Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մարտի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-19-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, 17-18-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-19-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք
Մարտի 13-ին կատարվել է 27 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3704 քաղաքացու հետազոտություն, որից 524-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Freedom House-ի հայտարարությունը երկխոսության կոչ է` ուղղված մեղմացնելու Հայաստանի հանրության շրջանում առկա բևեռացումը. Սոսի Թաթիկյան
Հայաստանում Freedom House-ի ծրագրի համակարգող Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան գրառումը Ամերիկյան FreedomHouse կազմակերպության` Հայաստանի վերաբերյալ մարտի 12-ի հայտարարությունը բազմաշերտ է և անդրադառնում է մի քանի հարցի, սակայն հայ հանրության տարբեր շրջանակներ դրանից ընտրողաբար առանձնացնում են միայն իրենց հաճո կամ ոչ հաճո մասերը և կենտրոնանում դրանց վրա: Հայտարարությունը մի կողմից աջակցություն է հայտնում ՄԻՊ-ին` կառավարության կողմից այդ
Էկո ճագարներ՝ սահմանամերձ Շիկահողում
Հարութ Աղաթելյանը փորձում է ճագարների տարբեր ցեղատեսակների խաչասերումից նոր տեսակներ ստանալ
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ․ ԿԳՄՍՆ
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆեյսբուքյան գրառումը Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ: Առաջին կարգի հաղթողները կստանան ամսական 10 հազար դրամ, երկրորդ կարգի հաղթողները` 7500 դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցնողները` 5000 դրամ:
4040 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 486 նոր դեպք
Մարտի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 178385 դեպք, որոնցից 166180-ն` առողջացած, 3255-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8113 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 774383 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4040 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 486 նոր դեպք: Ունենք 205 առողջացած և 2 մահվան դեպք:
Ավտոմեքենան ընկել է ջրանցքը․ կա 2 զոհ
Մարտի 13-ին, ժամը 22:56-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Նորամարգ գյուղի ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2107»
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Գորիս-Կապան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդևազ ավտոճանապարհները (կցորդիչով բեռնատարների համար): Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր, Գորիս-Կապան ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Վարդենյաց
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ 29-ամյա վարորդը մահացել է
Մարտի 13-ին, ժամը 20:15-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշնակ-Դավթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 61-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1992 թ.) և «KaMAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ
2020թ. ընթացքում հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները զգալիորեն աճել են․ Գոռ Աբրահամյան
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունը փաստում է, որ 2020թ. ընթացքում հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները զգալիորեն աճել են՝ կապված 2019թ. դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի
Պետությունը պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների պաշտպանի բնականոն, պաշտպանված գործունեությունը՝ ինստիտուցիոնալ երաշխիքներով ապահովված իրական անկախ աշխատանքի պայմաններում․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա ասուլիսի միակ թեման Պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության երաշխավորման խնդիրն էր: Այս առաջ եկած խնդրի շուրջ բովանդակային քննարկման ու լուծում առաջարկելու փոխարեն Կառավարությունը խոսնակի հայտարարությամբ միայն արձագանքել է երկրորդական նշանակության հարցի՝ կապված Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի անձամբ մասնակցության հետ: Հատուկ նշում ենք, որ երկար տարիների ընդունված պրակտիկա է, երբ Կառավարության նիստերին
