Օրվա լրահոսը
Հայաստանն ու Արգենտինան ավանդաբար ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունեն. ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նորանշանակ դեսպանը
Արգենտինայի հայ համայնքը մեծ դեր ունի երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ու ջերմ հարաբերությունների պահպանման մեջ:
Ucom-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ
Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։ Ապառիկը ձևակերպվում է «Յունիբանկ» ՓԲԸ կողմից 36 ամսով, որոնցից առաջին 12 ամսվա ընթացքում գնորդները կօգտվեն 0% կանխավճարի, 0% տարեկան տոկոսադրույքի և 0% սպասարկման վճարի հնարավորությունից։ Ավելին՝
Ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը. Սուրեն Պարսյան
Ոստիկանական բաժանմունքից տեղափոխվում է 8-րդ հիվանդանոց:
«Կան մեխանիզմներ, որոնք կարող են կանխարգելել ատելության խոսքի տարածումը»
Հանձնաժողովի անդամները եւ փորձագետները պայմանավորվեցին ստեղծել երկխոսության հարթակ՝ ներգրավելով նաեւ համացանցային տիրույթը կառավարող եւ վերահսկող շահագրգիռ կազմակերպություններին:
Քաղաքացիներից մեկին բերման ենթարկելիս ոստիկանը հրել-գցել է Sputnik Արմենիայի օպերատորին. «Sputnik Արմենիա»
Արամ Ներսեսյանը, որն այդ պահին նկարահանում էր ոստիկանների գործողությունները, անսպասելի հարվածից ցած ընկավ ու գլխիվայր գլորվեց։
Քոչարյանի պաշտպան․ «Դատախազներին հարցրեք՝ Արայիկ Հարությունյանի ձայնագրության հետ կապված նորություն ունե՞ն»
Հիմա հասկանո՞ւմ եք ինչի համար է ռազմական դրությունը՝ իրավական համակարգում վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական գործընթացը վերացնելու նպատակով
«Տասնյակ քաղաքացիներ հաշվեհարդարի են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվելիս». Հայրենիքի փրկության շարժում
Առնվազն տարակուսելի է իրավական և ժողովրդավարական պետության բնութագիրն աղավաղող, մարդու հիմնական իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների լռությունը, այն դեպքում, երբ դրանց պարտավորությունն է հետևել և գնահատել իշխանությունների վարքագիծը:
«Սրան պետք է վերջ տրվի․ ինչո՞ւ պաշտպանները շահագրգիռ չեն»․ դատախազը՝ Քոչարյանի եւ մյուսների գործով պաշտպաններին
Թեեւ պաշտպանները սրտնեղեցին, բայց վերահաստատում եմ՝ սա իրենց համակարգված եւ կազմակերպված վարքագիծն է
Իրաքը և Հայաստանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածք մուտք գործելու մասին համաձայնագիր են ստորագրել. քաղաքական խորհրդակցություններ Բաղդադում
Կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության դերը հայ-իրաքյան հարաբերությունների և նրա բնականոն զարգացման ընթացքն ապահովելու գործում
«Եթե շենքեր գրավեն, պետք է անվտանգության աշխատակիցները ԱԺ նախագահին տան, ասեն՝ սպանե՞ք, ոնց որ եղավ նոյեմբերի 9-ին». Ալեն Սիմոնյանը՝ Քոչարյանի՝ կրակելու սպառնալիքի մասին
«Այն ժամանակ կար եթերի խնդիր ու ռադիոտունը համեմատել կառավարական առանձնատան, շենքեր գրավելու, «Ազատություն» ռադիոկայան մտնել, ջարդուխուրդ անելու հետ, համարում եմ անտեղի»:
Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին. դեսպան
Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ պաշտոնական Մինսկը այս հարցի կապակցությամբ կունենա իր միանշանակ տեսակետը եւ կփորձի նպաստել ռազմագերիների շուտափույթ վերադարձին:
Մեղադրյալ Արմեն Գեւորգյանը՝ դատավորին․ «Թյուրիմացության մեջ մի գցեք ներկաներին»
Մեջբերեմ միայն դատական օրենսգրքի հոդվածներից մեկը, որով դատավորն ի պաշտոնե գործելիս պետք է այնպիսի վարքագիծ դրսեւորի, որպեսզի չլինեն նրան նոր բացարկ հայտնելու հիմքեր
Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդը. նրա կողմնակիցները բողոքի ցույցի կոչեր են անում
«Չնայած նախարարության բազմաթիվ զգուշացումներին, կուսակցության գրասենյակում հավաքվածները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին և դիմադրություն են ցույց տվել ուժայիններին: Հետևաբար, ոստիկանությունն իր պարտականությունները կատարելու համար օրենքով սահմանված համաչափ ուժ և հատուկ միջոցներ է կիրառել»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
ԱԳ նախարարը հերքում է իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը
Գնալով միջազգային ճնշումը հետզհետե աճում է եւ ինչպես ենթադրվում էր՝ գերիների հայրենադարձման արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը, պատանդառությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար:
Սահմանադրական կարգի տապալման գործով նիստը հետաձգվեց մեկ շաբաթով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ այսօրվա նիստն սկսվեց 30 րոպե ուշացումով, և ոչ մի բացատրություն դրան չի տրվել։ Նրա խոսքով, մեծ հավանականություն կա, որ Վերաքննիչի նիստը մտածված տապալել են դատախազն ու քննիչը՝ չներկայանալով դրան
Ալեն Սիմոնյանի պատասխանը, երբ հիշեցրին, որ ժամանակին ՀՀԿ պատգամավորներին օր ու արեւ չէիք տալիս, դագաղ, ծաղկեպսակ էին դնում, մամաների ճնշումները բարձրացնում
«Երբ որ պատգամավորների համարներն են հրապարակում եւ Ռուսաստանից ինչ-որ մարդիկ, ՀՀ-ից ինչ-որ մարդիկ փորձում են զանգել, գալիս են շենքերի մոտ հավաքվում են, թող այդպես նույն դուխով գնան, օրինակ, ՌԴ-ում ադրբեջանցիների տների մոտ հավաքվեն, գնային սահման»:
Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման համատեքստում Արա Այվազյանը և Տոյվո Կլաարը կարևորեցին միջազգային հանրության ներգրավվածությունը
Արա Այվազյանն ընդգծեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձումը
«Կառավարության թիվ մեկ շենքից թիվ երեք շենք գնալու համար վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ամբողջ ներքին զորքերի համակարգը, բոլոր ոստիկաններին հանել է փողոց». Բագրատ Եսայան
Բագրատ Եսայանն Անդրանիկ Քոչարյանին հորդորում է՝ թող իրենց համեմատի իրենց ասած նախկինների հետ, երբ իրենք ու իրենց առաջնորդը գրավում էր կառավարության շենքը, նրանք այնքան բարոյականություն ունեին, որ ոչ թե չկրակեցին այդ ժողովրդի վրա, այլ որևէ բռնություն չգործադրեցին նրանց նկատմամբ:
Տնտեսական բնույթի հանցագործություններով 2020թ.-ին բացահայտվել է պատճառված 12 մլրդ դրամի վնաս
Վերականգնվել է 2 մլրդ-ը: 2020թ.-ին տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ
Արմեն Աշոտյան. Ահա ինչ դաժանությամբ են բերման ենթարկում ՀՀԿ երիտասարդներին, Արցախը պատերազմի օրերին կարոտ մնաց ձեր բազկին, դուխին եւ հայրենասիրությանը, ոստիկաններ
