Օրվա լրահոսը
Երեմ Սարգսյան. «ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվեց և նա արդարացվեց»
Փաստաբան Երեմ Սարգսյանը իր ՖԲ էջում տեղեկացնում է. «Ազգային անվտանգության ծառայության գնդապետ Սերոբ Հարությունյանի (լուսանկարում) նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվեց և նա արդարացվեց: Դեռևս 13․02․2020թ․ «hraparak.am» կայքում հրապարակվել էր «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ հոդվածը, որի փաստով ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, իսկ արդեն 28․02․2020թ․ Սերոբ Հարությունյանին պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք
Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը
31 ֆուտբոլիստ, որոնցից 4-ը՝ նորեկ, իսկ 3-ը հավաքական են հրավիրվել տևական դադարից հետո:
Փաստաբան Բենիկ Գալստյան. «Իմ պաշտպանյալի՝ 24 օր անազատության մեջ գտնվելու համար բարոյական եւ ֆինանսական առումներով պատասխան են տալու բոլորը»
Փաստաբան Բենիկ Գալստյանը, որը պաշտպանում է Արամ Սարգսյանի շահերը, այսօր որոշ մանրամասներ ներկայացրեց իր պաշտպանյալին «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ներկայացված մեղադրանքի ընթացքից եւ զարգացումներից: Փաստաբանը մեկ անգամ եւս թվարկեց արդեն հրապարակայնացված բազմաթիվ փաստերը, որոնցով խախտվել են իր պաշտպանյալի իրավունքները՝ սկսած քրեական գործ հարուցելու հիմքերի բացակայությունից, նախաքննության ընթացքից, մինչեւ առաջին ատյանի դատավորի վրա որոշում կայացնելու ճնշում
«Թատրոնն իր բնականոն կյանքով ապրում է»․ Ռուբեն Բաբայան
Պատերազմից հետո կյանքը թատրոնում ամենևին չի դադարել: Երիտասարդների մասնակցությամբ նոր ներկայացումների և թատրոնի նորությունների մասին մարտի 17-ին «Տեսակետ» մամուլի ակումբում պատմեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Հանդիպման թեման գարնանային թատերաշրջանն էր, քննարկվեցին ինչպես նրանց նոր նախագծերն ու ծրագրերը, այնպես էլ վերջերս կայացած ներկայացումները։ «Թատրոնն իր բնականոն կյանքով ապրում է։ 2 շաբաթ առաջ ունեցանք առաջնախաղ՝
Միհրան Պողոսյան. «Հայաստանում վերջին երեք տարում ավելի բռնաբարված բան չկա, քան օրենքը եւ օրինականությունը»
«Բոլոր այդ անձինք պետք է հիշեն, որ իրենք հասարակ հանցագործներ չեն, գործում են խմբի կազմում»՝ քրգործերի ուղղորդմամբ զբաղվող պաշտոնյաներին զգուշացնում է փաստաբանը
Նախկինում պայմանական ասած գողեր ու մարդասպաններ էին, ներկայում՝ դեմագոգ. «Կրեմատորի» խմբի առաջնորդ Արմեն Գրիգորյան
Հայաստանի նախորդ նախագահները, պայմանական ասած, գողեր և մարդասպաններ էին, իսկ հիմա եկել է դեմագոգ և ոչ կոմպետենտ մարդ՝ միջազգային RTVI հեռուստաալիքի «Լեգենդ» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ռոք երաժիշտ, «Կրեմատորի» խմբի առաջնորդ և երգերի հեղինակ Արմեն Գրիգորյանը: «Ես մտածում էի, որ այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) ինչ-որ Ֆորեսթ Գամփ է, որը ուսապարկով Սևանից գնաց Երևան
ՄԻԵԴ կիրառված միջանկյալ միջոցների մասին ծանուցվել է Նախարարների կոմիտեին
Եվրոպական դատարանը մամուլի հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները չկատարվելու մասին Նախարարների կոմիտեին ծանուցելու վերաբերյալ
«Չէինք ուզում համաժողով անցկացնել՝ նախկինի նման թոզ փչեինք սփյուռքի ժողովրդի աչքին, հետո ճամփու դնեինք՝ խորոված ուտելուց ու մի երկու համերգ լսելուց հետո». Սինանյան
Սինանյանն ասաց. «Եթե 1991-ին հանրապետության հայտարարման ժամանակ ՀՀ-ն ուներ սփյուռքահայ արտգործնախարար՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ունեինք էներգետիկայի նախարար Սեպուհ Թաշճեան, կար ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյան, ԱԳՆ փոխնախարար Վարդան Օսկանյան, 2012-ից, որ նայեք՝ Հայաստանի կառավարման որեւէ օղակում չկա որեւէ սփյուռքահայ»:
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ. «Պաշտոնական դիրքորոշման բացակայությունը հուսահատության աստիճան վհատեցնում է»
