Օրվա լրահոսը

«Այն նվերը, որն ինձ տվել է իմ հայրը, Նիկոլ Փաշինյանը այն հանձնել է այն հրեշներին, որոնք իմ հորը սպանել են». մահապարտների ջոկատի հրամանատարի դուստր

Լոս Անջելեսի հայերը Փաշինյանից պահանջում են հեռանալ եւ ազգի անունից փաստաթուղթ չստորագրել

Գագիկ Ծառուկյանը նշել է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը չունի որևէ այլընտրանք

«ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի գլխավոր դաշնակիցը քաղաքական, տնտեսական ու անվտանգային հարցերում»

5165 շարժման, «Զարթոնք» կուսակցության և մի խումբ անհատների կողմից հայտարարվեց Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի ձեւավորման մասին

Վերկուսակցական նախաձեռնություն` ի զորակցություն մեր բանակի, ի պաշտպանություն մեր հայրենիքի եւ սահմանների

«Կոմունիկացիաները թող բացվեն, բայց «միջանցք» չունենք տալու». նոր լարվածություն, աշխարհաքաղաքական բարդ պրոցեսներ

Սկիզբը՝ այստեղ: Իսկ ՀԱՊԿ-ն մեկ շաբաթ մտահոգված հետեւում էր Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում «իրավիճակի զարգացմանը» Մայիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետեւանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները, սակայն մայիսի 19-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ «ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել»։ Վերջին մի

Մեր տան ներսի քայքայիչ խնդիրների ու անինքիշխան վիճակի մեղքը չփորձել բարդել ԱԳՆ-ի վրա. Ռուբեն Կարապետյան

Քաջ հայտնի է, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է կամ այն, որ «արտաքին քաղաքականությունը սկսում է տանը»։

«Թշնամու դեմ կռիվ տվեցին մինչեւ վերջին շունչը». Գեղարքունիքում «Մարտական ծառայության» մեդալներ հանձնեցին պատերազմում կյանքը զոհած զինծառայողների ծնողներին

«Պետական բարձր պարգեւն իսկ հուշում ու փաստում է, թե ինչ սխրանքներ են գործել մեր հերոս տղաները, արիության ինչ դասեր են տվել»

«Մենք ականատես ենք եղել տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների անկմանը». Մեթյու Բուսքեթ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը փաստեց. «Վերջին երեք տարիների ընթացքում կոռուպցիոն դեպքերի, այդ թվում նաև բարձր մակարդակի կոռուպցիոն դեպքերի բացահայտման և համապատասխան իրավական պատասխանատվության շնորհիվ ավելի քան 100 միլիոն եվրոյի մուտք է կատարվել ՀՀ պետական բյուջե»:

Ադրբեջանական զինված ծառայողները, դրոշներն ու ցուցակները պետք է հեռացվեն ՀՀ գյուղերի հարևանությունից ու համայնքների միջև ճանապարհներից. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են կոպիտ խախտել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները (զենքի ցուցադրումով սպառնալիքներ ՀՀ քաղաքացիներին` հովիվներին, մարդիկ զրկված են իրենց հողատարածքներից և արոտավայրերից օգտվելու հնարավորությունից, պարբերական կրակոցներ ՀՀ գյուղերի հարևանությամբ և այլն)

Պահանջել ենք Եվրոպական խորհրդարանին հետևողական լինել մարդասիրական իրավունքի և Ժնեևյան կոնվենցիայի իրականացմանը և ստիպել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին. դիմում

Դիմումի շրջանակներում բարձրաձայնվել է նաև մտահոգությունն առ այն, որ ադրբեջանական իշխանություններն արդյունավետորեն  չեն համագործակցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ ապահովելու հայ ռազմագերիների անվտանգությունն ու հիմնական մարդու իրավունքները։  

Ադրբեջանի մի խումբ զինծառայողներ մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել էքսկավատորի և մարտական դիրքի անձնակազմի ուղղությամբ

Ըստ էության, սպանությունների հանցագործությունն ավարտին չի հասցվել միայն այն պատճառով, որ աշխատանք կատարող քաղաքացիական անձը և ժամկետային զինծառայողներն այդ պահին կարողացել են պատսպարվել:

