Օրվա լրահոսը

Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի փոխվարչապետի մամուլի ծառայությունից: «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի ընթացքում»,- նշեցին մամուլի ծառայությունից: Փոխվարչապետների որոշմամբ՝ երկու փորձագիտական ենթախմբեր են ստեղծվել: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն

55-օրյա գերությունը Վալերային չի կոտրել. մայրը` Սուսաննան, պատերազմի, ծանր օրերի եւ ապագայի մասին. (Տեսանյութ)

Հունվարի 28-ին Վալերան Երեւան էր եկել`զոհված ընկերոջ հուղարկավորությանը

Սկսվել է պատերազմի ընթացքում վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը

Այսօրվանից սկսվել է պատերազմի ընթացքում վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը։ Տարբեր մասնագետներից բաղկացած խմբերն այցելում են շահառուների բնակարաններ, տեղում ճշտում պրոթեզի տեսակի, ֆունկցիոնալության մանրամասները։ Նպատակն է անձի մասնագիտական վերականգնման, բնակարանի, հարակից միջավայրի հարմարեցման և այլ անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ տրամադրել եզրակացություն։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին․ «Որքան էլ վատը լինենք, մարդիկ մտածում են՝ այն ուժերը, որոնք այսօր հրապարակում առաջարկ են ներկայացնում, մեզանից վատն են»

ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ իշխանությունները 2018 թվականից խաբում են քաղաքացիներին

Մհեր Գրիգորյանը հանդիպել է քաշաթաղցիների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Քաշաթաղից տարհանված անձանց ներկայացուցիչների հետ: Քաշաթաղցիները ներկայացրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տարհանումից հետո իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները: Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արցախին ուղղված ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերի ընթացքը, ծրագրերից օգտվելու ընթացքում շահառուների համար առաջացած խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ հնարավոր լուծումները: Հանդիպման ավարտին որոշվել է, որ

Կյանքի իմաստը․ ազգային ազատության առաջադիմական պայքարն ընդդեմ հետամնացության ՄԱՍ 2

Հոդվածի առաջին մասում  քննարկեցինք, որ չի կարող լինել անձնային ազատություն առանց ազգային՝ նալբանդյանական ազատության։ Հիմա քննարկենք, թե ում և ում որդիների շնորհիվ է այդ ազատությունը առաջադիմելու։ «Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ո՞ւմ 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել». Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակուհին է* այս հարցը հնչեցրել է հարցազրույցում եւ հետադիմական ու

«Հայաստանը նախ պետք է ունենա տեսլական, որի մեջ ներառված կլինի նաև հայրենադարձությունը». Վազգեն Մանուկյան

Հայաստանում որևէ իշխանության օրոք պետականորեն հայրենադարձության լուրջ ծրագիր չի դրվել: Այս հարցն այսօր բարձրացրել են մի խումբ հայրենադարձներ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ: Հայրենադարձության և ինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող «Վերադարձ Հայաստան» կազմակերպության և ՀՅԴ Հայրենադարձության խորհրդատվական գրասենյակի ղեկավարներն ու ներկայացուցիչները խոսել են Սփյուռքի խնդիրների, հայրենադարձության գաղափարախոսության նկատմամբ Հայրենիքում և Սփյուռքում առկա ընկալումների, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մասին, քննարկել

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը

Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում նախարար Մեսրոպ Առաքելյանն ԱԺ քննարկմանն է ներկայացրել Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Նախարարն անդրադարձել է սոցիալական պաշտպանության բնագավառում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման անհրաժեշտությանը՝ կարևորելով արդյունավետ մեխանիզմների կիրառումն ու սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ներդրումը։ «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես

«Ես չեմ ճանաչում Փաշինյաններին, Աղազարյաններին, Բեղլոյաններին․ նրանց «յան» ազգանունն ինձ ամեն վայրկյան խաբում է»․ Սերժ Սրապիոնյան

