Օրվա լրահոսը
Առկա բոլոր փաստերը և ադրբեջանական իշխանությունների պահվածքն բացահայտ արհամարհանք է միջազգային ողջ հանրության նկատմամբ. Արման Թաթոյան
«Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական արդյունք: Նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են: Ադրբեջանական իշխանությունների կազմակերպած յուրաքանչյուր «դատավարություն» ուղեկցվում է ադրբեջանական լրատվամիջոցներում մարդու արժանապատվությունը, իրավունքները ոտնահարող հրապարակումներով` «Հայկական տեռորիստներ» կամ նման վերնագրերով: Ակնհայտ է, որ դա հատուկ է արվում ու կրում է կազմակերպված բնույթ։ Ադրբեջանական սոցիալական ցանցերն էլ լցվում են
«Անտարբեր հայացքներով կանայք էին, որոնք այդպես էլ չհասկացան՝ ինչի՞ էին եկել»․ Ազատանի համայնքապետը՝ իր հրաժարականը պահանջողների մասին
Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանին սատարող որոշ ուժեր ժողովրդի անունից հրաժարական էին պահանջում Շիրակի մարզի մի քանի համայնքապետերից, այդ թվում Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանից։ Նրանց 72 ժամ ժամանակ էին տվել։ Նշենք, որ Վարդան Իկիլիկյանն Ազգային ժողովի ընտրություններում սատարել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։ Մի քանի օր առաջ էլ մի խումբ մարդիկ,
Արևելյան գործընկերություն․ վերականգնման, դիմակայունության և բարեփոխման օրակարգը՝ տնտեսական և ներդրումային պլանի աջակցությամբ
Եվրոպական հանձնաժողովը և Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչն այսօր նախանշեցին մեր Արևելյան գործընկեր երկրների հետ առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթություններին թափ հաղորդելու վերաբերյալ առաջարկի ընդհանուր նկարագիրը։ Այս օրակարգը հիմնված է հինգ երկարաժամկետ նպատակների վրա՝ հիմքում ունենալով դիմակայունությունը՝ 2020թ մարտին հրապարակված՝ Արևելյան գործընկերության ապագան 2020թ․ հետո տեսլականին համահունչ: Օրակարգը կյանքի կկոչվի տնտեսական և
Հետազոտության արդյունքում վերհանված առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները՝ հինգն էին
Տեղի ունեցավ Արմավիրի երիտասարդ դեսպանների առաջին աշխատաժողովը Արմավիրի մարզի տարբեր տարածաշրջաններից հավաքագրված երիտասարդ դեսպանների առաքելությունն է մարզում զբաղվել երիտասարդական շահերի ներկայացմամբ և պաշտպանությամբ, երիտասարդական խնդիրների բարձրաձայնմամբ, որի հիմնված կլինի երիտասարդական հիմնախնդիրները վերհանող հետազոտության վրա։ Օրեր առաջ տեղի ունեցավ Արմավիրի երիտասարդ դեսպանների առաջին աշխատաժողովը, որը իրականացվում է «Արմավիրի երիտասարդ դեսպաններ․ խթանելով մասնակցային մշակույթը հանուն բարեփոխումների» հանրային
Պաշտպանները համառորեն փորձում են պատրանք ստեղծել, թե Ա. Չարչյանի առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է եղել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման կայացման փաստով
Այսօր քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանները իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ դատական նիստից հետո գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի հասցեին թույլ են տվել էթիկայի և բարոյականության սահմաններն անցնող, իրավաբանին անհարիր որակումներ՝ միաժամանակ ամբողջությամբ խեղաթյուրելով և բացառապես սեփական շահերի դիտանկյունից մատուցելով դատական նիստը հետաձգելու դատարանի որոշման պատճառները: Նախ՝ դատախազի կողմից դատական նիստը հետաձգելու անհրաժեշտությունը
Հռիփսիմե Գրիգորյան. «Հակամարտությունը պետք է ավարտվի միայն խաղաղ բանակցությունների եւ քաղաքական լուծման միջոցով»
Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական հարցերի եւ անվտանգության հանձնաժողովի նիստում «Հարգելի՛գործընկերներ, շնորհակալություն պարոն Կասչիունասին՝ իր խորաթափանց զեկույցի համար: Նաեւ շնորհակալ եմ Կանադայի պատվիրակին` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացված ագրեսիան նշելու, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության նկատմամբ Կանադայի վճռական նվիրվածության համար: Զեկույցում արծարծված կարեւոր ուղղություններից ուզում եմ ընդգծել ժողովրդավարության կարեւորությունը: Վերջերս Հայաստանում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորաօծ Աթանաս աբեղա Սարգսյանին
Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց նորաօծ Տ․ Աթանաս աբեղա Սարգսյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Հայր Աթանասը վերջերս է արժանացել քահանայական կոչման Գանձասարի վանքում և քառասնօրյա պահեցողության շրջանն անցկացրել Դադիվանքում։ Հանդիպման սկզբում Վրթանես եպիսկոպոսը ներկայացրեց Հայր Աթանասին՝ անդրադառնալով Հայր Սուրբի ծառայությանը
Ադրբեջանցիների հերթական սադրանքը ԵԱՀԿ-ում. առաջարկում են զեկույցից հանել Լեռնային Ղարաբաղին վերաբերող ենթագլուխը. հայ պատվիրակներն ընդդիմացան
