Օրվա լրահոսը

«Ասել եմ՝ ազատման դիմում չեմ գրելու, դրանից հետո իմ հասցեին մարզպետի կողմից վիրավորանքների տեղատարափ է սկսվել. ինձ անվանել է ստոր, ստախոս». Մերի Շահազիզյան

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Մերի Շահազիզյանը դիմել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, հարկ եղած դեպքում կդիմի նաև դատարան:

«Արտավազդ Բագրատիչի հրաժարականին հաջորդելու է մեր դասադուլը». ԵՊԲՀ բժիշկ-օրդինատորները բաց նամակ են հղել Արմեն Մուրադյանին

ԵՊԲՀ բժիշկ-օրդինատորները բաց նամակ են գրել համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին. «Հարգելի՛ պարոն Մուրադյան, անխոս, Զինվորի տունը պարծանք է, ազգային արժեք, լավագույնը։ Բայց պետք չէ այս ամենը ասել ի հակադրումն անհատի, ում ևս այս ածականներով են բնորոշում։ Կառավարության ապրիլի 29-ի որոշմամբ Արտավազդ Բագրատիչին կանգնեցրել եք փաստի առաջ և հիմա հայտարարում եք, որ Արտավազդ Բագրատիչը աշխատել է

Շիրակի մարզում հովիվներ են կայծակնահարվել․ նրանցից մեկի վիճակը ծանր է

Այսօր ժամը 18․00-ի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել կայծակահարված երկու հովիվների, որոնցից մեկի վիճակը ծանր է․ 45 տարեկան տղամարդն ալիքային վնասվածքներից բացի ունի այրվածքներ,  վերակենդանացման բաժանմունքում է։ Մյուս հովիվը՝ 1963 թվականին ծնված, հետազոտվել է, ամբուլատոր բուժօգնություն ստացել ու դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Դեպքը եղել

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտ չի ներկայացրել մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի 2021-22թթ․ առաջնությանը

Հարգելի ֆուտբոլասերներ, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտ չի ներկայացրել մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի 2021-22թթ․ առաջնությանը, սակայն ակումբը շարունակելու է իր գործունեությունը և մեր թիմը հայտ է ներկայացնելու մասնակցելու Առաջին խմբի առաջնությանը։ «Շիրակի» մանկապատանեկան թիմերն էլ կշարունակեն իրենց ելույթները Հայաստանի տարբեր տարքային առաջնություններում, որտեղ վերջին տարիներին մեծ թվով հաջողություններ են գրանցել։ Ինչ վերաբերվում է Բարձրագույն խմբի մասնակցությունից

«Կարենս ասում էր՝ մամ, մի լացի, ես շուտ կգամ, բայց դարձա իր ճանապարհին հավերժ սպասող»․ 23-ամյա գյումրեցի հերոսի մասին

Այսօր  քահանայի օրհնությամբ Գյումրու Անի թաղամասում հարազատ շենքի բակում բացվեց արցախյան գոյամարտում նահատակված 23-ամյա Կարեն Սարգսյանի անվան պուրակը՝  նրա հիշատակի խաչքարով, ցայտաղբյուրով։ Հերոսը կամավորագրվել էր հոկտեմբերի 2-ին։ Ինչպես պատմում է կրտսեր եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, այդ օրը կամավորագրվել էին երկու եղբայրներով՝ վճռելով մասնակցել հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերին,  սակայն Կարենի հերթն ավելի շատ էր հասել։ Կարենը

Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են ևս 4 աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ

Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են: Այսօր՝ հուլիսի 3-ին, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն: Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ): Հայ հերոսների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո մինչ

Քննարկվել են հայ-իրանական տնտեսական փոխգործակցության օրակարգային հարցեր

Հունիսի 28-30-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ մասնակցելու ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև մայիսի 24-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստեղծված հայ-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստին։ Աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն էր, իրանական կողմինը՝ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության

«Հրաժարականի դիմումը տվել ու պրծել եմ». եզդիաբնակ Դդմասար համայնքի ղեկավարը՝ իր հրաժարականի և մարզպետի կողմից ճնշումների մասին

ՀՀ Արագածոտնի մարզի չորս եզդիական համայնքների՝ Դդմասարի, Արևուտի, Սորիկի և Օթևան համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի դրդմամբ: Դդմասար և Օթևան համայնքների ղեկավարները պատրաստվում են մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին:

Թիրախային ևս մեկ խումբ՝ բնակարանաշինության ընթացիկ տարվա ծրագրում

Պատերազմի հետևանքով տնազուրկ դարձած ընտանիքները՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Պարտությո՞ւն, թե՞ հաղթանակ

