Օրվա լրահոսը
«Էրեխեքի ոսկորները լցրել են տոպրակների մեջ. ամեն մի ոսկոր մի տան ծուխ է, երեխաների հայր է, հերոս է». Անհետ կորածների հարազատները դիմում են Պուտինին, Լավրովին
Անհետ կորած զինծառայողների հարազատները ՀՀ իշխանությունների հետ որեւէ հույս չեն կապում, իրենց զավակներին վերադարձնելու հարցով դիմում են ՌԴ իշխանություններին:
Ես ընդդիմանում եմ 2020թ. նոյեմբերի 10-ից հետո ստեղծված իրողություններին և առկա իրականությանը, բայց ոչ երբեք՝ գերագույն դատարանի որոշմանը. գերագույն դատարանի որոշումը բեկանման ենթակա չէ. Արթուր Թովմասյան
ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ Դավիթ Գալստյանը անարդարացի է:
Պատվո հուշատախտակին տեղադրվեցին վանաձորցի հերոսների նկարները
Վանաձորում նախատեսում են 2 հուշակոթող տեղադրել, որտեղ կփորագրվեն հերոսների անունները:
Ընտրական հանցավոր իրավախախտումների մասին ստացվել է 24 ահազանգ-հաղորդում. 5-ով նյութեր են նախապատրաստվում
19 դեպքերում ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ առկա տվյալները եղել են վերացական և ընդհանուր բնույթի, ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է կատարել ստուգողական գործողություններ: Դրանցից 6-ի արդյունքում ստացված տվյալները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, 13-ով ստուգողական աշխատանքները շարունակվում են:
Արայիկ Հարությունյանը կառավարությանն է ներկայացրել նորանշանակ պետական նախարարին
«Մարդկային արժանիքների ու անցած օրինակելի ճանապարհի մասին ավելորդ է մանրամասներ ներկայացնել»
«Վահան Քերոբյանի ասածը նրա մասին էր, որ ներդրումային դաշտը սկսում է կարգավորվել»․ Ավանեսյան
Քանիցս ասել ենք, որ միջնաժամկետ հատվածում ներդրումային դաշտը հետաքրքիր է լինելու ներդրողների համար
Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, իսկ դուք ոչինչ չունե՞ք ասելու. Տիգրան Աբրահամյան
Թե՞ մտածում եք, որ եթե այս պահին պաշտոն չեք զբաղեցնում տղերքի այս վիճակի մասով պատասխանատվություն չունեք
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը
ՊՆ-ն հայտարարում է՝ ՀՀ զինված ուժերը, ո՛չ հունիսի 1-ին և ո՛չ էլ դրան նախորդող օրերին, Ադրբեջանի Հանրապետության սահմանը չեն հատել, և դրա վերաբերյալ բոլոր պնդումներն այդ երկրի պաշտպանական գերատեսչության կողմից տարածվող ապատեղեկատվություն են, որի ծավալը, վերջին շրջանում, էապես ավելացել է
Վիկտոր Ենգիբարյան. Հայ ժողովրդից 20 և ավելի տարիներ պահանջվեցին իմունիտետը բարձրացնելու ու 2018-ին լեգիտիմ ընտրություններ անցկացնելու համար
Իսկ հանդերձյալ աշխարհից վերադարձի փորձեր անողները նորից փորձում են ժողովրդին ներքաշել այն ճահճի մեջ, որից հազիվ ենք պրծել։
Արցախի ֆինանսների նախարար է նշանակվել Վահրամ Բաղդասարյանը
ԱՀ նախագահը խոսել է ոլորտի առջև ծառացած խնդիրների մասին ու միաժամանակ ընդգծել կազմակերպված և օպերատիվ աշխատանքի կարևորությունը հետպատերազմյան շրջանում ֆինանսատնտեսական հարցերը կարգավորելու գործում:
ՄԻՊ-ը քննադատել էր Հ1-ին. ՀՀԽ-ն սա համարում է միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը
