Օրվա լրահոսը

«Ես կարծում եմ, որ մեզ, որպես ժողովուրդ, փորձում են կոտրել դրսից եւ ներսից». Ռուբեն Ռուբինյան

Այսօր համացանցում տարածվել է եւս մեկ տեսանյութ, որտեղ դերերը փոխված են: Ինչ եք կարծում՝ արդյոք այդ տեսանյութը նման մասշտաբներով կտարածվի՞ ադրբեջանական ԶԼՄ-ներում, կարծում եմ՝ ոչ:

ԱԺ հայտարարության նախագծում կոչ է արվում Նիկոլ Փաշինյանին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող լարված իրադրությունից, որը ծագել է 2021 թվականի մայիսի 12-ից, երբ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտմամբ, մուտք են գործել Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի տարածքներ, ու մինչ այս պահը մի քանի հարյուր զինվորական գտնվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, Տեղեկանալով Հայաստանի Հանրապետության

«Արա Այվազյանն իրավունք չունի հրաժարական տալ, նա պետք է բացատրություններ տա». «Պատիվ ունեմ» դաշինք

«Ինչո՞վ էին նախկինները մեղավոր, նախկինները Արցախը հանձնում էին`թուրքը չէ՞ր վերցնում, Նիկոլ եկավ պահեց`թուրքը զոռով վերցրե՞ց». Արթուր Վանեցյան

Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության պայմանների ձևավորումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերից

Սույն թվականի մայիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Փոխխոսնակը կիսվել է կայանալիք արտահերթ պառլամենտական ընտրությունների նախաշեմին պետության ներկայիս ներքաղաքական զարգացումների մասին իր գնահատականներով։ Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կյանքի վերադարձման,  ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված բարեկամական պարտականությունների շրջանակներում ՌԴ

«Դուրս եկեք ու ասեք՝ ոչ մի գյուղ չի հանձնվելու երբեք… Հո՛պ, դելիմիտացիայից ու դեմարացիայից են խոսում, ո՞ւմ հետ, խուժանի հետ, որ մտել է մեր տարա՞ծք». Աբովյան

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ ասաց. «Թուրքը, ադրբեջանցին մտել է ՀՀ տարածք ու շանտաժի է ենթարկում Հայաստանին: Վե՛րջ: Դուրներս գա, չգա՝ այդպես է: Շանտաժի է ենթարկում: Այդ շանտաժի արդյունքում մի փաստաթուղթ է՝ դելիմիտացայի ու դեմարկացիայի հարցով:

«Եթե դու չես պաշտպանում քո հայրենիքը, ուրիշն ինչու պետք է գա և պաշտպանի». Դավիթ Շահնազարյան. News.am

«Սյունիքի ներխուժումը, որ ասում էին 250 ադրբեջանցիներ են ներխուժել և հանդարտ քայլելով գալիս են, այնտեղ 3-ից 4 տասնյակ ջիհադիստներ կան», ասաց Դավիթ Շահնազարյանը:

«Մարդիկ երեւի ցայտնոտի մեջ են ընկնում, որ մենք հնարավորություն ունենք դիվանագիտական ճանապարհով լուծել այս խնդիրը». ԱԽ քարտուղար

«Այս գործողությունները նպատակ են ունեցել մարտահրավեր նետել, սպառնալիք ստեղծել ՀՀ-ում սպասվող ընտրություններին»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը

Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը. «Հայաստան» Դաշինք

Հայրենակիցներ, Սեփական իշխանությունն ամեն գնով պահպանել փորձող Նիկոլ Փաշինյանը երկրում ստեղծել է քաոս և պատրաստ է պետության ու հայրենիքի հաշվին կատարել ցանկացած ազգադավ գործողություն։ Փաստացի, թուրք-ադրբեջանական ագրեսիան շարունակվում է: Վիճակը հետագայում շտկելը գերմարդկային ջանքեր է պահանջելու: Երկրի վարչապետի պաշտոնից հրաժարված, դե յուրե լիազորությունները կորցրած Նիկոլ Փաշինյանը իրավազոր չէ Հայաստանի կառավարության անունից ստորագրել որևէ փաստաթուղթ: Բացի

«Լավ, թասիբ կա՞, ինչո՞ւ է ՊՆ նախարարը ու ԳՇ պետը, Անվտանգության խորհրդի քարտուղարն իրենց պաշտոնին». Սոֆյա Հովսեփյան

ԱԽՔ-ն ասում է՝ չենք հասցրել սահմանը կահավորել, 7 ամիսը քի՞չ է, ինչո՞ւ չէիք հասցրել: ԳՇ-ն տեղյակ չէ այդ միջադեպից, քաղաքացիներից է տեղեկացել, որ իր զինվորի հանդեպ նման ձեւով վարվել ու ստորացրել են:

Հետպատերազմական բոլոր իրողությունները մաս կկազմեն իմ կողմից մշակվող  զեկույցում. Փոլ Գավան

Հայաստանում է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերով զեկուցող Փոլ Գավանը

«Չեմ հա-վա-տում…Երկիր եք կործանում, մի հատ խելքներդ գլուխներդ հավաքեք». Փաշինյանի ելույթի արձագանքը ԱԺ-ում

Նա ասաց, որ Փաշինյանի ելույթը ոչ թե պատասխաններ տվեց, այլ նոր հարցեր առաջացրեց՝ հիմա մի անկլավը մյուսի հետ պատրաստվո՞ւմ են փոխել, թե՞ չեն պատրաստվում:

Եվրոպական Խորհրդարանը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, և քննադատում է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը

Բրյուսել, 20 Մայիս 2021 – ՀՅԴ  Եվրոպայի Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի հրատապ բանաձևը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերներին և գերիներին, որոնք ապօրինի պահվում են Ադրբեջանի կողմից։ Միջկուսակցական միասնական բանաձևը, որը ստորագրել են ԵԽ հինգ ամենամեծ քաղաքական խմբերը ներկայացնող պատգամավորներ, ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել

ՀՀ-ն կանգնած է բնաջնջման վտանգի առաջ. Արթուր Վանեցյան

«Այո, խոստովանում եմ՝ մենք մեղավոր ենք, մեղավոր ենք բոլորս»

Կոչ ենք անում Արայիկ Հարությունյանին հավատարիմ մնալ հրաժարական տալու իր պատրաստակամությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն»,  «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը Սիրելի՛ հայրենակիցներ, 2020թ. մայիսյան այս օրերին, Արցախի Հանրապետությունում Սահմանադրությամբ նախատեսված կարգով լիազորությունները ստանձնեցին նույն թվականի մարտի 31-ի և ապրիլի 14-ի ընտրությունների արդյունքում ընտրված նոր իշխանությունները՝ ԱՀ նախագահը և

«Մենք պետք է գնանք երկխոսության, պետք է գնանք կոմունիկացիաների բացման». Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղ զարգացման դարաշրջան են բացում

«Բա այդքան պատգամավոր եք եղել, պարոն Մարուքյան, ինչի՞ մի անգամ չեք հելել ասել՝ հրապարակե՛ք, այդ ի՞նչ եք բանակցում այդտեղ: Հիմա կարո՞ղ է ասեք՝ հրապարակեք երեկ ՌԴ նախագահի հետ ինչ եք խոսել: Մենք պատրաստ ենք, բայց ամոթ է: Էլ մեզ հետ ոչ մեկը ոչ մի բան չի խոսա: Կասեն՝ ինչ հարց քննարկում ենք…անլուրջ մոտեցում է»:

Աղամալ Հարությունյանի փաստաբան. «Քննիչը թույլ է տվել քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներ»

Ջոն Ֆարխոյանը հանդիսանում է քրեական գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանի եղբայրը

«Պատիվ ունեմ» դաշինքն իր խորը մտահոգությունն է հայտնում Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ

«Պատիվ ունեմ» դաշինքն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ: Օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող, շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը բացառապես քաղաքական հետապնդման  դրսևորում է։ Այն մի կողմից ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ ունի, խաթարելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի աշխատանքը, իսկ

Փաշինյանը՝ Վարդենիսի նվաստացուցիչ տեսանյութի մասին. «Սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ մեր եւ ադրբեջանցի զինվորների միջեւ»

Փաշինյանը նաեւ տեղեկացրեց՝ իրավիճակը շատ լարված է. «Այսօր Կութի շրջանում եղել է հրաձգություն, բայց հետո կողմերն արձանագրել են, որ դա թյուրըմբռնման արդյունք է»:

Արթուր Դավթյանը ԵԽԽՎ զեկուցողին ծանոթացրել է Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված ռազմական հանցագործությունների փաստերին

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Փոլ Գավանը մայիսի 20-ին այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն: Նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քննարկվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքներին, դրանցով

«Մեր իշխանությունն այսօր մեզ համոզում է, որ գնանք ու այդ թշնամիների դիմաց ծնկի գանք: Դա հնարավոր չէ». Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանը փաստեց՝ եթե այն ժամանակ առաջացած խնդիրը Արցախի և Ադրբեջանի սահմանին էր, ապա այսօր այն արդեն վատ երազի նման տեղափոխվել է Ադրբեջանի և Հայաստանի սահման:

Սահմանային խախտում ռազմական ճանապարհով․ պատգամավորներ Վայլերը և Մանսմանը կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

«Ադրբեջանի զինուժը մայիսի 12-ին մուտք է գործել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք (Սյունիքի մարզ), ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան արդեն իսկ պահանջել են Ադրբեջանից դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի տարածքից: 2020թ. նոյեմբերի 10-ի զինադադարի մասին հայտարարությունը պետք է հիմք հանդիսանար տարածաշրջանում խաղաղության և խաղաղ համագոյակցության

