Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքը հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն անցնելուց հետո. ՀՀ ԱԳՆ

Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը ներառված չէ այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան։

Անուշ Բեղլոյան. Իմ խոսքը հումոր էր, ծաղրանք էր, իմ ասածը խեղաթյուրել են

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը պնդում է, որ ոչ թե ի վնաս մեզ հայտարարություն է արել, այլ ծաղրել է թուրքերին

Ազատազրկվածի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունն անթույլատրելի է ու խախտում է նրա իրավունքները. ՄԻՊ

Անհրաժեշտ է մինչև իրավական փոփոխությունները, փոխել պրակտիկան այս արտահերթ զեկույցում շարադրված խնդիրների հաշվառմամբ՝ ձևական մոտեցումներից զերծ, առավել իրավունքահեն շեշտադրմամբ բարելավվելու նպատակով:

«Մշակութային պատերազմը զինադադարի իրավունք չունի». Նարինե Գրիգորյան

29-րդ թատերաշրջանը Համազգային թատրոնը սկսում է Վուդի Ալենի «Ճախրող լամպով»

Սևանա լճի ավազանի համար կառավարությունը մշակում է գետավազանային կառավարման առաջին պլանը

Կողմերը փաստել են, որ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ կարողությունների զարգացման առումով արդեն իսկ ունենք իրական առաջընթաց։

Զարուհի Փոստանջյանը միջնորդեց ՊՊԾ-ի գրավման գործով, առայժմ որպես վկա, հարցաքննել Փաշինյանին

Դատավորն ու դատախազը Նիկոլ Փաշինյանին վկա հրավիրելու Փոստանջյանի միջնորդությունը անհիմն համարեցին

Վարչապետն այցելել է Արարատի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով

2021-ի առաջին ամսվա ընթացքում Արարատի մարզից արդեն իսկ ստացվել է 5 սուբվենցիոն ծրագրի հայտ:

«Հա, Հա՛յկ «Հայկական ժամանակից», արտագաղթ եղել է միշտ, բայց մենք Արցախ չենք հանձնել ու ԲՀԿ-ի ձեռքերը արյունոտ չեն, այդ փոքր տարբերությունը, հույս ունեմ, կհասկանաք». Նաիրա Զոհրաբյան

Հայկ Գեւորգյանի խոսքերը վրդովվեցրել էին նաեւ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին. «Դուք մտածում եք, որ կարող է մարսե՞ք այս ամեն ինչը ու փորձում եք կենդանության նշույլնե՞ր ցույց տալ»: Մելքումյանը վստահեցրեց՝ այնպիսի դավաճանական սխալներ են արել իշխանությունները, որ չեն կարող սրա տակից դուրս գալ:

«Ղումարբազի բազար էր գնում, Ալիեւն ասաց՝ Ղարաբաղը կտաս, ասաց՝ կտամ». Ռազմիկ Դավոյանը՝ Փաշինյանի մասին

Հայաստանում ամեն ինչ զրոյացվեց, Արցախն ազատագրողները օտարվեցին եւ քաշվեցին դատի:

Էմբրիոնները չթափել, սաղմերն օգտագործել բարենպաստ նպատակներով

ԱՆ-ն արհեստական բեղմնավորման համար օրենսդրական խոչընդոտները վերացնում է Կառավարությունը մտադիր է հեշտացնել հղիանալու հնարավորությունն անպտղությամբ տառապող անձանց համար։ Հղիանալու համար այն, ինչ կախված է օրենսդրական դաշտից, կառավարությունը փորձում է կարգավորել եւ վերացնել արհեստական խոչընդոտները։ Առողջապահության նախարարությունը «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է շրջանառության մեջ

«Ի՞նչ կաշկանդվածություն ունենք մենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը անհարմարություն ստեղծելու՝ միջազգային հետախուզում հայտարարելու մասով». Թագուհի Թովմասյան

«Ադրբեջանը պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո միջազգային հետախուզում է հայտարարել մեր մի շարք հայրենակիցների նկատմամբ, այդ թվում՝ Արցախի հանրապետության նախագահի, Արցախի ՊԲ հրամանատարի, Արման Բաբաջանյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, եւս 300 հայերի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, փոխարենը՝ մենք միջազգային հետախուզում ենք հայտարարել ընդամենը ադրբեջանցի մի մարզիչի՝ մարզական մեկնաբանի նկատմամբ»:

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը փաստում է, որ «Իմ քայլի» պատգամավորների նախաձեռնությունը քայլ է խոսքի ազատության դեմ

Օրենսդիր մարմնի իշխանական ներկայացուցիչները, այս քայլով խախտում են «ՀՀ զանգվածային լրատվության մասին» 5-րդ հոդվածի 1-ին կետը, այն է՝ Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

«Այս ԱԺ-ն գործել է մի տրամաբանությամբ. որ օրենքն իրենց խանգարում է, ուղղակի օրենքն են փոխում». Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի վստահեցմամբ՝ հերթական անգամ իշխանությունը փորձ է անում սահմանադրական օրենքների փոփոխություն իրականացնել:

Ձևավորվել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների փորձագիտական երկու ենթախմբերը

Ձևավորվել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների փորձագիտական ենթախմբերը, որոնց կազմավորման վերաբերյալ օրերս Մոսկվայում պայմանավորվել էին երեք երկրների փոխվարչապետերը։ «Երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով խմբում հայկական կողմից ներգրավված կլինեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտաքին գործերի նախարարության փորձագետներ։ Փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական,

