Օրվա լրահոսը
Քարահունջ եւ Խնձորեսկ համայնքները սահմանամերձ չեն․ տեխնիկական վրիպա՞կ, թե…
Խնձորեսկում այսօր ապրում է 434 մարդ, իսկ Քարահունջում՝324 բնակիչ, եւ ոչ մի ընտանիք այդ բնակավայրերից չեն լքել իրենց տները։
Արեգ Հովհաննիսյանը՝ Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահի հրամանագրով Հրանտ Պողոսյանը հետ է կանչվել Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
Ադրբեջանցիները քանդել են Մեծ թաղերի գերեզմանատունը, ավերել գյուղամեջի տները
Գերեզմանատունը չէր խանգարում ճանապարհը սարքելուն։ Ուղղակի մտածել են՝ մեքենաներով երթեւեկելիս մեր գերեզմաններն աչքներին չերեւա
«Եկեք հրապարակ` երկիրը պահելու եւ Արցախը մի օր վերադարձնելու համար». Շուշան Պետրոսյան
Շատ շատերն են լինելու այնտեղ, մարդիկ, որոնք զգում են հրատապությունը` այս չարիքից ազատվելու
Սննդային թունավորումից Վանաձորում հոսպիտալացվել է 15 քաղաքացի. 5-ը երեխաներ են
Հոսպիտալացված քաղաքացիները փետրվարի 13-ին մասնակցել են տարեդարձի խնջույքի, որի ժամանակ օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղեն եւ հավով ուտեստ
Սարհատ Պետրոսյան․ «Քաղաքային պլանավորման մակարդակում մենք պատրաստ չենք երկրաշարժին, քաղաքացիական պաշպանությանը, ապաստարաններ չկան»
Սարհատ Պետրոսյանի կարծիքով՝ իշխանությունը չունի քաղաքական կամք քաղաքաշինական բազմաթիվ հիմնարար խնդիրները լուծելու
Որոշվեց նաև ընդդիմության միավորվելու հանրային պահանջի հարցի շուրջ քննարկումներ անցկացնել մի շարք կուսակցությունների հետ. Անդրիաս Ղուկասյան
Որոշվեց դիմել Արդարադատության նախարարությանը սույն թվականի փետրվարի 9-ին կոլեկտիվ հանրագրով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին առաջարկած սահմանադրական բարեփոխումների նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու համար:
Կառավարությունը կրկին շրջանառության մեջ է դրել սողանքային գոտու բնակիչներին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու հարցը՝ բնակարանի ձեռքբերման վկայագիր տրամադրելու եղանակով
Փուլային տարբերակով նախ 5-6-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 14 ընտանիքներ կստանան բնակարանների ձեռքբերման վկայագրեր, ապա մյուսները՝ ըստ վթարայնության աստիճանի:
«Երկրի վիճակը և անկման հաղթահարման ուղիները». «Ձայն հայրենեաց» նախաձեռնության շուրջ հավաքված մտավորականները Եղեգնաձորում են
Հանդիպման նպատակը` ստեղծված իրավիճակից համատեղ ուժերով դուրս գալու ելքեր գտնելն է:
Սահմանադրական կարգի տապալման գործով նիստը հետաձգվեց. Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը խնդրեց չնշանակել հաջորդ դատական նիստը փետրվարի 23-ին, քանի որ այդ օրն ինքը Վերաքննիչ դատարանում նախապես նշանակված դատական նիստ ունի։ Սակայն Դանիբեկյանը միևնույն է սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին։
«5000-ից ավելի երեխեքի արյունն իրենց ձեռքերին է». Շուշան Պետրոսյան
Շատ վախենալու է` ամեն օր մի քիչ Հայաստան ենք կորցնում:
«Ամենքս ունենք մեր առաքելությունը». կայացավ լրագրող Մարինա Բրուտյանի գրքի շնորհանդեսը
Հյուրերը մասնակցեցին բարեգործական դրամահավաքին, որի ամբողջ հասույթը փոխանցվեց «Ձեռք մեկնիր» բարեգործական կազմակերպությանը, որը օգնում է Արցախյան պատերազմից տուժածների ընտանիքներին։
Գեւորգ Պետրոսյան. Այլևս նպատակահարմար չեմ գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իմ գործունեությունը
Անկեղծ ասած՝ մեծ դժվարությամբ եմ կայացրել այս որոշումը: Կշարունակեմ Ազգային ժողովում իմ աշխատանքը՝ որպես անկախ պատգամավոր…
Վարչապետի միջպետական հեռախոսազրույցները պաշտոնավարման ընթացքում. Վահե Ղուկասյան
Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում շարունակում է ավելի հաճախ հեռախոսազրույցներ ունենալ եվրասիական գործընկերների հետ, թեև պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո ակտիվ հեռախոսային շփումներ է ունեցել նաև եվրոպական առաջնորդների հետ, հատկապես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն
Ֆինանսավորումն ավելացնելն ավելի կնպաստեր գիտության զարգացմանը, քան նոր օրենք մշակելը. ԳԱԱ նախագահ
«1991թ.-ից մինչև հիմա Հայաստանում գիտության ֆինանսավորում չի եղել»
Խաչատուրովի առողջական վիճակի վերաբերյալ միջնորդությունը քննվում է դռնփակ. նրա ձեռքը վիրակապված էր
