Օրվա լրահոսը
Կորոնավիրուսային հիվանդության 147 նոր դեպք է հաստատվել, արձանագրվել է մահվան 11 դեպք
Ընդհանուր առմամբ կատարվել է 656323 թեստավորում:
Երբևէ չեմ հանդիսացել որևէ նախարարի խորհրդական, երբեք չեմ զբաղեցրել որևէ պաշտոն, ինչպես ՊՆ-ում, այնպես էլ պետական այլ գերատեսչություններում. Դավիթ Գալստյան
Այս կեղծ տեղեկությունների տարածումը նպատակ է հետապնդում ստեղծել տպավորություն, որ ես իբր ի պաշտոնե ՊՆ-ի աշխատակիցների նկատմամբ ունեցել եմ ազդեցություն և ինձ մեղսագրվող հանցագործությունները կատարելիս օգտագործել եմ հենց այդ լիազորությունները։
ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՊՆ գնդապետի, որը պատերազմի օրերին զինծառայողի ծնողից պահանջել է խոշոր գումար
Տեղեկանալով, որ նշված զինծառայողին առաջնագիծ տանելու հրաման չկա, նշված հարցն իբր լուծելու պատրվակով, պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ գումար:
Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 4 Փետրվարի 2021, 93 – Ա ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին ազատել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան
Միասնական ջանքերով դիմակայել մարտահրավերներին՝ օգտագործելով բոլորի ներուժը. Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունների անդամներին
«Ավելի քան երբևէ կարևոր է Հանրապետության բոլոր քաղաքական ուժերի կողմից համախմբվածությանն ու համագործակցությանն ուղղված քաղաքական կամքի դրսևորումը»
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանի կողմից
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր Visa Signature պրեմիում դասի քարտ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր պրեմիում դասի հաճախորդներին է առաջարկում «Պրիվիլեգիա» փաթեթը՝ Visa Signature տեսակի քարտով, որն իր մեջ ներառում է բանկային ծառայությունների լայն ընտրանի և մի շարք արտոնություններ՝ ինչպես քարտապանի, այնպես էլ նրա ընտանիքի անդամների համար: Visa Signature քարտի հիման վրա տրամադրվող «Պրիվիլեգիա» փաթեթը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք, ելնելով իրենց զբաղվածությունից, ակնկալում են պրոֆեսիոնալ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ ռուսական կողմում կուտակված է մոտ 500 բեռնատար ավտոմեքենա
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար 7 տեղ-տեղ առկա է մերկասառույց
Պատգամավորը փոխանցեց կառավարության հիմնավորումը՝ տարածաշրջանում լարված իրավիճակ է, եւ ամեն պահի նոր պատերազմի վտանգ կա. «Հրապարակ»
Սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված ռազմական դրության ռեժիմը պահպանվում է մինչ օրս։ Թեպետ ռազմական գործողություններ այլեւս չկան, սակայն իշխանությունը չի չեղարկում այդ ռեժիմը միայն մի պատճառով․ բանն այն է, որ ռազմական դրության ժամանակ օրենսդրությունը թույլ չի տալիս վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնել ԱԺ։ Պատերազմից մի քանի շաբաթ անց ընդդիմությունը փորձեր արեց ռազմական դրությունը չեղարկել, իշխանությունը տապալեց՝
Կուսակցությունների մշտական «հայրը»
1994 թվականի հունիսի 28-ին Արծրուն Պեպանյանը «Հայք» թերթում հոդված էր հրապարակել, որի վերնագիրը ավելի քան խոսուն էր՝ «Բոլշեւիզմը՝ բոլոր կուսակցությունների հա՞յր»: Ուշագրավ է, որ «Հայքն» իշխող կուսակցության պաշտոնաթերթն էր՝ փաստ, որը խոսում է քիչ թե շատ ազատ բարքերի մասին. բոլշեւիզմն, անշուշտ, հատուկ էր այն ժամանակվա բոլոր կուսակցություններին, բայց ՀՀՇ-ն, ըստ երեւույթին, վերջնականապես «բյուրոկրատացված» չէր, եւ
Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով. Վիտալի Բալասանյան
Որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է եւ ըստ այդ լուրերի տրամաբանության Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Խոսակցություններ են շրջանառվում նաեւ այն մասին, թե մասնավորապես Ստեփանակերտի առեւտրային կետերում ադրբեջանցիները կատարում են գնումներ: Հավաստիացնում եմ, որ նման խոսակցությունները զուրկ են որեւէ հիմքից:
Եվրապարտատոմսերի պարտքը ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեր տնտեսության վրա, մանավանդ եթե հաշվի առնենք հարկային եկամուտների չափը. «Հայաստանի Հանրապետություն»
Այնուամենայնիվ, եվրապարտատոմսերի մեր այս տեղաբաշխումը թանկ չէ՞՝ հաշվի առնելով եւ՛ մեր տնտեսության վիճակը, ե՛ւ թեկուզ հենց միջազգային ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների պատկերը…
Վահագն Հովակիմյան. Փոփոխությունը չի վերաբերում «մեր տեղեկություններով» կամ «մեր աղբյուրներով» ձեւակերպումներին. «Հայկական ժամանակ»
