Օրվա լրահոսը

«Հերթով բոլորի՝ խրոխտ ելույթ ունեցողների մասին գամ պատմեմ, թե ով որ ժամանակ ոնց էր լռում, դողդողում իշխանության ներկայացուցիչների զանգերի ակնկալիքներից». Ալեն Սիմոնյանը՝ իրենց քննադատողներին

Անդրադառնալով իրենց հասցեին հնչած մեղադրանքներին, թե ադրբեջանցիներն առանց կրակոցի մտել են մեր ինքնիշխան տարածք, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ի՞նչ գիտեք, որ իրենց նպատակն այն չէր, որ մենք կրակենք, ու դառնա լայնամասշտաբ գործողություն»:

«Հայ ռազմագերիների հարցով ԵԽ-ում նախատեսվում է բանաձեւի ընդունում եւ շատ ավելի կոշտ շեշտադրումներ են լինելու՝ ուղղված Ադրբեջանին, սպասվում են սանկցիաներ». Նաիրա Զոհրաբյան

Կզրկվի՞ Ադրբեջանը ձայնի իրավունքից կամ, որպես ամենավերջին սանկցիա, կկասեցվի՞ Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, ես չեմ կարծում, որ այդ ծայրահեղ սանկցիան՝ կասեցում անդամակցության կլինի, բայց որ սանկցիաներ կլինեն, համենայնդեպս իմ բոլոր քննարկումները վերջին շրջանում եվրոպական կառույցներում ինձ հստակ բերում են այդ համոզման:

«Խուճապ չկա, ամեն ինչ գնում է իր հունով». Վաղարշակ Հարությունյան

«Խուճապ չկա, ամեն ինչ գնում է իր հունով»,- այսօր լրագրողների տարատեսակ հարցերին այսպես արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը  եւ հեռացավ`ասելով, որ այսօր հարցերի չի պատասխանի: Վաղարշակ Հարությունյանն ԱԺ էր եկել մասնակցելու Սյունիքի հարցով արտահերթ նիստին: Սահմանային իրավիճակին վերաբերվող լրագրողների այլ հարցերին Վաղարշակ Հարությունյանը չպատասխանեց: Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանն իր նախարար եղած շրջանում երբեք չի

Քննություն է տարվում՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ն 2021թ. մայիսի 13-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել տուն: 2021թ. մայիսի 14-ին՝ժամը 06:40-ի սահմաններում, ընտանիքի անդամները Ռ.Բ.-ին հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝պարանոցից կախված վիճակում: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական

«Հիմա, եթե Սյունիքում մենք իր ուզածից մի բան հանձնեինք, բա էս դեպքը կլինե՞ր: Չի հանձնվում չէ՞, էդ անտերը, որ մտել է». Արման Եղոյան

Ըստ Արման Եղոյանի՝ հիմա Իլհամ Ալիևը Բաքվում նստած պուլտով մեր քաղաքական ուժերին կառավարում է:

Ինչո՞ւ պաշտոնազրկվեց Գյումրու ավստրիական հիվանդանոցի տնօրենը․ Շիրակի մարզպետի պարզաբանումը

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփելիս՝ անդրադարձավ նաև Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանի պաշտոնազրկմանն ու բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Երևանի պետական բժշկական համալսարանում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սամվել Ավետիսյանին մայրաքաղաքից հրավիրելուն ու այդ պաշտոնում նշանակելուն։ Հիշեցնեք, որ Շիրակի մարզի դատախազությունում էլ քրգործ էր հարուցվել Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում

«Մենք մեղավոր ենք Արցախի կորստի, պատերազմի համար, ստեղծված իրավիճակի համար, բա լավ, Ալիևը ոչ մի բանում մեղավոր չէ՞». Ռուբեն Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ՝ երբ թշնամին քո դեմ է գործողություններ իրականացնում, և դու դրա արդյունքում մեղավոր ես հանում ոչ թե թշնամուն, այլ քո կառավարությանը, թուլացնում ես քո իսկ դիմադրողականությունը:

