Օրվա լրահոսը

Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից զավթված Արցախի Հանրապետության տարածքները՝ Շուշի քաղաքը ներառյալ, միջազգային իրավունքի նորմերի համաձայն ժամանակավորապես օկուպացված տարածքներ են. Արցախի ԱԳՆ

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման նպատակով։

Ադրբեջանական զինվորականների ներկայությունը խախտում է սահմանային բնակիչների կյանքի, ջրի, ազատ տեղաշարժվելու իրավունքները. ՄԻՊ

Արման Թաթոյանը համոզված է՝ Հայաստանը կարող է խախտված մի շարք իրավունքներով միջազգային ատյաններում հաջողության հասնել, բայց պետությունն այդ փաստերը չի օգտագործում:

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9550 քաղաքացու հետազոտություն, որից 937-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ադամ Շիֆը մասնակցել է Գլենդելում հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքի արարողությանը

Նրանց պատմությունն ամերիկյան պատմություն է, դժվարությունների առաջ հույսի պատմություն, համառության և նոր ձեռքբերումների պատմություն»,- գրել է Շիֆը Facebook-ի իր էջում:

«Ո՞ւր են մեր 300-320 հազար ընտրողները». ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ Մուկուչյանին ու Ռուստամ Բադասյանին

Բադասյանը պատասխանեց. «Կողմնակի ազդեցությունների մասին, երբ խոսք էր գնում դիտորդական առաքելությունների զեկույցներում, մեր հասարակությունն էլ ականատես էր լինում շտաբներում գումար բաժանելու դեպքերի, կողմնակի ազդեցությունների, ես միգուցե դրանով եմ բացատրում»:

Թուրքիայում հայկական եկեղեցին պղծած քաղաքացիներին ազատ են արձակել

Նրանցից երկուսի նկատմամբ սահմանվել է տնային կալանք

Գյումրիի «Երիտասարդական» զբոսայգու տարածքի օտարման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազությունը՝ մամուլում հրապարակման հետքերով

Հողամասում կառուցվում է պահեստ, մինչդեռ, ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ նախկինում համաձայնեցված է եղել տվյալ հողամասում սրճարան կառուցելու առաջարկությունը:

Ավագանին նոր որոշում ընդունեց․ ինքնակամ կառույցները կարող են համայնքային սեփականություն դառնան կամ քանդվեն

Երեւանի ավագանին այսօր ընդունեց մի որոշում, որի համաձայն, համայնքային հողի վրա կառուցված ինքնակամ շինությունները, որոնց սեփականացնելու վերաբերյալ մինչեւ հունվարի 31-ը եթե դիմում չի ներկայացվել, քանդվելու են կամ փոխանցվելու են համայնքին

Ունենք պաշտոնյաներ, որոնք իրենց հայտարարություններով պարզապես նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին. Արման Թաթոյան

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, պետական սահմանների հարցերում պետք է հիմքում դնել մարդու իրավունքները:

Անմահացավ վիրավոր զինակցի կյանքը փրկելու իր անհաշվելի սխրանքներից վերջինը չհասցնելով

Մաթեմատիկական հատուկ ունակություններ, հաջողություններ սպորտում՝ լող, ձյուդո, ֆուտբոլ /Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ/. սրանք Արցախի 44 օրյա պատերազմում հերոսացած Նորայր Արտեմյանի  բազմակողմանի զարգացած լինելու տեսակը բնորոշող օրինակներ են, բայց ոչ ամբողջական պատկերը: Նորայրը Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող էր. ավարտել չհասցրեց: 2020-ի չարաբաստիկ սեպտեմբերի 27-ին Նորայր Արտեմյանն ընդամենը 19 տարեկան էր, 8

Մեղրիի համայնքապետի տեղակալի և գլխավոր մասնագետի նկատմամբ նույնպես կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, իսկ մյուս երկու միջնորդությունները դեռևս չեն քննարկվել:

«Ամուլսարի գործով ներկայացրել է ոչ ճիշտ հայցատեսակ. Վերաքննիչ դատարանը գործը նոր քննության է ուղարկել բացառապես դատավարական հիմնավորումներով»

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որևէ բովանդակային դիրքորոշում չի հայտնել ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու՝ հայցվորների վկայակոչած փաստարկների վերաբերյալ

Հայ ժողովուրդը 2018-ին վարչապետ չի ընտրել, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի ընտրվել, նշանակվել է ՀՀ նախագահի կողմից». Արամ Վարդեւանյան

Ըստ Վարդեւանյանի, մի նժարի վրա ժողովրդավարությունն է, մյուս նժարի վրա՝ իրավական պետության սկզբունքը: Պետք է իսպառ բացառվի իրավական պետության սկզբունքի խախտումը. «Այն, որ պետք է փոխվարչապետը պաշտոնավարի, դա ե՛ւ իրավական, ե՛ւ ժողովրդավարական մոդել է»:

«Տնտեսական կոլապսի հավանականությունը Հայաստանում. մի՞ֆ, թե՞ իրական սպառնալիք»

Քննարկվել է 2020-ին երկրին վրա հասած աղետին դիմակայելու` ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը

Սևանա լճի մակարդակն անցյալ շաբաթ իջել է 2սմ-ով. լճի հիդրոլոգիական ռեժիմը

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 20.012մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 11-ը ներառյալ՝ 107.007մլն. մ³:

Արձանագրվել է համաշխարհային սովի մակարդակի կտրուկ աճ. համավարակը շարունակում է ի հայտ բերել պարենային համակարգի թերությունները

Թերսնուցումը առկա է իր բոլոր ձևերով, ինչի հետևանքով ամենաշատը տուժել են երեխաները

