Օրվա լրահոսը

Իսրայելի կոշտ հակադարձը Իրանին ՀԳՀԾ-ի բանակցություններից հետո՝ Նաթանզում

Իրանի միջուկային գործողության և ՀԳՀԾ-ի վերականգնման ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված լրացուցիչ պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ տարվող ջանքերի ֆոնին, ԻԻՀ  և 4+1 խմբի անդամ պետությունների փոխարտգործնախարարների մակարդակով ՀԳՀԾ-ի  համատեղ հանձնաժողովի նիստի երրորդ փուլը ապրիլի 9 տեղի ունեցավ Վիեննայում և որոշում ընդունվեց   հաջորդ նիստը տեղի ունենա  չորեքշաբթի՝ ապրիլի 14-ին Վիեննայում: Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստում պայմանավորվածություն ձեռք

Հստակեցվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կատարելագործմանն ուղղված հետագա քայլերը

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին Ապրիլի 14-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին՝ նվիրված ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացմանը։ Նիստի ընթացքում քննարկվել են արևելաեվրոպական, կովկասյան և կենտրոնասիական տարածաշրջաններում ռազմական անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները։ Հաստատվել է ՀԱՊԿ անդամ

Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս է պատճառվել

ԱՀ անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 08․02․2021թ․ ԱՀ դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ 2020թ․ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Նույն օրը քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, որը վարույթ է ընդունվել և գտնվում

Միայն քաղաքական բանակցված կարգավորում. Արա Այվազյան

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Տաթևիկ Հայրապետյան. Պարոն նախարար, վերջերս մեր հանձնաժողովում Ձեզ հետ հանդիպման շրջանակներում Դուք շեշտեցիք, որ մեզ անհրաժեշտ է ուժեղ համանախագահություն, և խոսեցիք ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետության և ակտիվության բարձրացման մասին: Երեկ համանախագահները համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել, նաև խոսել պատրաստակամության մասին՝

Մեղադրական դատավճիռ՝ քննությանը խոչընդոտելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիք գործադրելու վերաբերյալ գործով

2 անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել դեպքի վայրից իրեղեն ապացույց հանդիսացող ավտոմեքենան առանց թույլտվության, ոստիկանության աշխատակիցների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքով դուրս բերելու և դրան դրդելու դեպքերի առթիվ քննված քրեական գործով։ Մասնավորապես, 2019թ․ օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում եղբոր’ Մելիք Մանուկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձից հետո, դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության

Վանա լճի լուսանկարը հաղթող է ճանաչվել NASA-ի մրցույթում

Վանա լճի՝ տիեզերքից արված լուսանկարն ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործակալության (NASA-ՆԱՍԱ) «Համաշխարհային շրջագայություն» հեռավար մրցույթում հաղթող է ճանաչվել: Նշենք, որ մրցույթում ընդգրկվել էր 20 տարվա ընթացքում միջազգային տիեզերակայանից արված 28 լուսանկար: Լուսանկարի հեղինակը  տիեզերագնաց Քեյթ Ռուբինսն է։ Նա տիեզերքից լուսանկարել էր Վանա լիճը 2016-ի սեպտեմբերի 12-ին: Լուսանկարը առաջին տեղը զբաղեցնելու կապակցությամբ Վանի նահանգապետարանը

«Կապիտուլյանտը  համառորեն շարունակում է իր կեղտոտ մանիպուլյացիաները». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Ազգային Ժողովում կապիտուլյանտի այսօր հնչեցրած ստերի առիթով խնդրում ենք զանգվածային լրատվամիջոցներին այլևս չդիմել և հարցումներ չուղարկել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ՝ այդ զառանցանքներին մեր արձագանքը ստանալու ակնկալիքով: Երկար ժամանակ մենք մանրամասն և փաստարկված պատասխանում էինք նրա հերյուրանքներին, ի ցույց դնում նրա կեղծիքները, իրականության նենգափոխումը և  տգիտությունը, սակայն կապիտուլյանտը  համառորեն շարունակում է իր կեղտոտ մանիպուլյացիաները: Ակնհայտ է,

Անհասկանալի հանգամանքներում փաստաթղթում դրվում է մի տեքստ, որի համար խորհուրդը չի քննարկել

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստի ավարտին ԵՊՀ  հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը պատասխանեց լրագրողներին հուզող հարցերին: Նա անդրադարձավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի  նիստի օրակարգային հարցերին և խոսեց նիստի անընդմեջ հետաձգման պատճառների մասին: Մ. Մալխասյանի ներկայացմամբ, ԵՊՀ  հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգը ձևավորվում է նիստի ընթացքում խորհրդի անդամների կողմից: «Ես քանիցս արդեն բացատրել եմ, որ օրակարգը վերջնականապես

