Օրվա լրահոսը

«Պապի, ինձ մեր գյուղ տար»․ հադրութցի փոքրիկն ամեն օր պապին խնդրում է իրեն Մեծ Թաղեր տանել

Հադրութցի ընտանիքը դժվար կացության մեջ է, Չարենցավանում վարձով են ապրում, տան տերը ասել է տունն ազատել մինչեւ մարտ ամիս

Սննդային թունավորման դեպքեր Վանաձորում

Այսօր ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվել են Վանաձորի  բնակիչներ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 13-ին 14 հոգի մասնակցել է տարեդարձի խնջույքի, որի ժամանակ օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղեն և եփած հավով ուտեստ: Փետրվարի 15-ին՝ ժամը

Երևանում անհայտ անձինք պղծել են Հայաստանի և Իսրայելի բարեկամությանը նվիրված հուշարձանը

galatv.am. Երևանում անհայտ անձինք կարմիր ներկով նկարել են՝ ի պատիվ Հայաստանի և Իսրայելի բարեկամությանը նվիրված հուշարձանը: Սա մի քանի օրվա ընթացքում երկրորդ նման գործողությունն է, երբ պղծում են հրեա ժողովրդի և ՀՀ-ի բարեկամության հուշարձանները:

Կարեն Կարապետյանը չի՞ կարողացել, թե՞ չի ցանկացել պահել Սերժ Սարգսյանի փոխանցած իշխանությունը

«Այսինքն, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները կայացել են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ երկրորդ ազդեցիկ ուժի ռեժիսուրայով». Քաղաքագետ Վահրամ Աթանեսյան

«Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե ինչ ենք տալու, մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու». Սերժ Սարգսյան

Իսկ թե ինչ կարող էին անել գործող իշխանությունները, Սերժ Սարգսյանն ասաց, թե համանախագահներին կարող էին ասել, որ այս իշխանությունները թալանչի են, բայց դուք՝ ինքներդ եք ընդունել նման հայտարարություն, խնդրում եմ՝ եկեք իրականացնենք այս հայտարարությունը, այնուհետև անցնենք առարկայական բանակցությունների, փոխարենը իր բնորոշմամբ՝ անհասկանալի պայման դրեցին համանախագահների առաջ, որ Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին:

Երկրաշարժ (հետցնցում) Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք

Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.33⁰ աշխարհագրական կոորդինատներով` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում): Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը

«Հրավիրել եմ Կարեն Կարապետյանին՝ ասելով՝ Կարե′ն ջան՝ հանգուցալուծումը կարող է լինել՝ իմ հեռանալով, պատրա՞ստ ես այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա, ասաց՝ այո». Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը հիշեցրեց՝ 2018-ի ապրիլի 23-ին ինքը վարչապետ էր, Կարեն Կարապետյանը՝ առաջին տեղակալ: Վարչապետի հրաժարականից հետո երկրի կառավարումն անցնում է առաջին տեղակալին:

«Նիկոլի ժամանակ էր շոու, շոու արեց՝ կուտը կերաք». Իշխան Սաղաթելյան

Ճշտեցինք՝ հետաքրքիրը ո՞րն է՝ շոո՞ւ է լինելու՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Նիկոլի ժամանակ էր շոու, շոու արեց՝ կուտը կերաք»: Հարցին՝ ո՞վ կերավ կուտը՝ նա պատասխանեց. «Ուտողները»:

«Իշխանություն ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին, ոչ թե սրանց». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահը վստահեցրեց՝ իր բնորոշմամբ՝ «կապիտուլյանտը» իր «պրոյեկտը» չէ:

Հացիկ գյուղի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները 2021թ. փետրվարի 14-ին՝ Ժամը 21:30-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս, Գյումրի քաղաքի Պ.Սևակ փողոցում գործող ռեստորանային համալիրի հարակից  տարածքում նկատել են բարձրաձայն

Սմբատ Լպուտյան. «Լեւոն Արոնյանի պես շախմատիստները աշխարհում ծնվում են հազվադեպ եւ նրանք գանձ են»

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման թեմա էր հայկական շախմատի լեգենդ Լեւոն Արոնյանը, որը, ըստ շրջանառվող լուրերի, ամենայն հավանականությամբ ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունի: Այսօր լրագրողները ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանից Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության բացման եւ վիճակահանության արարողության ավարտին փորձեցին պարզել, թե արդյո՞ք Արոնյանն իսկապես այդպիսի մտադրություն ունի եւ եթե այո, ապա ի՞նչն է իրական

