Օրվա լրահոսը
Ադրբեջանը բանավոր խոսում է խաղաղության մասին, սակայն գործում է ճիշտ հակառակ կերպ՝ հայերին մեղադրելով․ ՄԻՊ
Ըստ Արման Թաթոյանի, անվտանգության գոտին չպետք է ստեղծվի Հայաստանի տարածքի հաշվին
«Հրթիռները չեն հարցնում ազգություն». Իսրայելաբնակ հայ լրագրող
Իսրայելի բոլոր քաղաքացիների նման մենք եւս վտանգված ենք
Ադրբեջանական կողմը հերթական անգամ ի ցույց է դնում իր ռազմատենչ նկրտումները` ապացուցելով, որ ի վիճակի չէ կատարել ձեռք բերված միջազգային պայմանավորվածությունները. Մոսկվայի հայ համայնք
Նման գործողություններն ուղիղ սպառնալիք են հանդիսանում ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև նպաստում են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ու լարվածության աճին։
Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ. Ռազմինֆո
Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի և ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանը անցնում է լեռնագագաթներով, սակայն ինչպես երևում է տեսանյութից ադրբեջանցի զինծառայողները կանգնած են լանջային հատվածում և ուղիղ գծով առաջացել են շուրջ 2 կմ-ի չափով։
Որպես առաջնային քայլ Հայաստանը պետք է անհապաղ դիմի ՄԱԿ Անվտանգության խորհրդին. «Ազատ Դեմոկրատներ»
Նաև վտանգավորության աստիճան մտահոգիչ ենք համարում ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության ակնհայտ կրավորական պահվածքը այս օրհասական իրավիճակում
Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում Վաղարշակ Հարությունյանն անթույլատրելի է համարել ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ այսօրինակ սադրանքները
Նշելով, որ դրանք էապես վտանգում են առանց այն էլ փխրուն խաղաղությունը՝ սպառնալիք հանդիսանալով նաև տարածաշրջանային անվտանգությանը։
Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի հրամանատարը քննարկել են Սյունիքում ստեղծված իրավիճակը
Նաև ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումները, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։
Խախտմամբ փակցված քարոզչական պաստառները ենթակա են վերացման. ԿԸՀ
Խախտմամբ փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ:
Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայման ենք համարում ազգային ու նոր որակի իշխանության ձևավորումը. «Հայաստան» դաշինք
Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում մեզ համար անվտանգային լրջագույն սպառնալիքներ են առաջացել։
Պատիվ ունեմ գործունեությունս շարունակելու «Հայրենիք» կուսակցության շարքերում. Կարինե Պետրոսյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպես և հայտնել էի նախօրեին, հրաժարականի դիմում էի ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնից՝ խոստանալով կիսատ չթողնել սկսածս պայքարը։ Գիտակցելով միայնակ պայքարի անարդյունավետությունը, հաշվի առնելով երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությունը, դատական իշխանության անկախությունը վտանգող գործընթացների առկայությունը՝ այսուհետ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ գործունեությունս շարունակել
Ալեքսանդր Մանասյան. «Գրում են՝ Փաշինյանի տղան խանութ է բացել, ասում են՝ Քոչարյանն է մեղավոր»
Տեսեք, ինչ-որ լուրեր են պտտվում, որ Սեւ լիճը ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելուց հետո Սիսիանի ջուրը թունավորել են, տարօրինակ թիմը, ոհմակը, ֆեյսբուքային համայնքի համար ասում է՝ Քոչարյանն է մեղավոր:
Բայրամովն ԱՄՆ-ին տեղեկացրել է սահմանին տիրող իրավիճակի մասին
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության թուլացմանը: Նա հավելել է, որ «սահմանին լարվածության շուտափույթ թուլացման համար մի քանի ժամում սահման է ուղարկվել Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության ղեկավարությունը, և որ հակառակ կողմի հետ ընթացել են բանակցություններ»:
Ադրբեջանի կողմից հրահրած Արցախյան պատերազմը` հումանիտար բոլոր իրավունքների խախտման դասագիրք. դեսպան Հովհաննես Վիրաբյան
Արցախը ոմանց համար թվեր, տոկոսներ, տարածաշրջանային շահեր և հակամարտություն է, սակայն հայի համար այն Հայրենիք է:
Ձմեռային պայմաններում ՝ նման ծավալով սահման հնարավոր չէր կահավորել․ Արմեն Խաչատրյան
Հնարավոր է ստեղծվի չեզոք գոտի Ադրբեջանի տարածքի հաշվին
Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են Սյունիքում ստեղծված իրադրությունը
Վաղարշակ Հարությունյանը ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է ստեղծված իրադրությունում հայկական կողմի գործողությունները, նշելով, որ բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, ուր ներխուժել են ադրբեջանցիները, թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ զինվորականները և թե՛ նրանց ապահովման ճանապարհները գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ։
Բնակիչները նշել են, որ Վերիշեն և Ակներ բնակավայրերը պետք է ընդգրկվեն ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում, ինչը հնարավորություն կտա օգտվել սոցիալ-տնտեսական արտոնություններից