Մենք միջնորդություն ունեինք, որը պետք է առաջնահերթ քննարկվեր։ Այս դեպքում պաշտպանի միջնորդությունը վերաբերում է անձի առողջական վիճակին
Ռուզաննա Ադամյան․ «Խորհրդային տարիներին կառուցված շենքերի մեծ մասը ենթակա է վերակառուցման, մի մասն էլ՝ ապամոնտաժման»
Քաղաքաշինության պետական կոմիտեի մասնագետը վստահեցնում է՝ վերջին տարիներին կառուցված շենքերը նոր պահանջներով են կառուցվում, դրանք ավելի ամուր են
Տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին. ոստիկանություն
Քաղաքացիները, որոնք բախվել են նման երևույթի, կարող են դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
Ուսուցիչ՝ 24/7 ձևաչափով. «Տարվա լավագույնները» մրցույթին ներկայացվել է 53 հայտ
Նախագիծն իրենից ներկայացնում է դպրոցական կայքի հարթակ, որտեղ տեղադրվում են առարկայի թեմատիկ պլանին համապատասխան տեսանյութեր, թեստեր և առաջադրանքներ՝ իրենց լուծումներով, ինչպես նաև հետաքրքրաշարժ, ակտիվացնող նյութեր։
ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայի ԱԳՆ է կանչվել
Ի հակադրություն Վաշինգտոնի՝ Թուրքիայի պաշտոնական շրջանակները պնդում են, որ Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունների ֆոնին ՔԲԿ-ի մարտիկները փետրվարի 14-ին մահապատժի են ենթարկել թուրք գերիներին, այդ թվում Թուրքիայի ուժային կառույցների աշխատակիցներին:
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Անդրադարձ է կատարվել պետական և հումանիտար համապատասխան կառույցների հետ փոխհամաձայնեցված համագործակցության կանոնակարգմանը վերաբերող հարցերին։
ԵԽԽՎ-ն կոչ է արել անդամ երկրներին մեղմացնել ՀԿ-ների նկատմամբ սահմանափակումները
ԵԽԽՎ-ն իր լիագումար նիստի ընթացքում ընդունել է բանաձև՝ արձանագրելով, որ մի քանի անդամ-երկրներում, մասնավորապես Ադրբեջանում, Ռուսաստանում և Թուրքիայում քաղհասարակության դիրքերը երերուն են սահմանափակող օրենքների և կարգավորումների պատճառով: Մասնավորապես, մտահոգիչ է այդ երկրներում օտարերկրյա ֆինանսավորման հասանելիության սահմանափակումները, ասվում է բանաձևի տեքստում:
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 132 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սարգսյան Յուրի Սուրիկի, ծնվ. 2000թ. Առաքելյան Գեղամ Ջանիկի, ծնվ. 1994թ. Հակոբյան Արծրուն Ատոմի, ծնվ. 2001թ. Պողոսյան Արա Մարսելի, ծնվ. 1984թ. Պահեստազորային Գրիգորյան Վահան Սարգիսի, ծնվ. 1999թ. Մխչյան Ռաֆայել Ալբերտի, ծնվ. 1993թ. Հովհաննիսյան Գարիկ Գառնիկի, ծնվ. 2001թ. Սամսոնյան Շավո Երջանիկի, ծնվ. 2000թ. Վարժապետյան Նարեկ Վահանի, ծնվ. 2000թ. Պողոսյան Իշխան
«Հա, շատ լավ, Սերժ Սարգսյանը չէր կարող այդքան սխալվել, հա». Հրաչյա Հակոբյանի արձագանքը
Հակոբյանի խոսքով՝ երբ ասում է, որ դա հակաղարաբաղյան շարժում էր, պետք է ինչ-որ ապացույցներ լինեն. «Ես էլ կարող եմ օրինակ ասել, որ իր կառավարման տարիները հակաղարաբաղյան կառավարում էր, որովհետեւ այդ տարիների ընթացքում որեւէ լուրջ խոշոր ներդրում Արցախում տեղի չունեցավ»:
Սոս Մարգարյան․ «4.7 մագնիտուտով երկրաշարժերի հետցնցումները կարող են տեւել 10-20 օր․ արդեն գրանցվել է 110 հետցնցում»
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ-ն ասում է՝ վերջին օրերին գրանցված հետցնցումներից որոշները զգացել են Երեւանում, շատերը չեն էլ զգացվել:
Սահմանադրական կարգի տապալման գործով նիստն անցնում է դռնփակ
Բացի այդ, դատավոր Դանիբեկյանը նաև տեղեկացրեց, որ դատարան է ստացվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի դիմումը Նիժնի Նովգորոդ մեկնելու վերաբերյալ։
Ադրբեջանի արտգործնախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետ կապված հարցեր
Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը
ՏՄՊՊՀ-ն՝ դեպի ՌԴ ավիատոմսերի գների բարձրացման պատճառների վերաբերյալ
Ծրագրերն ավտոմատացված են և գրեթե զուրկ մարդկային ազդեցության գործոններից։
«Հումանիտար կարիքներից առաջինը բնակարանայինն է, և արդեն բնակարանաշինության մի քանի խոշոր նախագծեր են մեկնարկել». Արտակ Բեգլարյան
Մեկնարկել է կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր, որի արդյունքները հիմք կդառնան պետական ու բարեգործական ծրագրերի հասցեականության ու արդյունավետության բարձրացման համար:


















































