Օրվա լրահոսը
«Ռազմական լուծման կողմնակից չենք, որ ռազմական օգնություն ակնկալենք»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Սյունիքի իրավիճակի մասին
Ողջունում ենք մեզ ուղղված առաջարկները, բայց մենք ունենք ռազմական ոլորտի հետ կապված համագործակցության շրջանակներ:
«Մշտապես գնահատել մեր մեծերի ժառանգությունը և լավագույնս փոխանցել սերունդներին». Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի այցելուները, բացի կոմպոզիտորի կյանքին հաղորդակից լինելուց, կարող են մասնակցել «Ես դիրիժոր եմ» ինտերակտիվ խաղին
Դանիել Իոաննիսյան. Ակնհայտ է, որ Բաքուն ուզում է պատերազմ
Իրավիճակը բավական բարդ է ու դրա լուծումն այդքան պարզ չէ, որքան կարծում են առաջնագծից բոլոր իմաստներով սարսափելի հեռու գտնվող «УРА» գոռացողները (որոնք առաջարկում են հարձակվել):
ՌԴ ԱԳՆ-ն առաջարկում է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթաց
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում էլ աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Թուրքիայի
Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ Թուրքիայի կողմից Սիրիայի Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն սիրիացի վարձկաններ հավաքագրելու և տեղափոխելու, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև այլ միջոցներով հակամարտությանը ներգրավվելու վերաբերյալ։
Վովա Վարդանով. «Ով իշխում է Մեծ եւ Փոքր Իշխանասարերին, նա էլ մշտադիտարկում է անում ամբողջ տարածաշրջանում»
Տեղ կա, որ քար գլորելու փոխարեն ձեռք մեկնել եւ օգնել է պետք: Եվ երբ դուրս կգա այդ կոլապսից, դրանից հետո առաջին քար գլորողներից մեկը ես կլինեմ:
Էթնիկ, թե՞ կենցաղային կոնֆլիկտ. Դմանիսիի միջադեպի հետքերով. «Ալիք մեդիա»
«Ցավոք, մարդիկ, հեռուստաընկերությունները լուսաբանում էին միջադեպն այնպես, կարծես երկրում մեծ դժբախտություն է տեղի ունենում, վրացիները սպանում են ադրբեջանցիներին, կամ հակառակը՝ ադրբեջանցիներն են սպանում վրացիներին»:
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետը` հարձակման ենթարկված հայ վարդապետի մասին
Հայր սուրբը հիվանդանոց էր տեղափոխվել, իսկ Պատրիարքարանը դիմել` ոստիկանություն
Սահմանվել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակցության համար հայտ էր ներկայացրել երկու ընկերություն՝ Արարատի մարզում «ԷՖ ԹԻՎԻ» և Վայոց ձորի մարզում՝ «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 415 և 527 միավոր:
«Մեզ ասում էին՝ դուք ու Աշոտյանը պաշտոնի կռիվ եք տալիս, հիմա ոչ ես կամ, ոչ Աշոտյանը, վայելե՛ք». Շարմազանով
Նա ասաց, որ պայքարելու են «նիկոլիզմի» դեմ, որը աղանդավորություն է. «Ասում են՝ ճիշտ է, թուրքը մեզ ատում է, բայց մենք էլ ունենք երգեր, որտեղ ասվում է Ստամբուլը արյան ծով կսարքենք, բայց Ստամբուլը խի՞ ենք արյան ծով սարքում, արա՛, 1,5 մլն մորթել են մեզ»:
Հայտնի են միասնական քննությունների օրերը
Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։
Սարամեջի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց պատերազմում զոհված Կառլեն Հովհաննիսյանի անվամբ
Նախագահի հրամանով Կառլեն Արթուրի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով, որը հերոսի հարազատներին հանձնեց Քաջայր Նիկողոսյանը:
Ռուդենկոն Արցախի հարցը քննարկել է Ֆրանսիայի դեսպանի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ղարաբաղյան կարգավորման շուրջ մթնոլորտը:
«Կյանքը ապացուցել է, որ Վազգենը, Սերժը, Ռոբերտը ճիշտ էին, առաջին նախագահը՝ ոչ». Շարմազանով
Առնվազն տարօրինակ է եւ զավեշտալի, որ մի մարդ, ով եղել է արցախյան շարժման ակունքներում, ում օրոք հաղթական զինադադար է կնքվել, մեր հաղթանակած 1998-2018-ի 20 տարիները հավասարեցնում է պարտության, կապիտուլյացիայի, ամոթի ու ազգային խայտառակության 3 տարիների հետ:
«Թույլատրել սահմանային ճգնաժամային տարածքներում տեսա և լուսանկարահանում իրականացնել». «Լրագրողներ հանուն անվտանգ Հայաստանի»-ն ստորագրահավաք է նախաձեռնել
Հայաստանում ստեղծված տեղեկատվության պակասի ու տեղեկատվական բլոկադայի պատճառով հանրությունը ստիպված է «ապավինել» ադրբեջանական լրատվամիջոցների՝ խուճապ, վախ ու հուսալքություն առաջացնող տեղեկություններին:
Ադրբեջանը սկսել է Հորադիզ Աղբենդ երկաթուղու ենթակառուցվածքների աշխատանքները
