Օրվա լրահոսը

«Կառույցի ղեկին ունենալ տարիների փորձառություն և նեղ մասնագիտական առատ գիտելիքներ ունեցող սպաների. օրենսդրական փոփոխություններ, որ հանգեցրին ԱԱԾ թուլացմանը»

Ընտրություններում մեր կողմից հնարավոր սատարում կարող են ունենալ բացառապես այն քաղաքական ուժերը, որոնց մոտեցումները կհամընկնեն նաև այս խնդրի շուրջ հայտնած մեր դիրքորոշումներին։

Տարոն Սիմոնյան. Գործողությունները շատ են, բայց դրա համար՝ որոշում ընդունողները պետական մտածողության գործիչ պետք է լինեն

Քո պետության տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը (jus cogens սկզբունքներ) խախտելու դեպքում դու ուժ ես կիրառում՝ պաշտպանելու քեզ ու հակառակորդին հասկացնելու, որ քո հայրենիքի ամեն մետրի գինը լիտրերով արյուն արժե.

Ադրբեջանական ԶՈւ անօրինական առաջխաղացումը ՀՀ սահմաններից ներս ևս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու բացարձակ անհրաժեշտությունը. ՄԻՊ աշխատակազմի պատվիրակությունը մեկնել է Սյունիք

Ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:

Ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը ներկայացրել է Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական սադրիչ գործողությունները

Ընդգծվել է նաև, որ հնարավորինս արագ և ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից հետքաշումը չիրականացնելու դեպքում իրավիճակի հետագա էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

ԲՈԿ-ի` «քարտուղարուհու պահվածքի» եւ կրկին Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականի մասին

Մարդիկ չեն տարբերում «Ակադեմիական քաղաքը» եւ «Համալսարանական կամպուսը» ու շարունակում են դատարկաբանությունը…

«Կավելանա հարկային բեռը, կփակվեն հարյուրավոր ձեռնարկություններ». Ռեստորանների հայկական միությունը դեմ է կառավարության կողմից առաջարկվող հարկային փոփոխություններն

2018-ին արդեն իսկ երեք անգամ ավելացել է հանրային սննդի ոլորտի հարկային բեռը, ինչը նշանակում է, որ առաջարկվող հայեցակարգի ընդունման դեպքում ընդամենը 3 տարում մեր բնագավառի բիզնեսի հարկումը ավելանում է 10 անգամ։

«Բա արդարացմա՞ն հիմքում ինչ ապացույցներ կան․ ծաղկաքաղ եք արել»․ Սերժ Սարգսյանի պաշտպանը՝ դատախազին

Ըստ պաշտպանի՝ երբ Սերժ Սարգսյանի գործն անջատվել է հիմնական քրեական գործից, վերջինիս արդարացնող ապացույցները չեն դրվել անջատված քրեական գործում

ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ. Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Քանի որ համացանցում որոշ հարցադրումներ տեսա, ընդամենը տեղեկացնեմ, որ ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ:

«Երկու կեղծիք մեկ օրում, որեւէ այլ երկրում նման վարքագիծ դրսեւորած պաշտոնյան վաղուց ազատված կլիներ պաշտոնից». «Փաստինֆո»-ն հրապարակել է Մելիքսեթ Պողոսյանի հետ զրույցի ձայնագրությունը

Սյունիքի մարզպետը պաշտոնապես կեղծ տեղեկատվություն տարածելու, ադրբեջանական շահերից բխող մեկնաբանություն տալու համար ներողություն խնդրելու փոխարեն՝ մայիսի 12-ի ուշ երեկոյան փորձեց «Փաստինֆո»-ին մեղադրել իր խոսքերը աղավաղելու մեջ։

«Ադրբեջանը հոգեբանական գրոհի է անցել՝ սահմանային բնակավայրերը հայաթափելու համար»

