Օրվա լրահոսը
ԱԺ անկախ պատգամավորները հանդես են եկել Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագծով․ «Ժողովուրդ»
Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը եւ Սոֆյա Հովսեփյանը հանդես են եկել Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների դեօկուպացիայի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագծով: Մասնավորապես, անկախ պատգամավորներն առաջարկում են հայտարարություն ընդունել, ըստ որի՝ Արցախի Հանրապետությանը Ադրբեջանի Հանրապետության պարտադրած պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը (օկուպացիա) որեւէ ազդեցություն չի կարող ունենալ արցախյան
Դատարանը մերժել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանին կալանավորելու միջնորդությունը․ «Հայկական ժամանակ»
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Ազիզյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Ազիզյանի փաստաբան Գոռ Սաղոյանից: Փաստաբանը հայտնեց, որ դատավոր Վահագն Մելիքյանը Արմեն Ազիզյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչել: Իսկ կալանավորելու միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Կենտրոնի փոխթաղապետին մեղադրանք է առաջադրվել
Դավիթ Մկր Սարգսյան. «Զրո կետից սկսեց» և զրոյացրեց ամեն ինչ․ «Փաստ»
Գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանն ասում է՝ մեր երկրի համար այս դժվար ժամանակաշրջանում շատերի համար ցանկալի տարբերակը կլիներ ժամանակավոր կառավարության ստեղծումը և ոչ թե արտահերթ ընտրությունների անցկացումը: «Այսինքն՝ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հեռանում էր: Ցավոք, այդ մարդիկ իրենց մեջ այդքան արժանապատվություն, հայրենասիրություն և նվիրում չունեցան, որպեսզի ինքնակամ հեռանան, այս ամենը բացակայում է իրենց մեջ: Իրենք շատ
Մանկավարժական համալսարանի ռեկտոր․ Կառավարության հետ կապված խնդիր չենք տեսնում․ «Հայկական ժամանակ»
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը մինչեւ այժմ որեւէ դիրքորոշում չէր արտահայտել բուհերի կառավարման բարձրագույն մարմիններում՝ հոգաբարձուների խորհուրդներում ներկայացված անդամների համամասնության փոփոխությանը վերաբերող կառավարության որոշման մասին: ԵՊՀ-ն, ինչպես հայտնի է, խիստ ընդդիմանում է այդ որոշմանը եւ նույնիսկ հայտարարել է դատական կարգով բողոքարկելու վճռականության մասին, նաեւ դիմել ՄԻՊ-ին՝ ՍԴ-ում այդ հարցը քննարկման առարկա դարձնելու համար:
Իշխանավորները նույնն են, լրագրողները՝ ոչ
1967 թվականի հուլիսի 4-ին` ԱՄՆ անկախության օրը, այդ երկրի նախագահ Լինդոն Ջոնսոնը ստորագրեց մի փաստաթուղթ, որը կոչվում էր «Օրենք ինֆորմացիայի ազատության մասին»: Ստորագրելու արարողության ժամանակ նա ասաց. «Ինֆորմացիայի ազատությունը նույնքան անհրաժեշտ է հասարակության համար, որքան ազգային անվտանգությունը, եւ պետական պաշտոնյաները կամ առանձին քաղաքացիները չպիտի որոշեն, թե երբ է պետք այն սահմանափակել»: Դրանից հետո լրագրողներից մեկը
Իշխանությունները պատճառներ միշտ էլ կարող են բերել, ու, ցավոք, նրանց դեռ հավատացողներ կան․ «Փաստ»
Պատերազմի ավարտից անմիջապես հետո մամուլի, փորձագիտական շրջանակների, ինչպես նաև ընդդիմության կողմից ահազանգեր էին հնչում, որ Սյունիքը վտանգի տակ է, քաղաքացիների անվտանգությունը հարցականի տակ է դրված, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն իշխանությունները հորդորում էին հանգստություն պահպանել՝ ձևացնելով, թե կարողանում են վերահսկել իրավիճակը։ Այդ ընթացքում, սակայն, հաճախ ավելի էին խորացնում տագնապները: Օրինակ՝ հորդորում էին,
Մայիսի 15-ից հայկական ատոմային էլեկտրակայանը 141 օրով դադարեցնում է աշխատանքը. «Հայաստանի Հանրապետություն»
Մայիսի 15-ից հայկական ատոմային էլեկտրակայանը 141 օրով դադարեցնում է աշխատանքը։ Կայան, որ մեր երկրի համար կենսական նշանակություն ունի քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Փաստորեն՝ այսօրվանից մինչեւ հոկտեմբեր Հայաստանի էներգետիկ համակարգի համար շատ դժվար փուլ է լինելու։ Բացի այն, որ ատոմային կայանը սովորականից ավելի երկար է կանգնելու, զուգահեռ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, նաեւ,