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը Շիրակի մարզի մտավորականների հետ։ Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը մտավորականների կամավոր միություն է, որի շուրջ հավաքվել են մեր հայրենիքի ճակատագրով մտահոգ մշակույթի, գիտության, կրթության ոլորտի 300-ից ավելի ներկայացուցիչներ։ Նրանք քննարկեցին երկրի վիճակը, ներկայացրեցին առաջարկներ։ Գրականագետ, ԵՊՀ դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանն իր ելույթում ասաց․ «Ձայն հայրենեաց»-ը լավ օրից

Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարը օր-օրի ավելի հետաքրքիր է դառնում

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Արդեն հայտնի են վեց քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները: 55 կգ քաշային կարգում երկամարտի 222 կգ արդյունքով չեմպիոն դարձել է Գառնիկ Չոլակյանը, 61 կգ-ում՝ Անդրանիկ Պապեյանը (240 կգ), 67 կգ-ում՝ Մոնթե Մխիթարյանը (289 կգ), 73 կգ-ում՝ Նշան Անտոնյանը (289 կգ),  81 կգ-ում՝ Կարեն

Դիլիջանի համայնքային գրադարանի շենքը հանձնվել է կենտրոնական բանկին, իսկ գրադարանը մնացել անմխիթար վիճակում

Համայնքապետարանը գրադարանի շենքը մոտ 6 տարի առաջ անվարձահատույց տրամադրել է Կենտրոնական բանկին, որը վերանորոգել է այն և մի քանի տարի օգտագործելուց հետո ամբողջությամբ փոխանցել Սիմոնյան կրթական հիմնադրամին (Թումոյին): Դիլիջանի Աղայանի անվան կենտրոնական գրադարանը հիմնադրվել է 1908 թվականին։ Գրադարանը, որը վերապրել է երկրաշարժ, պատերազմներ և դժվար ժամանակներ այժմ անմխիթար վիճակում է։ Գրադարանն իր ծաղկումն ապրել է

Շարունակելու ենք քննարկումները սեղմ ժամկետում օրենքի ուժով պարիտետային փաստահավաք խումբ կազմավորելու վերաբերյալ. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի պատասխան ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումների՝ Հրապարակում եմ 44-օրյա պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության օբյեկտիվ հանգամանքները վերհանելու նպատակով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից մշակված՝ պարիտետային փաստահավաք խմբի մասին առաջարկվող նախագծի վերաբերյալ փաստահավաք խմբում, ըստ նախագծի, ներգրավման ենթակա քաղաքական ուժերից («Իմ քայլը», ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ, «Մենք»/«Հանրապետություն»)

Բարձրագույն խմբի կանանց առաջնության կազմը հայտնի է, տղամարդկանցը կհամալրվի երկու օրից

Շախմատի Հայաստանի կանանց 76-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի ավարտից հետո հայտնի դարձան այն շախմատիստուհիների անունները, որոնք  փետրվարի 16-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հանդես կգան բարձրագույն խմբի առաջնությունում: Նրանք են. Մարիա Գեւորգյան, Սիրանուշ Ղուկասյան, Սուսաննա Գաբոյան,  Մարիամ Մկրտչյան,  Արփինե Գրիգորյան,  Աստղիկ Հակոբյան, Նարե Առաքելյան,  Աննա Խաչատրյան, Վերոնիկա  Խաչատրյան, Մարիամ Ավետիսյան: Տղամարդկանց բարձրագույն խմբի 81-րդ առաջնության

Քաղաքացին՝ վարչապետին․ «Արմնյուզը փակեք»

Ի պատասխան քաղաքացու խնդրանքին, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Դուք փակեք, պուլտը ձեր ձեռն է»

Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ

«Առողջապահության նախարարությունը «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաև ձեռք բերել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ այս նախաձեռնության շրջանակներում»

