Օրվա լրահոսը

Ադրբեջանական ԶՈւ անօրինական արարքների վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու բացարձակ անհրաժեշտությունը

Այցի արդյունքները կամփոփվեն և կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր:

«ՀԱՊԿ-ը չի ծառայում իր կանոնադրական նպատակներին». Մարիամ Ավագյան

«Եթե դուք չկատարեք Հայաստանի առջև ձեր պարտավորությունները, ապա դուք ուղղակի փուչիկ եք». Արմինե Խանյան

Սև լճի մերձակայքում տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը էական փոփոխություններ չի կրել

Մետաքսե Հակոբյան. Պատերազմի «ավարտից» անցել է մոտ յոթ ամիս, իսկ դուք ՀՀ-ի ձեր գործընկերոջ հետ շարունակում եք ծաղրել ու կեղեքել մի ամբողջ ազգ

Նիկոլի ու Արայիկի սիրելի արտահայտությունը վերափոխվեց. «Արցախը Հայաստան է, թե՞ վերջ»:

Պետք զուսպ վերաբերվել այդօրինակ չարաճճի հրապարակումներին. Պեսկովը` արտահոսած փաստաթղթի մասին

«Ընդհանուր առմամբ սա այնքան նուրբ թեմա է, և այնքան լուրջ ջանքեր են գործադրվում այդ իրավիճակը հարթելու համար, որ անհրաժեշտ է շատ զուսպ վերաբերվել նմանօրինակ չարաճճի հրապարակումներին և կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրների վրա»,- ասել է Պեսկովը:

ԼՂ պատմամշակութային ժառանգության թեման պարբերաբար քննարկվում է Բաքվի ու Երևանի հետ. Զախարովա

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը հեռացնելու հարցը:

«Խոսել եմ Արա Այվազյանի հետ, նման բան չկա»․ Ռուբինյանն այն մասին, թե նախարարն ուզում է հրաժարական տալ

Փոխարտգործնախարարը կարող է տեղյակ չլինել այս կամ այն բանից, որովհետեւ տեղակալները մի քանիսն են եւ ունեն իրենց պատասխանատու ոլորտները

Հայկո Բաղդատ. Հայ լինելը Թուրքիայում ավելի շատ ռիսկ, սպառնալիք և ճնշումներ է բերում իր հետ. Ermenihaber

Հողից քշվել, ստիպված ուրիշ երկրում ապրել, այնտեղ հիմնավորվել և արմատ գցել… Հայ լինելը սա է։ Մեր վերջին 100 տարվա պատմությունը սա է։ Եթե անձնապես այս ամենի միջով չանցնենք էլ, անպայման լսել ենք այդ պատմությունները։

Հայաստանի հավաքականի լողորդներն առայժմ չեն հաղթահարել Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնության որակավորման փուլը

Ընթացիկ օրերին մեր չորս լողորդներ հանդես են եկել 200 մետր ազատ ոճում: Վարսենիկ Մանուչարյանը ցույց է տվել 2.11.71, Անի Պողոսյանը՝ 2.10.20, Արթուր Բարսեղյանը՝ 1.56.01, Էդուարդ Ճաղարյանը՝ 1.59.21 արդյունք:

«Եթե հանձնաժողովը ստեղծվի, այն որեւէ կապ չի ունենալու Արցախի սահմանների եւ կարգավիճակի հետ»․ Ռուբեն Ռուբինյան

Խոսքը լինելու է ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման, սահմանագծման մասին, եւ ոչ թե Ադրբեջանի եւ Արցախի միջեւ

ԵԽԽՎ զեկուցողի հետ հանդիպմանը Եղիշե Կիրակոսյանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը

ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով զեկուցող Պոլ Գավային է ներկայացվել Արցախյան հակամարտության հումանիտար հետևանքները

«Հայաստանաբնակ երիտասարդ դուդուկահարները փայլում են». Մրցույթի կազմակերպիչ

Դա ունի մեկ պատճառ` նրանք խիստ ակտիվ մրցակցության դաշտում են

«Երեկվա նիստը ինձ մոտ տպավորություն թողեց, որ ես նստած եմ պետդումայի նիստում, ուղղակի թարգմանում են հայերեն լեզվով». Ստեփան Գրիգորյան