Հաշվի առնված չեն նաև պատմական փաստերը ԽՍՀՄ տարիներին, երբ որոշումները կայացվել են Հայաստանի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքների կոպիտ ոտնահարումների հաշվին, ինչպես նաև դրանց ռազմավարական կենսական նշանակությունը ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից. ՄԻՊ
ՄԻՊ-ը գերազանցելով լրագրողական աշխատանքը գնահատելու իր իրավասությունը, բացահայտ միջամտում է լրատվամիջոցի գործունեությանը. Հանրային հեռարձակողի խորհուրդ
Նկարեցին իրենց երազանքները. երեխաների պաշտպանության միջազգային օրը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հագեցած էր
Միջոցառումներին մասնակցեց 44-օրյա պատերազմի մասնակիցների և արցախցի շուրջ 50 երեխա
«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Բարի մամա» ՀԿ-ն միավորում են ջանքերը` երեխաների կյանքի որակը բարելավելու նպատակով
Բարությունը կփրկի աշխարհը, իսկ բարի նախագծերը պետք է ուղղվեն երեխաներին և նրանց ընտանիքներին: «Գալաքսի» ընկերությունների խումբը և «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը միավորում են ջանքերը` սահմանափակ կարողությամբ կամ խոցելի սոցիալական խմբերում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների աջակցման ծրագրերը կյանքի կոչելու համար: Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ, կողմերը համագործակցության հուշագիր ստորագրեցին, ու առաջին համատեղ` հոգատարության նախագիծն
«Իրենց վարչապետի հետ միասին` չեն կարող ինձ զրկել դասավանդելուց». իշխանությունների քննադատելու համար ազատված տնօրեն
«Աշխատել եմ այն գյուղերում, այն եկեղեցիներում, որտեղ հիմա թուրքերը խաչեր են ջնջում, այդ եկեղեցում այնքան երեխաներ եմ կնքել, այնքան երեխեքի քավոր եմ կանգնել, այնքան հարսանիք եմ արել այսքան տարիների ընթացքում, մինչդեռ իրենք տեղն էլ չգիտեն ու չեն էլ պատկերացնում, թե այդ ամենն ինչ ցավ է մարդու համար, դրա համար էլ այդպես են վարվում»,-ասաց մանկավարժը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը տոն էր կազմակերպել իր պատանի հաճախորդների համար՝ Երեխաների պաշտպանության օրվա առիթով
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում անհոգ մանկություն, առողջություն և պայծառ ապագա: Հունիսի 1-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակը լցվեց մանկական ձայներով. Բանկը հյուրընկալեց իր պատանի հաճախորդներին՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի Kids քարտի քարտապաններին, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն ուներ իր հետ բերելու նաև իր ընկերոջը: Էքսկուրսիայի նպատակն էր՝ աճող սերնդին ծանոթացնել
Արթուր Հովհաննիսյան. Մի քանի կարևոր արձանագրում այն մասին, թե ինչ ենք արել նախորդող 2,5 տարիներին առողջապահության ոլորտում
Անվճար ենք դարձրել չարորակ նորագոյացությունների վիրահատական և ճառագայթային բուժումը: Շուրջ 12,000 քաղաքացի ստացել է անվճար վիրահատություն:
«Հնարավոր է ԼՂԻՄ սահմաններում՝ Բերձորի միջանցքով, ապահովել ինքնորոշման իրավունքի իրացում»․ Գագիկ Մինասյան
Չափազանց բարդ է լինելու, որովհետեւ այդտեղ ադրբեջանական զորքն է, բայց դա հնարավոր է
Արցախի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել գնդապետ Սամվել Պետրոսյանը
Նա 1986 թվականի հոկտեմբերից ծառայում է ներքին գործերի համակարգում:
Նախավարժանքը, երբ նախորդ օրը ոչ-ոքի ես խաղացել աշխարհի փոխչեմպիոնների հետ
