Օրվա լրահոսը

Փաշինյանը հաստատում է. «Քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ասեմ՝ այո, դա միակ փաստաթուղթն է, որը 2 օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ»

Փաշինյանի խոսքով՝ «չկա եւ չի կարող լինել ոչ մի գաղտնի ավել հավելված: Այսինքն, այս մեկը հրապարակային էր, մի հատ էլ գաղտնի՞ կա: Սա ինքնին աշխատանքային գաղտնի փաստաթուղթ է, այս փաստաթուղթը ձեռք բերողը այդ ո՞նց է որ այս հատվածը ձեռք է բերել, մյուս հատվածը ձեռք չի բերել»:

«Անիմաստ է գնալ ընտրությունների». Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանը ընտրությունների գնացող քաղաքական ուժերին կոչ է անում`միավորվել եւ պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունը

Կարեն Գիլոյան. «Ձմեռային մարզաձեւերում, իսկապես, հետ ենք մնում, իսկ լողավազանների վիճակը, իրոք, ծանր է»

Aravot.am-ը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ սպորտը համակարգող փոխնախարար Կարեն Գիլոյանին խնդրեց անդրադառնալ ձմեռային մարզաձեւերի զարգացման հեռանկարներին եւ հանրապետության տարածքում լողավազանների կառուցման կամ եղածները նորոգելու ծրագրերին, եթե այդպիսիք կան: «Այո, ձմեռային մարզաձեւերում հետ ենք մնում եւ այդ ուղղությամբ պետք է շատ աշխատանք կատարել: Հիմա արդեն հաստատել ենք դահուկավազքի պիլոտային ծրագիրը: Այս տարվա ձմռանը հանրապետության

«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրել, այլ իրավունք չունի ոտք դնել կառավարության շենք». Վարդան Այվազյան

«ՀՀ տարածքների փոփոխության հարցը հանրաքվեով լուծվող խնդիր է, իսկ գլոբալ մասշտաբի նմանատիպ միջազգային փաստաթղթերը պետք է անցնեն պարտադիր ՍԴ կողմից նախնական սահմանադրական վերահսկողության գործընթաց, որից հետո այդ փաստաթուղթը պետք է վավերացնի ԱԺ-ն»

Միհրան Հարությունյանը` TotoGaming-ի հետ նոր նախագծերի եւ խառը մենամարտեր գնալու մասին

Այս տարվա ապրիլից TotoGaming-ը ստանձնել է Միհրան Հարությունյանի մարզական գործունեության հովանավորչությունը։ «Առաջին հերթին` սպասել արդյունք ինձնից: TotoGaming ընկերությունը եւ նրա թիմը արդեն իսկ ստեղծել են եւ կստեղծեն բոլոր հնարավորությունները, որպեսզի ես ցույց տամ լավ արդյունքներ: Դրանից ելնելով` մենք պետք է ստեղծենք նոր նախագծեր: Բայց սկզբի համար գլխավոր նպատակը, որպեսզի ես հաղթեմ մոտակա մարտերում: Դա մեր

«Պահանջում ենք՝ հրապարակեք փաստաթուղթը` պաշտոնապես: Ինչո՞ւ եք հապաղում, ինչո՞ւ չեք հրապարակում փաստաթուղթը».Վահագն Չախալյան

Արա Զոհրաբյանն էլ ահազանգեց՝ կարող է մինչև ընտրություն այնպիսի փաստաթղթեր ստորագրեն, որոնք անիմաստ դարձնեն ամեն ինչ»:

«Ես առավոտվանից մի 100 զանգ, 200 նամակ եմ ստացել, որ մի բան արեք, հանձնեցին, երկիրը ծախում են, ասում են՝ արեք գործողություններ՝ խփեք, վառեք, տրաքցրեք». Մարուքյան

Բաբկեն Թունյանն ասաց, որ ինքը առաջին անգամ փաստաթուղթը տեսել է Միքայել Մինասյանի հրապարակմամբ եւ «Ժողովրդի» կայքում. «Երեկվանից հրապարակվում են մի շարք հրեշավոր սցենարներ՝ ինչ են պատրաստվում իշխանությունները հանձնել՝ սա, սա, սա…: Որպես ապացույց ու որպես հիմնավորող փաստ ներկայացվել է մի թուղթ՝ մի մասը ծածկած»:

Գոհար Մելոյան. «Հիմա ակներեւ է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական՝ չորրորդ անգամ տապալելու է մեր երկրում սահմանադրական կարգը»

«Հիմա ակներեւ է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական՝ չորրորդ անգամ տապալելու է մեր երկրում սահմանադրական կարգը եւ այս փաստաթուղթը, ինչպես ինքը հաստատեց, որ ստորագրելու է, չի անցնելու ներպետական վավերացման գործընթաց»,-ասաց Գոհար Մելոյանը:

