Օրվա լրահոսը
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը ակտիվորեն աշխատանքներ է տանում բանակը վերազինելու, անձնակազմի թվաքանակն ավելացնելու ուղղությամբ. «Հայաստանի Հանրապետություն»
«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են երկակի խաղ վարել՝ միջազգային հանրության առջեւ հանդես գալով խաղաղասերի դիմակով, իսկ երկրի ներսում սեփական հասարակությանը սնելով հայատյացությամբ։ Ամեն ինչ այդքան վտանգավոր եւ մտահոգիչ չէր լինի, եթե այդ ամենը չուղեկցվեր նաեւ սպառազինությունների աճով, ուժի բացահայտ ցուցադրմամբ եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով, ինչպես օրինակ՝ հայ գերիների նկատմամբ կեղծ հիմքերով քրեական դատավարությունների կազմակերպումը եւ
«Մենք առանձին ենք դիմելու». 5165 շարժումը քննարկում է ՍԴ դիմելու ձեւաչափը
5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները: Aravot.am-ը շարժման խոսնակ Դավիթ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ դուք ՍԴ դիմելու պլաններ ունե՞ք, թե՞ չունեք, հնարավո՞ր է միանաք «Պատիվ ունեմ» դաշինքին ու միասնական դիմում ներկայացնեք:
Հայկական ժողովրդավարություն. մաս 1
Հունիսի 20-ի «ընտրություններից» հետո ֆրանսիական «France 24» հեռուստաընկերություն անդրադարձել է դրանց արդյունքներին։ Հեռուստաընկերության հյուրն էր ֆրանսահայ ականավոր, համաշխարհային համբավ ունեցող քաղաքագետ Տիգրան Եկավյանը։ Լրագրողը Եկավյանին տարակուսած հարցնում է, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ պատերազմում պարտություն կրած Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվեց։ Եվ իմաստուն վերլուծաբանը, ով հիանալիորեն տիրապետում է հայաստանյան քաղաքականությանը, տալիս է շատ խորքային պատասխան․ -Հայաստանն
Հիմա պետք է դասեր քաղել նախկինից ու սահմանային հարցերի հիմքում դնել մարդու իրավունքները և հիշել, որ ադրբեջանական քաղաքականությունը տարիների ընթացքում այդպես էլ չի փոխվել. Արման Թաթոյան
Մեր տարածքային կորուստներն ավելի ծանր են եղել այն ժամանակ, երբ սահմանային վեճերում կառավարությունները գյուղերի բնակիչների իրավունքները հիմքում չեն դրել: Օրինակ՝ 1918-1920թթ. Առաջին Հանրապետության կազմում, իսկ հետո էլ մինչև 1924թ. Խորհրդային Հայաստանի կազմում է եղել հայկական Բարանա (ներկայում՝ Նոյեմբերյան, Տավուշի մարզ) և ադրբեջանական Ղայմախլի (Ղայմախլու) գյուղերի միջև գտնվող 1002 դեսյատին տարածքով «Աջի» տեղամասը: Այս վայրի անտառները
Մատաղիսի ուղղությունից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Այսօր՝ հունիսի 28-ին, Մարտակերտի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ
ԱԺ 7 պատգամավորներ անձնական երաշխավորություն են ներկայացրել` միջնորդելով փոխել Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը
ԱԺ 7 պատգամավորով անձնական երաշխավորություն ենք ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը։ /ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն/ Հարգելի պարոն Մարգարյան, Ձեր վարույթում է գտնվում թիվ 62210621 քրեական գործը։ Գիտակցելով հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ քննության կարևորությունը, կարևորելով գործի բոլոր հանգամանքների բացահայտումը և դրա իրականացումը բացառապես իրավունքի գերակայության շրջանակներում, հաշվի առնելով
Քաշաթաղի շրջանում ավտովթարից ադրբեջանցի 2 պայմանագրային է մահացել
«Ռազմինֆո». Հունիսի 28-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում կեսօրին վթարվել է Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի մեքենա, որի հետևանքով մահացել է 2 պայմանագրային զինծառայող։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ մահացածներն են կրտսեր սերժանտ Զեյնալլը Ջոշգուն Չինգիզ օղլուն (Zeynallı Coşqun Çingiz oğlu) և շարքային Ռահիմլի Օրխան Էլխան օղլուն
Ներկայացվել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի համախմբված ֆինանսական հաշվետվությունը
Կայացավ ՀՖՖ 21-րդ հերթական ժողովը
Լարիսա Ալավերդյան. «Այս ընտրությունները կարեւոր էին այն առումով, որ բոլորս վերհիշեցինք վարպետ Մուկուչյանի՝ թվերը նկարելու արվեստը»
Հայաստանի քաղաքական, հասարակական եւ հանրային գործիչները շարունակում են քննարկել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու նշանակությունը: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ասում է. «Այս ընտրությունները կարեւոր էին այն առումով, որ բոլորս պետք է ճանաչենք մեր հասարակությունը եւ բոլորս պետք է վերհիշենք վարպետ Մուկուչյանի՝ թվերը նկարելու արվեստը: Դժվար է այսօր գտնել մեկին,
