Օրվա լրահոսը
Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը
Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը՝ նշելով, որ խուզարկել են Քերոբյանի տունը: Ավետիք Քերոբյանը պնդում է, որ եղբոր տան խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարգալուծությունն ըստ եկեղեցական իրավունքի
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի ֆեյսբուքյան գրառումը «Կանոնագիրք հայոց»-ում կարգալուծության վերաբերյալ կանոնները հստակորեն մատնանշում են, որ խոսքը վերաբերում է օծյալ հոգեւորականին քահանայությունից, ինչպես նաեւ օծումից լուծարելուն․ հրահանգում են լուծարել քահանայությունը, լուծարել քահանայական կարգը. ա. անիծեալ լիցի քահանայն եւ ի կարգէն լուծցի (ԿԱՆՈՆՔ ԿԻՒՐՂԻ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑՒՈՅ, կանոն ՉՂԱ. (ՉՁԴ.) Ե.), բ. քահանայ ոք լուծեալ
Եթե ԿԳՄՍՆ-ը շահագրգռված լիներ, մեզ կկանչեր, կխոսեր. արցախյան կարատեի ակումբի ղեկավարը՝ իրենց «արտաքսման» մասին
2023-ին արցախցիների բռնի տեղահանումից հետո Հայաստանում ձեւավորված արցախյան միակ սպորտային ակումբը այլեւս չի կարող աշխատել բաց երկնքի տակ: ԿԳՄՍ նախարարությունից Արմեն Պետրոսյանին տեղեկացրել են, որ նպատակահարմար չեն գտնում, որ շարունակի պարապմունքները Երեւանի համար 17 հատուկ դպրոցում, որտեղ շուրջ 2 տարի անվճար անցկացնում է պարապմունքները։ Արմեն Պետրոսյանը նշում է, որ դպրոցի հետ հուշագիր ունեն, որ պետք է աշխատեն վերջինիս հարկի ներքո:
Եթե Ալիևն իսկապես ցանկանում է աջակցել Թրամփի Նոբելյան մրցանակին, պետք է ազատ արձակի Բաքվում պահվող հայ գերիներին. Լուիս Մորենո Օկամպո
Լուիս Մորենո Օկամպոն հայերին ուղղված նոր գործողությունների կոչ է հրապարակել իր կայքում. Աշխարհով մեկ սփռված հայություն, սա ձե՛ր ժամն է: Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրումների ժամկետը ավարտվում է 2026 թվականի հունվարի 31-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ցանկություն է հայտնել արժանանալու Նոբելյան Խաղաղության մրցանակին, կարող է դիտարկվել 2026 թվականի մրցանակի հավակնորդների շարքում, և հայերը կարող են
Եվ հենց այս պահին, երբ Բաքուն կառուցում է իր պատմական ռևանշը, ՀՀ իշխանությունները շարունակում են խաղաղություն քարոզել՝ ոչ թե արժանապատվության, այլ հնազանդության լեզվով. Դավիթ Անանյան
Երբ իշխանությունն իր երկրի տարածքային հավակնությունների մասին լռում է, դա արդեն քաղաքական հաշվարկ չէ, դա բարոյական կապիտուլյացիա է։
ՍՊԸ-ի վաճառքի գումարի հարցի շուրջ տարաձայնություններ ունենալով Արամ Սարգսյանի հետ, ըստ նախաքննության մարմնի, սկսել է ուսումնասիրել «Հանրապետություն» կուսակցության գրասենյակը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (Շենգավիթ նստավայր) դատավոր Վահագն Մելիքյանի նոյեմբերի 5-ի որոշմամբ Ստեփան Սամվելյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոփոխել է եւ կիրառել է բացակայելու արգելք խափաման միջոցը: Ստեփան Սեւոյի Սամվելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թ. հուլիս ամսին նախապատրաստել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի սպանությունը, որի համար ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող 1