Ընտրությունները Հայաստանում քողարկված օրհնությո՞ւն են լինելու, թե՞ ներկա աղետալի վիճակի սաստկացումը․ «Ազգ»
Ներկա դրությամբ երկու գլխավոր ուժեր են պայքարում իրար դեմ՝ Փաշինյանն ու Քոչարյանը: Քոչարյանի դաշինքը քաղաքական բավական մեծ աղմուկ է բարձրացրել, բայց դժվար է կանխատեսել, թե այն դեպի ուր է գնում: Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մոտ 30 հազար մարդ էր մասնակցել: Սա նշանակում է, որ Քոչարյանի շարժումը նոր թափ է ստանում: Այդ շարժման մեջ ներառված են
Մոդեստ Կոլերով․ «Պատճառը, որ սահմանները չեն հսկվում, իշխանության պետական անպիտանությունն է»․ «168 ժամ»
«168 ժամ»-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը: – Պարոն Կոլերով, արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական զինվորականները խախտել են ՀՀ պետական սահմանը, դիրքային առաջխաղացում ապահովել և մնում են նույն դիրքերում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սյունիքում և Վարդենիսում: Սա աննախադեպ, կարելի է ասել՝ նոր իրավիճակ է Հայաստանի
Այս անգամ «սուտին պոչը կարճ» եղաւ․ «Հայրենիք»
Սիւնիքէն հնչած ահազանգերէն աւելի քան 24 ժամ ետք, Հայաստանի հրաժարեալ վարչապետը ի վերջոյ իրականութիւնը կոչեց իր անունով. «Սիւնիքի վիճակը պայթիւնավտանգ է», «Ճգնաժամային», հաստատեց, թէ «սադրիչ գործողութեամբ» մը՝ ազերիները թափանցած են Հայաստանի հողերէն ներս, անհրաժեշտ քայլերուն դիմել հրահանգեց պաշտպանութեան ու արտաքին գործոց նախարարներուն ու Անվտանգութեան-ապահովութեան պատասխանատուներուն, յետոյ, ցանկութիւն յայտնեց, որ ազերիական ուժերը կը վերադառնան իրենց «ելակէտերը»,
Հանրաքվե՝ մեխի եւ մեխ հանողի միջեւ․ «Ազգ»
Անցյալ կիրակի օրը գնացել էի Ազատության հրապարակ, «Հայաստան դաշինքի» հանրահավաքին: Ինձ առավելաբար հետաքրքրում էր ներքին աուրան, մթնոլորտը, մարդկանց տրամադրությունը: Թվում էր՝ «Փրկության շարժման» ընդվզումների ավարտից հետո այնտեղ տեսնելու եմ անարդյունք պայքարից հոգնած, ընդվզելու, պայքարելու ոգին կորցրած մարդկանց: Բայց ո՛չ, ընդհակառակը: Իրավիճակը նորովի գնահատելու, պայքարը նորից շարունակելու վճռականություն կար հավաքված բազմության մեջ: Եվ ամենակարեւորը՝ այդ բազմության
Հայաստանը կորցրել է պետության ու պետականության բովանդակային բոլոր հատկանիշները․ «168 ժամ»
Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում տեղի ունեցող իրադարձություններն իրական աղետի սոսկ մակերեսային դրսևորումներն են։ Իրականության մեջ այդ իրադարձությունները վկայում են Հայաստանի պետության ու պետականության ավարտի մասին։ Որովհետև պետության առկայության դեպքում հարևան ու առավել ևս թշնամի երկրի հարյուրավոր զինվորականներ չեն անցնում ու չեն դիրքավորվում այդ պետության տարածքում։ Որովհետև պետության առկայության դեպքում դրա ղեկավարը տեղի ունեցողին արձագանքում է
Տարոն Սիմոնյան. «Գրություն պետք է ուղարկվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ տեղյակ պահվեր, որ մեր նկատմամբ ուժ է կիրառվել»․ «Հայաստանի Հանրապետություն»
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի հատվածում սահմանը խախտելու եւ ՀՀ տարածք թափանցելու հետ կապված Հայաստանը նախօրեին հայտարարել էր, որ պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին: Սակայն պայմանագրի ոչ թե 4-րդ, այն է՝ պետության վրա հարձակման, այլ 2-րդ՝ հարձակման վտանգի ու սպառնալիքի հոդվածով: Միջազգային իրավունքի մասնագետ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ
Մենք պետք է միասնական ջանքերով ու կոնկրետ քայլերով, միահամուռ ուժերով բոլորով միասին պայքարենք մեր առաջ կանգնած օրհասական մարտահրավերների դեմ. Արման Թաթոյան