Քո նախավարժանքը, երբ նախորդ օրը ոչ-ոքի ես խաղացել աշխարհի փոխչեմպիոնների հետ: ՀՖՖ
«Մեր ուժը դեմ է այնպիսի ծրագրի, որը կործանարար կարող է լինել ՀՀ տարածքային ամբողջականության համար». Արթուր Վարդանյան
ՀՀ տարածքային ամբողջականությունը մեզ համար անձեռնմխելի է
«Սպառազինությունների ձեռքբերման վերաբերյալ ՔՊ-ի հրապարակած տեղեկատվության մեծ մասը գաղտնի է. ՔՊ-ն կամ հրապարակել է ոչ փաստահեն տվյալներ, կամ չարաշահել է վարչական ռեսուրսը». Իոաննիսյան
Ընդ որում, այդ տեղեկությունները չկան նաև բաց աղբյուրներում և դրանց մեծ մասը Հայաստանի կողմից չի ներկայացվում (հայտարարագրվում) Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի սահմաններում։
Երեխան ճանաչվեց տուժող
Անառակաբարո գործողությունների մեջ մեղադրվողն իր կնոջ եւ որդու հետ գնացել էր տուժողի տուն եւ ծնկաչոք ներողություն խնդրել նրանից Այս տարվա փետրվարի 10-ին Կոտայքի մարզի բնակչուհին հաղորդում էր ներկայացրել իր 11-ամյա դստեր նկատմամբ իրենց հարեւանությամբ բնակվող տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի
Պարզապես մենք ուսապարկերի ուսապարկության աստիճանը ճիշտ չէինք գնահատել. Ռոբերտ Քոչարյան
Նրանք ինձանից վախենում են և, ի դեպ, ճիշտ են անում
«Այդ ներողությունը որեւէ մեկին պե՞տք է, թե ոչ․ պատասխան պետք է տան քաղաքական իմաստով»․ Մարուքյան
Իրենք շատ լավ գիտեն, թե դա որքան նուրբ հարց է ծնողների եւ ժողովրդի համար, ո՞նց կարելի է նման կերպ վերաբերվել:
Հրապարակվել են արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները
Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2021 թ. հունիսի 10-ը դրանք վերացնելու համար դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:
Դիմահարդար, վաճառող, մարզիկ, բուժքույր, ուսուցիչ ` ՀԱՊ կուսակցության նախագահն իրենց մաքուր ուժ է համարում
Եվ բացառում է որեւէ ուժի հետ դաշինք կազմելը
Աբովյանի դիահերձարանի հատակին պոլիէթիլենային տոպրակների մեջ մեր ազգային արժանապատվությունն ու հավաքական պատիվն էր թափթփված. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
ՀՀ հպարտ քաղաքացի, հետաքրքիր է՝ ե՞րբ է վրա հասնելու արթնացումդ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Հանրային պաշտպանի էլեկտրոնային եղանակով ուղարկված դիմումը դատավորի աշխատակազմին չէր հանձնվել
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 26-ին նշանակվել էր Մկրտիչ Չարչօղլյանի հայցադիմումի քննությունը: Նա դիմել է դատարան՝ Գյումրու թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա ՓԲԸ-ի, Գյումրու համայնքապետարանի, ՀՀ Շիրակի մարզպետարանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի դեմ՝ 09.09.2004 թվականին կնքված թիվ 704-Ու պայմանագիրը, թիվ 407 եւ թիվ 1167 քաղաքապետի որոշումներն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին:
Հովիկ Աղազարյանը հավասարություն է ուզում. «ԱԺ աշխատակազմը պարգեւավճարները ստացել է, իսկ պատգամավորները չեն ստացել»
«Որեւէ մարմին որ պարգեւավճար է վճարում, արդյոք բոլոր աշխատողներին չի՞ վճարում: Ձեր այդ դատողությունները, որ արդյունավետ լինի A միավորի աշխատանքը, այդ խնդիրը լուծվո՞ւմ է, թե՞ հավասարաչափ պետք է բոլորին տալ»:


















































