Օրվա լրահոսը

«Մի՞թե գրողը՝ անկախ ազգությունից, կարող է բանաձեւ ունենալ»

Ժամանակակից հեղինակ Նարինե Ավագյանի հետ զրուցեցինք գրի ու գրականության, ստեղծագործական կյանքի թեմայով։ Հարցին, թե որն է հայ գրողի բանաձեւը` Նարինե Ավագյանի համար, պատասխանեց. «Մի՞թե գրողը՝ անկախ ազգությունից, կարող է բանաձեւ ունենալ։ Ինձ խորթ տեսություն է։ Բայց եթե փորձեմ դիտարկել հարցն անմիջականորեն «հայ» բառին կապելով՝ կասեմ՝ հայերենի, հայկական մշակույթի խստագույնս պահպանումը եւ փոխանցումը գալիք սերունդներին»: Արդի

Լեւոն Արոնյանը զիջեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Magnus Carlsen Invitational հեռավար մրցաշարի քառորդ եզրափակչում 0:2 ընդհանուր հաշվով զիջեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեսրոպ Առաքելյան․ «Պրոթեզների գնային սահմանափակում չի լինելու, անձի ֆունկցիոնալությանը համապատասխան պրոթեզ է ձեռք բերվելու»

Պատերազմում տուժած եւ պրոթեզավորման կարիք ունեցող անձանց կարիքները գնահատվել են միջազգային չափանիշներով, նրանց համար պրոթեզները գնվելու են եվրոպական եւ ամերիկյան պրոթեզարաններից

«Խուճապը, ես ինչպես հասկացա, ֆեյսբուքում է լինում: Եթե նման բան լինի, առաջինը մենք կզգուշացվենք». «Հրապարակ»

Անհանգստություն չկա, խուճապ չկա, համայնքը զբաղվում է իր առօրյա հոգսերով:

Հայաստանի երեք գրոսմայստերներ ուսանողների աշխարհի առաջնության եզրափակչում են

Արագ շախմատի ուսանողների աշխարհի անդրանիկ հեռավար առաջնության խմբային փուլի ավարտից հետո կազմակերպիչները փորձագետների խմբին 72 ժամ էին հատկացրել՝ ստուգելու շախմատիստների մասնակցության ազնվությունը եւ հավանություն տալու՝ կանոնակարգով նախատեսված չորս խմբերում երկուական լավագույն շախմատիստների ընտրությանը, որոնք այսօր մեկնարկող եզրափակչում հաղթողին որոշելու են տղաների եւ աղջիկների ութական ներկայացուցիչների պայքարում: Փորձագետներն ավարտել են աշխատանքը եւ եզրափակչի մասնակիցներն ընտրված են:

Աշխատանք փնտրողը հանդիպում է «պատի». ունենք գործող օրենք, որը չի՞ գործում. «Փաստ»

«Աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը, բացառությամբ, եթե դրանք բխում են աշխատանքին ներհատուկ պահանջներից»

Վարչապետի աշխատակազմի պարզաբանումը ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2014/05/21 վարչական գործով ընդունված հայցի ապահովման որոշման կապակցությամբ

Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։
Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է։

Ո՞վ կսպասեր, որ իշխանությունն այդքան արագ կայլասերվեր եւ այդքան շուտ կնմանվեր իր նախորդներին. «Հրապարակ»

Ապա նույնքան կատաղի կկառչեր աթոռներից, նույնչափ անարդար ու ագահ կլիներ։ Բայց դրան գումարած՝ նաեւ ավելի անգրագետ ու անկազմակերպ, ավելի անտեղյակ ու համառ։

Իսկի Ռուսաստանը, որ գերտերություն է, չի կարող ասել, որ անվտանգ է: Սյունիքն անվտանգ չէ, վտանգավոր է․ Սյունիքի համայնքապետերը՝ Արմեն Խաչատրյանին. «168 ժամ»

Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ասաց, որ իշխանությունը 6 ամիս առաջ էլ էր ասում, որ երկիրն անվտանգ է, բայց արդյունքում պատերազմ եղավ։

«Վերլուծությունները թույլատրում են կանխատեսել, որ ամբողջ աշխարհում գների արագ աճի ժամանակաշրջանն աստիճանաբար վերադառնում է». «Հայաստանի Հանրապետություն»

Ստեղծված իրավիճակի առանձնահատուկ վտանգը գնաճն արագացնող բազմաթիվ գործոնների մեջ է եւ նաեւ այն բանում, որ հակաինֆլյացիոն միջոցառումները կպահանջեն տնտեսության աջակցության ծրագրերի կասեցում, ինչը սպառնում է նոր՝ ավելի սուր տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամով

Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացել է արդեն 14 սանտիմետրով. «Ժամանակ»

Սևանը այժմ գտնվում է 1900,58 նիշի վրա, և այն դեռ ևս երկուսուկես մետր պետք է բարձրանա:

Այս ծանր աշխատանքին լծվելը շատերդ ընդունեցիք որպես դավաճանություն սկզբունքներիս. Վահան Բադասյան

