Օրվա լրահոսը
Աճ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում. Ամունդի-ԱԿԲԱ
2020 թվականի ճգնաժամից հետո այս տարվա 1-ին եռամսյակում համաշխարհային տնտեսությունն արձանագրել է վերականգնման դրական դինամիկա: Տարբեր երկրների կառավարությունների, կենտրոնական բանկերի խթանող քաղաքականության, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ բարձր արդյունավետությամբ պատվաստանյութերի կիրառումը դրականորեն է անդրադարձել առաջին հերթին արտասահմանյան բաժնետոմսերի շուկաների վրա: Բազմաթիվ բաժնետոմսերի ֆոնդերի գները, որտեղ ներդրված են նաև Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները, աճի ռեկորդներ
Դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժմանը
Մայիսի 13-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, օրակարգի «Ընթացիկ հարցեր» կետի ներքո ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության կողմից ներկայացվեց «Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման մասին» վերտառությամբ կետը։ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրեց մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումների կողմից ՀՀ Սյունիքի մարզի ուղղությամբ ներխուժման մասին։ Նա նշեց, որ Հայաստանն այդ գործողությունները
Ռուբեն Վարդազարյանի բողոքը քննող դատավորին դատախազությունը բացարկ է հայտնել
Նիստից մանրամասներ հայտնի չեն, քանի որ բողոքի քննությունն ընթանում է դռնփակ ռեժիմով
Արցախի Պաշտպանը նամակ է հղել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների
Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին, որում մասնավորապես անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին և հետպատերազմյան իրավիճակում Արցախում առաջացած հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող հիմնախնդիրներին։ Պաշտպանը կոչ է արել միջազգային գործընկերներին ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկել համատեղ ջանքերով ստեղծված հումանիտար դժվարին
Արա Այվազյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառման հարցերը
ԱԳ նախարարի պաշտոնակատարի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը գլխավոր քարտուղար Զասին ներկայացրեց մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արա Այվազյանը անթույլատրելի համարեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի
«Մեր աչքի առաջ մեր հայրենիքը բաստուրմայի նման կտրում-տանում են»․ Էդուարդ Շարմազանով
Հինգ հարյուր հազար թիկնապահներով է պտտվում Նիկոլ Փաշինյանը։ Թող ուղարկեր Սյունիք՝ սահմանը հսկելու
Վահրամ Դումանյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչներին
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը, որը ներառում է նաև Լոռու մարզի Դեբետ համայնքում տեղակայված «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնը, Հայաստանի մարզերի զարգացման ծրագրերի շրջանակում իրականացնում է Դեբետ համայնքի վերափոխման և ժամանակակից գյուղի վերածման «ՍՄԱՐԹ Դեբետ» ծրագիրը։ Նախագծի շրջանակում նախատեսվում մարզի համար նոր, ժամանակակից բովանդակությամբ և ձևով դպրոցի կառուցում՝ մոտ USD $1.2 միլիոն ներդրումային փաթեթով։ Նախագծի նախնական հայեցակարգը քննարկելու
«Մի փոքր բացահայտում անեմ, իսկ անակնկալները՝ հետո»․ Սերժ Սարգսյանի պաշտպանը՝ Սերգո Կարապետյանի ցուցմունքի մասին
Մեկ էլ «ալեյ հոպ»՝ նա մի օր դիմում է գրում վարույթն իրականացնող մարմնին, թե բան ունի ասելու
«Մենք կարող ենք ուժեղ Հայաստան ունենալ». Երվանդ Թարվերդյանը հանդիպել է Արտաշավանի բնակիչներին
Երվանդ Թարվերդյանը հանդիպել է Արտաշավանի բնակիչներին: Մանրամասները՝ տեսանյութում: «Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Մենք մեր անվտանգությունը չենք կարողանալու պահպանենք առանց արևմուտքի՝ ԱՄՆ-ի մեկնած ձեռքը սեղմելու». Ժիրայր Սեֆիլյան
«ԱՄՆ-ն կատարել է իր քայլը՝ ապրիլի 24 -ին կատարած իր հայտարարությամբ, որը լոկ մարդասիրական քայլ չէր և ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական մեծ հեռանկար ունեցող քայլ էր»։
«Ես ինքս էլ չեմ ուզում, որ որեւէ մի արարք անպատիժ մնա, ոնց որ չեմ ուզում անպատիժ մնա մեր երկրի տապալման գործընթացը». Սպիտակի համայնքապետ
Գագիկ Սահակյանն այն համայնքների ղեկավարներից է, որոնք պահանջեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրա խոսքով, հենց այդ պահանջից հետո էլ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Սպիտակի համայնքապետարանում սկսեց իրականացնել 2015-2020թթ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրություն
ՀԱՊԿ-ից հայտնել են, որ` «ուշիուշով հետևում են Սյունիքի զարգացումներին»
Իրավիճակի զարգացման դեպքում, եթե անհրաժեշտություն լինի, կձեռնարկվեն գործողություններ՝ համաձայն ՀԱՊԿ դրույթների և ՀԱՊԿ Կանոնադրության»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
«Այն պարտությունը, որ մենք կրել ենք և ամենօրյա նվաստացումերը, որ մենք ունենում ենք՝ ազգային գլխի բացակայության հետևանք է». Ժիրայր Սեֆիլյան
«Մարդկանց այն 50% -ը, որոնք ոչ նախկին, ոչ էլ ներկա իշխանության կողմնակիցն են, վստահ եմ, որ մեծ մասը մեր կողմնակիցն են, պարզապես պետք է երևանք, որ մարդիկ ասեն՝ այո’, մենք պատրաստ ենք ձեզ օգնելու»