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն իր ՖԲ էջում կատարել է հետեւյալ գրառումը. Թշնամու վանդալիզմի ակտերին քաջածանոթ հադրութցիները ոչ այնքան զարմանում ու զայրանում են «հարևան» դիկտատորի անվերջ ինքնքահաստատման դրսևորումներից, ուրիշինը սեփականելու մոլուցքից`սիրելի Խորն աղբյուրում դրոշի տեղադրումից, Տողի մելիքական ապարանքում հնչեցրած բարբաջանքից, նախամարդու եզակի հետագիծ` Ազոխի քարանձավն Ադրբեջանի պատմական ժառանգության անքակտելի մաս հռչակելուց, սուրբ Հարություն եկեղեցին էլ ուդիների սրբավայր
Ավելացել են առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ նպաստները. Մեսրոպ Առաքելյան
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 17-ին ներկայացրեց 2020 թվականի կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը: Նախարարը տեղեկացրեց, որ հաշվետու տարում փոփոխություններ են կատարվել սոցիալական ապահովության ոլորտում, փոփոխվել են ոլորտի առաջնահերթություններն ու նախարարության գործունեության ընթացքը: Դրանք պայմանավորված են եղել Covid-19 համավարակով եւ պատերազմով: 2020-ի հուլիսից ավելացել է
Տիրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ. «Երբ մարդը արձակուրդում է, նրա նկատմամբ որեւէ իրավական գործողություն չի կատարվում, չի կարելի»
ՀՀ ԳՇ պետի 1-ին տեղակալ, Ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչներն այսօր լրագրողներին հրավիրել էին Վարչական դատարանի շենքի մոտ՝ հրապարակային պարզաբանումներ տալու գեներալի նկատմամբ ապօրինությունները շարունակելու շուրջ, որից հետո մտան դատարանի շենք՝ նոր փաստաթղթեր մուտք անելու, որոնք կօգնեն ապօրինությունները վերացնելուն: Իրավաբան Վարուժան Ավետիքյանը ԶԼՄ-ներին հայտնեց. «Նախագահի հրամանագրի վիճարկման հարցով, որով Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան
Կփոփոխվի հաշմանդամության կարգ տալու ընթացակարգը
Մասնավորապես, հաշմանդամության խմբերի փոխարեն նախատեսվում է սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան` թեթեւ, միջին, ծանր եւ խորը
«Դուք գիտեք, թե ինչ ամուր կապեր էին Փարաջանովի եւ Ֆրանսիայի միջեւ». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Դեսպանը նշեց, որ վերջերս կրկին այցելել է Երեւանում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ ֆրանսախոս էքսկուրսավարն ասել է, որ ինքը ֆրանկոֆոն միակ այցելուն է վերջին երկու տարիների ընթացքում
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորավարժության
Զորավարժության հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը։
Սուրիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Երևան ժամանելուց հետո տեղափոխվել է ոստիկանություն: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՊՆ-ն հայտնում է զինված ուժերում արձակուրդների սահմանափակման մասին
Բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքեր):
«64 ընկերություն կստանա պետական դրամաշնորհ՝ մինչեւ 10 մլն եւ մինչեւ 20 մլն դրամ». Հակոբ Արշակյան
Քանի որ սկսնակները դժվարությամբ են գործի ընդունվում, պետությունը 200 աշխատողի համար կֆինանսավորի առաջին 6 ամսվա աշխատավարձը, այսպես ասած փորձաշրջանի ժամանակահատվածը, բայց՝ պարտավորեցնելով տվյալ ընկերությանը, որ փորձաշրջան անցած աշխատողների մի մասի հետ կնքեն տարեկան պայմանագիր: Պետությունն այս դեպքում ֆինանսավորելու է նվազագույն աշխատավարձի չափով:
Բարեփոխումների օրակարգը պետք է բխի մեր իրականությունից. վարչապետը ծանոթացել է ԿԳՄՍ նախարարության ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Կրթության ոլորտում սովորաբար բարեփոխումները տեղի են ունենում մաքսիմալ դժվար, և
Արման Թաթոյանը ՀՀ նախագահին է ներկայացրել Սյունիքում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը
Ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ, ինչը լրջորեն վտանգում է բնակիչների կյանքի իրավունքն ու նրանց ֆիզիկական անվտանգությունը:
Ձկնորսներին կտան աշխատավարձ, որ Սեւանի ձկնային պաշարներն անձամբ պաշտպանեն
