Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյան․ «Ուզո՞ւմ եք հիմա բոլորին կոչ անեմ այ այստեղով սկսած առաջնագիծ ձեւավորենք՝ հանկարծ որ Երեւանին վտանգ չսպառնա»
«Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ դաշինքի ցուցակում չի լինելու, բայց դա չի նշանակում ընտրություններին չմասնակցել։ «Ինչո՞ւ ցուցակում չեմ, ավելի ճիշտ՝ ինչո՞ւ ցուցակը ես չեմ գլխավորում, որովհետեւ տարրական քաղաքագիտությունն այս մասին տարրական ճշմարտություն է ասում՝ նրանք, ովքեր գլխավորում
Վերականգնվող էներգիայի աղբյուրների և միջուկային էներգիայի զարգացումը կօգնի նվազեցնել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները և Հայաստանը դարձնել առաջատար այս ցուցանիշով. քննարկում
Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և մթնոլորտ CO2- ի արտանետումները կրճատելու կլիմայական պարտավորությունների կատարումը հնարավոր է ապահովել էներգիայի արտադրության մաքուր աղբյուրների մասնաբաժնի ավելացման շնորհիվ: Այս և այլ արդիական հարցեր քննարկվեցին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած «Հայաստանի կանաչ քառակուսին» Clean Energy Talk միջոցառման շրջանակներում: Քննարկումը կազմակերպվել էր Ռոսատոմ Պետկորպորացիայի կողմից `ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանում
Արթուր Վանեցյան․ «Մենք համերաշխություն ենք բերելու Հայաստանին, եւ մեր դաշինքի ձեւավորումն այս խոսքերի վառ ապացույցն է»
Այսօր ՀՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունները «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագիրը ստորագրեցին
Սյունիքում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
2021թ. մայիսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ նույն օրը` ժամը 15:30-ի սահմաններում, հասարակական վայր հանդիսացող Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ բնակավայրի բենզալցակայանի դիմացի ճանապարհահատվածում մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից
«Նա, ով ձևացնում է, թե չի տեսնում, ինքն իրեն հանցակից է դարձնում»․ ՆԱՏՕ-ի ԽՎ ներկայացուցչի և ԵԽ անդամի հայտարարությունները
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, «Առաջ Իտալիա» կուսակցության անդամ, սենատոր Անդրեա Կանջինիի, Եվրոպական խորհրդարանի անդամ Կարլո Ֆիդանցայի (Իտալիայի եղբայրներ կուսակցություն) հայտարարությունները սահմանային վերջին միջադեպի կապակցությամբ «Խոր մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին իրականացված ռազմական օպերացիաների կապակցությամբ, որոնք հանգեցրել են Սև լճի տարածքում մի քանի կիլոմետր տարածքի նկատմամբ ոտնձգության», – հայտարարել է «Իտալիայի եղբայրներ» կուսակցության
Սերժ Սարգսյան․ «Ընդգծում եմ եւս մեկ անգամ՝ անցյալին վերադարձ չի լինելու»
ՀՀ 3-րդ նախագահի ելույթը «Պատիվ ունեմ» դաշինքի կարգավորման մասին հուշագրի ստորագրման արարողության ժամանակ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 15-16-ի կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մայիսի 15-16-ի
Դիմակայության հայկական պատ
«Առավոտի» զրուցակիցն է ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, 2003-2007 թվականին ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը – Պարոն Ավագյան, 44-օրյա պատերազմից հետո, ըստ որոշ գնահատականների, հայկական պետությունները կրկին հայտնվել են «ելման դիրքում»: Որո՞նք են Ձեր գնահատականները, ինչո՞վ են նման եւ ինչո՞վ են տարբերվում անցյալ դարի վերջի եւ այժմվա իրադարձությունները: – Այսօր Հայաստանում, ինչպես 23 տարի առաջ`
Կանադայի ԱԳ նախարարը՝ ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության վերաբերյալ
Մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության վերաբերյալ Թվիթերում գրառումներ է կատարել Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոն։ «Մենք խստորեն մտահոգված ենք Հայաստանի տարածք ներխուժման պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման կապակցությամբ»: «Կողմերին կոչ ենք անում հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրն ու շարունակել բանակցել մշտական ու խաղաղ կարգավորման շուրջ: Բոլոր այն գործողությունները, որոնք
Համավարակից ու պատերազմից հետո որքան մարդ է մնացել Հայաստանում
Ըստ վիճակագրական կոմիտեի, այս տարի 3600 մարդով Հայաստանի բնակչությունն ավելի է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Հայաստանի բնակչությունը 2021 թվականի տարեսկզբին կազմել է 2 միլիոն 963 հազար 300 մարդ: Մեր երկրի քաղաքային բնակավայրերում ապրում են 1 միլիոն 895 հազար 600 մարդ, գյուղական բնակավայրերում՝ 1 միլիոն 67 հազար 700 քաղաքացի: Բնակչության մասին տվյալները հրապարակել է Հայաստանի
Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է․ մենք վճարել ենք այդ գինը և քաղել դասերը․ Հուշագիր «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինք կազմավորելու մասին
ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ Մեր Հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադժվարին և վճռորոշ ժամանակահատվածը: Ցավոք, այս իշխանությունների ավերիչ գործունեության հետ կապված՝ մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան։ 2018-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները չկատարեցին ժողովրդին տված խոստումները և խորտակեցին իշխանափոխության հետ կապվող՝ լավ կյանք ունենալու մարդանց հույսերը: Ատելություն ու չարություն սերմանելով՝ հասարակությանը բաժանեցին «սևերի
Տեսնես վարչապետն ու Վեդու քաղաքապետն իմացա՞ն՝ ում համար ափսոսացին վերադարձվելիք տնակը
Մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր հիշում են 1992թ. մայիսի 10-ի դեպքերը, երբ ազերիները Վարազաթմբից գերեվարեցին տասը տարեց կանանց՝ մայրերի: Ութ տանկով էր մտել թշնամին: Նրանց ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ, անմայր մնացած այս ընտանիքները ապրեցին ցավը սրտերում: Թամարա եւ Նադեժդա Նազարյան քույրերն իրենց 72- ամյա մորը՝ Աստղիկին գտնելու համար դիմեցին ամեն տեղ՝ Ա.Ղարամյանի
Ֆրանսիայի դեսպանը մեջբերում է Շիրազին․ «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրագ»
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում յուրօրինակ ուղերձով է հանդես եկել՝ հրապարակելով Մասիսի լուսանկարն ու մեջբերելով Հովհաննես Շիրազի հայտնի Էքսպրոմտը՝ ֆրանսերենով և հայերենով: «Nous étions en paix comme nos montagnes Vous êtes venus comme des vents fous. Nous avons fait front comme nos montagnes Vous avez hurlé comme les vents
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
Մայիսի 14-ին կատարվել է 67 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7241 քաղաքացու հետազոտություն, որից 846-ի
ՀՀ ԱԳՆ-ն հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման. Աննա Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը՝ Հայաստանի սահմանամերձ մարզերում իրավիճակի վերաբերյալ միջազգային արձագանքի առնչությամբ Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն` ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից: ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա
«Եթե հայրս ողջ լիներ, սիրտը չէր դիմանա»
Յուրի Սահակյանի որդին` հոր մասին Մյուս տարի լրանում է երջանկահիշատակ գրող, մանկագիր Յուրի Սահակյանի ծննդյան 85-ամյակը: Գրողի որդին` Հակոբ Սահակյանն «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ մտածում են նրա ծննդյան օրը` հուլիսի 22-ը յուրահատուկ նշելու, ինչ-ինչ միջոցառումներ անցկացնելու մասին: «Ցավոք, այս պատերազմի ընթացքում հայրիկիս ծննդավայրը` Չայլու գյուղը մնաց թշնամուն: Ես մտածում եմ, որ եթե հայրս
Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Մայիսի 15-ին, ժամը 09։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի – Քաջարան հատվածի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։ «Մեղրի ՃՇՇ» ՍՊԸ-ից տեղեկացնում են, որ հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1000 խմ)՝ ժայռաբեկորների և հողային զանգվածի, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի անցանելի։ Փրկարարների օգնության կարիք չի եղել։
Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը
Այսօր, մայիսի 15-ին, Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը (ՊՆՎ-2021)՝ կայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում։ Արդիականացման պայմանագրի շրջնակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռոսատոմ» Պետլորպորացիայի էլեկտաէներգետիկ դիվիզիոնի մեջ մտնող «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։ Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի 141 օրով՝ սա ամենաերկարատև ՊՆՎ է նախագծի մեկնարկից ի վեր։ Նման երկար դադարը պայմանավորված է Հայկական ԱԷԿ-ի
«Լեհաստանում հայերը ունեին իրենց եկեղեցին եւ օրենսդրությունը»
Լեհ գիտնական Պավել Գրժեշիկը ուսումնասիրում է հայերի պատմությունը «Centrum Wolontariata W Kielciach» կազմակերպության հրավերով մարտից ապրում եւ աշխատում եմ Լեհաստանի Կելցե քաղաքում։ Այնտեղ հանդիպեցի Պավել Գրժեշիկին, որն ուսումնասիրում է Լեհաստանի հայերի պատմությունն ու մշակույթը։ Պարզվեց՝ Պավելն աշխատում է Կելցեի ազգային թանգարանում։ Նա ինձ հրավիրեց թանգարան եւ ավելի մանրամասն ծանոթացրեց իր գործունեությանը։ Պավելն ասում է. «Սկսել
Ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը մայիսի 15-ի առավոտյան դրությամբ չի հանգուցալուծվել․ ՊՆ
Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել: Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է
Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել
Իրանի արտգործնախարարի խոսնակ Սայեդ Խաթիբզադեն Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել, հաղորդում է IRNA-ն: Խաթիբզադեն ընդգծել է տարածաշրջանում կայունություն և խաղաղություն պահպանելու կարևորությունը և կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ ցանկացած վեճից և հարգել սահմանները: «Իրանը նրբանկատորեն և ճշգրտորեն հետևում է հայ-ադրբեջանական ընդհանուր սահմանին վերջին զարգացումներին և հույս ունի, որ կողմերը խելամտորեն
Պարը` համավարակի պայմաններում
Օրերս անցկացվեց Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ» ակումբի գավաթի բաց մրցաշարը: Այն կազմակերպել էին ակումբի ղեկավարներ Գեորգի Բաբայանը, Պետրոս Աֆարյանը, Արմեն Մկրտչյանն ու Հարություն Թոփալիդիսը։ Մրցույթին մասնակցում էին նաեւ Պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի մարզիկներ եւ մրցավարներ։ Մրցաշարին մասնակցում էին 27 պարային ակումբների 337 անհատ պարուհիներ, 25 զույգ եւ 2 խումբ։ Ուրախալի է, որ
Գեղարքունիքի բնակիչներն ահազանգում են՝ չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ․ Արման Թաթոյան
Մեր աշխատակազմի ներկայացուցիչների հետ մեկնել ենք ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքներ իրականացնելու և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով: 2021 թ. մայիսի 12-ից սկսած Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր են հասցեագրվում Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա բնակավայրերից` կապված Գեղարքունիքի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ՀՀ սահմանից ներս ադրբեջանական զինված ուժերի բացահայտ
Եթե Պետդեպի հայտարարությունների հետ մենք համաձայն չենք, ուրեմն ադրբեջանցիներն աշխատել են ամերիկյան կողմի հետ, իսկ մենք՝ ոչ․ Սուրեն Սարգսյան
