Օրվա լրահոսը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Սյունիքում իրավիճակի սրումը որակել է որպես «սահմանային միջադեպ»

Հայաստանի հարավային սահմանին իրավիճակի սրացումը, կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի տեղավորվում ՀԱՊԿ կանոնադրության հավաքական պաշտպանության դրույթների տակ: Սյունիքում մայիսի 12-ից սրված իրավիճակին նման որակում է տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Պետք է հիշել, որ ՀԱՊԿ ներուժը գործի է դրվում միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ մենք, ըստ էության,

Պուտինը և Մակրոնը քննարկել են Արցախի հարցը

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակոնի միջև: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև Արցախում ստեղծված իրավիճակը: Պուտինը տեղեկացրել է Մակրոնին Արցախի շուրջ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը: Նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում մնում է կայուն՝ մեծապես

Գույների խորհուրդը՝ տողերում

Արձակագիր Գրիգոր Գրիգորյանը հեղինակային երեք գրքերի հեղինակ է՝ «Կանաչ կազմով գիրքը», «Դեղին կազմով գիրքը» եւ «Կարմիր կազմով գիրքը», իսկ առաջիկայում կլինի «Սեւուսպիտակը»: Հեղինակի հավաստմամբ՝ իր գրքերն ամեն մեկն առանձին կյանք ունեն եւ միաժամանակ անուղղակի կապված են իրար հետ։ Գրիգորն ուզում է հավատալ, որ գունեղ գրքերը ոչ միայն կընթերցվեն մի շնչով, կդառնան ընթերցողների գրադարաններում հայտնված հանրահայտ

Բաքվի դատարանը 14 հայ ռազմագերիների վրայից հանել է մի շարք ծանր մեղադրանքներ

Հուլիսի 2-ին ավարտվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը, որոնք մեղադրվում էին ահաբեկչության, դիվերսիայի և այլ ծանր հանցագործությունների մեջ: Իր ելույթում դատախազը անսպասելիորեն հանել է նրանց վրայից բոլոր մեղադրանքները և թողել միայն ապօրինի կերպով սահման հատելու մեղադրանքը: Ընդ որում, դատախազը խնդրել է նրանցից 2-ին՝ Հրաչ Ավագյանին և Գեղամ Սերոբյանին դատապարտել 5, իսկ մյուսներին երկու տարվա ազատազրկման:

Հայաստանի և Կատալոնիայի միջև համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ կան, որոնք իրացված չեն. Հայկ Չոբանյանը հանդիպել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահի հետ

Բարսելոնայում տեղի ունեցող «MWC Barcelona» միջոցառմանը մասնակցության նպատակով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասի հետ։ Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Կատալոնիայի խորհրդարանի բարեկամական դիրքորոշումը և՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, և՛ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո ունեցած դիրքորոշման, կատարած հայտարարությունների համար։ Հայաստանի և

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հուլիս ամսվա համերգները

Հուլիսի 3-ին՝  ժամը 18:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա համերգով` ի նվիրումն Ռիկարդո Մուտիի և «Ռավենա» փառատոնի: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնի Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Իտալիայից ժամանած մենակատարը՝ 15-ամյա տաղանդավոր դաշնակահար Մայա Օհանյանը, հայրենիքում առաջին անգամ ելույթ կունենա: Համերգը կկայանա «Երևանյան հեռանկարներ» 21-րդ

Եղանակային բարդ պայմանների պատճառով ուշացել են Հարավկովկասյան երկաթուղու գնացքները

Եղանակային բարդ պայմանների պատճառով այդ գիշեր մինչև 5 ժամով ուշացել են Հարավկովկասյան երկաթուղու գնացքները: Հայաստանի և Վրաստանի տարածքում փոթորկային քամու և ամպրոպի պատճառով, Շուլավերի (Վրաստան) – Արմավիր (Հայաստան) և Երևան տանող երկաթուղային հատվածներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ: Որոշ հատվածներում պոկվել են կոնտակտային ցանցի լարերը, ծառեր են ընկել երկաթուղային գծերի վրա: Մինչև հուլիսի 3-ի ժամը 02:00