Արցախում զոհված ձեր ընկերներն էլ կարոտ մնացին ձեր պատվին եւ արժանապատվությանը, ոստիկաններ։
Ինչպե՞ս է Հայաստանում գրանցված ամերիկյան Boeing 737-ը հայտնվել Իրանում
2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
Գեղամ Նազարյան. Ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են
«Մեր որդիներն են զոհվել, մեր որդիները հաշմանդամ են դարձել, մենք Շուշի ենք կորցրել ու քո սպառնալիքների վրա թքած ունենք»
Երեմ Սարգսյանը պատրաստվում է կրկին ներկայացնել միջնորդություն, որ դատարանը թույլ տա Գագիկ Խաչատրյանին մեկնելու բուժման
Պաշտպանները երկու անգամ ներկայացրել են միջնորդություն, որպեսզի Գագիկ Խաչատրյանը մեկնի արտասահման՝ բուժում ստանալու: Նրանց հիմնավորմամբ՝ Հայաստանում բոլոր հնարավոր բժշկական միջոցներն օգտագործվել են, սակայն Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է վիրահատություն, որի իրականացումը հնարավոր չէ այստեղ, հնարավոր է միայն արտերկրում:
Բացասական ենք գնահատում պետական տուրքի բարձր դրույքաչափերի նախատեսումը. ՀՔԱՎ
Պետական տուրքի բարձր դրույքաչափերը, ինչպես նաև պետական տուրքի նվազագույն սահմանաչափերի ավելացումը խախտում են արդարադատության մատչելիության իրավունքը, հետապնդում են դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ և դատական պաշտպանության իրավունքը դարձնում ֆինանսապես «անհասանելի»։
«Վազգեն Մանուկյանը հին աճպարար է… իր քաղաքական կարիերան եւս մեկ անգամ ավարտել է, ուղղակի հիմա իրեն չեն ասում, որ տրամադրությունը չփչանա». Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանն այսօր «բալաստ» է ընդդիմադիր ուժերի համար ու իրենք փորձում են ամեն կերպ տարանջատվել. «Օրինակ, վերջին հանրահավաքի ժամանակ ով ելույթ էր ունենում, նույնիսկ՝ Գագիկ Ծառուկյանը, բոլորը գոռում էին՝ Ծառուկյան, Ծառուկյան:
Արայիկ Հարությունյանն ԱԱԾ ղեկավար կազմի հետ հանդիպմանն անդրադարձել է հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերներին
Նախանշել անելիքները՝ համոզմունք հայտնելով, որ ծառայությունն ունի բավարար ներուժ իր առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար:
«Արյուն է գալիս, մի՛ խփեք». ոստիկանները հետապնդում էին Իշխան Սաղաթելյանին
Ոստիկանները ՀՀ կառավարության շենքի մոտից բերման ենթարկեցին ցույցի գրեթե բոլոր մասնակիցներին:
ԲԴԽ-ում պետք է զերծ մնան քաղաքական ճնշումներից, ազդեցություններից և ապացուցեն, որ առաջնորդվում են բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով. Արման Պետրոսյան
«Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ անդամի պաշտոնում, քաղաքական որոշում էր, որը հակասում էր և կոպտորեն խախտում Դատական օրենսգրքի սահմանադրական հոդվածի 80-րդ հոդվածի 9-րդ մասը»
Տեղի է ունեցել Չարենցավանի և Թեոդոսիայի միջև բարեկամական կապեր հաստատելու հուշագիր ստորագրելու վերաբերյալ քննարկում. Գործընթացը դատապարտելի է և հարվածում է ՀՀ միջազգային-քաղաքական շահերին. Ազգային-Ժողովրդավարական բևեռ
Չարենցավանի քաղաքապետի և Թեոդոսիա քաղաքի, այսպես կոչված, քաղաքապետի միջև, տեսակապի միջոցով տեղի է ունեցել Չարենցավան և Թեոդոսիա քաղաքների միջև բարեկամական կապեր հաստատելու մասին հուշագիր ստորագրելու վերաբերյալ քննարկում:


















