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-9-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան քաղաքի նոյեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 20.8°C (2012թ.) Օդի նվազագույն ջերմաստիճա – 5.5°C (1981թ.) Օդի միջին օրական
Ադրբեջանը ոչ միայն «ցավեցնում» է հայ ժողովրդին, այլ հիշեցնում իշխանությանը, որ խաղաղություն հաստատվում և պահպանվում է ուժեղ բանակի առկայության և ուժի դիրքերից հանդես գալու միջոցով. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Մինչ ՀՀ կառավարիչը քայլեր է ձեռնարկում զինուժը կրճատելու, այն 5-րդական կառույց հռչակելու, իսկ զինծառայողներին հերոսից շարքային աշխատակցի վերածելու, Ադրբեջանը «հաստատված խաղաղության» պայմաններում հաղթանակի զորահանդես է անցկացնում: Ի դեպ, զորահանդեսի նախապատրաստական կադրերը ցույց են տալիս, որ մասնակից տեխնիկայի, սպառազինության մի մասը գնվել
«Լրագրողների նկատմամբ սպառնալիքներն ու ճնշումներն ամբողջ աշխարհում աճում են, գործի է դրվում նաև դատական համակարգը»․ Լրագրողների պաշտպանության կոմիտեի պաշտպանության գծով փոխտնօրեն
Թոմ Գիբսոնի կարծիքով՝ պետք է կառավարություններին պահանջ ներկայացվի, որպեսզի հստակ գործողություններ իրականացվեն խնդիրները լուծելու համար․ «Օրինակ՝ Ադրբեջանի պարագայում դա կարող է ներառել անհապաղ կալանավորված անձանց ազատ արձակումը, լրագրողների նկատմամբ իրավական հետապնդումների դադարեցումը»։
ՀՀ անվտանգության երկարաժամկետ և բազմաշերտ ստրատեգիական պլանավորման շուրջ իմ պատկերացումները. Արմեն Գևորգյան
Անվտանգության նոր հայեցակարգի շրջանակում կարևոր է ռազմական զարգացման միջոցառումների ամբողջությունը
Գյուղը, բնությունը, անըմբռնելի երեւույթները. կյանքն՝ ըստ Քիառոստամիի ֆիլմի
Երբ երեւանյան երկարատեւ եւ խիտ ժամերից հետո վերադառնում եմ գյուղ, խաղաղության եւ հանդարտության ինչ-որ զգացողություն եմ ապրում։ Հատուկ ուշադրություն չեմ դարձրել այս զգացողությանը, բայց իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քիառոստամիի «Քամին մեզ կտանի» ֆիլմը դիտելուց հետո սկսեցի մտորել դրա շուրջ։ Ֆիլմը նկարահանվել է Իրանում՝ 1999 թվականին։ Պարսկերեն է։ Ֆիլմը ծավալվում է թեհրանցի ֆիլմարտադրող Բեհզադի շուրջ։ Նա այցելում
Ֆասթ բանկը Սյունիքում ներկայացրել է ֆինանսավորման ծրագրեր ձեռնարկատերերի համար
Ֆասթ բանկն օրերս ներկայացել է Կապանում Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին։ Համաժողովին կից ընթացել է «Բանկերը մեկ տեղում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ Ֆասթ բանկի պատվիրակները մարզի գործարարներին և քաղաքացիներին ներկայացրել են Բանկի կողմից իրականացվող ֆինանսավորման ծրագրերը՝ նախատեսված փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար։ Ցուցահանդեսի մասնակիցները ծանոթացել
TRIPP-ն իմ անունով են կոչել։ Ես դա գնահատում եմ. ճանապարհն անցնում է տնտեսական առումով աշխարհի ամենակարևոր հատվածներից մի քանիսով. Թրամփ
