Օրվա լրահոսը

Նման մեծ քննչական խումբը՝ 53 քննիչ, մեզ նույնիսկ պատասխան մինչ օրս չի տրամադրել. Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանին մեղսագրվող իրավաբանությունից դուրս «կոչերի» դրվագը պարզ չէ` ինչպես, կամ ինչ իրավական մեխանիզմով ՄԻԱՑՎԵԼ Է տնտեսական բնույթի՝ վերջինիս հետ ոչ մի կերպ չառնչվող վարույթներին:

Աշխատանքային ստաժը հաստատելու աքիլլեսյան գարշապարը 1992-2004 թվականներն են. Անահիտ Գալստյան

Պաշտոնյան տեղեկացրեց, որ Աշխատանքային ստաժի հաշվարկման նոր մոտեցումը կիրառվելու է նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց նկատմամբ։

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․ լիազորությունները կասեցվել են

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը

Իմ զորակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանի կնոջը և դստերը, Ռուբենի, Բակոյի, Արայիկի և մյուսների կանանց. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Դու ծնվել ես: Ծնվել ես` որպես մի սովորական, փոքրիկ աղջիկ: Մեծ ուշադրության կենտրոնում ես, շրջապատված ես սիրով և հոգատարությամբ, կյանքը գեղեցիկ է, հարմարավետ, լի և անգամ շքեղ: Հետո գալիս է մի պահ, երբ քո փոքրիկ ու անմեղ հոգին զգում է, որ դու և քո կյանքն ինչ-որ խորհրդավոր

Դատավորն ի սկզբանե գիտեր, որ մեղավոր է ճանաչելու Միքայել Սրբազանին և մերժելու է քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների ցանկացած միջնորդություն. փաստաբան

Փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Միքայել Սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլուխգործոցներից մեկը․ Դատաքննության ընթացքում պնդում էինք, որ անկախ որևէ ապացույցից ու անկախ գործում առկա կոպտագույն խախտումներից, միևնույն է այդ (Չ)դատավորը մեղավոր է ճանաչելու Միքայել Սրբազանին այդ շինծու մեղադրանքով։ (Չ)դատավորն ասում էր, որ այդպիսի բան չկա։ Նշեմ հերթական ակնհայտ ապացույցը․ 1․ դատաքննության հենց սկզբում հիմնավորեցինք,

Ստրասբուրգում հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՄԻՊ-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համագործակցության, ՄԻԵԴ վճիռների կատարման հետ կապված հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Նոյեմբերի 6-ին այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանը և Դատարանի քարտուղարի տեղակալ Աբել Կամպոսը: Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համագործակցության, ՄԻԵԴ վճիռների կատարման

Մենք ուզում ենք, որ եկեղեցին լինի ավելի վեհ ու լուրջ գաղափարների՞ կենտրոնում, թե՞ ուզում ենք եկեղեցին լինի հարձակումների ու գռեհիկ արշավի կենտրոնում. քաղաքագետ

Ընտրողը պետք է հասկանա՝ ինչի համար է ընտրելու, որ կարողանանք շարունակել ապրել գաղտնալսումների, դրանց գռեհիկ հրապարակման կամ ցանկացած մեկին ամեն օր կալանավորելու պայմաներո՞ւմ, թե՞ ուզում ենք ապրել շատ ավելի կանխատեսելի ու հանդարտ իրավական համակարգում:

Չեխիայի խորհրդարանի խոսնակը հրահանգել է Ուկրաինայի դրոշը հանել Պատգամավորների պալատի շենքից

«Ազատություն». Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նոր խոսնակ, աջակողմյան «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» (SPD) կուսակցության առաջնորդ Տոմիո Օկամուրան հրահանգել է հանել Ուկրաինայի դրոշը պալատի շենքից։ Նա անձամբ էր պահում սանդուղքը, երբ աշխատողը հանում էր Ուկրաինայի պետական խորհրդանիշը։ «Չեխիան առաջին տեղում է», – ասում է Օկամուրան տեսանյութում: Նա վաղուց քննադատել է Չեխիայի հանրային շենքերի վրա ուկրաինական դրոշները,