Հրդեհ…

Հատված «Օջախիս երկրաշարժը» անտիպ գրքից …Հրդեհից հետո կանգուն մնացած նկուղային հարկի ծածկն ու մի քանի մոխրացած փայտի մնացորդներն անտեղյակներին գուժում էին տեղի ունեցած զարհուրելի պատահարի մասին: Հրե անգութ ճարակը չէր խնայել ոչինչ, ոչինչ: Քրոջս ամուսինը՝ Աշոտը, նախորդ դարի 60-ականներին իր կառուցելիք տան բետոնե ներքնահարկը ծանրագույն պայմաններում էր կառուցել: Նորաբաժան ընտանիքի համար կառուցած մի փոքրիկ բնակարանատիպ

Ճանապարհային ոստիկանության ծառայությունը 85 տարեկան է․ ոստիկանության պետի շնորհավորական ուղերձը

Այսօր ճանապարհային ոստիկանության ծառայությունը դարձավ 85 տարեկան։ Ոստիկանների մի քանի սերունդ, որոնք ութ և կես տասնամյակ անվտանգ երթևեկություն են ապահովել մեր հանրապետության ճանապարհներին, բնակավայրերում, մայրաքաղաք Երևանում, իրենց ծառայությունը կատարել են բարեխիղճ ու նվիրումով` նպատակ ունենալով ապահովել երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը։ Ճանապարհային ոստիկանությունը կատարելագործվել է տասնամյակների ընթացքում` համալրվելով ժամանակակից տեխնիկական միջոցներով, կապի միջոցներով, տրանսպորտով և ամենագլխավորը`

ՊԵԿ բաժնի պետն անդրադարձել է թմրամիջոցների տարածման համաշխարհային խնդրին և դրա դեմ պայքարին

Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Միջին Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կազմակերպած առցանց ասուլիսին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի պետն անդրադարձել է թմրամիջոցների տարածման համաշխարհային խնդրին և դրա դեմ պայքարին: Նա

Բեռնատարը բախվել է գազալցակայանի պարսպին և կողաշրջվել

Հուլիսի 2-ին, ժամը 21։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը բախվել է գազալցակայանին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երասխ գյուղի Երևանյան խճուղու թիվ 12 հասցեում «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Մ. Կ.,

2 գոլը բոլ ա, իսկ սենսացիան կապ չունի

Եվրոյի 1/8-ը, առանց չափազանցության, կարելի է անվանել սենսացիաների փուլ։ Մենք ականատեսը եղանք աննախադեպ հագեցած ֆուտբոլի` մարտական պայքարով, հերոսական «comeback»-ներով, շքեղագույն գոլերով։ Եվ եթե ֆուտբոլային տեսակետից առաջնության այս շրջանը միանշանակ հաջողված էր, ապա խաղադրույքների սիրահարների համար այն անսպասելի գորշ ստացվեց։ Ֆավորիտները չարդարացրեցին սպասումները։ Որպես հետևանք` բազմաթիվ խաղադրույքներ պարտվեցին։ Սակայն ամեն բան այլ էր TotoGaming-ի այն հաճախորդների

Շուշիի Սբ Հովհաննես եկեղեցու Գրիգոր քահանայի մահը

Շուշին 1902թ. սեպտեմբերին, Ա մաս Սեպտեմբերի սկզբին նշվել է. «Շուշին դատարկուեց … Ամարանոց եկածները կրկին վերադարձան իրենց տեղերը, տանելով քաղցր տպաւորութիւն մեր քաղաքից: Ամարային շոգ ամիսները տեղի են տուել աշնանային զով եղանակին»: Սեպտեմբերի 1-ին Արցախի թեմի առաջնորդը Ղազանչեցոց եկեղեցում տարբեր գյուղերի համար քահանա է ձեռնադրել 5 տիրացուների, որոնցից մեկը՝ Գեւորգյան ճեմարանը ավարտած «արժանաւոր երիտասարդ» Արշակ

Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում․ Արմեն Մուրադյանը պատասխանել է Արտավազդ Սահակյանի տեսաուղերձին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառումով պատասխանել է ականավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի տեսաուղերձին․ Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ, թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին, և այսպես մեկընդմիշտ դաջենք հետևյալը. • Զինվորի տունը պարծանք է, և վերջ, • Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ, • Զինվորի տունը լավագույնն է, և վերջ…

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ: «Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն այսուհետ ևս ամուր հիմք կհանդիսանան տարբեր ոլորտներում հայ-բելառուսական միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացման համար»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: Նախագահ Արմեն Սարգսյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է

Վիկտոր Կրիվոպուսկով. «ՄԱԿ-ը որեւէ կերպ չարձագանքեց,  ԵԱՀԿ-ն առհասարակ թաքնվեց 44 օր». «Հրապարակ»

«Ռոսսոտրուդնիչեստվո» ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը կարծում է, որ հարցն այն է՝ Ռուսաստանը 2020 թվականի ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի համար կրո՞ւմ է պատասխանատվություն։ «Ես այս մասին մեկ անգամ չէ, որ գրել եմ, եւ անգամ ենթավերնագրերն են խոսում՝ «Ո՞վ է պատասխան տալու Ղարաբաղի համար», եւ կամ՝ «Ինչո՞ւ Ռուսաստանը չի կանգնեցնում պատերազմը»։ Պատերազմը կանգնեցնելու կոչով՝ Կրիվոպուսկովը 2020թ․ սեպտեմբերի 29-ին դիմել

5073 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք

Հուլիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 464 դեպք, որոնցից 21 074-ն` առողջացած, 4521-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2769 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 197 651 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5073 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Ունենք 97 առողջացած

Հովհաննես Սահակյան. «Այլեւս ո՛չ յոթհոգանոց ֆրակցիան է փրկելու երկիրը, ո՛չ 27, ո՛չ էլ 67․ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է»․ «Հրապարակ»

Հարցազրույց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ – Ընտրություններից հետո ի՞նչ տպավորություն ունեք, սպասելի՞ էին Ձեզ համար թե՛ «Պատիվ ունեմ» դաշինքի, թե՛ ՔՊ-ի գրանցած ցուցանիշները։ – Եթե հաշվի առնենք ընդամենը 7-8 ամիս առաջ եղած պատերազմի ամբողջ ընթացքը, դրանից հետո տեղի ունեցած կապիտուլյացիոն ակտի ստորագրումը, 5 հազար զոհերը, էդքան վիրավորները, անհետ կորածները, գերիները եւ

Աշխարհն ու մեր թշնամիները՝ իրենց ճամբով, Հայաստանն ու «վերանորոգուելու» պատրաստուող իշխանութիւնը՝ իրե՛նց ճամբով․ «Հայրենիք»

Աշխարհն ու մեր թշնամիները՝ իրենց ճամբով, Հայաստանն ու «վերանորոգուելու» պատրաստուող իշխանութիւնը՝ իրե՛նց ճամբով: Կը ստեղծուի այն տպաւորութիւնը, որ մասնակի կամ լիակատար խզում կայ ասոնց միջեւ: Խօսինք օրինակներով: Ա. Ատրպէյճանի մէջ, գերի բռնուած հայորդիներ դատավարութեան կ’ենթարկուին, տասնեակ տարիներու բանտարկութեան վճիռներ կը ստանան: Հայաստանի մէջ «թող երկու ամիս ալ համբերեն»ի տրամաբանութիւնը (չըսելու համար անկարողութիւն, անտարբերութիւն եւ… համբակութիւն

Քննչական կոմիտեն Հայկ Մարությանի հաղորդման մասին՝ Աջափնյակում բանդա չկա․ «Հայկական ժամանակ»