Մեր երկրի բոլոր մարմիններին, միջազգային ատյանների պատվիրակություններում ընդգրկված պատգամավորներին, հասարակական-քաղաքական իրավասու կառույցներին ու մասնագետներին առաջարկում եմ աջակցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` առաջ տանելու Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը: Այս առաջարկով դիմում եմ նաև մեր հզոր Սփյուռքի կառույցներին ու անհատներին: Այդ նպատակի համար մենք կներկայացնենք անհրաժեշտ փաստեր ու
Գերմանիան և ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվեն տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացման գործընթացում. Մանուել Զարացին
Հայաստանի սահմանին Ադրբեջանի ապօրինի գործողությունները դատապարտել է ԳԴՀ Բունդեսթագի Դաշինք 90/Կանաչներ խմբակցությունը։ Վերջինիս Արևելյան Եվրոպայի քաղաքականության հարցերով խոսնակ Մանուել Զարացինը խմբակցության անունից տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանում ադրբեջանական զինուժի կողմից սահմանային խախտումների վերաբերյալ զեկույցներն անհանգստացնող են: Եթե հաստատվի, որ Բաքուն ռազմական օպերացիա է իրականացնում Հայաստանի տարածքում, ապա դա բացարձակապես անընդունելի է և
ՊՆ. Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց, մանավանդ այսպիսի զգայուն խնդիրների շուրջ
Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել: Հայկական կողմը ադրբեջանական զինվորականներին ներկայացրել է իր հստակ պահանջը` առանց որևէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ: Խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն վաղը:
Բորելը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն կոչ է արել
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատարը Ժոզեպ Բորել Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել առավելագույն զսպվածություն պահպանել: «Եվրամիությունն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին մտահոգիչ զարգացումներին: Իմ անունից Եվրոպական արտաքին գործերի ծառայության հանձնակատար Ստեֆանո Սանինոն հինգշաբթի խոսել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և ուրբաթ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ կոչ անելով կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և դեէսկալացնել
Լավրովի այցի արձագանքը Սյունիքում
Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հովանավորող երկրի՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից մեկ օր անց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին թեւակոխեց նոր լարվածության փուլ։ Համենայնդեպս, այդ մասին է վկայում որոշ պաշտոնյաների եւ որոշ լրատվականների տարածած տեղեկատվական-ապատեղեկատվական հոսքը։ Համենայնդեպս, եւս մեկ անգամ հեռախոսային խոսակցության անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի «երաշխավոր» ռուսական կողմին ԱԳՆ եւ ՊՆ խողովակներով լրացուցիչ տեղեկացվի, թե ինչ
«Ադրբեջանական կողմը չգիտի՝ ոնց հետ գնա, որ խայտառակ չլինի». Էդմոն Մարուքյան
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ Ալիևն էյֆորիայի մեջ է. սխալը սխալի հետևից է անում:
Գործարկել ենք ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմ, որտեղ նախատեսվում են և՛ քաղաքական, և՛ ուժային լուծումներ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ նիստում
Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, Հարգելի պատգամավորներ, Սիրելի հայրենակիցներ, շատ կարևորում եմ այսօրվա քննարկումը: Երեկվանից Անվտանգության խորհրդի նիստում տեղի ունեցող քննարկումների ընթացքում մենք արձանագրում էինք, որ մենք պիտի ավելի բաց կոմունիկացվենք և հաղորդակցվենք և՛ Հայաստանի, և՛ միջազգային հանրության հետ, որովհետև, ճիշտ է, գաղտնիությունը՝ գաղտնիություն, բայց այդ գաղտնիությունը դաշտ է ստեղծում անհարկի շահարկումների, կեղծ լուրերի տարածման համար:
«ՊՆ նախարարը եկավ, նստեց, ելույթ չունեցավ». ՀՀ ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ոտնձգությունը դատապարտող հայտարարություն