Այս ֆոնին ապշեցուցիչ է ընդդիմադիր համակարգերի դանդաղկոտությունը, որը միտում ունի վերածվելու համակերպվածության. Վահե Հովհաննիսյան

Պետք է ձևավորվեն հանրային, քաղաքացիական, քաղաքական պայքարի նոր ձևաչափեր։ Պետք է մոռանալ 17-ի ամուլ ֆորմատը, և նրա 7-ը, որը լի էր փոխադարձ անվստահությամբ, և նախընտրական դաշինքները՝ լայն հասարակության համար անհասկանալի կապերով, պարտավորություններով ու տրամաբանությամբ, պետք է մոռանալ նրանց, ովքեր միաժամանակ երեք խաղ են խաղում։

«Իմ քայլ»-ից Սուրեն Օհանյանը դուրս եկավ ավագանիից

Երեւանի ավագանու այսօրվա նիստում իրենց լիազորություններից հրաժարվեցին ավագանու անդամն ու հանձնաժողովի նախագահը

uDay՝ Ucom-ի ինտերնետ խանութում. խելացի գաջեթներ, սարքավորումներ և սմարթֆոններ մինչեւ 80% զեղչով

Միայն մեկ օր՝ հուլիսի 13-ին, Ucom ընկերության ինտերնետ խանութում կգործի մինչև 80% զեղչ սմարթֆոնների, սարքավորումների, տան համար նախատեսված խելացի գաջեթների և աքսեսուարների նշված տեսականու համար։ «uDay-ի շրջանակներում շտապե՛ք ձեռք բերել սմարթֆոնների և խելացի գաջեթների ընտրված տեսականին՝ Ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Ասեմ, որ նման uDay-ներ հաճախակի են լինելու, և մեր հաճախորդները կկարողանան պարբերաբար ձեռք բերել

«Չի՛ կարելի իրավունքը ծռմռել ու հարմարեցնել սեփական շահին». Դավիթ Հարությունյանի ու Վահե Գրիգորյանի ուշագրավ հարցուպատասխանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին

Դավիթ Հարությունյանը դժգոհեց, որ Վահե Գրիգորյանի հարցը կապվում է Փաշինյանի հետ. «Վարչապետի հրաժարականի ինստիտուտը սահմանադիրը ստեղծել է ոչ թե այն նպատակով, որ ցրի ԱԺ-ն ու ձեւավորի այն պահին, որը ինքը համարի պատեհ: Այլ երկրներում գտեք նմանատիպ օրինակներ եւ կհամոզվեք, որ դա դրա գործիքը չէ: Իսկ ի՞նչ էր նախատեսում Սահմանադրությունը, որ երկար ժամանակ չպե՞տք է ունենա այնպիսի ղեկավար, որն ունի բարձր լեգիտիմություն: Ոչ: Այս ամենը տեղի ունեցավ մի պատճառով՝ վարչապետը փորձեց վարչապետի հրաժարականի գործիքը օգտագործել այլ նպատակով»:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք, արձանագրվել է մահվան 2 դեպք

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3128 պացիենտ

Դավիթ Բաբայան. Եթե կարծում են, որ վաղը այդ նույն ահաբեկիչներն իրենց դուռը չեն ծեծելու, չարաչար սխալվում են. «Հայկական ժամանակ»

Մեր քայլերի համար այլևս չպետք է պատասխան տանք որևէ մեկին, պետք է գործենք հանուն մեր ազգային շահի՝ առանց նայելու որևէ մեկի թույլտվությանը ու կարծիքին

Մհեր Գրիգորյան. «Միջանցքային տրամաբանության հարց ես երբեւէ չեմ քննարկել, չեմ քննարկում եւ չեմ էլ քննարկելու». «Հրապարակ»

Միջանցքային տրամաբանությունը ենթադրում է, որ որեւիցե մի հարց, որը կվերաբերի ապաշրջափակման պայմանավորվածություններին կամ հնարավորություններին եւ որը կենթադրի որեւիցե մի սուվերեն հավելյալ իրավունք կամ ծանրաբեռնվածություն, ես բացառում եմ։ Մենք խոսում ենք մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին։

Հոգնել են «հայրենասիրությունից»

Հայաստանցիների մեծամասնությունը սիրում է «ռաբիս» երաժշտություն: Դրան կարելի վերաբերվել սնոբիստական քամահրանքով, իսկ կարելի է հանգիստ ընդունել, որ միեւնույն է՝ սա իմ ժողովուրդն է, եւ փորձել մեղմորեն հակադրել դրան սեփական նախասիրություններն ու ճաշակը: Եվ մեծամասնության քաղաքական դիրքորոշման հետ կապված մոտեցումը պետք է նույնը լինի: Արցախը երկար ժամանակ, այսպես ասած, Հայաստանի «պաշտոնական» գաղափարախոսությունն էր: Մարդիկ իրենց պարտավորված

Ու կրկին Ադրբեջանը շառաչուն ապտակ ստացավ հիմնահարցի խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից. «Հայաստանի Հանրապետություն»

Ու կրկին Ադրբեջանը շառաչուն ապտակ ստացավ հիմնահարցի խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից:

«Ֆիրդուսի կառուցապատման ծրագիրն իրականացնելու ժամանակ որեւէ հուշարձան չի քանդվելու». ԿԳՄՍ վարչության պետ. «Հայկական ժամանակ»

Ըստ Վանյանի՝ ամեն դեպքում, եթե անգամ Հանրապետություն 46 հասցեի շենքի վրա միջամտություններ լինեն, միեւնույնն է՝ ճակատային հատվածը միանշանակ չի քանդվելու, պահպանվելու է ամբողջությամբ:

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը կալանավորվեց

 Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031