Օրվա լրահոսը

ՀՀ ԱԱԾ և ԱՀ ԱՊԾ տնօրենները հանդիպել են այսօր՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում

ԱԱԾ-ն հերքում է ՀՀ ԱԱԾ և ԱՀ ԱՊԾ տնօրենների միջև վաղը ՀՀ Տավուշի մարզում կայանալիք հանդիպման վերաբերյալ լուրերը

«Հադրութի դեօկուպացիա» հ/կ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում հայտարարել, որ՝ ՀՀ-ն շարունակում է սատար կանգնել ԼՂՀ և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը

«Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության հայտարարությունը «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը, ներկայացնելով Արցախի Հանրապետության ժամանակավորապես օկուպացված Հադրութի շրջանի դեօկուպացիայի նպատակը՝ որպես ազգային-քաղաքական տեսլականի մաս, արտահայտում է այն կիսող մեր բոլոր հայրենակիցների ձայնը; համարելով Հադրութի շրջանի օկուպացիան Թուրքիայի ուղղակի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների ստորագրած եռակողմ գրավոր հայտարարության հետևանք; չընդունելով նշված գրավոր

«Ոչ մի համաձայնագիր, պայմանագիր չի պատրաստվում ստորագրվել». Արման Բաբաջանյանը ԱԳ նախարարից պարզաբանումներ է ստացել

Ըստ Արման Բաբաջանյանի, Մոսկվայի վաղվա հանդիպումը հիմնականում գերիների ու անհայտ կորածների թեմայով է, որից էլ բխելու են հետագա հարցերը

ՌԴ-ն նվազագույնը հաղորդագրությունների մակարդակով ավելի մեծ նշանակություն է տալիս Արցախին, քան Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը. Տիգրան Աբրահամյան

Եզրակացությունը մեկն է՝ այս իշխանությունը փակել է Արցախի էջը՝ դուրս մղել հարցը ՀՀ առաջնային օրակարգից։

Քվեարկելով իմքայլական այս կամ այն թեկնածուի օգտին, պարզապես քվեարկել եք Նիկոլի  ուսապարկի օգտին. Նաիրա Զոհրաբյան

Սա ասում է Նիկոլի կուսակցության խոսնակը։ Եվ ուրեմն, կեցցե՛ այն ժողովուրդը, որ գնաց ու ընտրեց ուսապարկների այս իշխանությունը։

Քանի դեռ մենք բողոքում ենք ցրտից, իրարից, կուսակցություններից, հասարակության պասիվությունից, «հներից» կամ «նախկիններից»…Էդուարդ Շարմազանով

Թշնամին իր ծրագրերը իրականացնում է՝ օգտվելով հողատու «իշխանության» առկայությունից։

Պուտինը Մակրոնի հետ քննարկել է հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հանդիպումը

Հաշվի առնելով 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրականացումը՝ ընդգծվել է, որ այդ հանդիպմանը առաջնահերթ կքննարկվեն տարածաշրջանում խաղաղ կյանքի կարգավորման հետագա քայլերը:

Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումը կանցկացվի Պուտինի նախաձեռնությամբ. Կրեմլ

Ըստ հաղորդագրության, նախատեսում է քննարկել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը:

Արտահանողների միության նախագահը որեւէ խնդիր չի տեսնում, որ հայկական բեռներն անցնեն Ադրբեջանով

«Ի՞նչ տարբերություն՝ որտեղով ենք բեռ տեղափոխում, եթե կա տարանցիկ երկիր, ուրեմն կա երկկողմ համաձայնություն, երկկողմ պարտավորվածություններ». Ռաֆֆի Մխչյանը՝ ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռ տեղափոխելու մտահոգությունների մասին

Հունվարի 11-ից որևէ սկանդալ մի ակնկալեք, ոչ էլ շատ ողբերգական հետևանքներ. Միքայել Մինասյան

