Օրվա լրահոսը
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման. «Փաստինֆո»
«Իշխանական շրջանակները ԲԴԽ նախագահի նկատմամբ ճնշումների նոր ալիք են սկսել՝ դժգոհելով դատարանների՝ երբեմն ոչ իշխանահաճո դատական ակտեր կայացնելու դեմ»
«Վարչապետի աթոռին կառչածը ողջ աղետի պատասխանատվությունը փորձում է բարդել բանակի ու զինվորականության վրա. Դավիթ Ջամալյան. «Փաստ»
Զինվորականները պետք է ողջ իրականությունը ներկայացնեն հանրությանը
«Էլի հարցնում եմ՝ ո՞ւր է ժողովրդի փողը»․ Տիգրան Ուրիխանյանը՝ փոխվարչապետին
2018թ․-ին հայտնաբերված աշխատատեղերից ամեն մեկից հազար դրամ պետք է գար զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ 53 000 աշխատատեղի դեպքում ամսական 53 միլիոն․․․անցած տարվա նոյեմբերին այդ գումարը հասել էր երեք միլիարդի, սակայն գումարները չկային, չէին արտացոլվում պաշտոնական հաշվետվություններում:
Կենտրոնական բանկն այդքան արտարժութային ռեսուրս ունի, ԿԲ-ի գործիքակազմը կտա՞ երկարաժամկետ արդյունք. «Հայաստանի Հանրապետություն»
Ինչքա՞ն ժամանակ ԿԲ-ն կկարողանա այսպես շարունակել, ինչքանո՞վ այս գործընթացը կարդարացնի իրեն
«Փաշինյանի թիմակիցներն ակնհայտ խնդիր ունեն Ադրբեջանին ու Թուրքիային մեզ թշնամի համարելու հարցում». «Հրապարակ»
Ու զարմանալի է, որ այս հարցում կաշկանդվում են ոչ միայն Փաշինյանի կողքով քայլած ՔՊ-ականները, այլեւ վերջերս նրա կառավարության անդամների ցանկը լրացրած անկուսակցական նախարարները, օրինակ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ՀՀ նախագահը չի ստորագրել ԱԺ ընդունած օրենքը վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցումը ավելացնելու մասին և դիմել է ՍԴ
Օրենքն առերևույթ խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից:
Հայաստանում գրեթե բոլոր ապրանքատեսակների գներն օր օրի բարձրանում են. «Ժողովուրդ»
Եթե այսպիսի թռիչք են ապրում գները, եւ վերահսկողական գործառույթ չի իրականացնում պետությունը, ապա պետք է հաշվի առնել՝ գոնե այդ գործարար առումով գրագիտությունը կամ իրազեկվածությունը պետք է բարձր լինի, որ մարդիկ կարողանան օպերատիվ այդ հարցը կարգավորել
«Վիրավորը չի շարունակել բուժումն ու մեկնել է ռազմաճակատ, բայց աջակցության ծրագրից չի կարող օգտվել»․ պատգամավոր
Խնդրում եմ ամեն նման դեպք մեր հետ դարձնել քննարկման առարկա, որպեսզի անհատապես լուծում տանք
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1014 նոր դեպք, արձանագրվել է մահվան 23 դեպք
Ունենք 882 առողջացած
«Հիմարություն է կարծելը, որ Ալիևի կառավարման ժամանակ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցում». մեկնաբանություններ ռազմավարի պուրակի բացման առնչությամբ
«Երևի ցանկացել են թշնամու գանգերից սար, պատ կառուցել։ Այժմ սպասում եմ, թե երբ են այնտեղ տանելու դեսպաններին և դասախոսություն կարդալու Կովկասում խաղաղություն կառուցելու մասին»։
ԵՄ-ն պետք է իր դիրքորոշումն ինստիտուցիոնալ ձևով արտահայտի. էթնիկ բնույթ ունեցող հանցագործություններ են, որոնք բարձր կերպով հովանավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից. Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության և թշնամանքի քարոզի համատեքստում:
Եթե Դուք իսկապես կապիտուլյանտ չեք, ապա ինչո՞ւ եք մաս-մաս հանձնում մեր երկիրը. Ավետիք Չալաբյան
Եվ ինչու է այս հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական կողմը լկտիորեն խախտում նրա կետերը, գրավելով Խծաբերդն ու Հին Թաղերը, մտնելով Սոթքի հանք, փաստացի հայաթափելով Լաչինի միջանցքը, անարգել առաջ գալով մինչև Գորիս-Կապան ճանապարհ, հիմա էլ արդեն պահանջելով վերահսկվող միջանցք Սյունիքի տարածքով, իսկ Դուք ամեն անգամ հլու-հնազանդ բավարարում եք նրա հերթական աճող ախորժակները։
Մահացել է Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանը
Նա այդ ծառայությունը գլխավորել էր 2010 թվականից եւ ազատվեց ՀՀ նախագահի հրամանագրով 2018 թվականի հունիսին:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում մոտ 370 բեռնատար է կուտակված
