Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն Սյունիքում դիրքերի ամրապնդումը «սովորական» գործընթաց է համարում

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ համաձայն 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության՝ Հայաստանի սահմանակից Քելբաջարի և Լաչինի շրջաններում բարդ լեռնային ռելիեֆ ունեցող հատվածներում եղանակային պայմանների բարելավմանը զուգընթաց Ադրբեջանի սահմանապահ ուժերը տեղակայվում են «մեր երկրին պատկանող դիրքերում»: «Այդ գործընթացն ընթանում է սովորական ռեժիմով և պարբերաբար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: Դրանում նշվում է, որ «սահմանների պահպանության համակարգի

ԱՄՆ Պետքարտուղարությունը «ուշի-ուշով հետևում է հայ-ադրբեջանական չդեմարկացված սահմանի երկայնքով լարվածության աճին»

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Հայաստանին և Ադրբեջանին իրավիճակը խաղաղ ճանապարհով լիցքաթափելու կոչ է արել: «Մենք ուշի-ուշով հետևում ենք հայ-ադրբեջանական չդեմարկացված սահմանի երկայնքով լարվածության աճին: Մենք հասկանում են, որ կողմերի միջև շփումներ են գնում և կոչ ենք անում զսպվածության և իրավիճակի խաղաղ ճանապարհով լիցքաթափման»,- գրել է Նեդ Փրայսը Twitter-ի իր էջում:   Պատրաստեց՝

Արա Այվազյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանին սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը: Նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության շուրջ, նաև կարևորել են եռակողմ հայտարարություններին հետևելու անհրաժեշտությունը: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ պահանջել են Ադրբեջանից անհապաղ դադարեցնել ՀՀ-ի դեմ վրդովեցնող հարձակումները

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, պահանջել են Ադրբեջանից անհապաղ դադարեցնել Հայաստանի Հանրապետության դեմ վրդովեցնող հարձակումները։ Նրանք նշել են, որ ոչ ոք չպետք է փակի աչքերը, և Ֆրանսիայի ու Եվրոպայի արձագանքը պետք է լինի խիստ, որպեսզի Ադրբեջանին հետ պահի իրավիճակի բորբոքումից։ Հայտարարությանը միացել են նաև պատգամավորներ Օրոր Բերժեն և Լորան Սեն-Մարտենը։

«5165» շարժումը Հայոց պետականությանը սպառնացող վտանգների պարագայում անվարան հանդես է բերելու ազգային շահերից բխող վարքագիծ

Հայաստանի Հանրապետության սահմանների, մասնավորապես Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի կապակցությամբ խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական սադրիչ ու ռազմականացված գործողությունները, ներթափանցումները պետության ինքնիշխան տարածք, ինչը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները համարում ենք ոտնձգություն ՀՀ սահմաններ անխախտելիության նկատմամբ, որոնք կրում են նաև ահաբեկչական բնույթ սահմանային բնակիչների իրավունքների նկատմամբ։ «5165» շարժումը Հայոց պետականությանը սպառնացող վտանգների պարագայում

Արա Այվազյանն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությունը

Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ

«Մի հատ Փաշինյան է հազիվ եկել, մի հատ հրեշտակ է ընկել ձեռներս, ուզում են տանեն». Ինչ են ասում քաղաքացիները՝ Սյունիքի դեպքերի մասին

Հետաքրքրվեցինք՝ ձեր սերը Փաշինյանի նկատմամբ ինչո՞վ է պայմանավորված՝ կինը պատասխանեց. «Պայմանավորված է իր ազնվությամբ, իր մաքրությամբ: Ասում են՝ նույն ծաղկից մեղուն մեղր է քաղում, օձն էլ՝ թույն: Հիմա մենք այն մեղուներն ենք, որ ուզում ենք մեղրը հանենք, իսկ էս թույնները, օձերը լցվել են….

