Օրվա լրահոսը
«Ալիևն իր ուզած միջանցքը, էդ անտեր միջանցքը չի ստանալու, որովհետև ճանապարհը, որի վրայով ինքը կուզենար միջանցք ստանալ, տեր ունի». Արման Եղոյան
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե «Մենք Զանգեզուրի միջանցք ենք իրականացնում՝ ուզում է Հայաստանը, թե ոչ։ Եթե ցանկանա, ավելի հեշտ կլինի այդ հարցը լուծել, եթե չուզի, ուժով կլուծենք»։ Դրանից երեք շաբաթ անց ադրբեջանական մեկ զորախումբ ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք։ Երկու օր անց այս
Սյունիքյան ճշմարտության պահը. լյուստրացիա հայկական ձեւով
Մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Սեւ լճի հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը 3,5 կմ խորությամբ Հայաստանի սուվերեն տարածք աննախադեպ լարվածություն ստեղծեց, դարձնելով այն միջազգային դիվանագիտության օրակարգի հարց։ Պաշտոնական Երեւանը տասնամյակներով «հավաքած» երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով բոլոր միջազգային պայմանագրերը դրել է շարժման մեջ՝ Ռուսաստան, ՀԱՊԿ, ԵԱՀԿ։ Սակայն, խնդիրը մնում է չլուծված։ Այս ընթացքն ակամայից նաեւ դարձավ Հայաստանում երեսունամյա
Արման Թաթոյան. «Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի և Սյունիքի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի»
Հովիվները տեղեկացրել են, որ իրենք նույնիսկ չեն կարողանում մոտենալ արոտավայրերին, քանի որ նման փորձի դեպքում ադրբեջանական զինվորականները հրազենից կրակ են արձակում…
Ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով. ՊՆ
«Ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է», հայտարարում է ՊՆ-ն:
«Անպատիվները հանդես են գալիս «Պատիվ ունեմ» անունով, Հայաստանը կեղեքածներն ու գնդակահարածները հանդես են գալիս «Հայաստան» անունով». Բաբաջանյանի ելույթը
Դիմելով գործող իշխանություններին, որոնց ասում են «կապիտուլյանտ, հողատու, դավաճան»՝ Բաբաջանյանն ասաց. «Մենք չենք հավատում, որ դուք ծախել եք Արցախը, բայց ձեր հանցավորության հասնող անկարողությունը, մտավոր ծուլությունն ու ամբարտավանությունը, մեծամտությունը մեզ բերել հասցրել է այս իրավիճակին»:
«Դատապարտում և անընդունելի ենք համարում տեղի ունեցածը և մեր զորակցությունը հայտնում ՀՀ նախկին վարչապետին»
Մայիսի 17-ին Ազատության հրապարակում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի նկատմամբ տեղի է ունեցել կազմակերպված սադրանք, որին համարժեք արձագանքելու փոխարեն իրավապահները, բացահայտ ագրեսիվ և անհարգալից վերաբերմունք դրսևորելով, բերման են ենթարկել նրան։ Իրավապահ համակարգի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ նման դրսևորումներն ունեն մեկ նպատակ՝ վախի մթնոլորտ սերմանել ընդդիմադիր հայացքներ ունեցող շարքային քաղաքացիների շրջանում, որպեսզի նրանք չփորձեն իրենց բողոքի
«Հայաստանում լրագրությունը խորը ճգնաժամի մեջ է». հանրային քննարկում
Գեղամ Վարդանյանը համարում է, որ ճգնաժամի մեջ ենք գտնվում, և որևէ կողմից քայլեր չեն կատարվում, որ այդ ճգնաժամը հաղթահարվի
Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում բռնկված հրդեհը մարվել է
Մայիսի 18-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ եռահարկ շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1
Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմայից»․ Վիկտոր Սողոմոնյան
«Այո, Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ ԲՖԿ «Սիստեմայից։ Մի քանի օր առաջ նա հրաժարվել է շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ Ըստ արժանավույնի գնահատելով 12-ամյա արդյունավետ աշխատանքի պատմությունը, Նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, սկզբունքային որոշում է կայացրել հրաժարվել այն շարունակելու հնարավորությունից։ Նա կավարտի իր պարտականությունների կատարումը հունիսի վերջին կայանալիք բաժնետերերի ժողովից հետո։ Նախագահ Քոչարյանն այլևս կենտրոնացնելու է իր ուշադրությունը
Կարևոր նորույթ․ «Շիրակ» օդանավակայանը կծառայի նաև ռազմական օդանավերի համար