«Արմենպրես». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն անվանել է «պատմական»՝ բարձր գնահատելով, որ երկրների միջև տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման նախագիծը կկոչվի իր անունով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է The Associated Press գործակալությունը։ «Երեք ամիս առաջ իմ վարչակազմը
Telcell Wallet-ը մեկնարկել է «Շատ նվերներ՝ քո Telcell Wallet-ում» ակցիան
«Շատ նվերներ՝ քո Telcell Wallet-ում» ակցիայի շրջանակում Telcell Wallet հավելվածի օգտատերերը հնարավորություն կունենան շահելու արժեքավոր նվերներ՝ ընդամենը կատարելով իրենց առօրյա վճարումները հավելվածում։ Ակցիայի շրջանակում խաղարկվելու են՝ 2 հատ iPhone 17 Pro 256GB, 2 հատ Dyson Airwrap HS08, 2 հատ Apple Watch Series 11, 2 հատ AirPods Pro 2, 2 հատ MacBook Air 15.3” 16/256GB, և
«Գյոյչան» ու «Զանգեզուրի միջանցքը» վտանգ չե՞ն
Ինչո՞ւ ադրբեջանցիները մեքենաներով կարող են գալ Հայաստան, իսկ արցախցիները չեն կարող վերադառնալ Արցախ Երբ Իլհամ Ալիեւը Սեւանա լիճը «Գյոյչա» է անվանում ու շարունակ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, դա, պարզվում է, պահանջատիրություն չի: Սակայն, եթե Հայաստանում խոսեն Արարատ լեռան մասին, կամ հիշեն Արցախի ու արցախահայության իրավունքների մասին` դա արդեն պահանջատիրություն է: Այսպիսին է Հայաստանի իշխանությունների բացատրությունների բովանդակությունը: Հայաստանի
18 օր է` շինծու քրեական գործով կալանավորված է Կարուշ Հովեյանը. «Հայաքվե»
«Հայաքվե». 18 օր է` շինծու քրեական գործով կալանավորված է «ՀայաՔվե» միավորման Գյումրու տարածքային կառույցի անդամ Կարուշ Հովեյանը: Նա հոկտեմբերի 20-ին բողոքի ակցիային իր մասնակցությամբ փորձել է պաշտպանել սահմանադրական կարգը Հայաստանում։ Ազատություն Կարուշ Հովեյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին…
Ինքնաթիռի խոցումից հետո Ադրբեջանը միտումնավոր սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, որպեսզի Վաշինգտոնում հասնի իր եւ Թուրքիայի համար ցանկալի նպատակին. «Ազգ»
Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները ծայրահեղորեն սրվեցին հատկապես ադրբեջանական քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռի խորտակման պատճառով: Այս ամբողջ ընթացքում Ռուսաստանը շատ զգույշ գործեց` փորձելով «կրակին յուղ չլցնել» եւ առավել չսրել կացությունը: Հակառակ ամենաբարձր մակարդակներում հնչած ներողություններին, Ադրբեջանը շարունակեց ագրեսիվ հռետորաբանությունը: Ինչո՞ւ: Ո՞րն էր նման դիրքորոշման դրդապատճառը: Պատասխանելուց առաջ պետք է հստակեցնել, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը իրենց հարաբերություններում
Նույնիսկ ֆինանսներից հեռու մարդու համար պարզ կլինի, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ընդհանուր շրջանառության մեջ պետական աջակցությունը կազմում է շա՜տ չնչին տոկոս. Լիլիթ Ղարաջյան
Եթե, ինչպես նախարարն է նշում, պետության տրամադրած արտոնությունների ամենամեծ շահառուն հանդիսանում է «Տաշիր» ընկերությունների խումբը, արդյոք սա չի՞ նշանակում, որ մեր մյուս տնտեսվարողները պարզապես բավարար չափով իրազեկված չեն օրենքով սահմանված հնարավորությունների մասին։ Եվ գուցե, էկոնոմիկայի նախարարությունը հենց այստեղ անելիք ունի։