«Այս պահին պետական բոլոր կառույցների, այդ թվում ՓԲԸ-ի առաջնահերթությունը ազատագրված տարածքներում նախագծային և ենթակառուցվածքային միջոցառումներն են: Դրանք կիրականացվեն փուլ առ փուլ: Կվերականգնվեն երկաթուղիները, որոնք այդ շրջաններում գործել են նախքան օկուպացիան»,- ասել է Բայրամովան:
Ոստիկանությունը գործադրել է անհամաչափ ուժ՝ հաշվի չառնելով նաև երկրի հանդեպ Հարությունյանի ոչ տարիների վաստակը, ոչ էլ պատկառելի տարիքը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Պարոն ոստիկանապետ, Ձեզ հարիր չէ նման վարքագիծն ու գործելաոճը
«Պիտի կամք դրսեւորենք եւ հառնենք». Սեդրակ Մամուլյանը՝ Տոլմայի 10-րդ փառատոնի մասին
Որովհետեւ եթե ուղղակի սուգ անենք, ոչ մի առաջընթաց կամ որեւէ ծրագիր չնախաձեռնենք, ոչնչով չենք օգնի արհավիրքից տուժած մեր հայրենակիցներին…
Գագիկ Բեգլարյանն ազատ է արձակվել
ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար:
«ՀԱՊԿ-ին ո՞ւր ես դիմել, ա՛յ տղա, դու զինված ուժեր չունե՞ս, ՊՆ, ԱԱԾ, ներքին զորքեր չունե՞ս, 500-1000 հոգանոց ջոկատներով ես ֆռֆռում, սնայպերներիդ տանեիր». Շարմազանով
Շարմազանովը քննադատեց այն ընդդիմադիրներին, որոնք սկզբից ընդունեցին Փաշինյանի խաղի կանոնը՝ գնալու ընտրությունների. «Դեկտեմբերին այդ բլեֆը չստացվեց: Մենք ամենավերջինն ենք հայտարարել, որ գնում ենք ընտրությունների, որովհետեւ մեզ համար թիվ մեկ խնդիրը սրան հեռացնելն է: Բայց ես մնում եմ այն համոզման, որ սրա հետ ընտրությունների գնալը ավանտյուրա է»:
Վարուժան Գեղամյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի 20 տարի առաջ գրած հոդվածը՝ Սյունիքով միջանցքի մասին
Եվ եթե այսօր առկա պայմաններով միջանցքը տրամադրվի թուրքերին, ապա Հայաստանի պետության վերականգնումը կդառնա բազմապատիկ անգամ ավելի բարդ։
«Մենք վստա՞հ ենք, որ զինվորականներին նախօրոք չեն ասել՝ որևէ գործողություն չձեռնարկեք». Թևան Պողոսյանը՝ Սյունիքի դեպքերի մասին
Թևան Պողոսյանի տպավորությամբ՝ պարտված իշխանություններն ունեն ստանձնած ինչ-որ պարտավորություններ կամ բանավոր համաձայնություններ, որ չեն կատարել, և հիմա Ադրբեջանը փորձում է դրանց հետևից գնալ ու անել:
Խծաբերդի մարտերում զոհված արմավիրցի 9 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Արիության» մեդալով
Հերոսացած զինծառայողների պարգևները Սարդարապատի հուշահամալիրում այսօր նրանց ընտանիքների անդամներին է հանձնել ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը՝ իր խոնարհումը հայտնելով հերոսների հիշատակի առջև և վերահաստատելով նրանց ընտանիքների կողքին լինելու իր պատրաստակամությունը:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը դրամական օգնություն է տրամադրում Հայաստանում բնակվող տեղահանված անձանց
ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող Հայաստանյան շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին
«Փաշինյանին խանգարում են անմիտ պահանջներով, ստերով․ չեն թողնում աշխատի, կողմնորոշվի»․ քաղաքացի
Մի պահ պետք է հանդարտություն լինի, որպեսզի նա կողմնորոշվի, իր քայլերը ճիշտ կազմակերպի
Կամավոր ապահովագրության պայմանագրերը կարելի է կնքել առցանց. Ամերիաբանկի և Ինգո Արմենիայի նոր համագործակցությունը
Ամերիաբանկը և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը համատեղ հանդես են գալիս նոր առաջարկով: Այսուհետ կարելի է առցանց ընտրել կամավոր ապահովագրության բազմաթիվ տեսակներից ցանկացածը և կնքել ապահովագրական պայմանագիր` ընդամենը մեկ հպումով: Ամերիաբանկի օնլայն ապահովագրության հարթակը միտված է խնայելու հաճախորդների ժամանակն ու նրանց հնարավորություն ընձեռելու օգտվել ապահովագրության նոր ու ընդլայնված ծառայություններից: Հարթակի միջոցով հաճախորդները կարող են կնքել պայմանագիր
«Իմ մոտ հետաքրքիր հարց առաջացավ, թե ինչու Տեր-Պետրոսյանը չանդրադարձավ Սերժ Սարգսյանին»․ «Իմ քայլի» պատգամավոր
Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում է խայտառակ լինելու մասին, լավ կլինի, որ 96թ․-ի ընտրություններից հետո առկա իրադարձությունները դիտարկի:
Արտակ Ապիտոնյանն արժևորեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների դիտարկման ընթացքում
Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց Հայաստանի՝ արդար, թափանցիկ և եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը։
«Երբ Ադրբեջանը զբաղեցնի բոլոր հարմար դիրքերն ու բարձունքները, իհարկե, կսկսի նոր պատերազմ». Արմինե Ադիբեկյան
«Նիկոլ Փաշինյանի վարչակազմն արեց ամեն ինչ՝ մեզ 100 տարի ետ գցելու համար»


















































