Օրվա լրահոսը

Ծեծկռտուքի ընթացքում դանակով մի քանի անգամ հարվածել էր համագյուղացուն. բացահայտվել է Արամուս համայնքի բնակչի դանակահարության դեպքը

26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել և որպես կասկածյալ հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

«Իզմիրլյան»-ը չի պարալիզացվել, մի ասեք նման բաներ»․ բժիշկները կրկին հավաք են անում

Չի կարող լինել նման բան։ Մեզ որեւէ մեկը չի կարող խանգարել զբաղվել սուրբ գործով։ Խնդիրը սիրտն ու հոգին է։ Թույլ տվեք մեզ սրտով եւ հոգով բուժել

«Մեր վարքագիծը կախված չի որեւէ այլ ուժի անել-չանելուց». «Պատիվ ունեմ» դաշինքը մենակ է դիմելու ՍԴ՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու

Սոս Հակոբյանը պատասխանեց. «Մենք չենք հայտարարել մանդատները վերցնելու մասին, մենք ուղղակի արձանագրել ենք, որ մանդատները չվերցնելու իրավական հետեւանք գոյություն չունի: Կա իրավական վեճ, բայց հստակություն, որ մանդատները չվերցնելը որեւէ ճգնաժամի կարող է հանգեցնել՝ չկա: Այս պարագայում եթե ՍԴ-ի որոշման արդյունքում փոփոխություն չլինի, կարծում ենք, ավելի արդյունավետ կլինի գործունեությունը շարունակել մանդատները վերցնելով»:

Նախքան վիրավորվելը ապագա բժիշկը տասնյակ զինվորների առաջնային բուժօգնություն է ցույց տվել, կյանքեր փրկել. «Զարմացա, որ կենդանի մնացի, գիտեմ, որ շանսերը քիչ էին»

Զինվորի տանն ընդամենը 9 օրվա բուժման արդյունքում ոտքն արդեն ծալում է, ճիշտ է՝ դեռ միայն 30 աստիճան:

1-ական ոսկի, արծաթ, բրոնզ եւ ՀՀ ռեկորդ՝ Բուլղարիայում

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար լողորդ Արթուր Բարսեղյանը գերազանց մասնակցություն է ունեցել Բուլղարիայում անցկացված միջազգային վարկանիշային մրցաշարում: 100 մետր ազատ ոճում ոսկե մեդալ նվաճելուց հետո հայ լողորդը այնուհետեւ 50 մետր դելֆինում 0.24,62 արդյունքով արժանացել է արծաթե մեդալի, 50 մետր ազատ ոճում 0.23,19 ցուցանիշով բարձրացել է պատվո պատվանդանի երրորդ աստիճան, իսկ 100 մետր դելֆինում 0.54,62 արդյունքով բավարարվել

«Ադրբեջանը պիտի շարունակի դատավարությունը մինչև վերջ տանել, քանի որ ինչքան ձգձգի, այնքան իրավիճակը նրա դեմ է աշխատելու». Արա Ղազարյանը՝ հայ ռազմագերիների դատավարության մասին

Ըստ Արա Ղազարյանի՝ Ադրբեջանը կանգնած է երկընտրանքի առաջ՝ մի կողմից հասկանում է, որ այս իրավունքները պիտի ապահովի, բայց մյուս կողմից էլ գիտակցում է՝ հենց այս իրավունքն ապահովեց, ամբողջ միջազգային հանրությունն ու ՀՀ բնակչությունը հասկանալու են, որ դրանք կեղծ մեղադրանքներ են:

«Մենք խնդիր ենք դրել եւ այն կլուծենք մասնավորապես Ռուսաստանի շնորհիվ»․ Լեւոն Տեր-Պետրոսյան․ 1996թ․

Եվ, ըստ երեւույթին, շատերդ չգիտեք, որ մեզ գերագույն ճիգերով հաջողվեց դա պահպանել, մասնավորապես՝ զինամթերքով ապահովելու տեսակետից