ԿԳՄՍ նախարարը կընդունի կիոկուշին կարատեի արցախյան միակ ակումբի ղեկավարին

Արմեն Պետրոսյանը հաստատեց, որ հրավիրվել է հանդիպման գալիք հինգշաբթի օրը

ՔՊ-ի համար փաստեր ունեմ. Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում. Արման Թաթոյան

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան. «Չաշխատող ժամացույցը օրը 2 անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս. նույն տրամաբանությամբ՝ Փաշինյանն ու ՔՊ-ն, իմ կարծիքով, օգոստոսի 8-ից հետո օրացույց չեն շրջում, որ ստիպված չլինեն ընդունել իրենց ձախողումները: ՔՊ-ի համար փաստեր ունեմ. Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում։ Պաշտոնապես հայտարարել են, որ 2026 թվականի բյուջեով

Դատավորը

Նա ծերանոց էր գնացել տեսնելու իր նախկին դատապարտյալին Երեկ նախկին դատավոր, 61-ամյա Ռուբեն Ներսիսյանի հոգեհանգիստն էր Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այսօր` նոյեմբերի 7-ին, ժամը 13։00-ին նրա հուղարկավորությունն է նույն վայրից։ Ներսիսյանի` դատավորի լիազորությունները ԲԴԽ-ի կողմից դադարեցվեց 2023 թ. նոյեմբերի 20-ից՝ պայմանավորված նրա առողջական ծանր խնդիրներով: Նա մեր ամենաերիտասարդ դատավորն էր, երբ1996 թ.-ից սկսեց դատավորի իր գործունեությունը.

2025 թ․ «Ավրորա» մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին

Սուդանի «Ալ Նաո» հիվանդանոցի ղեկավարը ճանաչման է արժանացել քաղաքացիական պատերազմի պայմաններում կենսական բուժօգնություն տրամադրելու եւ հարյուրավոր կյանքեր փրկելու համար

Հայաստանի և Իտալիայի զինվորական դատախազությունների միջև համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր կստորագրվի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 6-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկին: Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր

«Բաքուն ռեկորդային՝ 51 նախագիծ է ֆինանսավորել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով». Այգուն Ալիևա

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Երբ ասում եմ, որ Ադրբեջանում ՀՀ-ի դեմ մշակվում է զավթողական քաղաքական ծրագիր, ասում եմ դա բացառապես փաստերի հիման վրա։ Ասում եմ, որովհետև գիտեմ, որ սա կարելի է կանխել, թույլ չտալ, որ բանը հասնի

Team-ի 5G-ն ամբողջությամբ հասանելի է նաև Գյումրիում և Վանաձորում

7-ը նոյեմբերի, 2025 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ի 5G ցանցը գործարկվել է Գյումրիում և Վանաձորում: Նորագույն սերնդի այս տեխնոլոգիայի շնորհիվ ևս երկու քաղաքների բնակիչներն էլ ավելի բարձր արագությամբ և հուսալիությամբ օգտվում են բոլոր ժամանակակից թվային հարթակներից ու ծառայություններից։ Team-ի բջջային ցանցերի արդիականացման լայնամասշտաբ աշխատանքները Երևանում ու մարզերում շարունակվում են: «Միաժամանակ և՛ 4G ցանցն ենք վերազինում,

Տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարի դիմումը ՍԴ-ն մերժեց

Դիմող Արա Բարսեղյանը ներկայացնելով թիվ ՎԴ/1925/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ նշել էր, որ աշխատանքի է ընդունվել Տեսչական մարմնում, որպես ընդերքի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար՝ մինչեւ ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը: Կողմերի միջեւ 2020 թ. հունիսի 25-ին կնքվել է թիվ 10 ժամկետային աշխատանքային պայմանագիրը, որի 6-րդ կետով նախատեսվել է, որ պայմանագիրը լուծվում է` ՀՀ կառավարության

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս եկան ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 3-րդ փուլ