«Նման բան չի կարող լինել, դրանք հեքիաթներ են». ԲՀԿ-ականները հերքում են ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելը
Միքայել Մելքումյանը նաեւ հիշեցնում է 2017 թվականի ընտրակաշառքի գործը, որը արդյունք չունեցավ
«Այցելե՛ք Արցախ, այցելե՛ք գոնե միայն նրա համար, որ Արցախում ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան»
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայեր, սիրելի՛ մարդիկ, Յոթ ամիս է անցել այն օրից, երբ մեր 30-ամյա իրականությունն ամբողջությամբ փոխել է իր կերպարանքը․ ամեն տարվա այս ժամանակաշրջանը Հայաստանի Հանրապետությունում, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների և օտարերկրացիների համար Արցախը բացահայտելու, բնության անապակ մաքրությունը վայելելու, բազմադարյա հայկական ու քրիստոնեական
Խորհրդարանական ընդդիմությանն առաջարկում են դիտարկել՝ ակնհայտ սուտ տեղեկությունների տարածումը քրեականացնող օրենքի նախագիծը
Հարգելի՛ ընդդիմադիր ուժեր. Հաշվի առնելով պետական ինստիտուտների հեղինականությանը հասցված ահռելի վնասը՝ պաշտոնական տեղեկատվության և բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային խոսքի միջոցով առերևույթ սուտ տեղեկությունների տարածումն այլևս ունի բավարար չափով հանրային վտանգավորություն ՀՀ քրեական օրենսգրքով որպես քրեորեն պատժելի արարք նախատեսելու (քրեականացվելու) համար՝ միաժամանակ կանխելով նշված հանրորեն վտանգավոր արարքի իրականացման հետագա դեպքերը: Վերոնշյալի կապակցությամբ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական
Հրդեհ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում
Հունիսի 28-ին, ժամը 17։55-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարական խմբերից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել
Բելառուսը դադարեցնում է անդամակցությունն Արևելյան գործընկերությանը
Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատասխան պատժամիջոցներ է սահմանում Եվրոպական միության դեմ՝ դադարեցնելով իր անդամակցությունն Արևելյան գործընկերությանը: Այդ կապակցությամբ Բելառուսի ԱԳՆ է հրավիրվել երկրում ԵՄ պատվիրակության ղեկավար Դիրք Շուբելը: Բելառուսի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երկիրը դադարեցնում է անդամակցությունը Արևելյան գործընկերությանը և անցում կատարում ԵՄ-ի հետ Ռեադմիսիայի մասին համաձայնագրի «սառեցմանը»: Նշվում է, որ
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Renault-ն. 2 զոհ, 4 վիրավոր. shamshyan.com
Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Opel և Renault մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են
Հայկ Չոբանյանը մասնակցել է նախարարական ամենամյա ծրագրի աշխատանքներին, որը բջջային կապի օպերատորների և կապի ոլորտը կարգավորող նախարարների ամենաներկայացուցչական միջոցառումն է
Հայկ Չոբանյանը Բարսելոնայում մասնակցում է GSMA շարժական աշխարհ համաժողովին
Զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանը, իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ավարտին ներկայացել է զորամաս
Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանը, իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ավարտին ներկայացել է զորամաս և շարունակում է կատարել հրամանատարի պարտականությունները, հայտնում ենք, որ ծառայողական քննությունը երկարացվել է առնվազն մինչև հուլիսի 5-ը, հետևաբար՝ գնդապետ Ա. Գևորգյանի՝ զորամասի հրամանատարի պարտականությունները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ
Ջնջխված վերջույթի, օձի խայթոցի, կայծակի հարվածի եւ անհետաձգելի մի շարք դեպքերի շտապ բուժօգնությունը Հ. Մանգոյանի «Նախահիվանդանոցային բուժօգնությունը» գրքում
Առաջին անգամ հայերեն ներկայացված են շուրջ 50 անհետաձգելի դեպքերի բուժօգնության գործելակարգերը:
«Թե՛ նորընտիր Ազգային Ժողովը, թե՛ առաջիկայում կազմավորվելիք կառավարությունը կանգնած են կարևոր և պատասխանատու առաքելություն իրականացնելու խնդրի առաջ»
«Արդար Հայաստան» կուսակցության պաշտոնական հայտարարությունը 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Հարգելի՛ բարեկամներ 2021թ․ հունիսի 27-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին: «Արդար Հայաստան» կուսակցությունը հարկ է համարում արձանագրել հետեւյալը. 1․ Ազգային Ժողովի արտահերթ ընտրության արդյունքներն առանցքային ուղերձ է՝ իմաստավորելու քաղաքական գործունեության