Զեկույցում Ադրբեջանին կոչ է արվում հավատարիմ մնալ «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքին և վերադարձնել բոլոր ռազմագերիներին: Զեկույցում կա նաև ամրագրում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
Բաքվում ԱՄՆ դեսպանը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիների կհաշտվեն
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էռլ Լիցենբերգերը հույս է հայտնել, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունները կկարգավորվեն: «Տարածաշրջանում հակամարտության աղբյուրներն արմատախիլ անելու համար շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հաղորդակցության միջոց գտնեն: ԱՄՆ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել խաղաղ կարգավորման և հաշտեցման գործընթացին»,- ասել է դեսպանը: Նա նաև նշել է, որ ամերիկյան ընկերությունները շահագրգռված են և ակտիվորեն ներգրավված են
Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Մատաղիսում այսօր արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը պարզ չէ.կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Այսպես, զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն։ ԱՀ ՆԳ նախարարություն.ԱԻՊԾ
Խառնաշփոթ՝ Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում․ տնօրենը ստիպված հրաժարական է տվել
«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում խառնաշփոթ վիճակ է․ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել տնօրենի ժ/պ-ն՝ Միքայել Վարդպարոնյանը։ Պատճառը եղել է կոնֆլիկտներ հրահրելու համար պատկերասրահի աշխատակցուհիներից մեկին աշխատանքից ազատելը, ավելի ճիշտ նրա ինքնակամ ներկայացրած դիմումը ստորագրելը։ Ըստ կոլեկտիվի, այդ աշխատակցուհին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մանկության ընկերոջ դուստրն է։ Նրա ազատվելուց հետո քաղաքային իշխանությունները փորձել են
Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց»
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել է նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։ Նրանցից 5-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը: Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև: Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի
ՍԴ-ում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ԱԺ ընտրությունների արդյուքներն անվավեր ճանաչելու պահանջով
Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյուքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Այսօր Սահմանադրական դատարանում գրանցվել
Նանե Ասատրյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից
ՈՐՈՇՈՒՄ 2 Հուլիսի 2021, 713 – Ա ՆԱՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ 1. Նանե Ասատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան
Դավիթ Սեխելյանն ազատվել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից
ՈՐՈՇՈՒՄ 2 Հուլիսի 2021, 714 – Ա ԴԱՎԻԹ ՍԵԽԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Դավիթ Սեխելյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան
Փառքի սրահ` Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում
Այսօր Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Փառքի սրահի բացման արարողություն․ 44-օրյա պատերազմում դպրոցի 20 շրջանավարտ է հերոսացել․․․ Նրանց անունները հավերժացան ու միացան Արցախյան առաջին ու Քառօրյա պատերազմում զոհված շրջանավարտների անուններին։ Միջոցառմանը մասնակցել ու ներկաներին խոսք է ուղղել Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։ Սյունիքի մարզպետարան
«Տելեկոմ Արմենիա»-ն Nokia-ի հետ համագործակցությամբ մեկնարկեց 25 Գբ/վ արագությամբ «Ապագայի ցանցը»
2 հուլիսի 2021 թ., Երևան. Telecom Armenia-ն (ապրանքանիշը` Beeline) Դավթաշենում ավարտել է աշխարհի առաջադեմ NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել 25 Գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց: Ուրբաթ՝ հուլիսի 2-ին այդ մասին հայտարարեց «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Ապագայի ցանցի մեկնարկ»-ի ժամանակ: «Այսօր
Հայտնաբերվել է դի՝ ծառից կախված վիճակում (Լուսանկարներ)
2021թ. հուլիսի 1-ին` ժամը 09:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Պուշկինյան ոլորաններում ծառից կախված դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող Պուշկինյան լեռնանցքի հին ավտոճանապարհի 3-րդ ոլորանում հայտնաբերել «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենա` բեռնախցիկը բացված վիճակում, իսկ ավտոմեքենայից շուրջ 25 մետր հեռավորության վրա՝ անտառում՝ տղամարդու դի՝ ավտոմեքենայի ամրագոտու
Հայաստանի օլիմպիական հավաքականում արդեն 17 մարզիկ կա
Ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիան Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է տվել հայաստանցի երկու լողորդի՝ Արթուր Բարսեղյանին եւ Վարսենիկ Մանուչարյանին: Այս մասին FINA-ն պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՕԿ-ին: Արթուր Բարսեղյանը Տոկիոյում հանդես է գալու 50 եւ 100 մետր ազատ ոճերում, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մետր ազատ ոճում: ՀԱՕԿ-ը լավ լուր է ստացել նաեւ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայից: Հաստատվել