Ադրբեջանական զինված ուժերը հերթական սադրանքն են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. երկու դեպքում էլ առաջխաղացումը կասեցվել է. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։
Երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն, դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է և պետք է արժանանա հստակ ու կտրուկ հակազդեցության. ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությունը
Իրավիճակի հետագա սրման, տարածաշրջանի առանց այն էլ զգայուն իրադրության խաթարման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:
Վազգեն Մանուկյան. Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին հրավիրում եմ խորհրդի նիստի
Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ:
Այսօրվանից մաս եմ կազմելու «Հայրենիք» կուսակցության թիմի. Թեհմինա Վարդանյան
Անվտանգ և միասնական Հայաստանն այլընտրանք չունի…
Սամվել Ֆարմանյան. Արցախի կորուստն ու Հայաստանի սողացող այսօրվա անկումը հայաստանյան էլիտայի դավաճանության ու անգործության արդյունք է, ոչ թե «ժողովրդի» սխալի կամ նրա իներտության
Բա դուք ո՞ւմ էլիտան եք, եթե ձեր պետությունը ձեռքից գնում է, Արցախը փաստացի չկա, 5000 տղա մեր աչքի առաջ մատաղ են արվել՝ «հանուն ոչնչի», Հայաստանը օր-օրի մաշվում է, փաստացի մենք արդեն մեր պետականությունն ու ինքնիշխանությունը վերականգնելու խնդիր ունենք, մեր արժանապատվությունը տրորվում է ամեն օր, իսկ դուք շարունակում եք վիճել՝ կանաչն է գեղեցիկ գույն, թե կապույտը՝ իրավիճակի մեղքը բարդելով «ժողովրդի» վրա:
370 դեպք. պարզվել է Սիսիանում արձանագրված աղիքային վարակի պատճառը
Խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 11-ին վերցված ջրի նմուշները, ըստ մանրէաբանական ցուցանիշների, չեն համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին:
36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. «Հարսնաքար»-ի տնօրենին ազատությունից ապօրինի զրկելու գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու ընկերներից մեկի և ինքնությունը չպարզված 5-6 անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
Ավտովթարից հետո, որոշել են նույն օրը կնքել ԱՊՊԱ պայմանագրեր, վերադառնալ և կազմակերպել կեղծ ավտովթար. 3 անձի մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 33-ամյա տղամարդը 2020 թ. մայիսի 8-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում նույն քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի բակում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է շենքի բնակիչներից մեկի հետ, հարվածներ հասցրել վերջինիս, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:
«Սերժ Սարգսյանի հանդեպ խափանման միջոցի հիմքերը կան»․ դատախազ
Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին միջնորդեց Սերժ Սարգսյանի հանդեպ կիրառված՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել
Գեղարքունիքի մարզպետը պատմեց՝ ինչ է արել հակառակորդը Վերին Շորժայում
Ըստ Գնել Սանոսյանի՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների սահմանային ճշգրտումները ադրբեջանական կողմը հիմա է անում:
Ադրբեջանական կողմի նպատակը հստակ է և իրավիճակի հանգուցալուծումից հետո, հարկ է պատասխանել կարևոր հարցի՝ ինչո՞ւ Հայաստանի զինված ուժերը չեն կանխել ադրբեջանցիների մուտքը ՀՀ տարածք. Զարթոնք
«Իշխանությունների ուժերից վեր է ապահովել ՀՀ տարածքի անվտանգությունը»
Սյունիքում և Հայաստանի սահմանամերձ այլ շրջաններում ստեղծված անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու նպատակով խիստ անհրաժեշտ ենք համարում ներքաղաքական կյանքում ազգային և առողջ ուժերի համախմբումը. «Հայրենիք»
Մեկ անգամ ևս համոզմունք ենք հայտնում, որ դավաճանական վարչախումբը որևէ ապագա չունի Հայաստանում և պետք է օր առաջ հեռացվի։
«Ի պաշտոնե արված աշխատանքը քարոզարշավի հետ զուգորդելուն առնչվող կարգավորումները, ցավոք, դուրս մնացին ԸՕ վերջնական նախագծից». Աղասի Եսայան
Ըստ Աղասի Եսայանի՝ ցավոք, քիչ են փոփոխությունները, որոնք վերաբերում են հենց ընտրական գործընթացին: Նա պարզաբանեց. «Մեծ փաթեթը, որ ընդունվեց ավելի ուշ, այդ փոփոխությունների մեծ մասն ուժի մեջ կմտնեն 2022-ից, որոշ դրույթներ անգամ 2023-ից»:
«Երեք հարց, որոնց պատասխաններից կախված է այն, թե ի՞նչ պետք է անենք». Դանիել Իոաննիսյան
Արդյո՞ք Սև լճերի մոտ մարտ սկսվելու դեպքում այն կվերացվի լայնամասշտաբ պատերազմի և մենք ի վիճակի ենք այդպիսի պատերազմ վարել։
Մայր Աթոռում նշվեց Համբարձման տոնը
Մայիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Տերունական տոնի կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.
«Մտավախություն կա, որ Բարսեղ Բեգլարյանը հնարավորություն ունի դատավարության մասնակիցների վրա անօրինական եղանակներով ազդելու»․ դատախազ
Բարսեղ Բեգլարյանի շահերի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը միջնորդեց Բարսեղ Բեգլարյանի հանդեպ կիրառված՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել:


















