Կորոնավիրուսից միանգամից երկու կորուստ Շիրակի մարզի գործարարներից մեկի ընտանիքում
Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ առաջնային օղակի հսկողության տակ կան կորոնավիրուսով վարակված 81 հիվանդներ․ եթե հունիսի 1-ին եղել է 98 հիվանդ, թիվն աստիճանաբար նվազել է։ «Ստացիոնար բուժում Գյումրիում այլևս չենք իրականացնում, ամբուլատոր բուժվողների թվի նվազման տենդենց կա, իսկ կարիք ունեցողներին, բնականաբար, ուղեգրում ենք մայրաքաղաք, որոնց թիվը մեծ
Ավազակային հարձակում՝ «Կրեդո Ֆինանս» ընկերության աշխատակիցների նկատմամբ
2021թ. հունիսի 28-ին՝ ժամը 11:02-ից մինչև 11:04-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով, մուտք է գործել Երևան քաղաքում գործող «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել ընկերության աշխատակիցներ վրա, պահանջել գումար, այնուհետև պահանջել է բացել չհրկիզվող
Ալբերտ Հովհաննիսյանի մայրը «Իզմիրլյան ԲԿ»-ի աշխատակից է եւ հրավիրվել է ՀՔԾ՝ Չարչյանի գործով որպես վկա
Նա չի ներկայացել, գնացել եմ ես եւ տեղեկացրել այն հարգելի պատճառների մասին, որոնցով պայմանավորված՝ տիկին Աճեմյանը չէր կարող ներկայանալ այսօրվա հարցաքննությանը
«Մենք պատրաստ ենք միավորել մեր ուժերը իրանցի գործընկերների հետ և միասին նոր շուկաներ գրավել». Վահան Քերոբյան
Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը մասնակցել են հայ-իրանական գործարար համաժողովին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 28-ին մասնակցել են Prom Expo և IPM ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովին։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին,
«Ցավալի է, որ ՀՀ-ում այսօր վատ արտահայտություններ են արվում բժիշկների հասցեին»
Մենք չենք ուզում խառնվել արդարադատությանն ու օրենքին։ Մեր քաղաքական ուժը բժշկությունն է
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվել ու տեղափոխվել է Երևան
Հունիսի 26-ին Մոսկվա-Երևան չվերթով ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվեց Շենգավիթում հաշվառված 35-ամյա մի տղամարդ, որը 2012 թվականի հուլիսից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա 2012 թվականի հունիսի 22-ին ապօրինի պահվող ատրճանակից կրակել էր մի տղամարդու ու փախել դեպքի վայրից, ապա լքել էր Հայաստանը։ ՔՈԳՎ
Լեւոն Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Շախմատի Goldmoney Asian Rapid առցանց մրցաշարի մասնակից 16 ուժեղագույն գրոսմայստերները խաղացել են 13 տուր: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մեծ վերելքով է հանդես գալիս: Նա տարել է վեց հաղթանակ, յոթ պարտիա ավարտել է ոչ-ոքի եւ 9,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 14-րդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմյեվի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային հանդիպում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավարի հետ
Հուլիսի 28-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային հանդիպում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։ Հանդիպմանը, որին մասնակցել է Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են հետպատերազմյան շրջանում իրականացված մարդասիրական ծրագրերը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։ Արցախի Հանրապետություն Անվտանգության Խորհրդի Գրասենյակ
«Մենք ենք, մեր մարզը». Գեղարքունիքի մարզի երեխաները Երևանում ներկայացրին իրենց ստեղծագործությունները
Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան Երևանում անցկացնում է մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր
Գիտությունների ազգային ակադեմիան նոր նախագահ ունի, տեղի են ունեցել նաև փոխնախագահի և ակադեմիկոս քարտուղարի ընտրություններ
ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում ընտրվեց Հրանտ Մաթևոսյանը, իսկ Արթուր Իշխանյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում
Փաշինյանն անհայտ կորածների հարազատներին մերժել է Բորիս Ավագյանին ներգրավել հանձնաժողովում եւ ասել․ «Նրանով դեռ պետք է զբաղվենք»
Անհայտ կորած զինվորների հարազատները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ


















