Վարչապետի մամուլի խոսնակը հայտնել է Արման Թաթոյանին կառավարության նիստերին այլևս չհրավիրելու պատճառը. «Արմենպրես»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին այլևս կառավարության նիստերին չհրավիրելու պատճառը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ այդ որոշման պատճառ է դարձել Թաթոյանի կողմից տևական ժամանակ գործադիրի նիստերին չներկայանալը: «Արման Թաթոյանը կառավարության նիստերին հրավիրված է եղել և ինչ-որ պահից սկսած պարոն Թաթոյանը, հրավիրված լինելով հանդերձ, սկսել
«Ազգովի ուխտ պիտի անենք, որ իմաստավորենք մեր 5000 նահատակների զոհողությունը»․ Ժիրայր Սեֆիլյան
Այսօր Գյումրու Թատերական հրապարակում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը այլընտրանքն է հներին ու ներկաներին։ Ըստ նրա, նոյեմբերի 9-ից հետո «ռևանշիստները» օրումեջ երազում են վերադառնալ իրենց կորցրած կառավարման ղեկին, իսկ ներկաները, չգիտակցելով կորստի խորությունն ու մեծությունը, աղետի չափը, աթոռապաշտական, իշխանապաշտական, հիվանդագին մոլուցքով են տառապում՝ իշխանությանը կառչած մնալու։ «Նյութապաշտական նյութին
«Պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք հանդես չի եկել պատերազմը դադարեցնելու առաջարկով»․ ԱԽ քարտուղար
News.am – Պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք հանդես չի եկել պատերազմը դադարեցնելու առաջարկով: Այս մասին CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը խոսեց ռազմական իրավիճակի մասին եւ խոսեց մի քանի թեմաների շուրջ: Օրինակ՝ խոսեց F-16-երի թեմայով եւ F-16-երի խնդիրների
Հայաստան՝ առանց կերակրատաշտի համար պայքարող նախկինների ու ներկաների․ այլընտրանքային ուժ է ձևավորվել
Այսօր Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հավաք-հանդիպում անցկացրեց Գյումրու Թատերական հրապարակում: Վարուժան Ավետիսյանը պարզաբանեց, որ այն վերկուսակցական քաղաքական ուժ է, որը ստեղծել են իրենց գաղափարակիցներով։ Ժողովրդին համախմբելու, երկիրը փոսից հանելու, փրկելու միակ միջոցը վերկուսակցական միավորումն է։ Նա խոսեց անցումային արդարադատություն ստեղծելու մասին, որի միջոցով երկիրը թալանածներին ունեզրկելու են, զրկելու են նաև քաղաքականությամբ զբաղվելու, պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից,
Հայաստանի երեք սուսերամարտիկներ կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի
Մոտ ժամանակներս սուսերամարտի Հայաստանի հավաքականները կսկսեն ուսումնամարզական հավաքները: Մեր մարզիկներից երեք առաջատարները կնախապատրաստվեն ապրիլի 24-25-ը Իսպանիայի մայրաքաղաքում կայանալիք Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին: Մադրիդի մրցուղիներ կմտնեն խոցասուսերակիրներ Էդուարդ Օվիկյանը, Էմմա Պողոսովան եւ ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 115 ավտոմեքենա
Մարտի 13-ին, ժամը 15։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 31-33 կմ-ին ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել երթևեկությունը․ կան արգելափակված ավտոմեքենաներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 20։00-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 115
Հյուրընկալել էինք պատերազմում վիրավորված զինծառայողների, կամավորների․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր հյուրընկալել էինք պատերազմում վիրավորված զինծառայողների, կամավորների: Անկեղծ զրույց ունեցանք, խոսեցինք խնդիրներից, որոնք արձանագրվեցին։ Պատերազմում վիրավորված զինծառայողների և կամավորների հետ այս հանդիպումները մեր հարկի տակ պարբերական կլինեն։
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում կարևորվել են երկխոսությունը քաղաքական ուժերի միջև և, իբրև իրավիճակի հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Ամփոփվել են ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները
Մեկնարկել է «ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքար, կատարված աշխատանքների ամփոփում» թեմայով երկօրյա գիտաժողովը՝ ԱՆ խորհրդատուների մասնակցությամբ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունել է ներկաներին, շեշտել, որ չնայած հանկարծահաս մարտահրավերը լուրջ փորձություն էր առողջապահության համակարգի համար, այնուամենայնիվ հնարավոր եղավ արագ համախմբել ուժերը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Մասնագետները ներկայացրել են ՔՈՎԻԴ- 19-ի դեմ պայքարի շրջանակներում կատարված և իրականացվող աշխատանքները՝ կորոնավիրուսային
Անհայտ անձը փոխանակման կետի աշխատակցին սպառնացել էր ատրճանակի նմանվող առարկայով և հափշտակել մի քանի տասնյակ միլիոն դրամ