Խոզնավարում մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր

Այս պահին մեր վերահսկողության տակ են համայնքի բոլոր դիրքերը։ Բնակիչներն անցել են իրենց ամենօրյա աշխատանքներին։

Մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցի երթևեկությունը

Հարգելի համաքաղաքացիներ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին՝ ժամը 6.00-ից մինչև 12.00-ն, փակ է լինելու Իսակովի պողոտան՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոցի հանգույցում: Ճանապարհահատվածի տվյալ մասում փակցվել է նաև վարորդներին իրազեկող վահանակ։ Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երեւանի քաղաքապետարան

ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցնե՞րն են

Անցած տարվա նոյեմբերին գրել էի, որ հիմա անգամ 4-րդ դասարանի աշակերտն է հասկանում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կհարձակվեն Սյունիքի վրա: Անմիջապես պարզվեց, որ սխալվում էի. բազմաթիվ հասուն մարդիկ ինձ առարկում էին, որ նման բան տեղի չի ունենա՝ մենք ՀԱՊԿ անդամ ենք, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունը կնշանակի Ռուսաստանի հանդեպ ոտնձգություն եւ այլն: Տրամաբանությունն այս էր. քանի

Եվրոպական խորհրդարանում Լեհաստանի պատվիրակության զգալի մասը դեմ է քվեարկել հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը. Նաիրա Զոհրաբյան

Այսօր դիմել եմ Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին՝ ներկայացնելով մի շարք փաստեր այդ երկու լեհ պատգամավորների քվեարկությունների եւ հայտարարությունների վերաբերյալ եւ առաջարկել եմ սկսել հետաքննություն՝ պարզելու նրանց ադրբեջանական լոբբիստական հակումների իրական պատճառները։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը կրկին փաստում է, որ Հայաստանում իշխող համակարգը շարունակում է մնալ ապազգային ու հակահայկական

Այդ համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում պատասխանատվություն ստանձնելու ու անվերապահ ներգրավվելու այդ գործընթացում, և կոչ ենք անում ազգային նկարագիր ու արժեհամակարգ ունեցող հասարակական-քաղաքական կազմակերպություններին և անհատներին համախմբվել թշնամական ուժերից Հայաստանը անդառնալիորեն ազատագրելու բարձր նպատակի շուրջ։

Մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ 120 մլն 800 հազար դոլարով. «Ժողովուրդ»

Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 մլրդ 772 մլն 800 հազար դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ 120 մլն 800 հազար դոլարով։ Օրինակ՝ այս տարվա մարտին ՀՀ պետական պարտքը կազմել է 8 մլրդ 652 մլն դոլար, իսկ, ահա, ապրիլին այն դարձել է 8 մլրդ

Եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է երկու պետությունների բանակցությունների միջոցով լուծել հիմնահարցը, ապա առաջին հերթին նախ պետք է ներկայանա բանակցություններին. «Հայաստանի Հանրապետություն»

Եթե իրադարձությունների զարգացման նման ընկալում չլինի ադրբեջանական կողմից, ապա ՀՀ ՊՆ-ն արդեն հայտարարել է, որ լիազորված կլինի համապատասխան, նաեւ ուժային միջոցներով վերականգնել իր երկրի տարածքային ամբողջականությունը:

«Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ առաջարկում են վաղաժամկետ դադարեցնել ավագանու մեկ այլ անդամի՝ Գեւորգ Աճեմյանի լիազորությունները. «Հայկական ժամանակ»

Գեւորգ Աճեմյանը մանդատը ստանալու օրվանից չի մասնակցել ավագանու հերթական չորս նիստերին, որոնց կայացել են 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, 2021 թվականի փետրվարի 9-ին, մարտի 16-ին եւ ապրիլի 4-ին:

Բռնության ենթարկված Զարուհի Փոստանջյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 20-ին ոստիկանները՝ ապօրինի ուժ կիրառելով, ապօրինի ազատությունից զրկելով, բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև բռնություն են կիրառել վերջինիս նկատմամբ։ Խախտվել է նաև Զ. Փոստանջյանի խոսքի և հավաքների ազատության իրավունքները:

Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի նահանգային խորհուրդը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին

Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի նահանգային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Իտալիայում Հայաստանի դեսպանություն

ԱԺ շենքի դիմացից 9 քաղաքացի բերման է ենթարկվել. «Փաստինֆո»