Խորհրդային ժամանակներում պետական որսի ձկնորսը չէր թողնում, որ մի որսագող իր տարածքում ձուկ բռներ
Հայաստանի երիտասարդությունը, մեղմ ասած, հիասթափված է Բրյուսելի ոչ բավարար ջանքերից՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ուղղությամբ. ԳԴՀ-ում ՀՀ դեսպան
Առկա էին բավարար գործիքներ (օրինակ՝ պատժամիջոցներ), որոնք կարող էին ճիշտ կիրառվել: ԵՄ-ն արդեն հայտնել է իր դիրքորոշումը ռազմագերիների հարցում: Ադրբեջանը պետք է կատարի այս պահանջները և ազատ արձակի հայ ռազմագերիներին: ԵՄ-ն կարող է նաև կարևոր դեր ունենալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու և մշակութային արժեքները պահպանելու գործում
Գյումրի ԲԿ-ում այսօրվանից վերսկսվեց կորոնավիրուսի ստացիոնար բուժումը․ վարակվածների թիվն ավելացել է
Հիշեցնենք, որ հունվարի 20-ից Գյումրի բժշկական կենտրոնում դադարեցրել էին բուժել կորոնավիրուսով վարակված ու ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդների, ավելի վաղը՝ հունվարի 15-ից էլ փակել էին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի կորոնավիրուսային ծառայությունը։ Պատճառն այն էր, որ այս մարզում կորոնավիրուսով վարակված հատուկենտ հիվանդներ կային։
Պաշտոնապես պահանջում ենք հրապարակել նման փաստեր, եթե դրանք առկա են, հակառակ դեպքում՝ հրապարակային ներողություն խնդրել ՀՖՖ ղեկավարությունից. ՀՖՖ-ն՝ Էդմոն Մարուքյանին
Հնարավոր է՝ Մարուքյանին սխալ են ներկայացրել հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը
Պատերազմից անմիջապես հետո վարակման դեպքերի թիվը հասել է 27280-ի. Ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած պատերազմի հետևանքների վերաբերյալ ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել
Զեկույցում ՄԻՊ-ը կոնկրետ օրինակներով ցույց է տալիս ադրբեջանական զինված ուժերի կատարած մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:
Ադրբեջանի ներկայիս տարածքով անցնող որոշ գետերի հուներ վտանգված են. Պետք է կատարվի կենսաբանական մշտադիտարկում. Բարդուխ Գաբրիելյան
Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կառավարությունը չունի տեսլական՝ ի վերջո ի՞նչ որակի ջուր ենք ուզում Սեւանից:
«Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ միջադեպը կքննի ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն. Արմեն Մելիքբեկյան
Եվս մեկ անգամ կոչ եմ անում ֆուտբոլային հանրությանը կարևորագույն մեկնարկից առաջ միավորվել Հայաստանի ազգային հավաքականի շուրջ
Ներկայացրեք առավելագույնս հստակ և թափանցիկ հաշվետվություն, քանի դեռ վերջնականապես չի կորսվել վստահությունը «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ. Էլինար Վարդանյան
Քանի դեռ չկա հիմնավորված հաշվետվություն, մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի ենթադրելու, որ հանգանակված գումարներից եղել են յուրացումներ և թալան։ Հակառակում համոզող ապացույցներ, բացի մերկապարանոց հայտարարություններից դեռ չեն հրապարակվել։
«Ասում եք`մի արտագաղթեք. ասեք, թե ինչո՞ւ չարտագաղթենք». «Անկախության սերնդի» պահանջը
«Անկախության սերունդ» հասարակական- քաղաքական երիտասարդական նախաձեռնությունն այսօր ցույց էր կազմակերպել`«Կա՞ ապագա Հայաստանում» խորագրով: Նախաձեռնության անդամները պահանջներ ներկայացրեցին հայաստանյան քաղաքական-հասարակական բոլոր կառույցներին`իշխանական եւ ընդդիմադիր: Պահանջը հետեւյալն է`պատասխանել հարցին`Հայաստանում կա՞ ապագա, թե՞ ոչ: Եթե կա, ապա ո՞րն է իրենց պատկերացրած ապագան`ռազմավարական ծրագրերի տեսքով, որոնք պետք է լինեն չափելի եւ իրատեսական` հստակ ժամկետներով հիմնավորված: Պատերազմից անցել է չորս
Նպատակ են հետապնդում պահանջներ ներկայացնել Ադրբեջանի ԶՈւ և միջազգային ահաբեկիչների կողմից քաղաքացիական և զինվորական անձնակազմերին պատճառված վնասների համար. ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքների ամփոփագիր
Արման Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով:


















