Ադրբեջանի համար այս հանդիպումը ունի նաև իմիջային շատ կարևոր բաղադրիչ։ Երբ աշխարհը տեսնի Նիկոլին և Իլհամին նույն սեղանի շուրջ, ապա հենց միայն այդ փաստով Ալիևը կմաքրվի ագրեսորի և պատերազմի հանցագործի վերջին պիտակից։ Որովհետև եթե պատերազմից ընդամենը 2 ամիս անց հակամարտող կողմերը հանդիպում են, բանակցում, իսկ հետո միասին ճաշում (այո, նախատեսված է նաև նրանց մասնավոր ճաշը), ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Նշանակում է Ալիևը ֆոսֆորային ռումբեր չի օգտագործել, ոչ էլ գերիներ վերցրել, զինվորների գլուխ չի կտրել, ոչ էլ ծերունու ականջ, 5000 մարդ չի սպանել, ոչ էլ ահաբեկիչներ է վարձել ու բերել Արցախ։

«Պրոֆեսորադասախոսական կազմի այն անդամները, որոնք՝ որպես անհատ և ոչ որպես ՀԱՀ աշխատակից, համարձակվել էին ստորագրել հայտարարությունը, մեկ առ մեկ կանչվել էին նախագահի աշխատասենյակ»

Կառավարությանը քննադատելու համար, ՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին կարգապահական պատասխանատվության ենթարկելով, ՀԱՀ ղեկավարությունը վկայակոչեց համալսարանի ներսում և դրսում Փաշինյանի համառ կողմնակիցների ճնշումը, որոնք կազմակերպված հարձակում սկսեցին համալսարանի վրա` սպառնալով դադարեցնել նվիրատվությունները, որոնցից համալսարանը կախում ունի:

VBET Հայաստանի առաջնություն. «Գյումրի»-ն պարտվեց հյուրընկալվելիս

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Լուիզա Քարամյանը (Երևան Բասկետ), ով վաստակեց 27 միավոր։

Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափեցին հանդիպումից, ինչը խորացրեց մեր մտահոգություններն ու կասկածները. Վազգեն Մանուկյան

Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ:

Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, ապագայի անելիքները. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարը հանդիպել է Աբովյան քաղաքի կուսակցականների հետ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը, վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը և աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը հանդիպել են Աբովյան քաղաքի կուսակցականների հետ։

«Միայն արդարության հիմքի վրա է խաղաղությունը հաստատուն մնում». կատարվեց աղոթք գերիների և անհայտ կորածների համար

«Հետպատերազմյան այս ծանր օրերին լինենք միաբան ու քաջ, ամուր մնանք հավատի ու հույսի մեջ». Գարեգին Բ Կաթողիկոս

Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում. Մանե Գևորգյան

Ադրբեջանական կողմը եւ հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են, այսպես կոչված, Մեղրիի միջանցքի թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ:

Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ՝ մասնակցելու Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը

Վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:

Շատերին թվում է, թե պատերազմում պարտությունից հետո իրենք կորցնելու ուրիշ բան չունեն. Սուրեն Սահակյան

Պատերազմում պարտությունը չի նշանակում, որ պետք է մնացած ամեն ինչ էլ մենք վարի տանք։

Բայց խոսնակը զուգահեռ պնդում է, որ, փաստորեն, իրենց ձայն տված մարդիկ գիտակից չեն ու կընտրեին նույնիսկ ուսապարկ. Անժելա Էլիբեգովա

Նման վերաբերմունքով՝ սեփական էլեկտորատին, ի՞նչ ակնկալիքով է այդ կուսակցությունը արտահերթ ընտրությունների գնալու. Անժելա Էլիբեգովա

Աղասի Ենոքյան. Այժմ իշխանությունները ընտրել են ինֆորմացիոն քաոս ստեղծելու մեկ այլ ճանապարհ. Հայաստանի շուրջ բուռն զարգացումների վերաբերյալ տրվում է զրո ինֆորմացիա