Գերմանիայի ու Ճապոնիայի տնտեսական հրաշքները: Հայաստանը փրկելու ուղիները-2

Հատված Մերուժան Հարությունյանի «Բարոյակարգի հռչակագիրը ու Հայաստանը փրկելու ուղիները» անտիպ գրքից Մեր այս 2020-ի պատերազմի սարսափելի պարտությունից հետո ազգովի հուսալիք ենք ու նվաստացած ու մեզ այսօր մի տնտեսական հրաշք է պետք, Երկրորդ աշխարհամարտին հաջորդած գերմանական ու ճապոնական տնտեսական հրաշքների պես մի հրաշք, որ ազատվենք այս հուսալքությունից ու նվաստացումից: Բայց պատկերացրեք, թե ինչքան ավելի շատ էին

«Ի գիտություն՝ ՀՀ-ից, այո, կան մարդիկ, ովքեր գնում են, բայց նաեւ այդ ինքնաթիռները դատարկ չեն վերադառնում». Լիլիթ Մակունցը՝ արտագաղթի մասին

Ուզում եմ հիշեցնել, որ մեկ տարի շարունակ, ՀՀ-ի եւ ՌԴ-ում մշտական բնակություն ունեցող անձինք սպասում էին, որ սահմանները բացվեն եւ վերադառնան իրենց աշխատանքին եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ:

Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է Արցախի հարցը

Քալընի և Սալավանի հեռախոսազրույցը Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առաջին շփումն է:

«Սիրտներդ կպայթեր, չէ՞…ԲՀԿ-ի ժամանակ հեռացել են». Արման Աբովյանի արձագանքը

Աբովյանը զգուշացրեց՝ «Չհամարձակվեք սրանից հետո ձեր մեղքերը մեր վզով փաթաթել»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի անդամ, Հայաստանից փախել է 372 հազար 800 մարդ». Հայկ Գեւորգյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Ամփոփելով՝ Գեւորգյանն ասաց՝ 10 տարվա ընթացքում Հայաստանից գնացել է 372 հազար 800 մարդ, իսկ հեղափոխությունից հետո եկել է 41 հազար մարդ:

Որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին. ԱԳՆ մամուլի խոսնակ

Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ, իսկ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը միանշանակորեն չի նպաստում այդ մթնոլորտի ձևավորմանը:

«Գյուրջիեւի այգու» ոդիսականը

Առաջարկը հավանության է արժանացել, տարածքը` տրվել ուրիշի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ի թիվս նախագահական այլ նախաձեռնությունների, առաջարկել էր Գյումրիում ստեղծել «Գյուրջիեւի այգի»: Այն պետք է իրականացվեր Գյումրիի Կարսի խճուղու հատվածում` ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող 21 հա տարածքում: «Առավոտի» հետ զրույցում հանրապետության նախագահի աշխատակազմի՝ «Գյուրջիեւի այգի» նախագծի պատասխանատու Լիպարիտ Մելքոնյանը, ներկայացնելով ծրագիրը, ասաց, որ

Անկախ պատգամավորները լսեցին Վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատավորի թեկնածուներին

Հանդիպման ժամանակ քննարկում ծավալվեց դատաիրավական բարեփոխումների, ազատ դատարաններ ունենալու խնդիրների եւ հեռանկարների վերաբերյալ:

ՄԻԵԴ-ն իր պատմության մեջ ամենաշատ իրավախախտման վճիռները կայացրել է ընդդեմ Թուրքիայի

Թուրքիայի վերաբերյալ վճիռների 88․4 տոկոսի դեպքում այդ երկիրը մեղավոր է ճանաչվել իրավախախտում կատարելու մեջ։

«Տեղյա՞կ եք, որ Ադրբեջանը մինչեւ այսօր Շուշի քաղաքում չի կարողանում հոսանք քաշել». Մեսրոպ Առաքելյան

Նախարարն ասաց, որ տարբերություն չի դնում Արցախի ու ՀՀ-ի սոցիալական ծրագրերի միջեւ: Տարոն Սիմոնյանն արձագանքեց, որ նա բացառիկներից մեկն է կառավարությունում, որ տարբերություն չի դնում:

Գեղամ Մանուկյանը բերման ենթարկվեց ՀՀ ԱԺ բակից, նրա հետ են գոմաղբով ուսապարկեր ԱԺ բակ նետած քաղաքացիները

Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած:

Հայատյացությունն ադրբեջանական հանրության ինքնության կարևոր բաղադրիչի է վերածվել. ԳԱԱ

Ամեն գնով փորձ է արվում կյանքի կոչել նորահնար «Ուդիական» եկեղեցու նախագիծը: Այն դարձել է հայամերժ ազգային նպատակի, պատմության կեղծման կարևոր գործիք

«Մշակութային հուշարձաններն ավերվել են, Ավետարանոցում հայկական գերեզմանատունը վերածվել է ավտոկայանատեղիի»

Գյումրիի Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի հիմնադիր Արթուր Գեւորգյանը Ադրբեջանին պատժելու եւ փոխհատուցում պահանջելու գործընթաց է նախաձեռնում Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ անցած տարածքներում ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը՝ ըստ էության կրկնելով այն քաղաքականությունը, որը որդեգրել է Թուրքիան: Գյումրիի Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի հիմնադիր եւ տնօրեն, Գյումրիի մշակութային էքսպերիմենտալ կենտրոն կրթամշակութային վերլուծությունների եւ զարգացման հ/կ-ի ղեկավար Արթուր Գեւորգյանն

Վարչապետի որոշմամբ` պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարները կպարգևատրվեն

«Պարգևատրել 2020 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականի և հաշվետվությունների արդյունքների հիման վրա»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031