«Ասում եք՝ ճիշտ չի՞ թողնել փաստաթղթի հարցը ընտրություններից հետո, դիտարկում եք մի տարբերակ, որ մի ամիս ադրբեջանական զորքը մնում է ՀՀ տարածքում». Ալեն Սիմոնյան

«Երկու օր է այս տեղեկության սպրդման արդյունքում հայ ժողովուրդը ոչ քուն ունի, ոչ դադար, սրա պատասխանն ո՞վ է տալու»:

Բոլոր գերիների պետք է ազատվեն առանց նախապայմանների. Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել

Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունել է բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերևարված քաղաքացիական անձանց և զերծ մնալ հետագայում կամայականորեն մարդկանց ձերբակալելուց: Բացի այդ, պատգամավորները կոչ են արել Ադրբեջանի կառավարությանը տրամադրել պահվող անձանց սպառիչ ցուցակը և տեղեկություն տրամադրել նրանց գտնվելու վայրի, առողջական վիճակի, ինչպես նաև գերեվարելու ժամանակ

30 ադրբեջանցի խախտել է սահմանը․ Սյունիքի մարզպետ

Մելիքսեթ Պողոսյանի կարծիքով այսպես շարունակվել չի կարող եւ պետք է սահմանները գծվեն

Եվրոպական խորհրդարանը ջախջախեց Ադրբեջանին. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձեւ, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որեւէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։ Քննարկումները տեւեցին մի քանի ժամ ու եվրոպացի պատգամավորները պարզապես ոչնչացրեցին Ադրբեջանին։ Այս բանաձեւը տեւական ու լուրջ աշխատանքի արդյունք էր եւ այս բանաձեւը

«Նիկոլ Փաշինյան կոչված պաշտոնակատարն օր առաջ պետք է զրկվի իր լիազորություններից». Շտապ հավաք՝ ընդդեմ Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթի

Հավաքի կազմակերպիչները, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածին, որով սահմանվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հայտարարեցին՝ յուրաքանչյուր հայտարարություն, փաստաթուղթ, որը ստորագրվել է կամայաբար, ոչ լեգիտիմ է:

Բոլոր ռազմագերիները պետք է ազատ արձակվեն. Եվրահանձնաժողովում քննարկել են ռազմագերիների հարցը

Եվրախորհրդարանում այսօր տեղի են ունեցել լսումներ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու վերաբերյալ: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելի անունից ելույթ է ունեցել ԵՄ հավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալին: «Եվրամիությունն ունի հստակ դիրքորոշում. մենք բազմիցս կոչ ենք արել կողմերին լիարժեք կատարել հրադադարի համաձայնագիրը: Մենք նաև նրանց կոչ ենք արել փոխանակել ռազմագերիներին և ազատ արձակել

«Այդ ժամանակ գալու ենք». Ռուբինյանի արձագանքը՝ աղմկահարույց փաստաթուղթը ԱԺ բերելու մասին. արտահերթ նիստ ԱԺ-ում

Աղմկահարույց փաստաթղթի հարցով ԱԺ արտահերթ նիստը կայացավ: Քվորում կար: Մարուքյանը ներկայացրեց հայտարարության նախագիծը, որով ասվում է, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար իրավունքների կոպիտ խախտմամբ մուտք են գործել Գեղարքունիքի եւ Սյունիքի տարածքներ ու մինչ այս պահը գտնվում են այնտեղ մի քանի հարյուր զինվորական:

Փաստաթղթի նախագիծը չհրապարակելը և ՀՀ քաղաքացու թիկունքում ՀՀ Սահմանադրության ոտնահարմամբ նման փաստաթղթի ստորագրումն ու դա որպես կայացած փաստ ներկայացնելը հղի է անդառնալի հետևանքներով

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև քննարկվող Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման իրականացման վերաբերյալ փաստաթղթի նախագծի գոյության հանգամանքն այսօր՝ կառավարության նիստի ընթացքում հաստատվեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Ավելին, վերջինս նշեց, որ եթե Ադրբեջանը համաձայնի այն պայմանավորվածություններին, որոնք դրված են այդ փաստաթղթի բանակցման գործընթացում, ապա ինքն այդ փաստաթուղթը ստորագրելու է: Պահանջում ենք իշխանություններից

Կառավարության շենքը՝ ոստիկաններով շրջափակված. (Ֆոտոշարք)

Քիչ հետո կառավարության շենքի մոտ մեկնարկելու է «Պատիվ ունեմ» դաշինքի հանրահավաքը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ստորագրած ճանապարհների ապաշրջափակման փաստաթղթի, որով, ըստ տեղեկությունների ՀՀ տարածքներից զիջվելու են Ադրբեջանին։ Կառավարության շենքի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում։ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հորդորում եմ Ադրբեջանին հետ քաշվել և սկսել պատշաճ սահմանային բանակցություններ Հայաստանի հետ. Մարինա Կալյուրանդ