Երեւանի ավագանու հունիսի 22-ի նիստին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում բանդա է գործում: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ ասաց, որ քաղաքապետարանի հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում: «Բայց Աջափնյակում այդպիսի բանդա չկա»,- հավելեց Թադեւոսյանը: Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Ժողովրդավարական փխրուն համակարգը փուլ եկած է․ «Հայրենիք»

Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրութեան յառաջացուցած խնդիրները հասկնալու եւ բացատրելու ճիգ ըրի: Հետեւեցայ լրատուամիջոցներուն, թեր ու դէմ կարծիքներուն, քննադատութիւններուն, ընտրապայքարի ընթացքին «օգտագործուած միջոցներուն», ինչպէս ըսուեցաւ եւ գրուեցաւ «մանիպուլացիա»ներուն (բառարան մը կ’ըսէր՝ ձեռնավարութիւն): Ժողովրդավարական ընտրութիւն մը արդար չի կրնար ըլլալ, եթէ կողմերէն մէկը օգտագործէ պետական միջոցները (ռըսուրսները), միւսները չունենան այդ հնարաւորութիւնները: Այսինքն՝ մրցակցական պայմանները կը դադրին նոյնը

Քաղաքագետ․ «Խորհրդարանը նույնպես իր ամբողջ կյանքը չի ապրելու, եւ մենք նորից ստիպված ենք լինելու գնալ արտահերթ ընտրությունների»․ «Հայկական ժամանակ»

Ընդդիմադիր խորհրդարանական ուժերը դեռեւս որոշում չունեն՝ 8-րդ գումարման Ազգային ժողովում միավորվելո՞ւ են որեւէ հուշագրի ներքո, թե՞ գործելու են առանձին: «Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի համակարգող Սոս Հակոբյանն ասում է՝ դեռ նույնիսկ մանդատները վերցնելու հարցը չեն որոշել, ուր մնաց՝ քննարկեն համագործակցության հուշագրերի հնարավորությունը: Հարցին՝ դեռ կասկածո՞ւմ են՝ վերցնել մանդատները, թե ոչ՝ 7 տոկոսի շեմը չհաղթահարած, սակայն

«Համատարած գնանկում չկա, որոշ ապրանքների գնի փոփոխությունը չի կարող զգալի ազդեցություն ունենալ ընդհանուր պատկերի վրա»․ «Փաստ»

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օրերս հրապարակեց լայն սպառման մի շարք ապրանքատեսակների՝ շաքարավազի, ձեթի, կարագի և ալ յուրի գների մոնիթորինգի արդյունքները 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածի կտրվածքով: Ըստ ներկայացված տվյալների, վերջին շաբաթներին նկատվում է նշված ապրանքների գների որոշակի նվազում: Նշենք նաև, որ այս ընթացքում նվազում է դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ: Բայց քաղաքացիները նշում

Փաշինյանի վարչակազմը ստիպված է դիմակայել բազմաթիվ մարտահրավերների․ «Ազգ»

Փաշինյանի վարչակազմը նաեւ բազմաթիվ մարտահրավերներ պետք է դիմակայի երկրի ներսում, որովհետեւ երկիրը դեռեւս երերում է երկու՝ պատերազմի եւ թագավարակի կործանիչ աղետների ազդեցությունից: Ընտրություններում բոլոր հաղթողների նման, Փաշինյանն էլ բազմաթիվ խոստումներ է տվել ընտրազանգվածին. նոր ճանապարհներ կառուցել, տնտեսությունը բարելավել, գիտությունը զարգացնել, եւ այլն: Բնակչությունը սովոր է լսել նման խոստումներ, որոնք կարող են իրականացվել, կամ ոչ: Կառավարությունները

Օդի մեջ խոսակցություններ

Շիրակի մարզում անասունների շրջանում սիբիրյան խոցի դեմ պայքարելու համար պետք է աշխատել: Խոսրովի անտառներում հրդեհները հանգցնելու համար պետք է ջանքեր գործադրել: Որպեսզի Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ծորակից կոյուղու ջուր չգա, պետք է զբաղվել այդ վթարով: (Ի դեպ, ոչ ոք այլեւս չի՞ ցանկանում այդ ջուրը խմեցնել բնապահպանության նախարարին, կամ էլ շփել Երեւանի քաղաքապետի վրա: Ակնհայտորեն՝ մեր հ/կ-ները