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց՝ իրենց նպատակը արտահերթ նիստ հրավիրելու դեպքում միայն այս հայտարարությունն ընդունելը չէր, այլ որ բարձրաձայնվեն պատճառները, թե ինչու այսպես եղավ:
Ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու եւ ՀՀ ժողովրդին եւ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու նպատակով. ԱԺ
ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը Խորհրդարանը մայիսի 14-ի արտահերթ նիստում միաձայն՝ 86 կողմ ձայնով ընդունեց «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում եւ Գեղարքունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը, որում ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին
Ակնկալում ենք, որ Ադրբեջանն անհապաղ հետ կքաշի իր զորքերը. Պետդեպ
ԱՄՆ-ը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ հետ քաշել զորքերը հայ-ադրբեջանական սահմանից: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Ջալինա Փորթերը: «Միացյալ նահանգներն ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակին և ակնկալում են, որ Ադրբեջանն անհապաղ հետ կքաշի իր ուժերը»,- ասել է Փորթերը: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
«Դուք եք ստում: Ասվել է, մարզպետներն են ասել: Մի խանգարեք ինձ». վիճաբանություն Թագուհի Թովմասյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև
Թագուհի Թովմասյանը նաև ահազանգեց, որ Գեղարքունիքի մարզում, որտեղ չունենք ռուսական որևէ ներկայություն, Կութից ունի ահազանգ, որ քաղաքացիներն անզեն են եղել, երբ ադրբեջանցիները մտել են իրենց տարածք: Փոխանցեց, որ խնդում են գոնե հովիվներին զենք տալ:
Արյան, դավաճանության ու ամոթի այս խառնարանում չեմ հանձնվում. Սամվել Ֆարմանյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արյան, դավաճանության ու ամոթի այս խառնարանում ՉԵՄ ՀԱՆՁՆՎՈՒՄ: Ու՞մ ենք պետք մենք, եթե չկա Հայաստանը: Ու՞մ են պետք հետոյի հուշերը, գրքերն ու զրույցները, թե ինչու այսպես եղավ ու ովքեր էին մեղավոր: Մեր աչքի առա՞ջ: Մեր լռության ներքո՞: Հայաստանն այդքան սիրելով ու նրա փրկության համար
«Գոնե պետք է երաշխիք տաք, որ մինչև հունիսի 20-ը որևէ հայրենազրկում չի շարունակվի». Միքայել Մելքումյան
Նա մտահոգություն հայտնեց, թե ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանության ներկայացուցիչների կողմից չի լսել հստակեցում՝ այս խնդիրներին կարո՞ղ են լուծում տալ, թե՞ մի օր կգա ու կասենք՝ պատերազմ եղավ, արդեն մեր տարածքներն ենք տալիս՝ չնայած ըստ պատգամավորի՝ տարբերություն չկա՝ Արցախի, թե ՀՀ տարածքներն ենք տալիս:
«Իրավիճակից կախված՝ հնարավոր է նաև ՀԱՊԿ խորհրդի նիստ գումարվի». Արմեն Գրիգորյան
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց այն ընթացակարգը, որ անցնելու ենք, որպեսզի ՀԱՊԿ-ը ներգրավվի ՀՀ սուվերեն տարածքի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:
«ՀԱՊԿ-ի այս գործընթացը երբեք չի գործարկվել». Արտակ Ապիտոնյան
ԱԳ փոխնախարարը հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Փոխնախարարն ասաց` նամակն ընթացքի մեջ է, նամակի բովանդակությունից մանրամասներ ներկայացնել հրաժարվեց:
«Որտե՞ղ եք լսել, որ կան զոհեր և վիրավորներ… ո՞վ է զոհերի և վիրավորների անուն տվել». վիճաբանություն Անդրանիկ Քոչարյանի և Նաիրա Զոհրաբյանի միջև
Անդրանիկ Քոչարյանը հավաստիացրեց՝ խնդիրների լուծումը գտնվում է Զանգեզուրում, քանի որ այն բզկտում են, դարձրել են քաղաքական հարցերի լուծման թատերաբեմ:
«Մենք սաղս պրոբլեմ ունենք էսօր, բայց ես չեմ հուսահատվում, ադրբեջանցին մի օր կուտի իրա մռթին ու ես էլ կենդանի կլինեմ`հիշեք». Սասուն Միքայելյան
«Եթե թերացում է եղել`դա ՊՆ-ի գործն է, բայց եթե չի կարողացել մինչեւ հիմա դնի էդ պոստը… դուք տեղանքին ծանոթ չեք, չեք պատկերացնում`ինչ է կատարվում, ընդամենը լսել եք`խոսում եք»ց


















