Մի կողմ դնելով իմ բոլոր քաղաքական տարաձայնություններն Արցախի ղեկավարության հետ, ես անձամբ դիմել եմ Արցախի նախագահին, առաջարկել իմ աջակցության ծրագիրն ու պատրաստակամություն հայտնել ծառայելու իմ ազգին ու երկրին:

Ազատ ոճի ըմբիշներն այսօր մեկնարկում են Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում

Բուդապեշտում այսօր մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Տոկիոյի օլիմպիական խաղերի եվրոպական վարկանիշային մրցաշարը, որին Հայաստանի հավաքականը մասնակցում է չորս ըմբիշով: Երեկ կայացած վիճակահանությունը որոշել է մեր տղաների առաջին մրցակիցներին նախնական փուլում: 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բելառուս Վլադիսլավ Անդրեեւի, 65 կգ-ում Վազգեն Թեւանյանը՝ բուլղարացի Վլադիմիր Վլադիմիրով Դուբովի, 74 կգ-ում Հրայր Ալիխանյանը՝ Ավստրիայի ներկայացուցիչ

Ստացվում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է վերադառնա աշխատանքի. «Ժողովուրդ»

Վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածը տվյալ դեպքում հստակ սահմանում է, որ եթե վիճարկման հայց է ներկայացվել վարչական ակտի դեմ, եւ դատարանը վարույթ է ընդունել, ապա օրենքի ուժով այդ ակտի կատարումը կասեցվում է մինչեւ վերջնական դատական ակտ կլինի այդ գործով:

Հույս ունեմ, որ այլ պետություններ ու միջազգային խոշոր կազմակերպություններ օրինակ կվերցնեն Ռուսաստանից՝ վերջապես կոտրելով Արցախի միջազգային արհեստական մեկուսացման սառույցը. Արտակ Բեգլարյան

Աշխարհի համար քննարկումից դուրս է այն ճշմարտությունը, որ Ադրբեջանն է դիմել ուժի կիրառման, որի ընթացքում համակարգված ու դիտավորյալ կերպով կատարել է մարդկության դեմ ուղղված և բազմաթիվ պատերազմական հանցագործություններ՝ Թուրքիայի ու վարձկանների ակտիվ մասնակցությամբ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, որոշ մարզերում ձյուն է տեղում

Ռուսական կողմում կա մոտ 460 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Բառերի վերաիմաստավորման ժամանակը

Անցած տարիների փորձը եւ հատկապես համավարակն ու պատերազմը ստիպեցին շատերիս վերանայել բազմաթիվ գաղափարներ եւ հասկացություններ: Թվարկեմ դրանցից մի քանիսը՝ «համամարդկային արժեքներ», «ժողովրդավարություն», «ազատականություն», «առաջադիմություն-պահպանողականություն», «խաղաղություն», «հաշտություն»…:  Չէի ասի, որ այդ բառերն արժեզրկվել են, բայց՝ որ վերաիմաստավորման կարիք ունեն՝ դա հաստատ է: …Լրացավ «արաբական գարնան» 10 տարին: Ամեն ինչ սկսվում էր որպես պայքար ժողովրդավարության համար: Քադդաֆին

Կարծում եմ՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը մյուս շաբաթվա օրակարգի մեջ ընդգրկված կլինի. Վիկտոր Ենգիբարյան. «Հայկական ժամանակ»

Ճիշտ է, մենք ունենք սահմանադրական մեծամասնություն և կարող ենք ինքներս ընդունել Ընտրական օրենսգիրքը՝ առանց որևէ մեկի հետ քննարկելու, բայց ընտրությունները կլինեն ավելի լեգիտիմ, շատ ավելի քաղաքակիրթ, ընդունելի, եթե ամբողջ քաղաքական դաշտը դրա շուրջ գա համաձայնության: Սա նախապայման չէ:

Եվրոպական կառույցները գերիների խնդիրն այսօր բերել են իրենց հիմնական օրակարգ. «Հայաստանի Հանրապետություն»

Եթե իրականում Ադրբեջանը ձգտում է ինչ-որ կերպ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ապա ռազմագերիներին վաղուց պետք է վերադարձրած լիներ: Դրան կհաջորդեին տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, փախստականների վերադարձն իրենց բնակության մշտական վայրեր:

Չկա ավելի վտանգավոր բան, քան սկզբունքներ չունեցող իշխանությունը, որովհետև սկզբունքներ ու արժեքներ չունեցողը չունի նաև ներքին արգելակներ. «168 ժամ»

Հակառուսական տարրերից բաղկացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ իր գլխավորությամբ, պահի ու շահի թելադրանքով դարձավ Եվրասիական միության անխոնջ ջատագով՝ մոռանալով, որ անձամբ էր հեղինակել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությունը, արևմտյան գրանտներով սնվող նույն այդ իշխանությունը կրկին պահի ու շահի թելադրանքով դարձավ մոլի ռուսամետ՝ մոռանալով սեփական անցյալն ու կենսագրությունը։

Հայաստանի նախագահների զավակները իրենց հայրերի պաշտոնավարման ընթացքում երբեք հանրության ուշադրության կենտրոնում չեն եղել. «Փաստ»