Կապ հաստատեցի Թուրքիայի վարչապետի հետ՝ ԵՄ-ից հացահատիկ ձեռք բերելու գրանտի դիմաց հացահատիկ ստացանք թուրքերից. Խոսրով Հարությունյան. «Հրապարակ»
Ասում են, որ սա պատմական նախադեպ է, իսկ ո՞վ ասաց, որ Ալիեւի «պատմական» որոշումները լինելու են շարունակական: Գուցե նա վաղն այլ բան ասի, ինչո՞ւ պետք է կաշկանդվածություն ունենա:
Չես կարող պարտադրանքով մտնել մի երկիր, որը դա չի ցանկանում: Մենք փակուղում ենք. Արցախի հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է. Պատրիկ Տոնապետյան. «Ազգ»
Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Արցախի հայկական մշակութային ժառանգությունը լրջորեն վտանգված է: Ադրբեջանի նպատակն է արցախահայությանը զրկել իր հողի եւ իր ժառանգության հետ կապից, ահազանգում է ֆրանսահայ գիտնական Պատրիկ Տոնապետյանը, ավելացնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամ ԱԼԻՖ-ը չեն կարող այստեղ միջամտել՝ առանց Ադրբեջանի համաձայնության: «Մենք գտնվում ենք բարդ եւ ծանր իրավիճակում»,- բացատրում է Պատրիկ Տոնապետյանը: «Արցախի հայկական մշակութային
Զավեն Խաչիկյանի լուսանկարները ԱՄՆ-ում «կխոսեն» Արցախից տեղահանվածներին սեր ու ջերմություն տալու մասին
Լուսանկարիչը պարզաբանում է՝ անհրապույր, կիսաքանդ նրանց կացարանների պատերին փրկված մի պատառիկ գորգի, ընտանեկան լուսանկարների ներկայությունը, ապրելու հույսի լուսավոր շողերն էին` մարդկանց ապրումակցելու կոչ, իր արխիվները վերանայելու հրամայական:
Կիրանցում մարդկանց արգելել են տներից դուրս գալ` մոտենալ Փաշինյանին. «Հրապարակ»
ՔՊ խմբակցության պատգամավորները նոյեմբերի 5-ին այցելել են Տավուշի մարզ` Կիրանց եւ Ոսկեպար` Դիլիջանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու: Անդրանիկ Նազարյանը, որը ծնվել եւ մեծացել է Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղում, «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ ՔՊ-ականները` Փաշինյանի գլխավորությամբ, Կիրանց ամեն անգամ այցելում են գաղտագողի: Ըստ մեր զրուցակցի` այն պահին, երբ Փաշինյանը գալիս է գյուղ, գյուղացիներին
Թեսսա Հոֆմանը ԳԴՀ նախագահին խնդրել է միջամտել հայ գերիներին ազատ արձակելու համար. «Ազգ»
1999-ից Բեռլինում գործող «Ճանաչում՝ընդդեմ ցեղասպանության, հանուն ժողովուրդների փոխըմբռնման» (AGA) աշխատանքային հանձնախմբի երկարամյա նախագահ Թեսսա Հոֆմանը նոյեմբերի 4-ին երախտագիտություն է հայտնել ԳԴՀ նախագահին՝ իրեն ԳԴՀ բարձր պարգեւին՝ «Արժանիքների խաչին» արժանացնելու համար եւ խնդրել Շթայնմայերին միջամտելու՝ Ադրբեջանում 2020 թվականից ի վեր միջազգային եւ մարդու իրավունքների խախտման պայմաններում անարդարացիորեն բանտում պահվող հայ ռազմագերիների, պատանդների, քաղբանտարկյալների ազատարձակման համար: Անահիտ
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոց է ընտրվել 2 ամիս տնային կալանքը
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոց է ընտրվել 2 ամիս տնային կալանքը, հայտնում են լրատվամիջոցները: Վարդան Հարությունյանը կալանքի տակ էր օգոստոսի 8-ից։
«Իրենք շատ լավ գիտեն, որ հնարավոր չէ այս բյուջեով գնել ՀԷՑ-ը, եթե, իհարկե, նորից արտաքին պարտքը շատ մեծ գումարներով չծանրաբեռնեն». Դավիթ Ղազինյան. «Հրապարակ»