Հայաստանը ներկայացնող երեք գրոսմայստերները՝ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը, դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ: 🇦🇲 Երրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Թուրքիան ներկայացնող գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի հետ: 🇦🇲 Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ: 🇦🇲 Գաբրիել Սարգսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Դիպտայան Գոշի հետ: ♟️ Երրորդ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Փաշինյանին անվանել է «Հայաստանի նախագահ»

«Ինչո՞ւ դադարեցրեցիք հայերի դեմ հարձակումը։ Չէ՞ որ նրանք փախչում էին, իսկ ձեր բանակն անհամեմատ ավելի ուժեղ էր», – ըստ Ուիթկոֆի հարցրել է Թրամփը։ «Ես այդքանն էի ուզում՝ այն ինչ գրավել էին հայերը», – ըստ Ուիթկոֆի պատասխանել է Ալիևը։

Ներկայացված բողոքը վճռաբեկ դատարանն ընդունել է վարույթ

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2025 թ. հոկտեմբերի 30-ի որոշմամբ թիվ ՀԿԴ/0241/11/24 գործով վարույթ է ընդունել Անդրանիկ սարկավագ Մանուկյանի լիազոր ներկայացուցիչ Առնոլդ Վարդանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը։ Ըստ Ա.Վարդանյանի` «Նշված գործով բարձրացվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու իրավաչափության հարցն այն պայմաններում, երբ դիմողի կողմից ներկայացված են եղել պաշտոնական փաստաթղթերում առկա կեղծիքների

Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը

Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը՝ նշելով, որ խուզարկել են Քերոբյանի տունը: Ավետիք Քերոբյանը պնդում է, որ եղբոր տան խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կարգալուծությունն ըստ եկեղեցական իրավունքի

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի ֆեյսբուքյան գրառումը «Կանոնագիրք հայոց»-ում կարգալուծության վերաբերյալ կանոնները հստակորեն մատնանշում են, որ խոսքը վերաբերում է օծյալ հոգեւորականին քահանայությունից, ինչպես նաեւ օծումից լուծարելուն․ հրահանգում են լուծարել քահանայությունը, լուծարել քահանայական կարգը. ա. անիծեալ լիցի քահանայն եւ ի կարգէն լուծցի (ԿԱՆՈՆՔ ԿԻՒՐՂԻ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑՒՈՅ, կանոն ՉՂԱ. (ՉՁԴ.) Ե.), բ. քահանայ ոք լուծեալ

Եթե ԿԳՄՍՆ-ը շահագրգռված լիներ, մեզ կկանչեր, կխոսեր. արցախյան կարատեի ակումբի ղեկավարը՝ իրենց «արտաքսման» մասին

2023-ին արցախցիների բռնի տեղահանումից հետո Հայաստանում ձեւավորված արցախյան միակ սպորտային ակումբը այլեւս չի կարող աշխատել բաց երկնքի տակ: ԿԳՄՍ նախարարությունից Արմեն Պետրոսյանին տեղեկացրել են, որ նպատակահարմար չեն գտնում, որ շարունակի պարապմունքները Երեւանի համար 17 հատուկ դպրոցում, որտեղ շուրջ 2 տարի անվճար անցկացնում է պարապմունքները։ Արմեն Պետրոսյանը նշում է, որ դպրոցի հետ հուշագիր ունեն, որ պետք է աշխատեն վերջինիս հարկի ներքո:

Եթե Ալիևն իսկապես ցանկանում է աջակցել Թրամփի Նոբելյան մրցանակին, պետք է ազատ արձակի Բաքվում պահվող հայ գերիներին. Լուիս Մորենո Օկամպո

Լուիս Մորենո Օկամպոն հայերին ուղղված նոր գործողությունների կոչ է հրապարակել իր կայքում. Աշխարհով մեկ սփռված հայություն, սա ձե՛ր ժամն է: Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրումների ժամկետը ավարտվում է 2026 թվականի հունվարի 31-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ցանկություն է հայտնել արժանանալու Նոբելյան Խաղաղության մրցանակին, կարող է դիտարկվել 2026 թվականի մրցանակի հավակնորդների շարքում, և հայերը կարող են