Փետրվարի 19-ին` ժամը 14.21-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի Քաջազնունու փողոցում կատարվող ավազակության մասին հաղորդում էր ստացվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ անհայտ անձը հիշյալ փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպառնացել էր ատրճանակի նմանվող առարկայով ու նռնակով և հափշտակել, նախնական տվյալներով, մի քանի տասնյակ միլիոն դրամ: Ավազակություն կատարած անձը հեռանալիս նռնակը նետել
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը և փոխհամաձայնության ձեռքբերումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ: ՀՀ
«Որ երկրի ղեկավարը եւ ԱԳ նախարարը ռազմական հեղաշրջման մասին տարբեր մեկնաբանություններով են խոսում, ապացուցում է այն իրավիճակը, որը կա կառավարության քաղաքականության մեջ». Հրայր Կարապետյան
Երբ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ-ում էր, Շահումյան արձանի առջեւ Հայրենիքի փրկության շարժման անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք շարունակում էին պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանց մեջ էր նաեւ ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Aravot.am-ի հետ զրույցում նա անդրադարձավ Գլխավոր շտաբի եւ նրան միացած բանակի բարձրաստիճան սպաների տարածած հայտնի
Պետությունը պատրաստակամ է աջակցել տեղահանված տնտեսվարողներին նոր վայրում իրենց գործունեությունը վեսկսելու հարցում․ Արայիկ Հարությունյան
Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է մի խումբ շուշեցիների հետ, ովքեր մինչ 2020 թվականի ռազմական գործողությունները տնտեսական գործունեություն են ծավալել Շուշիում: Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ պետությունը պատրաստակամ է աջակցել տեղահանված տնտեսվարողներին նոր վայրում իրենց գործունեությունը վեսկսելու հարցում: Նախագահի հանձնարարությամբ՝ պետական լիազոր մարմինները կուսումնասիրեն տեղահանված ձեռնարկատերերի առաջարկները և առկա հնարավորությունները՝ աջակցող նախագծեր
Ջրականի դասընկերները ամիսներ անց պատահաբար հանդիպել են Դիլիջանում
«Երբ տեսանք իրար, առանց բառ ասելու իրար գրկած սկսեցինք լացել։ Ես ու Մելինեն Ջրականում ամենամոտ ընկերուհիներն էինք, բայց պատերազմից հետո կորցրել էինք իրար հետ կապը, ու ես չգիտեի, որ ինքն էլ ա Դիլիջանում»։
Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը անդրադարձել են նաև խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին: Վարչապետը և նախագահը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում, որպես լուծում անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հարկ է նոր ծրագրեր մշակել Արցախի տնտեսության վերակազմակերպման ուղղությամբ. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 13-ին աշխատանքային խորհրդակցության է հրավիրել էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմին՝ նախարար Արմեն Թովմասյանի գլխավորությամբ՝ Արցախի տնտեսության վերակազմակերպման հարցը քննարկելու նպատակով: «Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի տնտեսական հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ է Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում տնտեսական կարողությունների վերագնահատում կատարել և նոր ծրագրեր մշակել տնտեսության վերակազմակերպման ուղղությամբ: Այդ
Նիկոլ Փաշինյանը դիվանագետի օրը շնորհավորելու նպատակով մտավ ԱԳՆ ու դուրս եկավ (ֆոտոշարք)
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց ԱԳՆ՝ աշխատակիցներին Դիվանագետի օրվա կապակցությամբ շնորհավորելու համար: Մեր երկրում Դիվանագետի օրը նշվում է մարտի 2-ին, քանի որ 1992 թվականին խորհրդանշական այդ օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջեւ հանդիսավոր բարձրացվեց Հայոց եռագույնը եւ Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ: Այդպես հայոց նորանկախ պետության ծննդյան վկայականը ստացավ միջազգային վավերացում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լարված իրավիճակ՝ նախագահական նստավայրի հետնամասում․ ցուցարարները փակել են Փաշինյանի ճանապարհը (լրացված)
Հրմշտոց տեղի ունեցավ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ
«Եթե քաղաքում զորքով է շարժվում, ո՞նց է քարոզարշավ անելու, գյուղի մշակույթի տան գլխին դիպուկահարներո՞վ»․ Իշխան Սաղաթելյան
Շարժման ցուցարարները հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց, քանի որ, ըստ տեղեկությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու


















