Երկու ինֆորմացիոն ռազմավարություններն էլ՝ համատարած սուտը եւ համատարած լռությունը, իշխանությունների կողմից միտումնավոր են կիրառվում՝ հասարակությանը շփոթահարելու եւ առաջացած քաոսի պայմաններում իրենց դավաճանությունը հաջողությամբ ավարտելու համար։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Պարգև Սրբազանին խնդրել ենք ներկայացնել հետպատերազմյան շրջանում Արցախի թեմի եկեղեցիների վիճակը. Մարուքյան

Քննարկել ենք մեր անելիքները Արցախի հոգևոր-մշակութային օջախները պաշտպանելու բնագավառում։

Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել ցավոտ փոխզիջումներից և առաջնորդվել պայմանագրի կետերով, այլ ոչ թե կատարել Ալիևի հրամանը. Հադրութի քաղաքապետ

Մինչ այս ստորագրված բոլոր կետերը հետապնդել են Ադրբեջանի Հանրապետության շահերը, այս անգամ ևս Ալիևը պարտադրելու է ՀՀ իշխանություններին կատարել պայմանագրի արդեն 9-րդ կետում նշված պայմանավորվածությունները

Քաղաքական պաշտոնում քաղաքական կեցվածքը ստորադասվում է քաղաքացիական, հ/կ-ական գործունեությանը. ո՞ւմ է պետք այսպիսի պառլամենտական հանրապետությունը. Սմբատ Գոգյան

2000-ականներին լավ պատգամավորը բակում ասֆալտ փռողն էր, 2010-ականներին դարձավ փող բաժանողը։ Հիմա էլի լավ պատգամավորի ճիշտ կերպարը քաղաքական օրակարգ ձևավորողը չի։

Հայ-թուրք կռիվը շարունակվում է, պարզապես մեզ համար ավելի բարդ ու վտանգավոր հանգրվանով. Էդգար Էլբակյան

Ես հավատում եմ, որ ուղիղ 300 տարի առաջ Սյունիքում Դավիթ Բեկի սկսած մաքրագործումն ավարտվելու է հայոց հաղթանակով, երբ էլ, որ դա լինի։

Լավ կլինի՝ մանդատներից հրաժարվեն. ի՞նչ ծրագիր են իրագործում կամ փորձում ներկայացնել որպես այլընտրանք կառավարող ուժի խորհրդարանական ֆրակցիայից դուրս եկած պատգամավորները. Մարիա Կարապետյան

Այս պատգամավորները այլևս, բացի սեփական անձից, պարզապես ոչ մեկի չեն ներկայացնում, ոչ մեկի, որովհետև նրանք դուրս են եկել այն տրամաբանությունից, որով ձևավորվել էր նրանց մանդատը։

Գուգարքի անտառտնտեսության «Նարնջի Յար» կոչվող բացատում այրվել է խոտածածկ տարածք

Հունվարի 10-ին, ժամը 08։30-ին Գուգարքի անտառտնտեսության 3-րդ պահաբաժնի «Նարնջի Յար» կոչվող բացատում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 21 հրշեջ-փրկարար։ Հիշեցնենք, որ Հունվարի 9-ին, ժամը 15:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի մոտակա սարալանջին ծուխ է նկատվում։ Դեպքի

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը հանդիպել է ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կարևորել ենք հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը:

Ի՞նչ կենսագրություն ունի Սյունիքի նոր փոխմարզպետը

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ԵԿՄ Սյունիքի բաժանմունքի նախագահն է, իսկ մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը` ԵԿՄ Սյունիքի բաժանմունքի փոխնախագահը

2096 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք

Հունվարի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162131 դեպք, որոնցից 149312-ն` առողջացած, 2929-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9190 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 608905 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2096 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Ունենք 419 առողջացած և 7 մահվան դեպք:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031