Վերա Գրիգորյան․ Անհետ կորածների հարազատները ոչինչ չեն կարող անել․ ամեն ինչ կառավարության ձեռքերում է (ֆոտոշարք)

«Պատերազմն ունի իր չար, դաժան օրենքները։ Այդ օրենքի ամենադաժան բաժինը մեզ է բախտ վիճակվել»

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Անհայտ ծագման աղբյուրներին հղում տալու արգելքն ընդունելի չէ և արդյունավետ չի կարող լինել. Բորիս Նավասարդյան. Ա1+

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները չպետք է մտածեն լրատվամիջոցների համբավի մասին, դա իրենց գործն է․

Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ

Միշուստինը թույլատրել է շաբաթական 4-ական անգամ չվերթ իրականացնել Մոսկվա-Երևան, և 2-ական անգամ Մոսկվա-Բաքու ուղղությամբ: Նշվում է, որ որոշումն ընդունվել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի առաջարկով:

ՀՔԾ պետը և ՀՀ-ում ԱՄԷ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության ոլորտում ԱՄԷ իրավապահ մարմինների փորձի ուսումնասիրման հնարավորությունները

Զրուցակիցները կարևորել են նաև վերը նշված հանցագործությունների նախաքննության հետ կապված քննչական աշխատանքների կազմակերպման, այդ թվում` միջազգային իրավական փոխօգնության հարցումներին առնչվող լավագույն փորձի ուսումնասիրման և մի շարք այլ հարցերի շուրջ համագործակցության կամուրջներ ստեղծելու անհրաժեշտությունը:

ՀՀ Արարատի և ՀՀ Վայոց ձորի մարզերի տարածքներում սփռման մրցույթները հայտարարվել են չկայացած

Մրցույթներին մասնակցելու համար հայտեր ներկայացված չլինելու հետևանքով

«Փաշինյանը «Կոկորդիլոսաբույծին» պաշտոնի նշանակելով, մյուսին մի տեղից այլ տեղ տանելով, պատրանք է ստեղծում, գործ է անում». Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանի խոսքով, ծրագրված է եղել ոչ միայն Շուշին հանձնել, այլեւ՝ ողջ Արցախը

Ոչ ոք Հայաստանում չի մոռացել ԼՀԿ և ՔՊ 2017-ի սիրավեպը. Աշոտյանը՝ Մարուքյանին

Այդ դեպքում հարց է ծագում. ինչո՞ւ է նա սոսնձվել հենց այս պահին նման հանձնախմբի ստեղծման թեմային:

Անուշ Բեղլոյան. Փաշինյանը զբաղված է, դրա համար էլ Արցախ չի այցելում

Իշխանական պատգամավորի կարծիքով, իրենք ժառանգել են փլուզված դիվանագիտություն, սխալ գնահատված մարտունակությամբ բանակ

Պուտինին կտպավորի միայն Արևմուտքի համարժեք պատասխանը. արևմտյան մամուլի էջերում Նավալնիի գործն է

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ պայմանական ժամկետը փոխելու որոշումը հայտնվել է արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցների էջերում: Դրանցից հատվածներ է առանձնացրել BBC-ն: Բրիտանական The Guardian-ը գրում է, որ Նավալնին տեղ գտավ շատ մարդկանց, հատկապես երիտասարդ սերնդի սրտերում, որը մոտ երկու տասնամյակ մեծանում է մի երկրում, որտեղ առաջնորդները չեն փոխվում: Նրանցից հեռու է գերտերության նոստալգիան, և նրանք Պուտինին

Գեղամ Նազարյանն առաջարկում է Փաշինյանին ու Արարատ Միրզոյանին հանել կառավարական առանձնատներից, եւ դրանք դարձնել բժշկական կենտրոն

Ըստ Գեղամ Նազարյանի, իշխանությունը որքան ուշացնի հրաժարականը, այնքան խնդիրները լուծելու տարբերակները նվազելու են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031