Բայց, կներեք, նախ՝ հասկանանք՝ իսկ ո՞վ է մտել Նիկոլ Փաշինյանի ընտանիք, կամ՝ Մարիամն ու Աշոտը երեխանե՞ր են։ Եթե Մարիամը երեխա է, ապա որտե՞ղ եք տեսել երեխան քաղաքական բովանդակությամբ ստատուսներ գրի, հարցազրույցներ տա, խառնվի քաղաքական պրոցեսներին։

ԱԱԾ-ն Կառավարությանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է արգելել առանց թույլտվության տեսանկարահանել սահմանակից պետության տա­րածքը

Կառավարության մարտի 18-ի նիստի օրակարգի առաջին հարցն Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է, որով առաջարկվում է, արգելել առանց համապատասխան թույլտվության օգտա­գործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տա­րածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգե­լա­փա­կոցները, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

Ամրամ Մակինյան. «Սպասենք ԱԱԾ արձագանքին»

Ռուբեն եւ Ռաֆիկ Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է. «Եթե կարճ, ապա ԱԱԾ-ում բաց տեքստով ասել և նաև բացատրությամբ շարադրել եմ հետևյալը. կամ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի համակարգմամբ գործող հանցախմբի գործունեությունը լրիվ ծավալով բացահայտում եք դուք, կամ դրանով զբաղվում եմ ես՝ մանրամասն և անկեղծ նկարագրելով հանցախմբի բացահայտման իմ պլանավորած քայլերը, որոնք

Երեմ Սարգսյան. «ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվեց և նա արդարացվեց»

Փաստաբան Երեմ Սարգսյանը իր ՖԲ էջում տեղեկացնում է. «Ազգային անվտանգության ծառայության գնդապետ Սերոբ Հարությունյանի (լուսանկարում) նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվեց և նա արդարացվեց: Դեռևս 13․02․2020թ․ «hraparak.am» կայքում հրապարակվել էր «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ հոդվածը, որի փաստով ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, իսկ արդեն 28․02․2020թ․ Սերոբ Հարությունյանին պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք

Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը

31 ֆուտբոլիստ, որոնցից 4-ը՝ նորեկ, իսկ 3-ը հավաքական են հրավիրվել տևական դադարից հետո:

Փաստաբան Բենիկ Գալստյան. «Իմ պաշտպանյալի՝ 24 օր անազատության մեջ գտնվելու համար բարոյական եւ ֆինանսական առումներով պատասխան են տալու բոլորը»

Փաստաբան Բենիկ Գալստյանը, որը պաշտպանում է Արամ Սարգսյանի շահերը, այսօր որոշ մանրամասներ ներկայացրեց իր պաշտպանյալին «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ներկայացված մեղադրանքի ընթացքից եւ զարգացումներից: Փաստաբանը մեկ անգամ եւս թվարկեց արդեն հրապարակայնացված բազմաթիվ փաստերը, որոնցով խախտվել են իր պաշտպանյալի իրավունքները՝ սկսած քրեական գործ հարուցելու հիմքերի բացակայությունից, նախաքննության ընթացքից, մինչեւ առաջին ատյանի դատավորի վրա որոշում կայացնելու ճնշում

«Թատրոնն իր բնականոն կյանքով ապրում է»․ Ռուբեն Բաբայան

Պատերազմից հետո կյանքը թատրոնում ամենևին չի դադարել: Երիտասարդների մասնակցությամբ նոր ներկայացումների և թատրոնի նորությունների մասին մարտի 17-ին «Տեսակետ» մամուլի ակումբում պատմեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Հանդիպման թեման գարնանային թատերաշրջանն էր, քննարկվեցին ինչպես նրանց նոր նախագծերն ու ծրագրերը, այնպես էլ վերջերս կայացած ներկայացումները։ «Թատրոնն իր բնականոն կյանքով ապրում է։ 2 շաբաթ առաջ ունեցանք առաջնախաղ՝

Միհրան Պողոսյան. «Հայաստանում վերջին երեք տարում ավելի բռնաբարված բան չկա, քան օրենքը եւ օրինականությունը»

«Բոլոր այդ անձինք պետք է հիշեն, որ իրենք հասարակ հանցագործներ չեն, գործում են խմբի կազմում»՝ քրգործերի ուղղորդմամբ զբաղվող պաշտոնյաներին զգուշացնում է փաստաբանը

Նախկինում պայմանական ասած գողեր ու մարդասպաններ էին, ներկայում՝ դեմագոգ. «Կրեմատորի» խմբի առաջնորդ Արմեն Գրիգորյան

Հայաստանի նախորդ նախագահները, պայմանական ասած, գողեր և մարդասպաններ էին, իսկ հիմա եկել է դեմագոգ և ոչ կոմպետենտ մարդ՝ միջազգային RTVI հեռուստաալիքի «Լեգենդ» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ռոք երաժիշտ, «Կրեմատորի» խմբի առաջնորդ և երգերի հեղինակ Արմեն Գրիգորյանը: «Ես մտածում էի, որ այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) ինչ-որ Ֆորեսթ Գամփ է, որը ուսապարկով Սևանից գնաց Երևան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031