Արցախի անվտանգության համակարգին ավելացել է ռուսական խաղաղապահների գործոնը, որին զուգահեռ շարունակելու են գործել նաև սեփական զինված ուժերը. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը հանդիպել է առողջապահության և արդարադատության նախարարությունների աշխատակիցների հետ

«Նիկոլ Փաշինյանը հենց այս պահին շանս ունի կենդանի մնալով հեռանա… 1827 հատ տղա կա, որ ոտ ու ձեռ չունի, նրանք պատրաստ են փրթելու». Հրանտ Բագրատյան

«Որ դու գնացիր իր վրա կրակեցիր, ես ո՞նց եմ իրեն պաշտպանելու: Ես դրանից հետո իրեն չեմ կարող պաշտպանել: Երբ 100-200 հազար դառավ, մենք ո՞նց ենք կազմակերպելու: Մենք ասում ենք՝ հեռացի՛ր, ընկեր: Մարդկանց մեջ ատելություն կա»:

Ակադեմիայի նախագահության ներկայացուցիչները բարձրացրել են ակադեմիական ինստիտուտների հետագա գործունեության, կառավարման և գիտության ֆինանսավորման հարցերը

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը քննարկվել է ԳԱԱ նախագահության անդամների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ այսօր քննարկել է Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը: Հանդիպման ընթացքում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու նախագահության մյուս անդամները ներկայացրել են

Չափազանց կարևոր է հավաստի տեղեկատվության առավելագույն տարածվածությունը, որի կրողները հաճախ հենց պետական մարմիններն են. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետը մասնակցել է «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» առցանց աշխատաժողովին Փետրվարի 15-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կազմակերպած «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» աշխատաժողովին: Հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետը նշել է. «Ողջունում եմ «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» խորագրով այս աշխատաժողովի անցկացումը և նրա մասնակիցներին: Նման ֆորմատով քննարկումները կարևոր են՝ ոլորտում առկա խնդիրների ծավալը

Հայաստանի կանանց առաջնությանը մասնակցում է 10 շախմատիստուհի

Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կմեկնարկի շախմատի Հայաստանի կանանց 76-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը, որին մասնակցող 10 շախմատիստուհիները վիճակահանությամբ կազմեցին մեկնարկային տուրի հետեւյալ զույգերը: Սիրանուշ Ղուկասյան-Մարիամ Ավետիսյան, Աստղիկ Հակոբյան-Մարիա Գեւորգյան, Նարե Առաքելյան-Արփինե Գրիգորյան, Վերոնիկա Խաչատրյան-Աննա Խաչատրյան, Մարիամ Մկրտչյան-Սուսաննա Գաբոյան: Կանանց առաջնության գլխավոր Մրցավար Նունե Վարդանյանը Aravot.am-ին ասաց, որ անցած տարվա չեմպիոնուհի, կանանց գրոսմայստեր Մարիա

«Դա կլինի խայտառակություն, դա կնշանակի լեգիտիմացնել ամբողջ այդ դավաճանությունը, որ մինչեւ հիմա եղել է». Վազգեն Մանուկյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

Լրագրողների հարցին՝ շարժման գլխավոր նպատակը, օրակարգը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր, բայց հիմա շարժման առանձին ուժեր խոսում են ընտրություններին իրենց առանձին մասնակցության մասին՝ Վազգեն Մանուկյանը արձագանքեց. «Բայց ընտրություն չկա, ի՞նչ ընտրությունների են մասնակցում:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ առկա է հատուկ դրույթ Նախիջևանի միջանցքի ստեղծման մասին»: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման» մասին, և հենց այս մոտեցմամբ

«Ծանոթներ կան, որ ասում են՝ խեղճ Նիկոլն ի՞նչ աներ, մեկ է՝ պատերազմը լինելու էր». Վազգեն Մանուկյան

Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հանդիպում էր իր աջակիցների հետ: Լրագրողների հետ ճեպազրույցում Վազգեն Մանուկյանն ասաց, որ փետրվարի 20-ի հանրահավաքն այնքան մեծ է լինելու, որ ոստիկանական ուժերը չեն բավականացնի՝ բռնի ուժ կիրառել ակտիվիստների նկատմամբ ու ցույցը ցրել: Հարցին՝ ի՞նչ նախադրյալներ կան՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ո՞ր նախադրյալն է փոխվել: Կրել ենք