«Ես ապշած եմ, ինչպե՞ս կարող է հասուն տղամարդը, լինի անամոթ ստախոս, դեմագոգ եւ մանիպուլյատոր». Նաիրա Զոհրաբյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Բնականաբար, իմ ելույթում որեւէ բառ վիրավորների ու զոհերի մասին չկա: Անհարմար է, ես ամաչում եմ այդ մարդու կուսակիցների փոխարեն, որ ԱԺ ամբիոնից հնչում է նման սուտ, դեմագոգ եւ անամոթ ապատեղեկատվություն:

Հաղթահարել Ռուսաստանից Հայաստանի կիսագաղութային կախյալությունը և ստեղծել ինքնիշխան ու կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի որոշում Արտահերթ ընտրությունների ժամանակաշրջանում պայքարի մարտավարության վերաբերյալ Հավատարիմ մնալով Ազգային-ժողովրդավարական բևեռի նպատակին, այն է՝  հաղթահարել Ռուսաստանից Հայաստանի կիսագաղութային կախյալությունը և ստեղծել ինքնիշխան ու կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն, համոզված լինելով, որ միայն ժողովրդի ակտիվությամբ և նրա կամքի պարտադրմամբ է հնարավոր Հայաստանում հասնել կառավարման կիսագաղութային համակարգի արմատական փոփոխությունների, գիտակցելով, որ ներկա պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը

Հրանտ Բագրատյան. Հակառակորդը Սյունիքում 10 րոպեում կջնջվի

«Այն բոլոր զինվորները, որոնք չեն կրակել, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պետք է այսօր ձերբակալվեն»

«Որտե՞ղ է ՊՆ նախարարը: Հասկանում եմ՝ Հյուսիսային պողոտայում լանչ է անում. երևի ժամանակ չունի այստեղ լինելու». Նաիրա Զոհրաբյանը՝ խորհրդարանում

Նաիրա Զոհրաբյանը հորդորեց պատասխանել այն հարցին, թե որն է գինը, որ չեն գերեվարել ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներին և ի՞նչ են անում նրանք:

Վազգեն Մանուկյան. «Ամեն օրը, որ այս իշխանությունը մնում է պետության գլխին վտանգավոր է Հայաստանի համար»

Վազգեն Մանուկյանը համարում է, որ ռազմական դրությունը արդարացված կլինի, եթե բանակը կանգնեցնեն սահմաններին, ադրբեջանցիներին դուրս շպրտեն

Արցախի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը նամակ է հղել ՌԴ նախագահին

Արցախի Հանրապետության «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը» Ադրբեջանում պահվող հայ ռազմագերների վերադարձին աջակցելու խնդրանքով նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ինչպես ՀԿ-ից փոխանցեցին «Արցախպրես» լրատվական գործակալությանը նամակում մասնավորապես ասված է. «Հարգարժա ՛ն Վլադիմիր Վլադիմիրի Ընդունեք մեր խորին երախտագիտությունն ու անկեղծ խոնարհումը Ձեր միջնորդական ջանքերի համար, որոնց շնորհիվ դադարեցվել է պատերազմը Լեռնային Ղարաբաղում, և

«Որոշ տեղերում ադրբեջանցիները դուրս են եկել, բայց նրանց ներկայությունը մեր տարածքում շարունակվում է». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ԱԺ-ում

Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ այսօր արձանագրվել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի աշխատանքային քարտեզների համաձայն էլ Սև լճի տարածքը ՀՀ տարածք է:

Հայաստանի կառավարությունը չպետք է ենթարկվի շանտաժի. ՔՈ կուսակցություն

ՔՈ կուսակցության հայտարարությունը Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ վարվող ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն է, որը պետք է արժանանա պատշաճ հակազդեցության։ Ռազմական սպառնալիքները Ադրբեջանի համար դառնում են հարաբերությունները կարգավորելու հիմնական և անընդունելի գործիք։ Սա հերթական ցուցիչն է, որ հարևան պետությունը արհամարում է միջազգային իրավունքը, իրեն դրսևորում