Մահվան ելքով ավտովթար. զոհերը քույրեր են (Լուսանկարներ)
2021թ հուլիսի 1-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրի հատվածում Երևանի 68-ամյա բնակչուհու կողմից վարած «Հունդայ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել կից ձորակում, որի հետևանքով վերջինս և նրա հետ ավտոմեքենայում գտնվող 62-ամյա քույրը, տեղում մահացել են: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում
Արմեն Չարչյանի դատական նիստը հետաձգվեց․ դատախազը ոչ աշխատանքային ժամին չցանկացավ աշխատել
Այսօր Քրեական վերաքննիչ դատարանում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորման մասին որոշման դեմ միջնորդության քննությունն էր։ Պարոն Չարչյանի շահերի ներկայացուցիչներ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդեւանյանը լրագրողներին ասացին, որ դատական նիստի ժամանակ շատ արդյունավետ քննարկում էր տեղի ունենում՝ հարցուպատասխանի ձեւով, այնպես, ինչպես առաջարկել էր պաշտպանական կողմը։ «Սակայն, մի պահ դատախազ Ազատ
Քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով (լուսանկարներ)
2021թ. հուլիսի 1-ին՝ ժամը 10։35-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում, կախված վիճակում, տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել 70-ամյա տղամարդու դին՝ տան շքամուտքում՝ բազմոցին պառկած վիճակում։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, 70-ամյա տղամարդու
Ծափաթաղում հիմնվել է գերժամանակակից արևային կայան
Սևանա լճի ափին՝ Ծափաթաղում, 13 հեկտար տարածքում կառուցվել է տարածաշրջանում՝ արևին հետևող համակարգով արևային առաջին կայանը։ Կայանն արևին հետևող սոլար թրեքինգ համակարգի միջոցով կարողանում է հսկայածավալ էներգիա կուտակել։ Ավելի քան 14.000 կրկնակի ապակյա ծածկույթ ունեցող վահանակով կայանն ունի 5787 կՎտ պիկային հզորություն, որի տարեկան արտադրողականությունը 12,300,000 կՎտ/ժամ է։ Արևային կայանը կառուցել է «Օպտիմում Էներջի» ընկերությունը՝
Պարզվում են հոսանքահարված երեխաների մահվան հանգամանքները
2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 20.15-ին, ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ էլեկտրական այրվածք բոցով 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներով բժշկական օգնության են ընդունվել 2009թ. և 2010թ. ծնված տղաներ, ովքեր վնասվածքները ստացել են իրենց փողոցի էլեկտրական հոսանքի բաժանման կետում: Համաձայն
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Հավասարության սերունդ» միջազգային ֆորումի՝ «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստին
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, UN Women-ի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգյուկայի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առցանց եղանակով մասնակցել է Փարիզում հունիսի 30-ից հուլիսի 2-ն անցկացվող գենդերային հավասարության և կանանց իրավունքներին նվիրված «Հավասարության սերունդ» միջազգային ֆորումի՝ «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստին և հանդես եկել ելույթով: Նախագահ Սարգսյանն
ՀՀ երկու մարզերում արդեն ավարտվել է գյուղատնտեսական աջակցության՝ անասնակերի կամ թռչունների տրամադրումը. ՄԱԿ ՊԳԿ-ն աջակցում է հակամարտությունից տուժած ընտանիքներին
Ըստ գնահատականների՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներն իրենց հետ Հայաստան են բերել մոտավորապես 12,000 – 55,000 գլուխ խոշոր և 60,000 – 90,000 գլուխ մանր եղջերավոր կենդանի:
Կապանի 31-ամյա բնակչուհին ձերբակալվել է սպանության կասկածանքով
Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սրբիչով խեղդամահ է արել տղամարդուն։
Youtube-ը շարունակում է հեռացնել թուրք պաշտոնյաների՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութերը
«YouTube»-ի այս որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և խիստ վրդովվեցրել Ալթունին:
39-ամյա տղամարդը ձերբակալվել է ավազակային հարձակում կատարելու կասկածանքով
Ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել ընկերության աշխատակիցների վրա, պահանջել գումար, այնուհետև պահանջել է բացել չհրկիզվող պահարանը, որտեղից անձամբ հափշտակել է ընկերությանը պատկանող խոշոր չափերով, նախնական տվյալներով, 2.730.990 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի:
Հերիքնազ Տիգրանյանն անօրինական է ընդգրկվել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում. հայտարարություն
Կոալիցիան կոչ է անում անվավեր է ճանաչել ՀՀ ԱԺ խորհրդի 2021 թ. հունիսի 29-ի ԱԺԽՈ-041-Ա որոշումը, քանի որ այն հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքին։


















