«Շիրակ» օդանավակայանի տեխնիկական սպասարկման ղեկավար Հենրիկ Սարգսյանն այսօր Գյումրու քաղաքապետարանում կարևոր մի հայտարարություն է արել՝ տեղեկացնելով, որ «Շիրակ» օդանավակայանի նոր ծածկույթը համապատասխանելու է ռազմական օդանավերի թռիչքների և վայրէջքների համար։ Նա հանրությանը ներկայացրել է օդանավակայանի վազքուղու վերակառուցման ծրագիրը, որն իրականացվելու է այս տարվա ընթացքում։ Ըստ այդ ծրագրի, ծածկույթի որակը փոխվելու է․ 5 սանտիմետր հաստությամբ ծածկույթը հանվելու
Այգավան համայնքում խաչքար-հուշակոթող է կանգնեցվել
Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում հանուն հայրենիքի նահատակված 11 քաջորդիների հիշատակին Այգավան համայնքում խաչքար է կանգնեցվել: Խաչքար-հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանն այսօր ներկա են եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ԱԺ պատգամավորներ, ազատամարտիկներ, հերոսների հարազատները, այգավանցիներ: Ներկաները հարգանքի տուրք են մատուցել տղաների հավերժ հիշատակին, խոնարհվել նրանց ծնած մայրերի առջև: Արարատի մարզպետարան
«Մենք ոչ միայն պիտի պայքարենք ռաբիսը վերացնելու համար, այլ քաղաքական ռաբիսը պիտի ոչնչացնենք Հայաստանում». Շիրինյանն ու Բաբաջանյանը հուշագիր ստորագրեցին
Մի բան, որ Շիրինյանը բացառեց, հետեւյալն է. «Մենք գողապետության շրջանի որեւէ կառույցի հետ չենք կարող համագործակցություն ունենալ, դա բացառվում է»:
«Ես հրավիրել եմ բելառուսական ընկերություններին՝ մասնակցելու ազատագրված տարածքների վերականգնմանը». Ալիև
Ալիևն ընդունել է Բելառուսի պաշտպանության նախարարին
«Գագիկ Բեգլարյանն ինքն է ներկայացել ԱԱԾ, այս պահին որևէ միտք, նպատակ, ծրագիր չունի մեկնելու ՀՀ-ից». պաշտպան
Գագիկ Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանն աբսուրդ է համարում ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը, թե Գագիկ Բեգլարյանին բերման են ենթարկել Զվարթնոց օդանավակայանից:
Տիգրան Մուկուչյանը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերը գալիք ընտրությունների ժամանակ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)` 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին՝ դիտորդական առաքելության ղեկավար Էողան Մերֆիի գլխավորությամբ։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ԿԸՀ նախագահը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերը գալիք ընտրությունների ժամանակ և ներկայացրել ԿԸՀ կողմից իրականացվող ընտրությունների
«Միջանցքը թող իր ննջասենյակով բացի». Մեղրիի համայնքի ղեկավար
«Ի՞նչ միջանցքի մասին է խոսքը: Ուզո՞ւմ են մեր ականջները սովորեն միջանցք բառին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։ Նրա խոսքով, այս օրերին ոչ մի ադրբեջանցի չի երեւացել Մեղրիի տարածաշրջանում, եւ ոչ մեկը Մեղրիի միջանցքի հարցով ոչ միայն չի եկել, այլ չեն էլ խոսել տեղում: «Միջանցք չի կարող լինել Մեղրիով: Միջանցք վարչապետը կարող է
Կարմիր Շուկայի բնակիչները դուրս են եկել գլխավոր ճանապարհ, որտեղով անցնում է թշնամու ավտոշարասյունը (Տեսանյութ). «Ա1+»
«Ա1+». Կարմիր Շուկայի բնակիչները դուրս են եկել գլխավոր ճանապարհ, որտեղով անցնում է թշնամու ավտոշարասյունը. նրանք ուզում են կանգնեցնել շարասյունը, քանի որ ավելի վաղ թշնամին կրակ է բացել Թաղավարդի ուղղությամբ։ Կարմիր շուկայի կենտրոնում թշնամու զինծառայողները տեղի բնակիչների հասցեին սեռական հայհոյանքներ են տեղացել։ Տեղեկությունն ու տեսանյութը տրամադրել է տեղի բնակիչ։
ՀՀ մուտք գործելու ընթացակարգում փոփոխություններ են տեղի ունեցել
ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. մայիսի 17-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է. կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ*, կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից
ԵԱՏՀ խորհրդի անդամներին ներկայացվել է ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցը
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին
Հայաստանը զարգանալու շատ հնարավորություններ ունի. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան
Մայիսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացումը և երկու երկրների ժողովուրդների միջև շփումների ու գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման և համագործակցության հնարավոր
ՀԱԿ. Ժողովրդին առաջարկվում է ընտրություն կառավարման գործը ձախողած իշխանության և քրեա-օլիգարխիկ կեղեքիչ համակարգի վերականգնմանը ձգտող ուժերի միջև
Հայաստանում պետք է նորից հաղթեն իրատեսությունը, ողջախոհությունը, քաղաքական ռացիոնալ միտքը, ժողովրդի հետ ազնիվ լինելու և նրան ճշմարտությունը ներկայացնելու համարձակությունը։
Գործադիրը փետրվարից մինչեւ հիմա չի պատասխանել կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովի հարցումներին
Սա անհնարին է դարձրել քննիչ հանձնաժողովի հետագա գործունեությունը
Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ-ն սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ է հայտնաբերել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Կիրակոսյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասում (Լոռու մարզ, գ. Կաթնառատ) և հայտնաբերել երկրի օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները շտկելու համար: ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
Խնդրել է չաջակցել Հայոց ցեղասպանության բանաձևին. Թուրքիայի մեջլիսի նախագահը նամակ է հղել Իսլանդիայի խորհրդարանի նախագահին
«Ցեղասպանություն» եզրույթը սահմանվել է 1948թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման կոնվենցիայում», ըստ որի՝ որևէ գործողություն ցեղասպանություն անվանելու համար իրավասու դատարանի որոշում է անհրաժեշտ: «Իսկ ահա 1915-ի վերաբերյալ որևէ դատարանի որոշում չկա»,- նշել Շենթոփը Իսլանդիայի խորհրդարանի նախագահին գրված իր նամակում։
Վովա Վարդանով. «Ո՞վ է ասում, թե պետք է վերադասը որոշի՝ կրակե՞ս, թե՞ ոչ: Դա որոշված է օրենքի տեսքով, որտեղ պարզ ասված է. ագրեսիայի դեպքում պետք է կրակ բացել»
Եթե դիրքերում կանգնած մեր տղաները ունենային համապատասխան հրաման, զգային, որ իրենց թիկունքում կանգնած են համապատասխան մարդիկ եւ կառույցներ, այլ ոչ թե ուղղակի գրանցված անձինք են, չէին վախենա, չէին զգուշանա: Կկրակեին, եւ հնարավոր է, այս ամբողջ պատմությունը չլիներ: Պարտադիր չէր ոչնչացնել, կարելի էր ոտքերի առջեւ կրակահերթ բացելով կանգնեցնել:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով
ՎՏԲ-Հայաստան Բանկը հրապարակել է 2020թ.-ի տարեկան հաշվետվությունը` ՖՀՄՍ համապատասխան: Տարվա արդյունքներով բանկն ապահովել է վերջին տարիների կտրվածքով ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով: Զուտ տոկոսային եկամուտը կազմել է 23,1 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 10% աճ: Զուտ կոմիսիոն եկամուտներն աճել են 28%-ով և կազմել 3 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր ակտիվները տարվա
Մենուա Հովսեփյան․ «Սուտ են ասում, որ ադրբեջանցիները ելման դիրքեր են գնացել»
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալն ասում է՝ Սեւ լճի տարածքում նույն իրավիճակն է, ինչ առաջին օրն էր
Հրդեհ է բռնկվել Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ երեքհարկանի շենքի տանիքում
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ
Նախատեսված բարեփոխումների արդյունքում ձևավորվելու է պրոֆեսիոնալ բանակ, որտեղ կարևոր դերակատարություն են ունենալու պայմանագրային զինծառայողները. Արայիկ Հարությունյան
Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ:
Մարդասիրական ծրագրերից մինչև առևտրատնտեսական և մշակութային. Ճապոնիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը
«Հայ և ճապոնացի ժողովուրդներն այս առումով բախտակից են, մենք ապրել ենք նույն ողբերգությունը և այդ խաչքարը մեր ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է»,- ասել է դեսպան Մասանորին:


















