«Մենք գիտենք, որ մեր տղաները գազանի ձեռքում են, ինչպե՞ս կարող ենք հանգիստ նստել». «Մայրիկ» շարժման անդամների ցույցը

«Գերիների մայրերին անընդհատ հետեւում են, որ իրենց վնաս չտան, հոգեմետ դեղեր են ընդունում նրանք, որ չգժվեն այդ ցավից ու սրա ֆոնին մենք ունենք հանրություն, որը շատ հանգիստ արթնանում է»:

Քրդական կողմը հետաքրքրված է թվային կառավարման և կիբերանվտանգության ոլորտներով

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին

Պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ կիրառելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված գործողություններ և ընդունելու անհրաժեշտ որոշումներ

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին 2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով պետական սահմանը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, ներխուժել են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք՝ որոշ հատվածներում խորանալով մինչև 3․5 կիլոմետր: Նշված տարածքի՝ Հայաստանի Հանրապետության անվիճելի մաս լինելը հաստատված է ոչ միայն պաշտոնական Երևանի հրապարակած տեղեկությունների, այլև անկախ լրատվամիջոցների փաստահենք

«Ասում ենք՝ թուրքն եկել, հասել է Սյունիք, հելել իրար ենք քննադատում. ռուսի ասած՝ после разберем». Սասուն Միքայելյան

«Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը տեղեկացրեց՝ երեկ չէ առաջին օրը հրաման է տվել երկրապահին մարտական թիվ մեկ պատրաստության գալ, դիմել է ՊՆ-իմ, ԳՇ պետին, որ դուրս գան, բայց առայժմ թույլ չեն տալիս:

Ստիպված ենք հիշեցնել Հայաստանի զարգացման և անվտանգության առջև ծառացած խնդիրների օրհասական բնույթը, որն անընդունելի է դարձնում ժամանակի ցանկացած կորուստ

«Գիտուժ» նախաձեռնության հայտարարությունը՝ գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացման՝ Կառավարության մայիսի 13-ի որոշման կապակցությամբ Գնահատելով գիտության զարգացմանը միտված հերթական դրական քայլը՝ «Գիտուժ»-ը վերահաստատում է իր պահանջը՝ Գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացումը հերթական դրական քայլն է ճիշտ ուղղությամբ։ Այն աննախադեպ է իր բնույթով և ծավալով, սակայն, ցավոք, հիմնաքարային փոփոխություններ իրականացնելու տեսանկյունից հերթական կիսաքայլն է։ Գնահատելով և տոնելով դրականը՝ «Գիտուժ»-ը

Արա Այվազյանն ու Տաջիկստանի ԱԳ նախարարը քննարկել են մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ Մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Ի շարունակումն

«Եթե ռուսները կանգնած չլինեին, ադրբեջանցիներն ինչքա՞ն կգային». Արման Աբովյանը՝ Արման Բաբաջանյանի՝ ՌԴ-ին քննադատող հարցի առիթով

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նկատեց՝ ՀՀ ԱԺ հայտարարության նախագծում ոչ մի բառ չկա մեր ռազմավարական գործընկերոջ ստանձնած պարտավորությունների մասին, մինչդեռ նրա համոզմամբ՝ Ռուսաստանը երրորդ օրն է շարունակում է պահպանել անհասկանալի լռությունը:

«Ավելի քան վստահ եմ, որ Ամերիաբանկի առաջնային հրապարակային տեղաբաշխումը մեծ հաջողություն կունենա». Սաբինե Գաբեր

Ավստրիական զարգացման բանկի /OeEB/ գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերն իր հարցազրույցում խոսում է OeEB-ի  առաքելության, զարգացող երկրներում համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերի, Ամերիաբանկի հետ երկարամյա ու արդյունավետ համագործակցության մասին.  «Ավելի քան վստահ եմ, որ Ամերիաբանկի առաջնային հրապարակային տեղաբաշխումը մեծ հաջողություն կունենա: Կարծում եմ` Ամերիաբանկը շատ փորձառու գործընկեր է, որը շատ լավ գիտելիքներ և փորձ