11 տարվա ազատազրկում՝ 1 տարեկան դստերն աղբարկղ նետելու, նրան սպանելու մեջ մեղադրվող մորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում իր մեկ տարեկան դստեր սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Անի Մինասյանի դեմ հարուցված քրգործով դատավարությունը։ Երկու տարի առաջ՝ 2019 թվականի օգոստոսի 30-ին կատարված այս դեպքը ցնցել էր գյումրեցիներին․ մայրը մեղադրվում է իր մեկ տարեկան երեխայի ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապելու, նրա բերանին կիսաշրջազգեստ փաթաթելու ու մութն ընկնելուն

Արման Սարգսյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ՀՀ համագործակցությունը

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին: Ողջունելով հյուրին, Արման Սարգսյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ՀՀ համագործակցությունը, կարևորել Եվրոպայի առանցքային կառույցներից մեկի հետ գործակցության շարունակական զարգացումը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը Փոլ Գավանին հանգամանորեն տեղեկացրել է 2020թ. սեպտեմբերի

Գեղամ Մանուկյան․«Նիկոլ Փաշինյանն այնքան ճկռած է Ալիեւի առաջ, որ ալիեւյան ցանկացած կամակորություն պատրաստ է կատարել»

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով աղմկարահարույց փաստաթղթին, որով նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանի գծման եւ զատման աշխատանքների նախապատրաստում,եւ որն, ըստ Փաշինյանի հարյուր տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին, ասաց, որ  Նիկոլ Փաշինյանն ինչ փաստաթուղթ էլ ստորագրի, իրավական լեգիտիմ ուժ չունի․ «Մի քանի  պատճառներով՝ ՀՀ պետական սահմանները

Ռազմական գործողությունների դադարեցումը և մարդասիրական խնդիրների անհապաղ հասցեագրումը միայն առաջին քայլերն են` Լեռնային Ղարաբաղի տևական հակամարտության կարգավորման ուղղությամբ. Հելենա Դալլի

Հավասարության հարցերով ԵՄ հանձնակատար Հելենա Դալլիի եզրափակիչ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտության հետևանքով ռազմագերիների թեմայով քննարկման շրջանակներում Հիմք ընդունել սկզբնաղբյուրը Տիկին նախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, Շնորհակալություն 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով ռազմագերիների և անազատության մեջ պահվող անձանց հարցի վերաբերյալ  քննարկում հրավիրելու համար։ Մենք ի գիտություն ենք ընդունել այս պալատի շուրջ 120 անդամների

«Մի դավադրություն բացահայտեմ. նոյեմբերին ՀՀ-ում ստեղծվել է սահմանազատման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որի մասին ԱԳՆ-ն կրկին գաղափար չունի». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց՝ այս անգամ սլաքներն ուղղելով 1991-ի իշխանությանը. «Ես մի նորություն եմ ուզում ասել՝ 1991-ի դեկտեմբերին, երբ որ Ալմա Աթայում ընդունվեց հռչակագիր Անկախ պետությունների համագործակցության ստեղծման վերաբերյալ, այդ հռչակագիրը բոլոր երկրները ստորագրեցին՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը: Եթե այս առումով խնդիր կա, այդ խնդիրը ստեղծվել է 1991-ի դեկտեմբերին:

Առաջարկվում է զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց կատարողական վարույթները կարճելու դեպքում ծախսեր չգանձել

Մայիսի 20-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները: Նշվեց, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված` պարտատերերը, այդ թվում` բանկերը եւ վարկային կազմակերպությունները, համապատասխան հիմքերի առկայության պարագայում կարող

Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ սահմանը ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու, հայ զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ դատախազությունում հարուցվել են քրեական գործեր

Սևանի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ  Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ հրամանատարների կազմակերպմամբ՝ մի խումբ զինված զինծառայողներ ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի և Նորաբակ համայնքի սահմանային հատվածներում պահպանվող ՀՀ պետական սահմանը: Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ տարածքում առաջացել են

Արմեն Աշոտյան․ «Չի կարելի սահման գծել, եթե դու հարեւանիդ հետ դեռեւս պատերազմի մեջ ես»

Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի հանրահավաքից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով աղմկահարույց փաստաթղթին, որով նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանի գծման եւ զատման աշխատանքների նախապատրաստում, եւ որն, ըստ Փաշինյանի՝ հարյուր տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին, ասաց․«Ի՞նչ է նշանակում հարյուր տոկոսով հայանպաստ փաստաթուղթ․  պատկերացրեք՝ ձեր հարեւանը, որի հետ դուք չունեք, կոտրում է ձեր դուռը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031