«Առաջարկս, խնդրանքս, հորդորս կամ կոչս է, ինչպես ուզում եք մեկնաբանեք, այս պահից սկսած` վերջ տալ ներքին թշնամանքին». Արթուր Հովհաննիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Գտնվում ենք խիստ մտահոգիչ ու լարված իրավիճակում․ Ադրբեջանը դիմել է բացահայտ սադրիչ գործողությունների՝ խախտելով մեր երկրի պետական սահմանը։ Այս ամենի մանրամասներին տիրապետում ենք բոլորս ու ռիսկերի մասին հույս ունեմ՝ գիտակցում ենք բոլորս։ 44 օրյա պատերազմը ի ցույց դրեց, որ մեր գլխավոր խնդիրներից է

Տեքստիլ արտադրամասեր՝ Շիրակի գյուղերում․ Արևիկն արդեն գործարան ունի

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփելիս՝ տեղեկացրեց, որ սոցիալական վիճակը մեղմելու նպատակով  ներդրողներին ուղղորդում են նաև գյուղական համայնքներ։ «Սոցիալական խնդիրները Շիրակի մարզում  չեն պակասել, ցավով ենք ասում, բայց դա է իրականությունը։ Սոցիալական խնդիրներ ունեն և՛ գյուղական բնակավայրերը, և՛ քաղաքային, և դրանց լուծումները թե՛ գյուղերի,թե՛ քաղաքների համար պիտի լինեն տարբեր։  Քաղաքային բնակավայրերում պետք

Ադրբեջանական զինվորականների անօրինական արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին այսօր վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից` կապված ՀՀ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ` արոտավայրերի տարածքներում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության հետ: Ահազանգեր են ստացվել, մասնավորապես, Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա, ինչպես նաև Սյունիքի Գորիս, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերից: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ

Արտաշես Թումանյանը Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալին ներկայացրել է Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը

Մայիսի 13-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։ ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրեց մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանյանը ներկայացրեց լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, ըստ որի ՀՇՖ օրացուցային պլոնում ընդգրված մրցաշարերում (ներառյալ այդ մրցաշարերի փուլերը)  արգելվում է այլ կազմակերպություններին  մասնակիցներից անդամավճարներ գանձել: Երեւանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը Aravot.am-ին ասաց, որ խոսքն ըստ էության մեկ մրցաշարի մասին է՝ Հայաստանի առաջնության ընտրական փուլի, որի մեջ մտնում է Երեւանի առաջնությունը: Պարոն Քալանթարյանի

«Այսօրվանից ադրբեջանցիները կամաց-կամաց մտնում են մեր տուն, ո՞ւր է այդ աշխատանքը պարոն վարչապետ». Թագուհի Թովմասյան

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի հարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները՝ անզեն, առանց կրակոցի։ Երկու բնակավայրերի ուղղությամբ են եղել ոտնձգություններ։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր հատվածներում էր առաջնագիծը կահավորվել, ո՞ր հատվածներում էիք խրամատներ փորել և վերջապես ինչպե՞ս կարողացան առանց կրակոցի մեր սահմաններից ներս անցնել

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում հատելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Սևանի և Եղեգնաձորի կայազորների զինվորական դատախազությունների հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի և Սիսիանի ՌՈ բաժիններում ևս նյութեր են նախապատրաստվում

Շիրակից խոպան գնացողների թիվը մտահոգող է․ բարձրաձայնում է նորանշանակ մարզպետը

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփելիս՝ հատ-հատ թվարկեց կառավարության կողմից մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերը։ Նա ասաց, որ Շիրակի մարզում սոցիալական ծանր վիճակը մեղմելու նպատակով կառավարությունն այս տարի միջոցներ չի խնայում, քաղաքաշինական կապիտալ ծախսեր է անում։ Դրանք դառնում են, այսպես ասած, լոկոմոտիվ տնտեսության համար, թեկուզ ժամանակավոր, բայց աշխատատեղեր են ստեղծվում։ Մարզպետը, սակայն, մտահոգ

«Այ այդ աստիճան անիշխանություն է, կարող են մեր հարեւանները կուլտուրական ներխուժել 3,5 կմ». Իզաբելլա Սարգսյան

Համազասպ Դանիելյանի խոսքով՝ «Կան խմբեր, որոնք կարողանում են պատրանք ստեղծել կոնկրետ մի մարզի հետ կապված, որի վրա հարեւանը աչք ունի: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ աստիճանի կարող է հասնել կարճամտությունը եւ անպատասխանատվությունը քաղաքական ուժերի եւ դրանց սպասարկող շրջանակների»:

«Քաղաքական կենաց ու մահու պայքար է մղվելու». Սոնա Այվազյան

Ակնկալում ենք, որ պետք է նվազի օլիգարխիկ, քրեածին տարրի մասնակցությունը, նրանց փողի բաժանումը կամ խոստումները: Ենթադրվում է, որ ավելի քաղաքական հիմքի վրա կդրվի:

ՄԻԵԴ-ը քննության է ընդունել խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումը

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2021 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի` 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կատարման շրջանակներում, կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության ամրապնդման նպատակով երկխոսությունը, խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ դիմում էր ներկայացրել։ Հղում կատարելով մի կողմից՝ խոշտանգման արգելքի՝ որպես միջազգային իրավունքի jus cogens նորմի վերաբերյալ միջազգային փաստաթղթերին, Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային

Ադրբեջանը մինչ այժմ թույլ չի տվել անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ. Ստեֆան Դյուժարիկ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ մինչ այժմ Ադրբեջանը իրենց թույլ չի տվել անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ: «Մենք կցանկանայինք ունենալ անխոչընդոտ մարդասիրական մուտք Լեռնային Ղարաբաղ, ինչպիսին ունենք աշխարհի այլ կետերում: Մինչ այժմ դա հնարավոր չի եղել, քանի որ մենք չենք ստացել անհրաժեշտ թույլտվությունը Ադրբեջանի իշխանություններից: Այնուամենայնիվ, մենք լիահույս ենք, որ շուտով

«Ինքիշխան Հայաստան»  կուսակցությունը կոչ է անում պահպանել հանրային համերաշխություն. Դավիթ Սանասարյան

Սիրելի՛ հայրենակիցներ, ստեղծված պայթունավտանգ և ճգնաժամային իրադրության պայմաններում «Ինքիշխան Հայաստան»  կուսակցությունը անընդունելի է համարում ներքաղաքական դիվիդենդներ շահելու փորձերը, խուճապի և ապատեղեկատվության տարածումը և կոչ է անում պահպանել հանրային համերաշխություն։ Իսկ իշխանություններից պահանջում ենք հանդես չգալ իրարամերժ պաշտոնական հաղորդագրություններով և տրամադրել իրավիճակի մասին բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն։ Խնդիրը դիվանագիտական ճանապարհով չլուծվելու պարագայում հայտնում ենք մեր պատրաստակամությունը լինել

ԲՀԿ խմբակցությունը հանդես է գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ

Հարգելի՛ հայրենակիցներ, Հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Բարգավաճ Հայաստան Կուսակցություն

Աճ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում. Ամունդի-ԱԿԲԱ

2020 թվականի ճգնաժամից հետո այս տարվա 1-ին եռամսյակում համաշխարհային տնտեսությունն արձանագրել է վերականգնման դրական դինամիկա: Տարբեր երկրների կառավարությունների, կենտրոնական բանկերի  խթանող քաղաքականության, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ բարձր արդյունավետությամբ պատվաստանյութերի կիրառումը դրականորեն է անդրադարձել առաջին հերթին արտասահմանյան բաժնետոմսերի շուկաների վրա: Բազմաթիվ բաժնետոմսերի ֆոնդերի գները, որտեղ ներդրված են նաև Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները, աճի ռեկորդներ

Դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Մայիսի 13-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, օրակարգի «Ընթացիկ հարցեր» կետի ներքո ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության կողմից ներկայացվեց «Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման մասին» վերտառությամբ կետը։ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրեց մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումների կողմից ՀՀ Սյունիքի մարզի ուղղությամբ ներխուժման մասին։ Նա նշեց, որ Հայաստանն այդ գործողությունները

Ռուբեն Վարդազարյանի բողոքը քննող դատավորին դատախազությունը բացարկ է հայտնել

Նիստից մանրամասներ հայտնի չեն, քանի որ բողոքի քննությունն ընթանում է դռնփակ ռեժիմով

Արցախի Պաշտպանը նամակ է հղել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին, որում մասնավորապես անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին և հետպատերազմյան իրավիճակում Արցախում առաջացած հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող հիմնախնդիրներին։ Պաշտպանը կոչ է արել միջազգային գործընկերներին ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկել համատեղ ջանքերով ստեղծված հումանիտար դժվարին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031