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է

Հայատյացության հերթական դրսևորում էր օրերս Բաքվում բացված, այսպես կոչված, «Ռազմավարի զբոսայգին»՝ հայ զինվորականներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ տեսարաններով։ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իրականացնել ազգամիջյան թշնամանքի հրահրման իր քաղաքականությունը՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերը։ Այսօր ադրբեջանական բանտերում շարունակում են նեղությունների և չարչարանքների ենթարկվել գերեվարված մեր զավակները, տառապում են հազարավոր տեղահանված և ունեզրկված ընտանիքներ, իսկ

Բժշկասոցիալական փորձաքննության որոշ կարգավորումներ «Նոյի» թվից են. մարդը պետք է 3 ամիս հիվանդանոցներում քարշ գա». Արմեն Ալավերդյան

Պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին անհրաժեշտ պարագաներ տրամադրվում են առանց հաշմանդամության կարգի

Հրդեհ էր բռնկվել Հյուսիսային պողոտայում․ փրկարարները տարհանել էին քաղաքացիներին

Ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ

«Հրաժարական կտամ ապրիլի վերջին 10-օրյակում․ կարծում եմ՝ ոչ մեկ քաղաքական ինքնասպանության չի գնա»․ Փաշինյան

Ովքեր այլ ճանապարհով կգնան եւ քաղաքական պայմանավորվածություններից կփորձեն շեղվել, դա կլինի քաղաքական ինքնասպանություն

«Նախկինները մեղավոր են, որ որեւէ մեկը չխոսեց, թե Փաշինյանի «Հայկական ժամանակին» ո՞նց են ֆինանսավորել, մեղավոր են, թե ինչպես են նրան օգտագործել». Գեղամ Մանուկյան

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը այսօր սուտ էր խոսում Լելեթեփեի մասին: Բա գիտեք, ես մոդերատորություն էի անում, դու ՀԿ-ի ու վճարովի աշխատող չես, որ մոդերատորություն անես: Հոկտեմբերի 6-ի գրել՝ իր էջում՝ Արայիկ Հարությունյանի հետ կարեւոր որոշում բանակի հրամանատարության հետ: Այսօր արդեն ձեռքերը լվացած, ուրիշի վրա է մեղքը բարդում:

Քննարկվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում Ադրբեջանի պատվիրակության մասնակցությունը. RBK

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները քննարկում են ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը ապրիլի 29-30-ին Կազանում սպասվող ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստին: Այս մասին RBK-ին ասել են Ռուսաստանի և Հայաստանը երեք դիվանագիտական աղբյուրներ, և հաստատել է կազմակերպության աշխատակազմի աղբյուրը: Բաքուն կարող է իր ներկայացուցիչներին ուղարկել Կազան, եթե դրան համաձայնի Երևանը: Եվ որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանը և

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Ապրիլի 13-ին և 14-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը

Անդրանիկ Քոչարյանը՝ Մուրադովին. «Նման հայտարարություն զինվորականն իրավունք չուներ անել, զինվորականի որոշակի սահմաններ կան, պետք է չանցնի»

«Եթե ելնենք այն իրողությունից, որ իրականում Մուրադովը գնացել է եւ դա համընկավ Փաշինյանի մոսկովյան այցի հետ, այնպիսի տպավորություն էր, որ գերիների հարցն ինչ-որ ձեւ ստանում է լուծում»: Բայց պարզվեց, որ դա իրողության հետ այնքան էլ չի համընկնում»:

«Սևան» ազգային պարկի տարածքում կտնկվի ևս 10.000 տնկի

Հանրային №1 լողափի մաքրման և ծառատունկի աշխատանքներին կմասնակցեն նաև Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը։

«Անհեթեթ է հնչեցնել ԳՇ պետի կողմից մի բան, որ կռիվը դադարեցրեք, ես գնացի տուն, նման բան չի կարող լինել». Անդրանիկ Քոչարյան

Հարցին՝ եթե ԳՇ պետը գնահատում ռեսուրսները, ո՞նց կարող է չդադարեցնել պատերազմը, ինքնասպանության գնալ՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ի՞նչ եք ասում, դուք կռիվ կինոներ հեչ չե՞ք տեսել: Ուրեմն դոկումենտալ ֆիլմեր նայեք ու կտեսնեք, որ վերջում հաղթում է կամային որոշումը»:

«Ճգնաժամ կա, բայց այն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում է». Գեղամ Գևորգյան

«Ստեղծված իրավիճակը լավ տեղ չի տանում»

«Այդ նյութերը կարող են հրապարակվել, եւ կտեսնեք, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է»․ Փաշինյան

