Օրվա լրահոսը

Այս փոփոխությունների արդյունքում շատ մանկապարտեզներ ուղղակի կփակվեն. «Ժողովուրդ»

Մասնավոր ուսումնական հաստատությունները հարվածի տակ են

«Սերժառոբական» ոճով

Պետք է խոստովանեմ, որ «ֆեյքերի» խնդիրն ինձ առանձնապես չի հուզում՝ համենայնդեպս, դրանց դեմ պայքարը մեր երկրի առջեւ կանգնած թիվ մեկ խնդիրը չէ:  Որպես օրինակ բերեմ «Առավոտի» կայքում տեղ գտնող մեկնաբանությունները: Իմ ամենօրյա հոդվածները մեկնաբանում են հիմնականում ծայրահեղ իշխանամետ ընթերցողները (ի թիվս այլոց, նրանք ներկայանում են որպես «Nimar», «Արմեն») կամ ծայրահեղ ընդդիմադիր տեսակետներ ունեցողները (օրինակ, «Ջորդանո

ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում՝ ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական

«Ֆոտոն» ՍՊԸ-ն նախատեսում է ապագայում ավելի զարգացնել իր բիզնեսը՝ ապահովելով գերիշխող դիրք Հայաստանի սպառողական շուկայում:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8 կմ-ում բուք է

«Շատացել են պնդումները, որ տեսակետ, համոզմունք արտահայտելու համար մարդկանց աշխատանքից ազատում են». Սեդրակ Ասատրյան. «168 ժամ»

«Աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով հստակ սահմանված է, որ արգելվում է աշխատողին աշխատանքից ազատել համոզմունքի և տեսակետ արտահայտելու համար»,- նկատեց Սեդրակ Ասատրյանը:

«Իմ քայլի» պատգամավորը համաձայն է ՀՀԿ-ի հետ. «Չկա ապստամբության բնական իրավունք». «Հայկական ժամանակ»

Հարցին, թե Մանուկյանի հայտարարությունները կարո՞ղ են լուրջ հետեւանքներ ունենալ՝ Ջուլհակյանը նկատում է. «Սրանք շատ վտանգավոր կոչեր են եւ պիտի խեղդվեն բնում, որովհետեւ իրավական պետությունում բոլոր գործընթացները պետք է իրականացվեն բացառապես սահմանադրական եղանակով, եւ նման կոչեր անողների նկատմամբ իրավապահ մարմինները պետք է ուշադիր լինեն»:

Թուրքիան սկսել է գործուն քայլեր ձեռնարկել զավթած տարածքներում նաեւ իր տնտեսական ներկայությունն ունենալու ուղղությամբ. «Հայաստանի Հանրապետություն»

Նախորդ շաբաթ Թուրքիայի տնտեսական հարաբերությունների  հանձնաժողովը կազմակերպել էր «Թուրքիա-Ադրբեջան գործարար ֆորումը»: Թուրքական կողմն ակնկալում է Հայաստանի եւ Արցախի կառուցողական վերաբերմունքը:

«Հերթով հրապարակ առ հրապարակ, փողոց առ փողոց, ամբողջ մայրաքաղաքը, հետո՝ ամբողջ Հայաստանը վերցնելու ենք, պարալիզացնելու ենք». Իշխան Սաղաթելյանը խոսեց վաղվա պլանների մասին

Մենք վաղն ունենք 2 կարեւոր գործողություն: Առաջինը՝ տեղեկություն կա, որ վարչապետի աթոռին կառչած անձը առավոտյան 11:30 գնալու է կառավարության 3-րդ մասնաշենք: Կոչ եմ անում լինել այնտեղ, այդ անձը մեր երկրում, քաղաքում տեղաշարժվելու իրավունք չունի: Վաղը 11:30 եկեք կառավարության երրորդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու նրա ազատ շարժը մեր մայրաքաղաքում:

«Այդ շենքերը, որի մասին իրենք այդպես մտածում են, հասած տանձի պես ընկնելու են մեր ձեռքը, անհոգ եղեք». Վազգեն Մանուկյան

Խոսելով Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին, որ եթե ընդդիմությունը շենք-շինություններ գրավելու մասին է խոսում, պետք է հասկանան, որ այդ շենքերը պետական պաշտպանության տակ են եւ պետությունը կարող է կրակել՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Իշխանությունը պահելու համար ինքը մտածում է, որ կարող է այդ քայլին գնա, բայց չի կարողանա ու չի համարձակվի»:

Այսօր իրանահայ կինոգործիչ Արմանի ծննդյան 100-ամյակն է

Այսօր՝ 22 փետրվարին, Իրանի կինոյի և իրանահայ թատրոնի նշանավոր գործիչ Արամայիս-Արման Հովսեփյանի ծննդյան 100-ամյակն է։ Կինոյի և թատրոնի անվանի դերասան, հետագայում  նաև կինոռոժիսոր Արմանը դերեր է մարմնավորել ավելի քան 54 կինոյում։ Արմանն իր դերասանական աշխատանքն սկսել է իր ծննդավայր Թավրիզի պատանեկան՝  ապա նաև Թեհրանի երիտասարդական թատերական խմբերում․ նա մասնակցել  է «Նամուս», «Գիքորը» և «Եվգինե» երկրների

