Օրվա լրահոսը

Կոչ եմ անում դադարեցնել կատարել հակառակորդ պետության ղեկավարի հուշարարի դերը․ Արման Եղոյան

ԱԺ պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի Ֆեյսբուքյան գրառումը Չնայած վերջին օրերին հնչող բոլոր պարզաբանումներին, որոշ խմբակներ շարունակում են «տաք պահել» ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի «խնդիրը»՝ պնդելով, որ այն անցնելու է ադրբեջանական կողմին։ Այս մարդկանց կոչ եմ անում դադարեցնել խաղալ մեր բնակչության նյարդերի հետ, չսնել ադրբեջանական մեդիա դաշտը սին պատրանքներով

Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել ավտովթար. մեքենաների վարորդները տեղում մահացել են

Հունվարի 10-ին, ժամը 03։43-ին Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C» (վարորդ՝ Վրեժ Գ․, ծնված 1980 թ.) և «Opel Astra» (վարորդ՝

Հայտարարում ենք պայքարի նոր փուլ․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը  Վերջին օրերին ստացել եմ բազմաթիվ նամակներ, որոնց բովանդակությունն ընդհանրության մեջ հետևյալն է՝ մարդիկ վրդովված հարցնում են, թե ինչո՞ւ վճռական քայլերի չենք դիմում, արդյո՞ք համակերպվել ենք Նիկոլի իշխանությանը, արդյո՞ք պայքարը մարել է և այլն։ Նույնիսկ մեղադրանքներ կան այն մասին, իբր մենք համագործակցում ենք

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Սահմանազատումների հետևանքով վտանգվել է Կապանի օդանավակայանը, Կապանից Երևան տանող միջպետական ճանապարհով տեղաշարժը

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Ագարակ, Եղվարդ, Ճակատեն և այլ գյուղերում այսօր շարունակվել են Մարդու իրավունքների պաշտպանի այցերը: Ուսումնասիրություններ են կատարվել Կապանի օդանավակայանի վարչական շենքի և թռիչքուղիների տարածքներում, որոնց անմիջական հարևանությամբ են գտնվում ադրբեջանական տեղակայման վայրերը: Ուսումնասիրությունները վկայում են, որ Կապան քաղաքի օդանավակայանի և վերը նշված գյուղերի տարածքներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում հենց

Բարեգործական համերգի հասույթը՝ արցախցի ընտանիքներին

52 բալիկ ամանորյա անակնկալ ունեցավ

Հունաստանից ՀՀ է ժամանել հումանիտար օգնությամբ լի ինքնաթիռ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ՖԲ էջից. Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը։ Առաջին անհրաժեշտության ապրանքները, բժշկական պարագաները, հագուստը և սնունդը նախատեսված են պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության համար: Թռիչքը կայացել է «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

«Իմ քայլի» պատգամավոր. «Մանդա՞տ դնել, թե՞ դուրս գալ խմբակցությունից»

Իսկ ավելի ուղիղ, կոշտ ու ճիշտն այն է, որ մանդատ են ստացել, որովհետև ցուցակը գլխավորող անձի անուն ազգանունը Նիկոլ Փաշինյան էր:

Հայկ Խանումյան. «Զրուցակիցներս համարում էին, որ տարբեր սոցիալական ծրագրերից պետք է արագ անցում կատարել զարգացման ծրագրերի»

Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի ՖԲ գրառումը Այսօր Ստեփանակերտում հանդիպեցի Քաշաթաղի շրջանի մի խումբ համայնքապետերի հետ, քննարկեցինք գործնական քայլեր Արցախի տարբեր համայնքներում հաստատվելու և գործունեություն ծավալելու վերաբերյալ։ Զրուցակիցներս համարում էին, որ տարբեր սոցիալական ծրագրերից պետք է արագ անցում կատարել զարգացման ծրագրերի։ Սրանք համայնքներ են, որոնք ապահովել են պահեստազորի մասնակցության ամենաբարձր տոկոսները, պատերազմին

Կաթողիկոս Արամ Առաջին. «Երեւանը որեւէ համաձայնագրի ստորագրութեամբ չվտանգէ Հայաստանի գերիշխանութիւնը, պետականութիւնը ու հողային ամբողջականութիւնը»

ԶԳՈՅՇ… ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՆՍԱՍԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԲՈԼՈՐ ՆԿԱՏՈՒՄՆԵՐԷ ՎԵՐ Ազերի-Թուրք բանակին կողմէ Արցախին դէմ շղթայազերծուած պատերազմը կասեցնելու կոչուած զինադադարի յայտարարութիւնը, ինչպէս օրին յիշած էինք, կը պարունակէ այնպիսի անորոշ ու երկդիմի կէտեր, որոնք կրնան վտանգել Հայաստանի պետութեան անվտանգութիւնն ու անկախութիւնը եւ հողային ամբողջականութիւնը։ Զինադադարի յայտարարութեան վտանգալից կէտերը հարկ է որ յստակացուին Հայաստանի պահանջով ու Ռուսիոյ օժանդակութեամբ։ Հայաստանի