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Պետդեպի վերջին հայտարարությունների մասին․ Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ», ինչպես նաև «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, կարող եք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաև հայկական կողմի հետ են համաձայնեցրել այս ձևակերպումները: Այսինքն՝ մենք էլ նախապես ընդունել ենք, որ դրանք վիճելի տարածքներում դեմարկացիոն գործընթացներ են:
«Սիսական» ջոկատի հրամանատար․ «Էդտեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ սպանում են, կա՛մ գերի են վերցնում»․ «Հրապարակ»
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ում դեմ այս իշխանությունները քրեական գործ են հարուցել, այս պահին Սյունիքում է։ Բայց մեկուսացված է բանակից ու սահմանից, ուստի չի կարող ասել, թե ինչ է կատարվում Սեւ լճի մոտակայքում, մեր բանակն ինչով է զբաղված, ինչ են բանակցում։ Եվ այս ամենի ֆոնին մենք լսում ենք, որ Տիգրան Ավինյանը Գորիսում հայտարարում է,
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք
Մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220729 դեպք, որոնցից 208100-ն` առողջացած, 4314-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1033513 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3178 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք: Ունենք 636 առողջացած և 13 մահվան դեպք: Նախորդ
Սեւ լիճը որեւէ կերպ, որեւէ հիմնավորմամբ, որեւէ քարտեզով, որեւէ ժամանակաշրջանում չի եղել ու չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Էրիկ Գրիգորյան
ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը Սեւ լճի մասին․ ադրբեջանական կողմի միակ ապացույցը, որը լայնորեն շրջանառվում է ադրբեջանական մամուլում, այն է, որ 1987 թ. նոյեմբերի 17-ին Ադրբեջանի մինիստրների սովետի որոշմամբ ստեղծվել Գարագյոլի պետական արգելոցը, որի մեջ մտնում է Սեւ լիճը (“Гарагёльский заповедник, созданного постановлением Совета Министров Азербайджанской ССР от 17 ноября 1987
Սյունիքի նախկին մարզպետ. ՊՆ-ն, ԱԱԾ սահմանապահ զորքերը եւ ԱԳՆ-ն պետք է ամեն ինչ անեն՝ իրավիճակը վերահսկելու համար. «Հրապարակ»
Հարցազրույց Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանի հետ – Պարոն Պողոսյան, Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչ է կատարվում Սյունիքում եւ, առհասարակ, Հայաստանի սահմաններին։ Ինչպե՞ս կարելի է մի օր արթնանալ եւ հայտնաբերել, որ թշնամին պաշտոնական վարկածով 3.5 կիլոմետր խախտել է սահմանը եւ կարծես թե ցանկություն չունի հետ գնալու, մինչդեռ մեզ ասում էին, որ մեր սահմաններն ամուր
Ստյոպա Սաֆարյան․ «Պարոն Բաբաջանյանից առաջարկ ստացել եմ, դրա համար շատ շնորհակալ եմ»․ «Հայկական ժամանակ»
Մի քանի օր առաջ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամների հետ Տավուշի մարզում էր: «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամների հետ Տավուշում էր նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, որի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը, չնայած նրան, որ կուսակցական չէ, խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու է Արման Բաբաջանյանի կուսակցությամբ: ՀԺ-ի այն հարցին՝ ինքն է՞լ է ընտրություններին
ԱԺ անկախ պատգամավորները հանդես են եկել Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագծով․ «Ժողովուրդ»
Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը եւ Սոֆյա Հովսեփյանը հանդես են եկել Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների դեօկուպացիայի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագծով: Մասնավորապես, անկախ պատգամավորներն առաջարկում են հայտարարություն ընդունել, ըստ որի՝ Արցախի Հանրապետությանը Ադրբեջանի Հանրապետության պարտադրած պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը (օկուպացիա) որեւէ ազդեցություն չի կարող ունենալ արցախյան


















