ՀՀ ոստիկանության ծառայողներն ԱԺ շենքի մոտից բերման են ենթարկել ակցիա իրականացնող 9 քաղաքացու։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վատիկանում

Դանիայի հայերի և Հայաստանի համար մտահոգված դանիացիների հայտարարությունը

Հաշվի առնելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարած հակահայկական ու ազգակործան քաղաքականությունը, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ու հատկապես վերջին օրերին ադրբեջանական զորքերի՝ անպատիժ կերպով Հայաստան ներխուժելու փաստը, ինչպես նաև շրջանառվող գաղտնի փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրության՝ մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք, որ Նիկոլ Փաշինյանն անհապաղ լքի վարչապետի աթոռը, որից հրաժարական տվել է դեռ ապրիլի 25-ին։ Նիկոլ Փաշինյանը չունի

Եվրոպական խորհրդարանի անդամների կողմից հայ գերիների վերաբերյալ բանաձևի՝ ճնշող մեծամասնությամբ ընդունումն ապացույցն է խնդրի համամարդկային նշանակության

Եվրոպական խորհրդարանի անդամների կողմից հայ գերիների վերաբերյալ բանաձևի՝ ճնշող մեծամասնությամբ ընդունումն ապացույցն է խնդրի համամարդկային նշանակության: Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանին մարդասիրական այս խնդիրը բարձրաձայնելու գործում մեր կողքին լինելու համար: Հուսանք, որ մեր համատեղ աշխատանքը կնպաստի բոլոր գերեվարված անձանց անհապաղ ազատմանն ու անվտանգ վերադարձին Հայրենիք՝ վերամիավորվելու իրենց ընտանիքներին: Բելգիայում ՀՀ դեսպանություն

Աղմկահարույց փաստաթղթի մասին հայտարարության նախագիծը չընդունվեց, «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց չմասնակցել քվեարկությանը

«Ինչ վերաբերում է առաջարկ-փաստաթղթին, որը դեռ ստորագրված չէ, ինչու ենք այն քննարկում, որովհետեւ կիսատ փաստաթուղթ ինչ-որ, կեսը՝փակ տեքստով հրապարակվել է, հոգեխանգարմունք առաջացրեց բոլորիս մոտ: Փակ հատվածով փորձ է կատարվում ներկայացնել, թե ինչ-որ բաներ են տեղի ունենում, որոնք չեն կարող տեղի ունենալ՝ չգիտեմ, հողեր են հանձնում…»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթում ասաց Լիլիթ Մակունցը

«Վարչապետն ո՞ւմ վրա է մուննաթ գալիս, ուզում եմ հասկանամ՝ վերջը ո՞վ է մեղավոր…Դուք մի հատ թուղթ չեք կարողացել գաղտնի պահել, սահմանները ոնց եք պահելու». Մարուքյան

Փաշինյանն իր ելույթում ասել էր. ««Բա ասում եմ՝ 30 տարի ազատագրված տարածքները ու Ղարաբաղի կեսը տվել են փաստացի, ինչի՞ չեն հրապարակել: Բա այդքան պատգամավոր եք եղել, պարոն Մարուքյան, ինչի՞ մի անգամ չեք հելել ասել՝ հրապարակե՛ք, այդ ի՞նչ եք բանակցում այդտեղ»: Մարուքյանն արձագանքեց՝ ինչքան ես եմ պատգամավոր եղել, այնքան էլ ինքն է եղել, ես չեմ ասել, նա ասե՞լ է, բացի այդ, Ղարաբաղի դելիմիտացիա, դեմարկացիայի հա՞րց է քննարկվել նախկինում. «Ձեզ ինչ են հարցնում, ինչ եք գալիս խոսում, այդ ի՞նչ էր էն վախտ»:

Գեղամ Ստեփանյան. Ադրբեջանական կողմը, անտեսելով քաղաքական ամենաբարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունը և միջազգային իրավական նորմերը, պարբերաբար դիմում է սադրանքների

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով հրադադարի մասին հայտարարությունը, մայիսի 17-ին կրակ է բացել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում ինժեներական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, որի հետևանքով տեխնիկայի ապակիների ջարդվելու արդյունքում Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակիչը վնասվածքներ է ստացել։ Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031