Վահե Գասպարյան․ «Սա նշանակում է, որ Պուտինն ասում է՝ եթե միջանցքը կամովին չհանձնեք, կլինի նոր առաջխաղացում, կլինեն նաեւ կրակոցներ»

ԱԶԲ խորհրդի անդամը ադրբեջանցիների՝ ՀՀ սուվերեն տարածքում առաջխաղացումը համարում է ռուս-ադրբեջանա-թուրքական համաձայնեցված ագրեսիա

5-րդ զորամիավորումում, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն

Մայիսի 14-ին 5-րդ զորամիավորումում, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն։ Հաղթահարելով լեռնային բարդ տեղանքը, տանկային ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջաններն ու կատարել առաջադրված խնդիրը, հնարավորություն ստեղծելով զորավարժությանը ներգրավված այլ ստորաբաժանումների՝ նպաստավոր դիրքերի զբաղեցման և պայմանական հակառակորդի գործողությունների վերահսկման համար։ Զորամիավորման հրամանատարությունը բարձր է գնահատել ներգրավված անձնակազմի պատրաստությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման մակարդակը։    ՀՀ

«Ոչ մի դեպքում ոչ մեկի մտքով չպետք է անցնի այս իրավիճակն օգտագործել ՀՀ-ում ներքաղաքական գործընթացները խաթարելու համար». Արման Աբովյանը՝ ռազմական դրություն հայտարարելու մասին հարցին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, հղում կատարելով Արման Աբովյանի՝ ներկայիս իրավիճակը որպես արտառոց բնութագրելուն, հարցրեց՝ արդյոք եթե լինեին ՀՀ կառավարություն, կհայտարարե՞ին ռազմական դրություն կամ արտակարգ դրություն, քանի որ իր հայտարարության ոճից բխում է այդպիսի մի քայլ:

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին՝ կախված վիճակում

Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում (ծնվ. 2002թ. 2020-1 զորակոչ, ԶԶՀԾ Արարատի ՄՏՍ)։ Կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:           ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ռուբեն Մեհրաբյան. «Հայաստանում որոշում է ընդունվել զինված ներխուժումը չեզոքացնել քաղաքական դիվանագիտական ճանապարհներով՝ կազմակերպելով միջազգային ճնշում Ադրբեջանի վրա»

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Սյունիքում ծավալված իրադարձությունները որակելով որպես ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք՝ ասաց. «Դա ագրեսիայի ակտ է ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Ընդ որում, ես սա ասում եմ որպես նաեւ տեղի ունեցածի միջազգային իրավական գնահատական: Սրա հետ կապված՝ Հայաստանի Հանրապետությունը հարց է բարձրացրել ոչ միայն ՀԱՊԿ-ում: Նաեւ գիտենք, որ մեր պետության մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում 

Փաշինյանը դիմել է Պուտինին` հայ-ռուսական պայմանագրին համապատասխան օգնություն տրամադրելու հարցով. «Ազատություն» ռ/կ

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նաև դիմել է Ռուսաստանի նախագահին` հայ-ռուսական պայմանագրին համապատասխան օգնություն տրամադրելու հարցով, այդ թվում նաև ռազմական օգնության մասին է խոսքը, «Ազատությանը» տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Մամուլում տեղ գտած տեղեկությունը, որ քննարկում տեղի չի ունեցել նման հարցի շուրջ, վերաբերում է երեկվա հեռախոսազրույցին, որի ժամանակահատվածում եղել է

Ադրբեջանը բանավոր խոսում է խաղաղության մասին, սակայն գործում է ճիշտ հակառակ կերպ՝ հայերին մեղադրելով․ ՄԻՊ

Ըստ Արման Թաթոյանի, անվտանգության գոտին չպետք է ստեղծվի Հայաստանի տարածքի հաշվին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031