«Ասում են՝ սպասենք ընտրություններից հետո, այդքան ժամանակ ադրբեջանցիները մնան մեր տարածքո՞ւմ: Դա 5 րոպեո՞ւմ է լինելու: Չնայած ես արդեն անհանգստություն ունեմ, որ շատ արագ է դա լինելու, որ արդեն իսկ պայմանավորվածություններ կան թե ինչն են զիջելու, ինչը չեն զիջելու, այնպես որ ես կնախընտրեի, որ այս գործընթացը լիներ բաց ու թափանցիկ ու ընտրություններից հետո հնարավոր լիներ դա իրականացնել ավելի հանդարտ պայմաններում»:

ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են Սյունիք՝ ՀՀ տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու

Հրամանատարության ներկայացուցիչների ուղեկցությամբ ռազմական կցորդները եղել են Սև լճի մերձակայքում, արձանագրել ՀՀ տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայությունը, դիտարկել տեղանքում հայկական և ադրբեջանական ուժերի տեղակայումը:

«Սուտ է»․ Ռուբեն Ռուբինյանը պնդում է, որ Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու թեմա չկա, փաստաթուղթը գաղտնի մաս չունի

Գաղտնիք չէ, որ խորհրդային Հայաստանն Ադրբեջանի կողմից շրջապատված անկլավ է ունեցել, եւ հակառակը։ Այս հարցերը կարող են հետագայում քննարկման թեմա դառնալ, կարող են չդառնալ

ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի խնդիրը լուծել բանակցությունների միջոցով

«Ողջունում ենք կողմերի միջև տեխնիկական մակարդակում շարունակվող շփումները»,- հայտարարել է Բորելը:

«Վարչապետը եթե ստորագրի էլ, դա գործընթացի սկիզբն է, բայց ոչ մի բան չի կանխորոշում». Արտաշես Խալաթյան

Խալաթյանն ասաց, որ սահմանազատման գործընթացը կարող է տասնամյակներ տեւել, անգամ բարեկամական երկրների միջեւ է այդ գործընթացը ցավոտ անցնում: Բուն իրավական հետեւանքի տեսանկյունից այն փաստաթուղթը, որը շրջանառվում է, ըստ նրա, ԱԺ-ի վավերացման ենթակա չէ: Բայց ինքնիշխան սահմանի վերջնական որոշման ժամանակ, եթե այն որոշվի այլ կերպ, քան գործող սահմանագիծն է, ապա կարիք կլինի հանրաքվեի. «Վարչապետը եթե ստորագրի էլ, դա գործընթացի սկիզբն է, բայց ոչ մի բան չի կանխորոշում»:

Առաջնորդվելով հայրենիքի հանդեպ ունեցած պատասխանատվության բարձր զգացումով

Պատերազմում տեսական գիտելիքները գործնական դարձան, սովորեցինք կողմնորոշվել և ծայրահեղ իրավիճակներում կայացնել ճիշտ որոշումներ»,-նշում է կլինիկական օրդինատորը:

«Մարտի 1-ի գործով» 2008թ.-ին կես տարով ազատազրկվածը արդարացվեց

Ըստ բողոքաբեր կողմի՝ դատարանները Ավետիսյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր էին հատկացրել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին: ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարտ Սիմոնյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ Ասլան Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված 2-րդ որոշմամբ (1-ինը՝ կալանքի տակ պահելու ժամկետի երկարացմանն էր վերաբերում) Ասլան Ավետիսյանը վերջնականորեն արդարացվել է: Վճռաբեկ դատարանը որոշեց՝ Ասլան

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ

Կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար։

«800 մետր իրենց սահմանից եկել են մեր սահման ու ոչ մեկը առաջները չի կտրել». Խոզնավարի վարչական ղեկավար

«Ասում եք՝ Խոզնավարում մարդ չի մնացել։ Ուր են գնացել բա՞։ Բոլորը անասնապահությամբ, հողագործությամբ են զբաղվում, ո՞նց կարան թողնեն գնան։ Ինչ էլ լինի մեր հողի վրա ենք մնալու»,–եզրափակում է Վարո Գրիգորյանը։