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Մենք սուբյեկտ չենք
Ադրբեջանի նախագահի վերջին ելույթներից Հայաստանում, բնականաբար, առանձնացվում են նախեւառաջ այն մասերը, որոնք առնչվում են մեզ՝ հայերիս: Բայց որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաեւ նրա դժգոհությունը Ռուսաստանից. Ալիեւը Կրեմլից բավականին խիստ տոնով բացատրություններ է պահանջում, թե որտեղից է հայերի մոտ հայտնվել ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրը: Այսինքն՝ որոշ աստիճանով, որոշ չափով, չանցնելով, բնականաբար, որոշակի կարմիր գծեր, Ալիեւը քաղաքական
Նիկոլ Փաշինյանի բանաստեղծական զեղումներն ու հղումները բացասական կարմա ունեն. «168 ժամ»
Նիկոլ Փաշինյանը թաքնված պոետ է։ Առնվազն հոգով։ Առնվազն այնքան, որ կարողանում է իր և դիմացինների համար կարևոր ասելիքները տեղ հասցնել բանաստեղծության տեսքով։ Նրա առաջին արձագանքը անցած տարի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առթիվ ֆեյսբուքյան էջում զետեղված սեփական բանաստեղծությունն էր՝ Տիգրանակերտի մասին։ Ինչ եղավ դրանից հետո՝ 44 օր շարունակ, ու նաև դրանից հետո՝ բոլորին է հայտնի։ Նիկոլ
Սա նշանակում է, որ դեռեւս օրակարգում է լինելու Արցախի կարգավիճակի հարցը, ինչը համառորեն շրջանցում է ադրբեջանական կողմը. «Հայաստանի Հանրապետություն»
Համանախագահ երկրների համար առաջնային կարեւորության հարցերից է, փաստորեն, «տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացը», այլ կերպ ասած՝ տնտեսական շահերն ու տարածաշրջանի կոմունիկացիոն անվտանգությունը։
«Իմ քայլի» նախընտրական ծրագրի բանակին ու անվտանգությանը վերաբերող ծրագրային խոստումները լիովին տապալված են. «Փաստ»
Իսկ հունիսին սպասվող ընտրություններին ընդառաջ ինչ գեղեցիկ ու կախարդական խոստումներ էլ գրեն իշխող ՔՊ-ի նախընտրական ծրագրում, ո՞վ կհավատա դրանց, եթե նույն այդ մարդկանց նախորդ ծրագրում գրվածի փաստացի հակառակն է տեղի ունեցել։
Պատերազմում նահատակվածի հարազատ. «Թալեաթն, իր նամակներից մեկում գրել է, որ իրենց մեծ փափագն է՝ աշխարհում մեկ հայ թողնել, այն էլ՝ թանգարանում»
Այս տղաները, ովքեր նահատակվեցին, կռվում էին նույն թուրքի առջեւ: Այս մեծ ցավին ոչ մի սփոփանք չկա: Մեր հողը մնաց անհայտ, իսկ հայը մնաց անհող: Ու պատճառը ոչ միայն պատերազմն է, ականջներն ու աչքերը գոցած «քաղաքակիրթ աշխարհը», այլ նաեւ թալեաթանման հայերը, ովքեր փաթաթվեցին մեր դալար շիվերին եւ արմատախիլ արեցին:
Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, համապատասխան լրագրողական կազմակերպության հայտարարությունն արձանագրվել է ՀՀ դատախազությունում. Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, համապատասխան լրագրողական կազմակերպության հայտարարությունն արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մոնիթորինգի արդյունքում։ Երևան քաղաքի դատախազությունից այդ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ հրապարակումներում, լրագրողի գրառման մեջ նշված տվյալներն ստուգելու և հանգամանքները պարզելու հանձնարարությամբ»։
Վիտալի Բալասանյան. «Համոզված եղեք, որ բացի նահատակներից, ամեն ինչը շատ կարճ ժամանակում հետ ենք բերելու»
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության եւ արիության համար «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի 27 նահատակներից երկուսը հետմահու պարգեւատրվել են Արցախի Հանրապետության «Մարտական խաչ 1-ին աստիճան» շքանշանով, մյուսները՝ «Արիության համար» մեդալով: Այսօր Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դահլիճում մեդալները նրանց հարազատներին հանձնեց Արցախի Հանրապետության Անվտանգության
«Փաշինյանը երկիրը ներքաշել է կործանարար պատերազմի մեջ, տալով հազարավոր զոհեր, ավերելով Ղարաբաղը, կորցնելով Շուշին, Հադրութը, Քելբաջարը եւ Լաչինը. ազգակործան պատուհասը պոզով-պոչո՞վ ա լինում». Լևոն Զուրաբյան
Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքի համաձայն, նա մերժել է արժանապատիվ խաղաղության այս նպաստավոր առաջարկը եւ երկիրը ներքաշել կործանարար պատերազմի մեջ, տալով հազարավոր զոհեր, ավերելով Ղարաբաղը, կորցնելով Շուշին, Հադրութը, Քելբաջարը եւ Լաչինը, եւ պատճառելով Հայաստանին անթիվ-անհամար բարոյական, հոգեւոր եւ տնտեսական կորուստներ։
Բարեփոխումների անհրաժեշտության և ելքի հնարավոր ուղու մասին
Իհարկե, դառն է, ստորացուցիչ երբ Ադրբեջանում ռազմավարի պուրակ են բացում, հեգնում, ծիծաղում են մեզ վրա: Սակայն դա չէ այնքան կարևոր, որքան այն, որ այս խայտառակ պարտության հետևանքով մենք այնքան ահավոր, ծանր կորուստներ կրեցինք, որ մեր կարողությունները արդեն չեն բավարարում նույնիսկ ոտքի կանգնելու համար: Եւ իրոք հայտնվել ենք անելանելի թվացող, շատ ու շատ բարդ իրավիճակում: Մենք
ՄԻՊ-ը լրագրող Անի Գևորգյանի ու իր երեխային սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն
Լրագրող Անի Գևորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ սպառնալիքներ է ստացել և դիմելու է Ոստիկանություն։ Նա տեղեկացրել է, որ իրեն թիրախավորելով սոցիալական ցանցերի տարբեր էջերում տարածել են իր և իր մանկահասակ երեխայի լուսանկարը։ Բոլոր այդ հրապարակումների ներքո առկա են կամ դրանք ուղեկցվում են իրեն ուղղված, իր լրագրողական գործունեությանը վերաբերող
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատը Թուրքիոյ դէմ կը շարունակուի
Ինչպէս ծանօթ է մեր ժողովուրդին, 2015 թուականին՝ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը դատական հայց ներկայացուցած էր Թուրքիոյ դէմ՝ պահանջելով Սիսի պատմական Կաթողիկոսարանի վերադարձը իր իրաւատիրոջ՝ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան։ Սիսի Կաթողիկոսարանի դատական հայցը, որպէս շարունակութի՛ւն Եւրոպայի Մարդկային Իրաւանց Դատարանին մօտ սկսուած իրաւական գործընթացին, 30 Յուլիս 2019-ին ներկայացուեցաւ Գոզանի (Սիս) Նախադատ Ատեանին։ Թագաժահրին պարտադրած ստիպողական պայմաններուն
ԱԳՆ-ում քննարկվել են թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո առաջացած հումանիտար իրադրության, արցախահայության առջև ծառացած խնդիրները
ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ Ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունեց Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին: Ողջույնի խոսքում ԱԳ փոխնախարարը ընդգծեց նման հանդիպումների անցկացման կարևորությունը, որոնք խթանում են Հայաստանի և Արցախի պետական կառույցների միջև սերտ համագործակցությունը և պարբերական փոխշփումները: Հանդիպման ընթացքում ներկաները մտքեր փոխանակեցին թուրք-ադրբեջանական դաշինքի
Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով
«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս: Նախագահ Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ», հայտնում է ՀՀ առաջին նախագահի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
ՀԲ տարածաշրջանային փոխնախագահը հայտնել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ ապահովելու շարունակական աջակցություն Հայաստանին
Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀԲ տարածաշրջանային փոխնախագահի հետ
Երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են այսօր երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որն Արտաշատ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963թ.: Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 14-ին՝
Դատապարտում ենք լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու բոլոր փորձերը
Երեկ իրենց «Հեղափոխության պահապաններ» անվանող իշխանամերձ խմբի անդամներից մեկն իր ֆեյսբուքյան էջում տարածել է Antifake.am կայքի լրագրող Մարի Ամիրջանյանի սոցիալական ցանցի անձնական էջն ու վերջինիս լուսանկարը՝ դրանք համեմելով ծաղրական, գռեհիկ գրառմամբ, լրագրողի անձի նկատմամբ գեներացնելով ատելություն, անձնական վիրավորանքների տարափ, սպառնալիքներ ու հայհոյանքներ: Այսօր այս խմբի մեկ այլ անդամ թիրախավորել է Tert.am կայքի լրագրող Անի Գևորգյանին՝


















