«Արմեն Սարգսյանը այսօրվանից չպետք է վավերացնի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից ուղարկված որեւէ փաստաթուղթ». Ընդդիմության 2 պահանջը՝ նախագահին. (Ֆոտոշարք)

«Ժամանակը կարճ է Արմեն Սարգսյանի համար, Բաղրամյան 26-ի համար, որովհետեւ նա երաշխավորն է Սահմանադրության, որն այսօր ոտնատակ է տրվում: Այն կոչը, որ Արմեն Սարգսյանն է հնչեցրել, կաթողիկոսը, ակադեմիական ողջ հանրությունը, սա է՝ առանց Նիկոլ Հայաստան»:

Ձվեր՝ ՀՔԾ շենքի պատուհաններին ու պատշգամբներում դհոլ նվագող քաղաքացիներ. Հայրենիքի փրկության շարժման երթը. (Ֆոտոշարք)

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, «Հայրենիքի փրկության շարժումը» երթ էր կազմակերպել Կոմիտասի պողոտայից մինչեւ Ֆրանսիայի հրապարակ: Ողջ երթի ժամանակ քաղաքացիները իրենց պատուհաններից, պատշգամբներից ծափահարում ու այդպիսով իրենց աջակցությունն էին հայտնում երթի կազմակերպիչներին: Մի քաղաքացի իրենց տան պատշգամբում սկսեց դհոլ նվագել՝ ոգեւորելով մասնակիցներին: Ցուցարարները, երբ հասան Վաղարշյան փողոցում գտնվող Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ, սկսեցին ձվեր նետել

Երթի ավարտից մեկ ժամ անց՝ քաղաքացիական հագուստով անձինք առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը քաղաքացիական հագուստով անձանց կողմից անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանի առևանգման առնչությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից շուրջ մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցից՝ առանց ներկայանալու քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել և առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին։ Մեզ հայտնի

«Նա կառավարության նիստերը անցկացնում է ժպիտով, հումորով, ծափ ու ծիծաղով, կարծես մոռացել է մեր մի քանի հազար զոհերի մասին». Իվետա Տոնոյան

«Այսօր մենք պետք է պատասխանենք մի հարցի՝ մենք ուզո՞ւմ ենք ունենալ այպիսի իշխանություն, որը աճուրդի է հանել Հայաստանը ու մաս-մաս վաճառում է»:

Հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի առջեւ է բարձրացվել

Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից հնչող հակահայ հռետորաբանությունը դատապարտելու եւ համարժեք արձագանքի արժանացնելու կոչով իր գործընկերներին դիմեց  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 22-ի հանդիպման ժամանակ: Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ մտքեր փոխանակվեցին տարածաշրջանում հարատեւ խաղաղության պահպանման վերաբերյալ: Ռուբինյանը կարեւորեց հայ ռազմագերիների եւ այլ պահվող

Իրավապաշտպան․ «Վազգեն Մանուկյանի՝ շաբաթ օրվա եւ դրան նախորդող բազմաթիվ ելույթներ հիմք են տալիս պնդելու՝ կարող են լինել հիմքեր առնվազն քրեական գործ հարուցելու համար»

Նինա Կարապետյանցն անդրադառնում է ընդդիմության՝ ապստամբելու կոչերին եւ Անդրանիկ Քոչարյանի՝ կրակելու մասին հայտարարությանը

Գեւորգ Պետրոսյան. «Ինքը թալանեց մեր բարոյականությունը, մեր անդորրը, թալանեց մեր ազգի համերաշխությունը, հանդուրժողականությունը»

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը այսօր «Հայելի» մամուլի ակումբի ուղիղ եթերում Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի դիտարկումներ է արել: Նա դեմ է ընդդիմության «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսին: «Հայաստանը պետք է Նիկոլով լինի: Բայց Նիկոլը պետք է լինի քրեակատարողական հիմնարկում: Ժողովուրդը պետք է սառնասիրտ վերլուծություններ անի: Նիկոլ Փաշինյանը նախկինների նյութական թալանի մասին է խոսում: Ես իրավաբան

Ո՞վ է Շիրակի նորանշանակ դատախազը

Մոտ մեկ ամիս է՝ Շիրակի մարզի դատախազությունը գլխավորում է  Գուրգեն Գրիգորյանը։ Նա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով  Շիրակի մարզի դատախազ նշանակվեց այս տարվա հունվարի 29-ին, մինչ այդ զբաղեցնում էր Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը։ Գուրգեն Գրիգորյանը 38 տարեկան է, ծննդով Շիրակի մարզի Երազգավորս համայնքից է, ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Նա  բավական 