Ի վերջո, այդ նյութերը կան, չեն այրվելու, ենթադրում եմ՝ X պահին դրանք կարող են ունենալ այնպիսի կարգավիճակ, որ կարող են հրապարակվել

ՄԻՊ-ի ֆինանսական անկախության վերացումը կվտանգի Երեխաների հարցերով օմբուդսմանների ցանցում լիիրավ անդամակցությունը. ENOC-ի ղեկավարը բաց նամակով դիմել է Արարատ Միրզոյանին

Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ք. Ստրասբուրգ) ղեկավարը ՀՀ ազգային ժողովի նախագահին բաց նամակ հղելիս տեղեկացված է եղել, որ Կառավարությունը հետ է կանչել Պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքները վերացնող նախագիծը, սակայն նամակը գրվել է կանխարգելիչ նպատակով:

«Այսուհետ ընդդիմությանը չմեղադրեք․ այդ դուք եք PR անում գերիների հարցի վրա»․ Սամսոնյանը՝ Փաշինյանին

Պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի նախագահը, որը ստանձնել է պարտավորությունները եւ չի կատարում դրանք

Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Այն հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից։

«Վիրավորական է, երբ գեներալ գնդապետի ուսադիր կրողը կարող է խոսել կեղծիքների հնարավոր լինելու մասին». Անդրանիկ Քոչարյանը՝ Օնիկ Գասպարյանին

Մեր դիտարկմանը՝ վարչապետը հակասում է իրեն, «Ազատության» եթերում հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Օնիկ Գասպարյանը իրեն զեկուցել է այդ մասին, հիմա տրամագծորեն հակառակ բանն է ասում, ո՞ր ասածին հավատանք՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, թե դուք հետեւեք այսօրվա ասածներին՝ վերջինին:

Կառլեն Խաչատրյանն ընդգծեց, որ անգամ այս կազմով ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն իրավազոր է, լեգիտիմության հարց լինել չի կարող

«Համալսարանականների անունից կարող եմ վստահեցնել, որ մենք հաստատակամ ենք և շարունակելու ենք բնականոն աշխատանքները»

«Հեղաշրջման փորձի շրջանում Օնիկ Գասպարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ․ գիտեմ, թե ինչ է խոսել»․ Փաշինյան

Կհանձնարարեմ, որ վաղը ձեզ հրավիրեն կառավարություն կամ ԱԱԾ եւ ծանոթացնեն բոլոր փաստաթղթերի հետ

Էլինար Վարդանյան. «800 երիտասարդ տանում ես անխուսափելի մահվան, կոտրում ես բանակի թիկունքը, ոչնչացնում ես բանակի ռեզերվը, հետո ասում ես` կապ չունես»»

Իսկ, գիտե՞ք ինչու կենտրոնացավ Լելե Թեփեյի օպերացիայի վրա, որովհետև ընթանում է զոհվածների ծնողների հետաքննությունը, և այդ հետաքննությունը շատ առաջ է գնացել, հրեշավոր փաստեր է բացահայտել, բացահայտել է բունկերում ով, ինչ հրամաններ է տվել։

Հաշվի առնելով Կարմիր շուկա բնակավայրի ռազմավարական նշանակությունը՝ «Հայաստան» հիմնադրամն այնտեղ 100 տուն կառուցելու հովանավորություն է ստանձնել

Կառույցի փոխտնօրենը տեղեկացրել է, որ Ստեփանակերտում մի քանի բազմաբնակարան շենքերի կառուցման մրցույթներ են հայտարարված, նախագծման փուլում են Ասկերանի շրջանում մի քանի նոր բնակավայրեր: Լրացվել է այն համայնքների շարքը, որոնք առաջիկայում մայրուղիներին կապող ասֆալտապատ ճանապարհներ կունենան:

23-րդ միջոցառման շահառու 1375 տնտեսվարող սուբյեկտ ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 4.7 մլրդ դրամ

Մարտ ամսվա աջակցությունը կտրամադրվի սահմանված ժամկետում` մայիսի սկզբին

Արման Բաբաջանյան. «Մեզ շատ չի մնացել, շուտով մենք գործընթացների արդյունքում ինքնալուծարման կենթարկենք Ազգային Ժողովը»

Հարցապնդմանը, թե քանի դեռ պաշտոնապես ՀՀ նախագահի հրամանագիր հրապարակված չէ, արտահերթ ընտրությունների հստակ օր հայտարարելը, ի վերջո, օրենքի պահանջի շրջանցո՞ւմ է, թե՞ ոչ, Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ: Դա հանձնառություն է, որը գործող իշխանությունը ստանձնում է արտահերթ ընտրություն հայտարարելով»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031