Ըստ նրա՝ թեեւ նախագիծը ներկայացնելուց առաջ քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ, սակայն եթե լրատվամիջոցները մտահոգություններ ունեն, պատրաստ են լսել առաջարկներ եւ ընդունել դրանք:
Հայաստանում կա ատելության, չարության ու մաղձի թույլատրելիից մեծ չափաբաժին. «168 ժամ»
Այդ ատելությունն ու չարությունն անխուսափելիորեն պետք է պարպվի, քանի որ դրա գոյությունը նման է լիցքավորված ատրճանակի, որն ամեն պահի կարող է կրակել։ Պարպման ամենաարդյունավետ տարբերակը, իհարկե, կլիներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դրանով անմիջականորեն կորուստ ունեցած մարդիկ գոնե հոգեկան մխիթարություն կապրեին։ Բայց դա տեղի չունեցավ:
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը շարունակաբար լրջորեն խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը շարունակաբար լրջորեն խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Մեղրի համայնքի բնակիչներից ստացել է զայրույթի ու անհանգստության ահազանգեր այն մասին, որ մոտ 5 տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փոխել են «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի սարերից սնուցվող հունը դեպի Նախիջևան (Օրդուբադի
Ջավախքի բնակիչները բողոքի ակցիայով մտել են Ախալքալաքի քաղաքապետարան. jnews.ge
Ջավախքի բնակիչները այսօր կրկին հավաքվել են Ախալքալաքի կենտրոնում՝ փակ սահմանների, ինչպես նաև գումար աշխատելու հնարավորություն չունենալու դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով: Նրանք մտել են քաղաքապետարան, որպեսզի արտահայտեն իրենց բողոքը իշխանություններին: Քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ ցուցարարները բարձրացրել են բազմաթիվ խնդիրներ: Այսօր՝ փետրվարի 3-ին, ինչպես ցուցարարները պայմանավորվել էին դեռ հունվարի 31-ին, տարբեր գյուղերի և քաղաքի բնակիչներ հավաքվել
Քրեական մասնագիտացմամբ դատավորների հաստիքները կավելացվեն առնվազն 17-ով՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և երեքով՝ Վերաքննիչ դատարանում
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Մինչդատական քրեական վարույթների գործերը (կալանք, խուզարկություն և այլն) և օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին միջնորդությունները կքննեն բարեվարքության ստուգում անցած դատավորները։ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց դատական համակարգի բարեփոխմանը միտված օրենսդրական փաթեթը։ Արդյունքում՝ Քրեական մասնագիտացմամբ դատավորների հաստիքները կավելացվեն առնվազն 17-ով՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և
Սեյրան Օհանյանը՝ պարգևավճարների ու պատերազմում սխալներ գործածներին բարձր կոչումներ շնորհելու մասին
Այսօր գյումրեցի մտավորականների հետ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա ասաց, որ մի քիչ ուշ է միացել մտավորականների շարժմանը՝ «Ձայն հայրենեաց» նախաձեռնությանը ու խոսեց հոգեբանական այն ծանր վիճակի մասին, որի մեջ հայտնվել ենք 44 օրվա պատերազմից հետո։ Նա ասաց, որ այս դժվարին հոգեվիճակից դուրս գալու պայմանը
Դատավորների թվի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատման
Ազգային ժողովի փետրվարի 3-ին գումարված արտահերթ նիստում քննարկվեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նպատակն է թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել մինչդատական քրեական վարույթի գործերի, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը, ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, կոռուպցիոն ռիսկերի
«Կան տարբեր կարծիքներ, որ պատերազմը «ծախված էր», մենք թույլ էինք…, ես համաձայն եմ բոլորի հետ». Լեւոն Արշակյան
Պատերազմի լուսանկարիչը
Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի փոխվարչապետի մամուլի ծառայությունից: «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի ընթացքում»,- նշեցին մամուլի ծառայությունից: Փոխվարչապետների որոշմամբ՝ երկու փորձագիտական ենթախմբեր են ստեղծվել: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն
55-օրյա գերությունը Վալերային չի կոտրել. մայրը` Սուսաննան, պատերազմի, ծանր օրերի եւ ապագայի մասին. (Տեսանյութ)
Հունվարի 28-ին Վալերան Երեւան էր եկել`զոհված ընկերոջ հուղարկավորությանը
Սկսվել է պատերազմի ընթացքում վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը
Այսօրվանից սկսվել է պատերազմի ընթացքում վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը։ Տարբեր մասնագետներից բաղկացած խմբերն այցելում են շահառուների բնակարաններ, տեղում ճշտում պրոթեզի տեսակի, ֆունկցիոնալության մանրամասները։ Նպատակն է անձի մասնագիտական վերականգնման, բնակարանի, հարակից միջավայրի հարմարեցման և այլ անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ տրամադրել եզրակացություն։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին․ «Որքան էլ վատը լինենք, մարդիկ մտածում են՝ այն ուժերը, որոնք այսօր հրապարակում առաջարկ են ներկայացնում, մեզանից վատն են»
ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ իշխանությունները 2018 թվականից խաբում են քաղաքացիներին
Մհեր Գրիգորյանը հանդիպել է քաշաթաղցիների հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Քաշաթաղից տարհանված անձանց ներկայացուցիչների հետ: Քաշաթաղցիները ներկայացրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տարհանումից հետո իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները: Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արցախին ուղղված ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերի ընթացքը, ծրագրերից օգտվելու ընթացքում շահառուների համար առաջացած խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ հնարավոր լուծումները: Հանդիպման ավարտին որոշվել է, որ
Կյանքի իմաստը․ ազգային ազատության առաջադիմական պայքարն ընդդեմ հետամնացության ՄԱՍ 2
Հոդվածի առաջին մասում քննարկեցինք, որ չի կարող լինել անձնային ազատություն առանց ազգային՝ նալբանդյանական ազատության։ Հիմա քննարկենք, թե ում և ում որդիների շնորհիվ է այդ ազատությունը առաջադիմելու։ «Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ո՞ւմ 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել». Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակուհին է* այս հարցը հնչեցրել է հարցազրույցում եւ հետադիմական ու
«Հայաստանը նախ պետք է ունենա տեսլական, որի մեջ ներառված կլինի նաև հայրենադարձությունը». Վազգեն Մանուկյան
Հայաստանում որևէ իշխանության օրոք պետականորեն հայրենադարձության լուրջ ծրագիր չի դրվել: Այս հարցն այսօր բարձրացրել են մի խումբ հայրենադարձներ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ: Հայրենադարձության և ինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող «Վերադարձ Հայաստան» կազմակերպության և ՀՅԴ Հայրենադարձության խորհրդատվական գրասենյակի ղեկավարներն ու ներկայացուցիչները խոսել են Սփյուռքի խնդիրների, հայրենադարձության գաղափարախոսության նկատմամբ Հայրենիքում և Սփյուռքում առկա ընկալումների, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մասին, քննարկել
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը
Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում նախարար Մեսրոպ Առաքելյանն ԱԺ քննարկմանն է ներկայացրել Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Նախարարն անդրադարձել է սոցիալական պաշտպանության բնագավառում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման անհրաժեշտությանը՝ կարևորելով արդյունավետ մեխանիզմների կիրառումն ու սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ներդրումը։ «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես
«Ես չեմ ճանաչում Փաշինյաններին, Աղազարյաններին, Բեղլոյաններին․ նրանց «յան» ազգանունն ինձ ամեն վայրկյան խաբում է»․ Սերժ Սրապիոնյան
Այսօր Գյումրիում տեղի ունեցավ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը Շիրակի մարզի մտավորականների հետ։ Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը մտավորականների կամավոր միություն է, որի շուրջ հավաքվել են մեր հայրենիքի ճակատագրով մտահոգ մշակույթի, գիտության, կրթության ոլորտի 300-ից ավելի ներկայացուցիչներ։ Նրանք քննարկեցին երկրի վիճակը, ներկայացրեցին առաջարկներ։ Գրականագետ, ԵՊՀ դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանն իր ելույթում ասաց․ «Ձայն հայրենեաց»-ը լավ օրից
Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարը օր-օրի ավելի հետաքրքիր է դառնում
Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Արդեն հայտնի են վեց քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները: 55 կգ քաշային կարգում երկամարտի 222 կգ արդյունքով չեմպիոն դարձել է Գառնիկ Չոլակյանը, 61 կգ-ում՝ Անդրանիկ Պապեյանը (240 կգ), 67 կգ-ում՝ Մոնթե Մխիթարյանը (289 կգ), 73 կգ-ում՝ Նշան Անտոնյանը (289 կգ), 81 կգ-ում՝ Կարեն


















