Եվ հենց այս պահին, երբ Բաքուն կառուցում է իր պատմական ռևանշը, ՀՀ իշխանությունները շարունակում են խաղաղություն քարոզել՝ ոչ թե արժանապատվության, այլ հնազանդության լեզվով. Դավիթ Անանյան

Երբ իշխանությունն իր երկրի տարածքային հավակնությունների մասին լռում է, դա արդեն քաղաքական հաշվարկ չէ, դա բարոյական կապիտուլյացիա է։

ՍՊԸ-ի վաճառքի գումարի հարցի շուրջ տարաձայնություններ ունենալով Արամ Սարգսյանի հետ, ըստ նախաքննության մարմնի, սկսել է ուսումնասիրել «Հանրապետություն» կուսակցության գրասենյակը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (Շենգավիթ նստավայր) դատավոր Վահագն Մելիքյանի նոյեմբերի 5-ի որոշմամբ Ստեփան Սամվելյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոփոխել է եւ կիրառել է բացակայելու արգելք խափաման միջոցը: Ստեփան Սեւոյի Սամվելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թ. հուլիս ամսին նախապատրաստել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի սպանությունը, որի համար ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող 1

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-9-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան քաղաքի նոյեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 20.8°C (2012թ.) Օդի նվազագույն ջերմաստիճա – 5.5°C (1981թ.) Օդի միջին օրական

Ադրբեջանը ոչ միայն «ցավեցնում» է հայ ժողովրդին, այլ հիշեցնում իշխանությանը, որ խաղաղություն հաստատվում և պահպանվում է ուժեղ բանակի առկայության և ուժի դիրքերից հանդես գալու միջոցով. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Մինչ ՀՀ կառավարիչը քայլեր է ձեռնարկում զինուժը կրճատելու, այն 5-րդական կառույց հռչակելու, իսկ զինծառայողներին հերոսից շարքային աշխատակցի վերածելու, Ադրբեջանը «հաստատված խաղաղության» պայմաններում հաղթանակի զորահանդես է անցկացնում: Ի դեպ, զորահանդեսի նախապատրաստական կադրերը ցույց են տալիս, որ մասնակից տեխնիկայի, սպառազինության մի մասը գնվել

«Լրագրողների նկատմամբ սպառնալիքներն ու ճնշումներն ամբողջ աշխարհում աճում են, գործի է դրվում նաև դատական համակարգը»․ Լրագրողների պաշտպանության կոմիտեի պաշտպանության գծով փոխտնօրեն

Թոմ Գիբսոնի կարծիքով՝ պետք է կառավարություններին պահանջ ներկայացվի, որպեսզի հստակ գործողություններ իրականացվեն խնդիրները լուծելու համար․ «Օրինակ՝ Ադրբեջանի պարագայում դա կարող է ներառել անհապաղ կալանավորված անձանց ազատ արձակումը, լրագրողների նկատմամբ իրավական հետապնդումների դադարեցումը»։

ՀՀ անվտանգության երկարաժամկետ և բազմաշերտ ստրատեգիական պլանավորման շուրջ իմ պատկերացումները. Արմեն Գևորգյան

Անվտանգության նոր հայեցակարգի շրջանակում կարևոր է ռազմական զարգացման միջոցառումների ամբողջությունը

Գյուղը, բնությունը, անըմբռնելի երեւույթները. կյանքն՝ ըստ Քիառոստամիի ֆիլմի

Երբ երեւանյան երկարատեւ եւ խիտ ժամերից հետո վերադառնում եմ գյուղ, խաղաղության եւ հանդարտության ինչ-որ զգացողություն եմ ապրում։ Հատուկ ուշադրություն չեմ դարձրել այս զգացողությանը, բայց իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քիառոստամիի «Քամին մեզ կտանի» ֆիլմը դիտելուց հետո սկսեցի մտորել դրա շուրջ։ Ֆիլմը նկարահանվել է Իրանում՝ 1999 թվականին։ Պարսկերեն է։ Ֆիլմը ծավալվում է թեհրանցի ֆիլմարտադրող Բեհզադի շուրջ։ Նա այցելում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031