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով կա 2 զոհ

2021թ. մայիսի 21-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «VAZ 21723-110-01» մակնիշի և «ZIL MMZ-554M» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «VAZ 21723-110-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին անզգուշությամբ պատճառվել է մահ։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ

«1 խորհրդային քարտեզ ծածանելով՝ ռազմավարական կառույցների, ջրային ավազանների եւ ճանապարհների անցումն Ադրբեջանին անընդունելի է»․ իրավապաշտպան

Այն էլ այն դեպքում, երբ վերջինիս հետ սրված, հայատյաց հարաբերություններ են․ սա ողջախոհության եւ ողջամտության խախտում է

Անհապաղ ստորագրել հրամանագիր՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի և ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին. Համահայկական Ազգային Համաձայնության դիմումը ՀՀ նախագահին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ ՊԱՐՈՆ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՀԱՆՋ-ԴԻՄՈՒՄ 2019 թվականի հունվարի 14-ի ՆՀ-5-Ա Ձեր հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: Իսկ 2021 թվականի ապրիլի 25-ի ՆՀ-80-Ա Ձեր հրամանագրով ընդունվել է ՀՀ կառավարության հրաժարականը: ՀՀ կառավարության հրաժարականի հիմք է հանդիսացել ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածով նախատեսված վարչապետի կողմից հրաժարականի ներկայացումը: ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի կողմից

Հադրութցի պատանի երաժիշտը խնդրել է մրցույթում ներկայացնել ծննդավայրը

Հարցազրույց «Արտպրոգրես» մշակութային հ/կ նախագահ, Էջմիածնի «Փոքրիկ քայլ» պատանի երաժիշտ կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Արտյոմ Հարությունյանի հետ: – «Առավոտի» առաջին հանդիպումը ձեզ հետ 2019-ին էր, երբ «Փոքրիկ քայլը» առաջին անգամ անցկացրեց մրցույթ-փառատոն։ Նույն թվականին միջոցառումը մարզայինից վերաճեց հանրապետականի։ Այս տարի մայիսի 3-14-ը, դարձյալ Էջմիածնում, անցկացվեց հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնը։ Հետաքրքիր է՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակում

«Վարչապետը ելույթում բարձրացնում է հարցեր, որոնք հուզում էին Ադրբեջանին, օրինակ, անկլավների հարցերը, քաղաքական հիշողությունը զրո է». Ստեփան Գրիգորյան

Եթե դու համաձայնում ես կտրել սահմանը նաեւ այն մասերում հայ-ադրբեջանական սահմանի, որոնք առնչվում են Ղարաբաղի հետ, ուրեմն դու ինչ-որ չափով հրաժարվում ես Ղարաբաղի կարգավիճակի խնդրից, կոպիտ ասած՝ կանխորոշում ես ԼՂ կարգավիճակը, դա ավտոմատ մնում է Ադրբեջանի տարածքում

Հանրային կյանքի գործընթացներում երիտասարդների դերակատարության բարձրացման նպատակով ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման

Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը մշակված է 6 հիմնական նպատակների շուրջ, որոնցում ամփոփված են ռազմավարությամբ առաջադրված տեսլականին միտված քայլերն առաջիկա հինգ տարիների համար.

Տարածաշրջանային գործակցություն կլինի, եթե Հայաստանը Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս. Ալիև

Նա հայտարարել է, որ Ղարաբաղում այս պահին ապրում է 30 հազար հայ: «Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ, որոնց գլուխը լվացել են հայկական քարոզչությամբ»,- ասել է Ալիևը:

Գրքույկներ` սիրած տղայի ու անմահացած հայորդիների նկարներով

Լուսինե Եղիազարյանը 18 տարեկան է, սովորում է ԵՊՀ ռուս. բանասիրության ֆակուլտետում։ Ուսմանը զուգընթաց հետաքրքրված է գրաֆիկ դիզայնով։ Երբ սկսել էր առաջին քայլերն անել գրաֆիկ դիզայի ուղղությամբ, պատերազմ սկսվեց։ Ռազմական դրության ողջ ժամանակահատվածում չէր կարողանում աշխատել` եղբոր եւ ընկերների մասին էր մտածում, որոնք ծառայում էին հայոց բանակում։ «Երբ ստացա ընկերոջս մահվան լուրը, ավելի վատացավ ամեն ինչ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031