Երեկ Հայաստանի սահմանային երկու տարբեր հատվածներում ադրբեջանական զինված ուժերը փորձում էին, այսպես ասած՝ դիրքեր տեղադրել։ Սյունիքից ահազանգ հնչեց, թե ադրբեջանցիները Իշխանասարի հատվածում առաջ են եկել։ Պաշտոնական տեղեկատվությունն էլ փորձում էր հանգստացնել հանրությանը, թե՝ իրավիճակը վերահսկողության տակ է, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայոց ցեղասպանության մասին գրելու համար Գերմանիայի քաղաքացուն ազատազրկում է սպառնում Թուրքիայում

Թուրքական դատախազությունը լրագրողի համար 18 տարի խիստ ռեժիմի ազատազրկում էր պահանջում։

Քրեակատարողականներում COVID-19-ի պայմաններում պատշաճ չեն ջերմաչափել, ռիսկային խմբի անձանց չեն հաշվառել

Քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակներում կանխարգելիչ միջոցառումները պատշաճ չեն: Սա պարզել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները՝ այցեր կատարելով նշյալ հիմնարկներ: Պաշտպանի հրապարակած զեկույցից տեղեկանում ենք, որ մասնավորապես, «Արմավիր» եւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների վարչական մասում աշխատակիցները դիմակներ չեն կրել կամ կրել են սահմանված կարգի խախտմամբ՝ անցկացրել են բազուկներին, դիմակը չի ծածկել քիթը կամ

Գիտությամբ զբաղվելու ավելի գրավիչ մեխանիզմ է գործարկվում, որն իր դրական ազդեցությունը պետք է ունենա ոչ միայն գիտության ոլորտի, այլև ամբողջ տնտեսության համար. Նիկոլ Փաշինյան

Պետք է ապահովել, որ երեխաները մանկապարտեզներում, նախակրթարաններում, ինչպես նաև դպրոցներում ստանան պատշաճ կրթություն՝ որակյալ մասնագետների կողմից մատուցված

Եվգենյա Դոլուխանովան՝ Ուկրաինայի ակումբային չեմպիոն

Դոլուխանովան մասնակցել է երեք տուրի, երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի, մեկ պարտիայում հաղթանակ տարել:

ԳՇ պետը ժամանեց կառավարություն. Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվում

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԽ նիստ է հրավիրել

127 գործող գրադարան դուրս է մնացել Արցախի վերահսկողությունից. մեկնարկել է «Գիրքը Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք

Արցախցի մեր հայրենակիցների գրքասպասարկման գործընթացին օժանդակելու նպատակով կարող եք ունենալ Ձեր ներդրումը, որը հնարավորություն կստեղծի վերականգնելու կորսված գրադարանային հավաքածուն:

Ովքե՞ր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող 10 մարզիկները

«Forbes» հանդեսը հրապարակել է 2021 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների Top 10 ցուցակը: Այն գլխավորել է խառը մենամարտերը ներկայացնող Քոնոր Մաքգրեգորը: 1.Քոնոր Մաքգրեգոր, WWA, UFC` $180 մլն. 2. Լիոնել Մեսսի, ֆուտբոլ`$ 130 մլն. 3.Կրիշտիանու Ռոնալդու, ֆուտբոլ՝ $ 120 մլն. 4.Դաք Փրեսքոթ, ամերիկյան ֆուտբոլ՝ $ 107,5 մլն. 5.Լեբրոն Ջեյմս, բասկետբոլ՝ $ 96,5 մլն. 6.Նեյմար, ֆուտբոլ՝ $ 95

2020 թվականի ընթացքում գաղտնազերծման գործընթաց իրականացրել է միայն Ազգային անվտանգության ծառայությունը

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրենքով նախատեսված 10 տարի պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները պետք է գաղտնազերծվեն եւ համարվեն ծանոթանալու համար բաց կամ ոչնչացվեն սահմանված կարգով: Նաեւ գաղտնագրված տեղեկությունների պահպանության սահմանված ժամկետները կարող են կրճատվել, եւ տեղեկությունները ժամկետից շուտ կարող են գաղտնազերծվել ՀՀ կառավարության որոշմամբ։ Ըստ Ինֆորմացիայի