«Տո դուք ո՞վ եք, որ ժողովրդի վրա կրակ բացեք ա՛յ դավաճաններ». Արփինե Հովհաննիսյան

Նա շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին՝ ասելով. «Նիկոլ Փաշինյանը վախենում է, այսինքն, շաբաթ օրվա հանրահավաքից հետո հասկացել է, որ հանրային պահանջ կա իրեն հեռացնելու, հանրային պահանջ կա իր ոհմակով ՀՀ տարածքը լքելու»:

Անհայտ անձինք վթարել են Շորշոր–Երևան ջրատարը

Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի ևԿոտայքի մարզերում փետրվարի 23-ին

Նաիրա Զոհրաբյանը դիմում է Արարատ Միրզոյանին՝ Անդրանիկ Քոչարյանի հարցով արտահերթ նիստ հրավիրելու

«2018-ին, իմանալով թե ով է գալու իշխանության, ես լռեցի՝ հանրության էմոցիային տուրք տալով: Հիմա ես իմ մեղքը քավում եմ: Ինչ էլ անի Նիկոլը իմ դեմ, իսկ նա ընդունակ է ամենաստորագույն, ամենաեղկելի քայլերի, ես մինչեւ իմ արյան վերջին կաթիլը պայքարելու եմ Նիկոլի եւ մեր երկրում նիկոլականությունը, որպես ամենավտանգավոր մահացու աղանդ, վերացնելու դեմ»:

Գոհար Մելոյան. «Քննչական գործողությունը կատարվում էր առանց դատարանի որոշման, ինչը սահմանադրության եւ օրենքի կոպիտ խախտում է»

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը անձնական վիրավորանք է համարում իր անունը վերջին երկու օրերին հասարակական բուռն քննարկման առարկա դարձած ինչ-որ ֆեյքի հետ կապելը, ինչի համար Արա Սաղաթելյանին, իրեն, Նարեկ Մալյանին ու եւս մեկ հոգու երկու օր առաջ ապօրինաբար բերման են ենթարկել: «Ես հասա աշխատասենյակ, երբ արդեն քննչական գործողություն էր տեղի ունենում խուզարկության

«Այդ ծերունի ավազակը եւ մյուսները թող մտածեն դեսպանատների հետ բանակցություններով քաղաքական ապաստանի մասին». Իշխան Սաղաթելյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Սաղաթելյանը նաեւ նշեց, որ ողբերգություն է, երբ երկրի վարչապետի աթոռին կառչած անձը մարմնավորում է մեր հեքիաթների հերոսներին՝ «Սուտլիկ Որսկան», «Անբան Հուռի», «Քաջ Նազար»:

Ստեղծվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ

Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ․ հաստատվել է խորհրդի կազմը և աշխատակարգը։ Նույն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին

Կարեն Վրթանեսյան․ «Կարող են անունը բազա չդնել, հենակետ դնեն կամ մասնաճյուղ, միեւնույն է, դա լինելու է ռազմաբազա»

Պաշտպանության նախարարն ասել է, որ Մոսկվայի հետ քննարկում են Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի ներուժն ընդլայնելու մասին

Ինքնորոշման իրավունքը ճնշելու նպատակով ուժի կիրառումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է. Արա Այվազյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը Տիկին նախագահ, Տիկին Բարձր Հանձնակատար, Մարդու իրավունքների խորհրդի հարգելի անդամներ, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք միանալով նախորդ բանախոսներին` շնորհավորել դեսպան Նազաթ Շամիմ Խանին՝ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այս կարևոր առաքելությունում։ Այն փաստը, որ

«Ընտրությունների գնանք, որպեսզի նորից վերահաստատվի, որ ժողովուրդն իշխանությունը տվել է «Իմ քայլը» դաշինքի՞ն». Հայկ Ստեփանյան

Ըստ քաղակտիվիստի, եթե ընդդիմությունը չի պահանջում ընտրություններ, ընտրություններ չեն լինի: Իսկ եթե ընդդիմությունն ուժով է փորձում վերցնել ժողովրդի իշխանությունը, դա էլ է ձախողված:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ինչո՞ւ ներկա չէր ԱրՊՀ-ում տեղի ունեցած հանդիպմանը

Արցախի պետական համալսարանի կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Արցախի բուհերի ներկայացուցիչների հետ։ Տեղադրված լուսանկարներում չկա ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ում դեմ բողոքի ակցիա էր կայացել Ստեփանակերտում։ Կրկին համոզվելու համար կապ հաստատեցինք ԱրՊՀ լրատվության բաժնի հետ, որտեղից մեզ նույնպես հայտնեցին, որ Ժաննա Անդրեասյանը ներկա չէր։ Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ  

Էդմոն Մարուքյանը կառավարությանն առաջարկել է ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը

«Սիրելի՛ հայրենակիցներ, Դիմել եմ ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։ Տվյալ առաջարկը բխում է մեր կողմից վերջին շրջանում ստացված բազմաթիվ քաղաքացիների դիմումներից, ովքեր տեղեկացնում են, որ այդ իրավունքից օգտվելու հնարավորությունը խիստ սահմանափակ է։ Այդ սահմանափակումների թվում է նաև պարտադիր ՔԿԱԳ գրանցումը, ինչը, հայտնի փաստ է,

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031