Գյուղերի բնակիչների բարձրացրած այս և մյուս հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կամփոփի, որի հիման վրա կձեռնարկվեն նրանց իրավունքների, այդ թվում՝ անվտանգությանը և կենսական կարիքների ապահովմանն ուղղված քայլեր:
Ալեքսանդր Մանասյան. «Եթե հող կորցրինք, իսկ մենք արդեն հող կորցրել ենք, ուրեմն արժանի ենք սրանց, եթե պետականություն կորցնենք, ուրեմն արժանի ենք այս իշխանությանը»
Փոքրիկ Արցախով անցնում են աշխարհի քաղաքական բոլոր միջօրէականները, իսկ նոր իշխանությունների քայլերը արկածախնդրային են: Այսինքն, չի կարելի այնպես պահել, որ քո ռազմավարական դաշնակիցը քեզ ընկալի, որպես ոչ այնքան բարեկամ: Ու չնայած այսօր արդեն «համեստացած» մեր ղեկավարները գնացել են Պուտինի ոտքը, ինքը դեռ չի վստահում:
«Իրար հերթ չտալով՝ հայտարարում էին, որ Սյունիքը անվտանգ է, ամեն բան լավ է». Վիտալի Մանգասարյան
Իսկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ այդ ժամանակ, այսպիսի էժան «կռուտիտներ» էր անում։
Եթե թշնամին մի քայլ էլ առաջ անի՝ դիմելու ենք շատ լուրջ քայլերի. Վարդենիս համայնքի ղեկավար
Վերին Շորժայի տարածքում ադրբեջանցիները մոտեցել են այն բնակավայրերին, որտեղ սեզոնին մարդիկ սար են բարձրանում:
Ստեփան Գրիգորյան. Այն ինչ անում է Ադրբեջանը, պատասխանն է Ռուսաստանին, քանի որ հայկական գործոնը տարածաշրջանում ջարդելով՝ ՌԴ-ն ոգևորեց Ադրբեջանին». Ա1+
Գրիգորյանի խոսքով՝ եթե անվտանգության համակարգը չի աշխատում, պետք է փոխել։
Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Հայաստանում տիրող ներկա իրավիճակը և հնարավոր զարգացումները
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր, մայիսի 14-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում տիրող ներկա իրավիճակի և հնարավոր զարգացումների շուրջ:
Հրաժարվում ենք նշված որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման ապօրինի գործընթացին մասնակցելուց. ԵՊՀ դեկանների նամակ-հայտարարությունը
Վերահաստատելով մեր համոզմունքը կառավարության 2021 թ. մայիսի 4-ի 704-Ն որոշման և դրա իրագործմանն ուղղված` լիազոր մարմնի գործողությունների հակասահմանադրական ու հակաօրինական լինելու մասին
«Աո~ւ, ուր է ընդդիմությունը, արդեն հարմարվե՞լ է ամսի 20-ի հետ». Արշակ Զաքարյանը` Սյունիքի դեպքերի ու ընդդիմության լռության մասին
Եթե էսպես եք ձեզ պահում, ամսի 20-ին Նիկոլը ձեզ հաղթելու է
Ռուսաստանի հայերի միությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների շուտափույթ դուրսբերման անհրաժեշտության մասին համատեղ հայտարարություն ընդունել
Ադրբեջանը միտումնավոր է սրում իրավիճակը՝ ստեղծելով լարվածության օջախ, որը սրում է իրավիճակն ու սպառնում ոչնչացնել անցյալ տարվա նոյեմբերից տարածաշրջանում հաստատված խաղաղությունը:
«Ադրբեջանցիները մոտեցնում են իրենց դիրքերը և արդեն սկսել են հենակետեր կառուցել». ադրբեջանագետը՝ ՀՀ հարավային սահմաններում ներկայիս իրավիճակի մասին
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի համոզմամբ՝ իրավիճակից ելնելով՝ Ադրբեջանը նաև իր կոմունիկացիոն նախագծերն է իրագործում՝ հաշվի չառնելով ՀՀ շահերը:
ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինվորականների հանցավոր ներկայությունը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ
Սև լճի հարակից տարածքում Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է ստեղծված իրավիճակին: Պարզվել է, որ ադրբեջանական զինված անձինք, վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անօրինական առաջխաղացում ունեցել դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր: Ադրբեջանական զինվորականների այդ արարքը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ: Առաջին օրը` մայիսի 12-ին նրանք արդեն իսկ զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին:
Ռուսաստանում ակնկալում են, որ ՀԱՊԿ-ի բանակցային ներուժը արդյունավետ կօգտագործվի Սյունիքի հարցում
«Կարևորը, որ նման միջադեպերը չկրկնվեն, չունենան շարունակություն, լուծվեն խաղաղ ճանապարհով և ամենակարճ ժամկետերում (զորքերի հետքաշմամբ), որպեսզի կրակի դադարեցման ռեժիմը անխափան պահպանվի: Նման սադրանքները պետք է կանխել: Եվ սա արդեն ոչ թե ռազմաքաղաքական, այլ զուտ քաղաքական հարց է»,- ասել է Բոնդարյովը:
Twitter-ը ջնջել է Փայլանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած թուրք պատգամավորի գրառումը
«Եթե այսօր Գերմանիայում Հիտլերի անվամբ փողոցներ լինեին և երեխաները սովորեին վերջինիս անվան դպրոցներում, ապա Գերմանիան կլիներ ճիշտ այդպիսին, ինչպիսին հիմա Թուրքիան է»:
«Դուք հիմա ի՞նչ եք առաջարկում՝ պատերազմե՞լ…Պարզ է, չէ՞, որ հայկական կողմը կարող է այդ 250-ին ակնթարթում ոչնչացնել, հարցը է՝ ի՞նչ է լինելու դրանից հետո». Մարուքյան
Ըստ Մարուքյանի, լավագույն լուծումը կլիներ գերեվարել այդ 250 հոգուն ու հարուցել քրգործ, նրանց փոխանակել իրենց մոտ պահվող մեր հայ ռազմագերիների հետ:
Սահմանադրական դատարանի որոշումը՝ «Աբովյան», «Ծաղկաձոր», «Նոր Հաճն» համայնքների ղեկավարների՝ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ դիմումի հիման վրա
Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։


















