Ղազինյանի կարծիքով՝ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու հիմքերը չափազանց թույլ են, եւ սրանով է պայմանավորված, որ Հանձնաժողովը երեք անգամ երկարաձգել է վարույթի ժամկետը՝ սահմանված մեկական ամսով:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Նոյեմբերյանի համայնքապետի մասով վարույթի վերաբերյալ որոշում է ընդունել. «Ժողովուրդ»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի կողմից շահերի բախման առերեւույթ դեպքի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշում է ընդունել։ Բանն այն է, որ «Հետքը»-ը պարզել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի առաջարկով, ավագանին համաձայնություն է տվել համայնքային գույքը 4 տարի ժամկետով վարձակալության տալ Աղաբաբյանի օգնականի ընկերությանը: Արսեն Աղաբաբյանը պայմանագիր է կնքել
«Ստամոքսից» այն կողմ երեւակայությունը չի գնում
Օրերս աչքովս ընկավ ՔՊ-ականներից մեկի (չեմ հիշում՝ ում) գրառումը, թե առաջ ցույց էին անում աղքատները, իսկ հիմա՝ տեսնում եք, թե ինչ է կատարվում՝ մեծահարուստների հանրահավաք է: Նկատի ուներ, ըստ ամենայնի, «Մեր ձեւով» շարժման հանրահավաքը: Նախ՝ շատ ուրախ կլինեի, եթե մենք հազարավոր մեծահարուստներ ունենայինք, բայց դա, ցավոք, այդպես չէ: Այստեղ կա, սակայն, ավելի կարեւոր խնդիր. ՔՊ-ականները
Մի մասն ինքնամատուցվում է Արևմուտքին և խնդրում իրեն օգտագործել որպես հակառուսական «բաստիոն», մյուս մասն ինքնամատուցվում է Ռուսաստանին ու խնդրում իրեն օգտագործել որպես «ֆորպոստ». «ՉԻ»
Մեծ հաշվով՝ ամենավտանգավոր ընտրակեղծիքը հենց սա է, երբ համատեղ ուժերով հասարակությանը համոզում են, թե իբր ոչ մի երրորդ տարբերակ էլ չկա, կամ «գուբերնիա» ենք դառնում, կամ «վիլայեթ»։ Եվ որևէ ուժ, որը կկարողանա ջարդել այս կարծրատիպը, առաջիկա ընտրություններում լուրջ հաջողություններ կունենա։
Սուտ 18. «Մենք վերահսկում էինք համավարակը»
Սկիզբը՝ այստեղ: «Կորոնավիրուսն ո՞ւմ շուննա, մենք չենք վախենում դրանից, պինցետով կհանենք՝ տնական արաղով դեզինֆեկցիա կանենք»։ Հիշում եք, չէ,՞ այս արտահայտությունը, իսկ հիշո՞ւմ եք, որ այս բարձրակոչ արտահայտությունից ընդամենը ամիսներ անց պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀ-ում Քովիդ 19-ի պատճառով մահացել է ավելի քան 8000 մարդ։ Համավարակի առաջին օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ո՛չ թե աշխատանքներ էին
Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը կարող է լուրջ բացահայտումների խթան հանդիսանալ. «Հրապարակ»
Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են։ Մեր աղբյուրները հայտնում են, որ աշխատակազմի ղեկավար կազմը բավական լարված վիճակում է: Պատճառը Սամվել Կարապետյանի եղբորորդու` «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի օրերս կայացած հարցազրույցն է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ։ Բայց անհանգստության բուն պատճառը ոչ թե ինքնին հարցազրույցն է, այլ այն, որ աշխարհահռչակ ամերիկացի լրագրողի հետ հարցազրույցի համար իրականում որևէ


















