Միասնության երթ Գյումրիում՝ ի հիշատակ պատերազմում նահատակվածների (Ֆոտոշարք)

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ միասնության երթ՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների։ Այն կազմակերպվել էր Շիրակի պետական համալսարանի նոր ուսանողական խորհրդի, «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Հայորդյաց տան» նախաձեռնությամբ։ Երթը մեկնարկեց Շիրակի պետական համալսարանից՝ Հայոց Եռագույնի ծածանմամբ։ ՇՊՀ նոր ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Ղուկասյանն ասաց․ «Ներկա պահին Հայաստանում հասարակությունը հասկանալի պատճառներով պառակտված է, և մեր պատգամը,

Շվեդական ընկերությունները ցանկանում են մասնակցել Հայաստանում տնտեսության թվայնացման, աղբի վերամշակման, օդանավակայանների գործարկման գործընթացներին

Վահան Քերոբյանը և Հայաստանում Շվեդիայի դեսպանը քննարկել են հայ-շվեդական համագործակցության օրակարգային հարցեր

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀԽ անդամներին՝ Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ

Փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտում առկա իրավիճակը, հանրային խորհրդի անդամների հետ քննարկել հետագա համագործակցության ուղիներն ու նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայկական բանակին

ԶԼ մասին օրենքում փոփոխության նախագիծը խնդրահարույց է՝ տեղ գտած կարգավորումներն ավելի շատ վնաս կարող են տալ, քան օգուտ

Որոգայթներ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները փետրվարի 15-ին քննարկվեցին խորհրդարանում կազմակերպված աշխատանքային քննարկման  ժամանակ: Հրավիրվել էին ոլորտի փորձագետներ Վահան Հովսեփյանը եւ Գրիգոր Սաղյանը, մասնագետներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, որը նաեւ նախկին լրագրող է, ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանի,

Փետրվարի 17-ին Արա Այվազյանը կհանդիպի Լավրովի հետ

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը փետրվարի 17-ին բանակցություններ կանցկացնեն՝ Այվազյանի՝ Ռուսաստան կատարվելիք աշխատանքային այցի շրջանակում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները կքննարկեն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր: «Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի

Տնտեսվարողներից առերևույթ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է

ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության երկու աշխատակիցներ, Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարողների մոտ ակնհայտ ապօրինի գործողությունների՝ մասնավորապես տարբեր խախտումներ չարձանագրելու համար, յուրաքանչյուր ամիս, որպես կաշառք պահանջում և նրանցից ստանում են տարբեր չափերի գումարներ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի

Ռուս սահմանապահների հրամանատարությունը դիտարկում է կատարել տարածքում, ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ։ Փաստն արձանագրվել է հայ և  ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը, որից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։ Սյունիքի

Վերջին ճիգեր

Արցախը կորցնելուց հետո, այսօր ընդհանրապես հարցականի տակ են Հայոց պետականության, հայ ժողովրդի իր հայրենիքում ապրելու հարցերը։ Միայն հրաշքը կարող է փրկել Հայաստանը։ Իհարկե, հրաշք ասելով, նկատի չունեմ աստվածային ինչ-որ միջամտություն, այլ վճռական նվիրյալների առաջնորդությամբ ընդվզումն ու  հեռացումը անհայրենիք իշխանության։ Ի դեպ, այդ դեպքում, դեռևս հրաշք տեղի չի ունենա, քանի որ մեր վիճակն օրհասական է, այլ

Կրկին երկրաշարժ՝ Երևան քաղաքից 17 կմ հարավ

Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 18:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.04⁰ և արևելյան երկայնության 44.56⁰ աշխարհագրական կոորդինատներով` Երևան քաղաքից 17 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում): Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը (հետցնցում) զգացվել

Հայաստանի տղամարդկանց առաջնությունն ունի ՖԻԴԵ-ի դասակարգման աննախադեպ բարձր վարկանիշային կարգ

Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կմեկնարկեն շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ եւ կանանց 76-րդ առաջնությունների բարձրագույն խմբի մրցաշարերը: Բացման եւ վիճակահանության արարողությունից առաջ տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը լրատվամիջոցներին ասաց. «Ինչպես միշտ, տղամարդկանց առաջնությունը շատ մեծ հետաքրքրություն ունի, բայց այս անգամ մի քանի երեւույթներ լրացուցիչ հետաքրքրություն են ավելացնում: Նախ, շախմատիստները բավականին

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031