Զորամասերից մեկում կատարվել է պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշարձանի օծման արարողություն

Հունիսի 27-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հուշարձանի օծման արարողություն` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։ Արարողությանը մասնակցել են զորամիավորման և զորամասի հրամանատարությունը, զոհված հերոսների ծնողները, ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը և հոգևոր սպասավորները։ ՀՀ ՊՆ

Քաղաքացիները չեն ունենում ջուր հավաքելու հնարավորություն. զանգվածային ջրանջատումների հարցով ՄԻՊ-ը դիմել է Վեոլիա Ջուր, ՀԷՑ և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Անթույլատրելի է այն, որ ամռանն ու նոր կորոնավիրուսի (COVID-19) առկայության պայմաններում մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից և անձնական հիգիենայի կանոնները պահպանելու հնարավորությունից։

Օծվել է Ենոքավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել է դպրոցի, այնուհետև՝ ախոռի։

Ուղիղ 29 տարի առաջ ադրբեջանական ուժերը հարձակողական մարտեր ծավալեցին Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա պաշտպանական բնագծի ողջ երկայնքով. Սենոր Հասրաթյան

Այդ գործողությունից 28 տարի անց հակառակորդը նորից հարձակողական մարտեր ծավալեց նույն ուղղությամբ և տակավին Կարմիր շուկան մնաց անառիկ…

Զարմիկին կյանքից զրկելու դիտավորությամբ պայթեցրել է ապօրինի ձեռք բերած պայթուցիկ սարքը. քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում Էջմիածնում կատարված սպանությունից

Հայտնաբերվել ու առգրավվել են պայթուցիկ սարքի լծակ և պահպանիչի օղակ, ինչպես նաև պայթուցիչի կտորներ և թվով 3 հատ 7,62 տրամաչափի փամփուշտներ

Հայաստանի տարբեր մասնավոր տարածքներում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք

Բանտարկությունից՝ նոր ազատավանդակ. թե ինչ սարսափելի պայմաններից են փրկվել բանտարկված արջերը

Արցախի ԱԱԾ-ն պետք է ուժեղացնի տեղեկատվական անվտանգության սպառնալիքների կանխման, չեզոքացման աշխատանքը, նոր անվտանգային մեխանիզմներ գործարկի. Տիգրան Աբրահամյան

Ինչ վերաբերում է արցախցիների շրջանում՝ ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծմանը, ապա դա հետևանք է ներքին և արտաքին քաղաքականությունում տարվող գործընթացների, Արցախի 75 տոկոսի հանձնման, Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հարցի փակման, Արցախում ստեղծված քաղաքական ճգնաժամի, այլ ոչ թե ադրբեջանական հեռախոսազանգերի վերաբերյալ քննարկումներին:

Թուրքիան դարձյալ կփոխի հայկական հնավայրի՝ Պորտասարի անունը

Հիշեցնենք, որ Պորտասարի ավերակներն ընդգրկվել են աշխարհի ամենահին վայրերի ցանկում։

Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժություններ

Զորավարժություններում ներգրավված է մինչև 600 անձնակազմի անդամ, 40 տանկ և այլ զրահատեխնիկա, 20 ականանետ և տարբեր տրամաչափի այլ տեսակի հրետանային սարքավորում

Բուժում է ստանում 23 հիվանդ, այդ թվում 16 երեխա. Շիրակի մարզպետը ծանոթացել է աղիքային վարակով հիվանդանոց տեղափոխվածների առողջական վիճակին

Այս պահին «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» բուժում է ստանում 23 հիվանդ (16 երեխա և 7 մեծահասակ):

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայկ Մարությանն ընտրությունների ընթացքում զբաղված է եղել իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ․ Հակոբ Կարապետյան

«Շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ». Արայիկ Հարությունյան

1 օր ջուր չի լինի. վթարային ջրանջատում Աջափնյակում

Հունիսի 29-ին ժամը 00.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը

Շիրակի դատախազը՝ Aravot.am-ի հետքերով, կապամոնտաժե՞ն Գյումրու տեսքն այլանդակող պահեստը

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցում երբեմնի երիտասարդական այգին (առավել հայտնի է «Կոմսոմոլի այգի» անվամբ) վերածել են «Դոմուս»-ի պահեստի։ Կանաչ գոտին ոչնչացնելով՝  գյումրեցիների բառերով ասած «անֆասոն, անճոռնի» կառույց հիմնելը մեծ աղմուկ է բարձրացրել այս քաղաքում։ Որպես հովանավոր՝ շոշափվում է Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած անձանցից մեկի անունը, գյումրեցիներից շատերն էլ զայրացած

Վագոն-տնակների ապամոնտաժումը նպատակ՝ տարիների գործընկերների համար

Վեցամյա Դավիթը դժկամությամբ է խոսում մանկության տան՝ մետաղյա վագոն-տնակի մասին: Ինքն ու քույրն այնտեղ են ծնվել, մեծացել և զգացել սահմանափակ տարածքում ապրելու դժվարությունը: Առանց խաղի և ընկերների այցելության մեծացած Մելինեն էլ անկեղծանում է, որ հայրիկին հոգսերով չծանրաբեռնելու համար, մայրը չի տրտնջացել, այլ իրենց սովորեցրել է երազել ու հաղթահարել խնդիրները: Վարդենիկ գյուղում բնակվող Սարգսյանների ընտանիքում կարևոր

«Սաղ բերքս չորացել է, թողեմ ս…ս քաշե՞մ էս երկրից». Արմավիրի մարզում կրկին ջուր չկա

Գյուղացիները դժգոհում են, որ սկզբից լիտրով էին ջուր տալիս, իսկ հիմա ժամավճարով, ինչը վերահսկելի չէ

Քննություն է տարվում՝ պարզելու 33-ամյա տղամարդու մահվան հանգամանքները

Նորապատ գյուղից դեպի Հայկավան գյուղ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված իրենց վագոն տնակում կախվելու եղանակով ինքնասպան է եղել:

«Ես իմ առաջ խնդիր էի դրել, որ պետք է ԵԽԽՎ զեկուցողն  իմանա այն խոսակցության մասին, որ տեղի է ունեցել Էրդողանի կնոջ եւ Ալիեւի միջեւ»

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանին չի բավարարել ԵԽ գլխավոր քարտուղարի պատասխանը հայ ռազմագերիների վերադարձի հարցով: «Անկեղծ ասած՝ ոչ, ինձ չի բավարարել այդ պատասխանը, որովհետեւ կարծում եմ՝ գլխավոր քարտուղարը երկու հարցերը խառնեց իրար»,-«Առավոտի» հարցին՝ Ձեզ բավարարե՞ց այն պատասխանը, որը հնչեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի կողմից՝ կապված Ձեր հնչեցրած՝ հայ ռազմագերիների վերադարձի առիթով հարցի

Անհայտ կորած զինվորների հարազատները բողոքի ցույց են անում․ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ

Անհայտ կորածների հարազատները վստահ են՝ իրենց որդիները գերեվարված են

Մայրաքաղաքում ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է

Քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից:

«Մարդիկ այդ ամենը ներեցին Փաշինյանին, որ հանկարծ հները հետ չգան»

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ասելիքի առանցքում ներքին համերաշխության հաստատումն էր։ ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը պարբերաբար շեշտում էր՝ որեւէ ուժ չպետք է դառնա մեծամասնություն, նախկիններն ու ներկաները չպետք է հաղթեն, այլապես շարունակելու են միմյանց ոչնչացնել, այլապես ժողովուրդը կարտագաղթի: «Առավոտը» զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանի հետ։ – Պարոն Գորգիսյան, ինչպես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031