Այսօր Եվրոպական խորհրդարանում հայ ռազմագերիների հարցով հրավիրված լսումների ժամանակ Հարավային Կովկաս- Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահող Մարինա Կալյուրանդը հայտարարել է․ Բոլոր հայ ռազմագերիները և պահվող այլ անձինք պետք է ազատ արձակվեն. ես հորդորում եմ Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները` ներառյալ հրադադարի պայմանագիրը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որը կիրառել է միջանկյալ միջոց` ավելի քան

ԿԳՄՍ նախարարությունը՝ փառատոնի խնդրի մասին. «Որեւէ ընթացակարգային կամ իրավական շեղում չկա»

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի անցկացումը կասկածի տակ է՝ ԿԳՄՍ նախարարության մեղքով:Մասնավորապես, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Բալբանյանը նեղսրտել էր, որ տեսակով բացառիկ փառատոնը պետության ուշադրության ներքո չէ: Ի պատասխան Aravot.am-ի հարցման ԿԳՄՍ նախարարությունից գրավոր հետեւյալը փոխանցեցին. «Ի պատասխան ս. թ. մայիսի 19-ի «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի

Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պետությունից ավելի քան 160 մլն ՀՀ դրամի հափշտակության դեպքերի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնի և Դիլիջանի պահպանության բաժանմունքի պաշտոնատար անձինք 2013-2018թթ-ի ընթացքում պետությունից յուրացման և գողության եղանակներով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝  160.047.460 ՀՀ դրամ: Մասնավորապես` Գագիկ Գրիգորյանը, 2013թ. հունվարի 1-ից 2015թ. օգոստոսի 31-ը, ապա՝ 2016թ. հունիսի 24-ից 2018թ.

«Ես որեւէ փաստաթղթից տեղյակ չեմ, չեմ տեսել»․ ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար

Փաստաթղթից որեւէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի:

ՊՆ-ն կոչ է անում չայցելել սահմանային հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական ԶՈւ սադրանքներ

Քաղաքացիական անձանց ներկայությունը կարող է միայն խանգարել հայկական ստորաբաժանումներին՝ լիարժեք կատարել իրենց առջև խնդիրները։

Անընդունելի են իշխանության կողմից նման բովանդակության և կարևորության հարցերի շուրջ՝ հանրությունից անհայտ պայմաններում կատարվող գործողությունները և որոշումները. Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն պահանջում է անհապաղ հրապարակել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից վկայակոչված փաստաթուղթը։

Արցախում 2020 թ. արձանագրվել է հանցագործությունների 1281 դեպք, նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 34,5%-ով

2020թ. Արցախի ՄԻՊ-ը ստացել է 377 դիմում 481 անձանցից: Սեպտեմբերից Արցախի ՄԻՊ աշխատակազմը ընդգրկված է եղել պատերազմի հետևանքների վերաբերյալ փաստահավաք աշխատանքների մեջ, ուստի և որոշակիորեն դանդաղել են պաշտպանի հիմնական գործունեության ուղղությամբ աշխատանքները

2-ամյա դստեր դաստակները վառարանին հպելով՝ այրել է. երեխաների խոշտանգման ու շահագործման փորձի դեպքեր են բացահայտվել

33-ամյա մի տղամարդ էլ, որը նախկինում դատապարտվել է, իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող մի կնոջ որդուն է տարբեր պատճառներով պարբերաբար ծեծել ու պահել է վախի մթնոլորտում՝ պատճառելով նաև հոգեկան ուժեղ տառապանք։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Կարեն Գիլոյան. «Հայաստանը պետք է իրապես վերադառնա աշխարհի մարզական քարտեզ»

Տեսադաշտում հայտնվել են բոլոր ոլորտները, որոնք երկար տարիներ համարվել են առաջնային ու կարեւոր, սակայն տարբեր պատճառներով կամ լուծում չեն ստացել, կամ ստացել են մասնակի լուծումներ: Հերթով անդրադառնալով դրանց՝ Կարեն Գիլոյանը խնդրեց, որ առաջնահերթությունները թվարկման հերթականությունով չգնահատվեն, որովհետեւ բոլոր ոլորտներն էլ իր համար խիստ հույժ կարեւոր են:

Կընդլայնվի սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը

Որպես երկրորդական շահառու կսահմանվի «Ընտանիքի անդամներ» հասկացությունը: Փոխնախարարն ընդգծեց, որ այս պահին շահառուների ցանկում ընդգրկված չեն բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք:

ԵՄ պատվիրակության ղեկավարի տեսած քարտեզով, Սեւ լճի մեծ մասը Հայաստանի տարածքում է

Դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչները Սյունիքում էին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031