Շուռնուխում մեկնարկել են պետական միջոցներով՝ նոր թաղամասի կառուցման աշխատանքները

Մինչեւ տարվա վերջ 13 տները պատրաստ կլինեն, որոնք տերերին կհանձնվեն վերանորոգված վիճակում։

«Սև լիճ» արգելավայրը ՀՀ բնության հուշարձանների ցանկում է, համապատասխան մարմինները ՀՀ շահերից ելնելով պետք է  ձևակերպում տային տեղի ունեցածին. Նարինե Կիրակոսյան

Հուշարձանն ունի 27 ԱՆՁՆԱԳԻՐ՝ երկրաբանական, ջրաերկրաբանական, ջրագրական, բնապատմական հուշարձանների մասին

Նաիրիտիցիները 7 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել

Գործարանի աշխատակիցներն այսօր բողոքի ցույց էին անում, եթե իրենց խնդիրը չլուծվի՝ անժամկետ նստացույց են անելու

«Անտարբեր և չլրջացող Հայաստանը ստեղծում է բոլոր պայմանները, որ Ադրբեջանն անի այն, ինչ ուզում է»

Երկրում տագնապի աստիճանը թույլ է։ Հարյուր-հազարներով սա չենք գիտակցում։

«Արվեստը միշտ գնում է խաղաղության հետեւից»

Ասում է երիտասարդ ու շնորհալի նկարիչ Արմեն Հակոբջանյանը Նկարիչ Արմեն Հակոբջանյանի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց Վահագնի թաղամասին կից գտնվող «Լաթիթյուդ» ցուցասրահում, եւ ցուցադրվեցին արվեստագետի «0 պանորամա» շարքի որոշ գործեր, որոնք տեխնիկական լուծումների շնորհիվ հատուկ հարթություն են ստեղծում կտավի վրա՝ դարձնելով այն սարի մակերեւույթի պես։ «Առավոտի» հետ զրույցում Արմենն ասում է, որ նկարելիս երբեք չի մտածում,

Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման այս միջադեպերը էսկալացիայի ռիսկեր են պարունակում, որոնց կանխման, չեզոքացման ուղղությամբ գործող իշխանություններն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում. ՀՀԿ

Ներկայիս վարչակազմը չի տիրապետում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և պետության ինքնիշխանության վերականգնման ոչ ներքին, ոչ արտաքին գործիքակազմերին

Երվանդ Թարվերդյանն այցելել է Արագածոտնի մարզ

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանն ու կուսակցության մի խումբ անդամներ այսօր այցելել են Արագածոտնի մարզի Ապարան քաղաք, ճանապարհին հանպատրաստից կանգ առել նաև Սաղմոսավան և Արտաշավան համայնքներում։ Արտաշավանի բնակիչները անկեղծ զրույցի էին բռնվել հյուրերի հետ և կիսվել իրենց խնդիրներով: Նրանց մտահոգող հիմնական թեման գյուղատնտեսությունն էր, գյուղմթերքների իրացումը, գյուղատնտեսական վարկերը և այլն: Երվանդ Թարվերդյանը, ավելի քան

Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը․ ՄԻՊ աշխատակազմում կգործի աշխատանքային խումբ

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116‑100:

Քննարկվել են համատեղ գիտատեխնոլոգիական ծրագիր իրականացնելու հնարավորությունները. Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» նորարարական կենտրոն

Արմեն Սարգսյանը հանդիպել է տեխնոպարկի տարածքում գործող մի շարք ստարտափների ներկայացուցիչների հետ: Վերջիններս հայտնել են, որ հետաքրքրված են իրենց արտադրանքն արտահանել հայաստանյան շուկա և գործունեություն ծավալել Հայաստանում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031