Հայաստանում տեղի ունեցան հերթական, ներեցեք՝ արտահերթ «ընտրություններ»։ Գրանցված ավելի քան 100 կուսակցություններից, «ընտրություններին» մասնակցում էին շուրջ 30-ը՝առանձին կամ դաշինքներով։ Կարելի է վստահաբար պնդել, որ բոլոր կուսակցությունները, այո՛, բոլոր, այդ թվում խորհրդարան խցկված դաշինքների անդամ կուսակցությունները ձախողվեցին։ Բնականաբար, դրանցից շատերը «ընտրություններին» մասնակցում էին ոչ թե հաղթելու, կամ գոնե ԱԺ անցնելու նպատակով, այլ իշխող ՔՊ տոտալիտար աղանդի

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփում է․ ընտրական հանցագործությունների մասին ստացվել է 861 հաղորդում

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում (ներառյալ մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը,  քվեների հաշվարկի և առանձին տեղամասերում վերահաշվարկի ընթացքը) առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաև բնույթով ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումների ընթացքավորման ուղղությամբ իրականացված գործունեության արդյունքները ըստ 2021թ.

«Ես ձեռք չեմ սեղմում, երբ ՔՊ-ական եմ տեսնում». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ թեև Նիկոլ Փաշինյանը 670 հազար ձայն է հավաքել կամ իր բնորոշմամբ՝ քերել, բայց նա չի դադարել կապիտուլյանտ լինել:

Վայոց ձորում բեզոարյան այծ են որսացել․ «Հայանտառ»-ի մասնաճյուղի տնօրենը և անտառապահը բերման են ենթարկվել

Հուլիսի 2-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերից մեկի տնօրենը Ելփին գյուղի «Արդարազ» կոչվող տարածքում բեզոարյան այծ է որսացել և «ՈւԱԶ» ավտոմեքենայով գնում է դեպի Ելփին: Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ՀՀ ԲԸՏՄ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած գործողությունների արդյունքում

Անհատական նախաձեռնությամբ մի խումբ կամավորներ մշակութային դասընթացներ են անցկացնում  սահմանամերձ Չինարի և Այգեձոր գյուղերում

«Շատ դեպքերում կամավորները միմյանց փոխարինել են, քանի որ մոտ 40-ից ավել կամավորներ են գրանցվել, որոնք դասավանդել են շուրջ 150-ից ավել երեխայի»։

Լեւոն Արոնյանը եզրափակիչ մտել է երկու օրվա պայքարի արդյունքում

Այն բանից հետո, երբ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Goldmoney Asian Rapid առցանց մրցաշարի կիսաեզրափակչի առաջին օրվա արդյունքով պարտվեց Մագնուս Կարլսենին, երկրորդ օրը առավել քան հաջող հանդես եկավ եւ հաղթելով ընդհանուր հաշվով՝ մտավ եզրափակիչ: Այստեղ Արոնյանը հաղթողի կոչումը վիճարկում է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւի հետ դիմակայությունում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Այս ընտրությունների արդյունքներով՝ դավադիր կապիտուլյանտի քաղաքական օրակարգում են հայտնվելու նաև ՀՀ-ից ակնկալվող այլ ճակատագրական զիջումներ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը հստակեցրեց. «Խոսքը այսպես կոչված շրջանակային պայմանավորվածությունների պայմանագրի մասին է, Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման, միաժամանակ արցախյան բանակցությունների խորը և տոտալ սառեցման»:

Այս տոնը դարձել է բելառուս ժողովրդի քաջության և հերոսության խորհրդանիշ․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առիթով: Այս տոնը դարձել է բելառուս ժողովրդի քաջության և հերոսության խորհրդանիշ, Հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրվածության վառ օրինակ: Համոզված եմ, որ հայ-բելառուսական ավանդական

Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Հուլիսի 3-ին, ժամը 14։10-ից Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի գծանշաման աշխատանքների պատճառով, ժամանակավորապես փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Իմ հաշվարկով՝ ոչ մասնագիտական, քաղաքական հաշվարկով, 7-10 տոկոս Նիկոլը կեղծել է ընտրությունները». Արմեն Աշոտյան

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն ընտրությունները կեղծել է ոչ թե որպեսզի հաղթի, քանի որ միևնույն է, ինքն առաջին տեղով էր գնալու, այլ կեղծել է, որ ստանա մեծամասնություն:

«Մտածել է տիկնիկ է՝ դարպասների տակ, պարզվել  է՝ երեխա է»․ մանրամասներ՝ Գյումրու Ավզնոց թաղամասում նորածին տղային լքելու մասին

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում այսօր նորածին տղա երեխային են թողել  ու փախել։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին տեղեկացրել էր, որ առավոտյան ժամը 10․00-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Շահումյան փողոցում երեխայի են թողել։ Նախնական տվյալներով արական սեռի է, օպերատիվ քննչական խումբ է մեկնել դեպքի հասցե, երեխան  կենդանի է եղել։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հուլիսի 3-8-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 3-ին, 7-8-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի

Գրիգորի Խաչատուրովի պայմանագիրը չեն երկարաձգելո՞ւ․ պահեստազորի փոխգնդապետը անհանգստացած է

Զաքար Բժշկյանի համոզմամբ, Հայաստանին Գրիգորի Խաչատուրովի նման զինվորականներ են պետք

«ՌԴ-ն էլ է ճնշում ՀՀ-ին իրականացնել սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց, որից հետո, ամենայն հավանականությամբ, կդրվի Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցության հարցը»

Ըստ Արմեն Վարդանյանի՝ այդ առումով կարծես թե ադրբեջանական կողմը ցանկանում է արհեստականորեն, արագ կերպով հասնել այդ գործընթացին, հասնել նրան, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ այս հարցում կարծես թե Հայաստանի վրա ճնշումներ կան նաեւ ռուսական կողմից: Քաղաքագետ Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է այս պահին խուսափի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներից: «Առավոտի» հետ զրույցում Արմեն

Եթե ՀԱՊԿ հայտարարությունը դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ապա ստացվում է հետևյալը՝ այնտեղ կռիվ չկա, դուք չեք կռվում, ինչո՞ւ մենք պետք է միջամտենք․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ՀԱՊԿ քարտուղարն անդրադառնալով մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի ՀՀ տարածք ներխուժմանը՝ հայտարարել է, թե «պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն (անդամ երկրներից մեկին ուղղված) ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան:

«Ոչ թե ադալժենի է արել, թե գնացել եմ կռվել եմ, գնացել եմ ծառայել եմ, այլ դու պարտավո՛ր ես»

8-րդ գումարման ԱԺ-ում Հովիկ Աղազարյանը որոշել է ուղղել իր «սխալը» եւ ակտիվ զբաղվել պաշտպանական հարցերով: Երեկ խորհրդարանում իմքայլական պատգամավորները վիճում էին: Բանավեճի թեման պետական ու համայնքային հողի վրա ինքնակամ կառույցներն օրինականացնելն արգելելու մասին նախագիծն էր: Եղան ելույթներ, որ ովքեր դեմ են, այլ շահեր են հետապնդում: Հովիկ Աղազարյանն էր ամենաշատը տխրել, որ նախագիծը չանցավ: Նա ասում

Գյումրու Ավտոկայան թաղամասում նորածին տղայի են թողել ու փախել

Գյումրու Ավտոկայան թաղամասում նորածին տղա երեխայի են թողել ու հեռացել։ Երեխան եղել է անխնամ վիճակում՝ փաթաթված  ընդամենը մի բարակ ծածկոցով։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին տեղեկացրեց՝ այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Շահումյան փողոցում երեխայի են թողել, նախնական տվյալներով արական սեռի է, օպերատիվ քննչական խումբ է

«Իրականում ինձ վրա եղել է հարձակում սպանելու նպատակով, իսկ ինձ հետ գտնվող փաստաբանին առեւանգել են»

Քրեական վերաքննիչ դատարանի կազմն ամբողջական չէր, հետեւաբար ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանի բողոքի քննությունը նշանակվեց օգոստոսի 24-ին: Նրա պաշտպանն էլ չէր ներկայացել դատարան: Հիշեցնեմ, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Գ. Պողոսյան) 2016թ. ապրիլի 15-ի որոշմամբ Վահագն Սիմոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործն

Անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում ենք բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին․ հայտարարություն

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին: Հորդորում ենք աջակցել անասնաբույժներին, հետևել, որ պատվաստվի պատվաստման ենթակա ամբողջ գլխաքանակը, իսկ hամայնքի ղեկավարներին` առանց ստուգելու չստորագրել ոչ մի փաստաթուղթ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստումների մասին հավաստիանում է նաև իրենց ստորագրություններով: Նշենք նաև, որ խոշոր և մանր եղջերավորների

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Հուլիսի 2-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9074 քաղաքացու հետազոտություն, որից 925-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031