրությունը խիստ բացասական կարձագանքի, եթե հանկարծ այս նախագիծն ընդունվի». Աշոտ Մելիքյանը՝ ԲՏԱ նախարարությունը շրջանառած նախագծի մասին
Ըստ նրա՝ այս նախագծից հրաժարվելու հիմքերը և պատճառներն ավելի շատ են, քան առհասարակ այս տիպի նախաձեռնություններ առաջ տանելը:
Առաջիկայում յուրաքանչյուր ընտրող կքաղի սեփական քվեի պտուղները. Ռոբերտ Հայրապետյան
Ի լրումն՝ ՔՊ-ն Սյունիքի մարզում ստացել է 31841 ձայն:


















