Եթե լավագույն մասնագետներին սկսում ես ճնշել, ուրեմն բժշկությունը չի զարգանալու և հետընթաց է լինելու․ «Փաստ»

Վերջին շրջանում թիրախավորվում են բժիշկներ, որոնք մեծ ավանդ են ունեցել երկրի առողջապահական համակարգում, որոնց աշխատանքն անգնահատելի է: Պրոֆեսոր Արմեն Չարչյան, Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյան: Ճնշումների հիմքում, ըստ էության, ընդդիմադիր քաղաքական հայացքներն են: Նախօրեին էլ տեղեկություն տարածվեց, որ անվանի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանին են ստիպել լքել այն կլինիկան, որն անձամբ է

Ասֆալտափռումն առաջիկայում էլ լինելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր անելիքը․ «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանի իշխանության անցած երեք տարիները եղել են մի կողմից՝ եղած համակարգերը քանդելու, մյուս կողմից՝ որքան էլ հակասական է, այդ նույն համակարգերի իներցիայով գործելու տարիներ։ Հենց իներցիան է Փաշինյանի իշխանության ամենաբնութագրիչ հատկանիշը, որին նա վստահաբար ապավինելու է նաև ապագայում։ Եվ եթե մինչև պատերազմն իներցիայի աղբյուրը նախկինից մնացած ներքին կարողություններն էին, ապա ըստ ամենայնի՝ հիմա նա

Ռուբեն Գալչյան․ Չեմ կարծում, թե միջանցք կլինի․ «Ազգ»

Հունիսի 7-ին հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալչյանը ֆեյսբուքում վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին ուղղված բաց նամակ էր հրապարակել, որ տարածել էին հայաստանյան եւ սփյուռքյան բազմաթիվ լրատվամիջոցներ: Հունիսի 29-ին Ռուբեն Գալչյանի երեւանյան գրասենյակում մեր հանդիպման գլխավոր առիթը վերոհիշյալ նամակի արձագանքն էր: Նրա հետ մեր ծավալուն հարցազրույցի առաջին մասը՝ ստորեւ: – Փաշինյանը պատասխանե՞ց ձեզ: Ինչպիսի՞ արձագանք գտավ այդ նամակը: –

Աշոտ Սևյան. «Որպեսզի բնակիչները վերադառնան Չարեքթար, պետք է գոնե ադրբեջանական զինվորները բարձունքներից իջեցվեն հակառակ ուղղությամբ»․ «168 ժամ»

Քարվաճառի շրջանի Չարեքթար գյուղը, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ, դեռևս չի ընդունել իր բնակիչներին, որոնք այնտեղից դուրս էին եկել Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ կամ դրանից հետո, երբ Քարվաճառը հանձնվեց թշնամուն։ 168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Աշոտ Սևյանը՝ հայտնի Չարեքթարցի Աշոտը, ով երեկ է վերադարձել Չարեքթարից, պատմեց, որ բնակիչները չեն վերադարձել Չարեքթար, քանի որ անվտանգության

Գեղհովիտում կանգնեցվեց եւ օրհնվեց Հայրենյաց պաշտպանի խաչքար-հուշարձանը

Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Թուխ Մանուկ եկեղեցու բակում կանգնեցվեց եւ օրհնվեց Հայրենյաց պաշտպանի խաչքար-հուշարձանը, որի հովանավորը գեղհովիտցի Վազգեն Պողոսյանն էր: Խաչքար-հուշարձանը օրհնվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի և Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի։ Հուշակոթողի նախագծող- քանդակագործն է Արտաշ Հակոբյանը։ Հուշակոթողի բացման եւ օրհնության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղհովիտի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031