Արսեն Թորոսյան. «Կոչ եմ անում օրակարգերը չձևախեղել և ջանք թափել իրական պատճառների դեմ պայքարի վրա»

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ՖԲ գրառումը Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից ԳՈՐԾՈՂ «կարանտինային ռեժիմի» մասին Հարգելի հայրենակիցներ, հարգելի տնտեսվարողներ, Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրում «կարանտինային ռեժիմը» գործում է դեռ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, որը հաջորդել է մինչ այդ գործող «արտակարգ դրության ռեժիմին»: Այդ իրավական ռեժիմի շնորհով է, որ հնարավոր է

Կապանը դժգույն քաղաք չէ․ օրվա կադր

Կապանցի Գարիկ Գրիգորյանը մտավախություն ունի, որ մի օր էլ Կապանի մի մասը կհանձնվի

ԱԳ նախարարի հետ շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ հանդիպման ընթացքում նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները

Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների՝ ԱԳ նախարարի հետ շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո Վազգեն Մանուկյանը լրագրողներին հայտնեց, որ հանդիպման ընթացքում նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները, լսել որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ: Հանդիպման մասին Մանուկյանն ավելի մանրամասներ չներկայացրեց: Նա հայտնեց, որ հանդիպում է նախատեսված նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, որից հետո արդյունքները կամփոփեն

«Եթե ես ինձ համարեմ ապաքաղաքական տարր, ինձ, նախ եւ առաջ, պետք է համարեմ ապամարդկային, ապազգային, հակահայ տարր». Գրականագետ Սերժ Սրապիոնյան

Aravot.am –ի դիտարկմանը, թե գործող քաղաքական իշխանությանը քննադատող եւ նրա հրաժարականը պահանջող շարժումները, կուսակցությունները, կազմակերպությունները, այդ թվում նաեւ մտավորականությունն ու արվեստի գործիչները, որքան էլ հայտարարում են, թե իրենց պայքարը քաղաքական չէ, աթոռակռիվ չէ, միեւնույն է՝ կա քաղաքական տարր, քաղաքական պահանջ: Հետեւաբար, ինչո՞ւ են խուսափում քաղաքականություն բառից, «Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը պատասխանեց. «Շատ

Հայոց բանակը հարկավոր է զերծ պահել քաղաքական շահարկումներից, այն պետք է ամրապնդել, հեռու պահել վտանգավոր քարոզներից

Սիրելի´ հայրենակիցներ, Արցախյան երրորդ պատերազմը ողջ հայությանը կանգնեցրել է կենսական լրջագույն սպառնալիքների ու մարտահրավերների առաջ: Դրանք դրսևորվում են ոչ միայն մեր ազգային կյանքի կարևորագույն ոլորտներում ապազգային երևույթների արմատավորման, պարտության քարոզչության և մեր հասարակության ծայրաստիճան երկփեղկման ու բևեռացման խորացման, այլև Արցախյան հիմնախնդրի նպատակադիր ստորադասման, ՀՀ-ում ապաստանած արցախահայության նկատմամբ թշնամական տրամադրության ձևավորման և Հայաստանի անկախության ու պետականության

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի Եղբայրական հուշարձան,

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության Արցախ մեկնած պատվիրակությունը  այցելել է Ստեփանակերտի Եղբայրական հուշարձան, հարգանքի տուրք  մատուցել իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Ամեն անգամ ասում էր. «Այնպես անեն`Ճարտարը չտան»

Ինչպե՞ս է լինում, որ Հայրենիքի համար են ծնվում։ Զարմանալի ոչինչ չկա։ Այդպես է դեռ վաղուց։ Արայիկ Դավթյանը հերոսական սերնդից է։ Հերոսաբար ու սառնասրտորեն առերեսվեց մահին` գեթ մեկ վայրկյան չմտածելով սեփական կյանքի մասին։ Մտածեց Հայրենիքի մասին, որի համար էլ ծնվել էր։ Արայիկը 2020 թվականի հունվարի 27-ին զորակոչվեց բանակ` «Ես եմ» ծրագրով։ Մինչև բանակ զորակոչվելը ընդամենը մեկ

Մտավորականները պահանջում են օրվա իշխանության ղեկավարի հրաժարականը

Հայաստանի ճակատագրով մտահոգված մտավորականները հրատապ հավաք են հրավիրել: Նրանք պատրաստել եւ ստորագրել են փաստաթուղթ, որով պահանջում են վարչապետի օր առաջ հրաժարականը՝ առավել եւս շատ քաջ գիտակցելով, որ մի քանի օր հետո՝ հունվարի 11-ին, կարծում են, եւս մի խայտառակ էջ կգրանցվի մեր ազգի պատմության մեջ: Մտավորականները այսօր իսկ փորձում են իրենց խիստ վերաբերմունքը ցույց տալ՝ ստորագրելով

Կորոնավիրուսի ծանր հետևանքները․ գյումրեցի 29-ամյա հղի կին ու հայտնի գործարար են մահացել

Շիրակի մարզում կորոնավիրուսով հիվանդների թիվը զգալիորեն նվազել է․ դատելով վիճակագրությունից՝ կարելի է ասել, որ ամանորյա տոները ոչնչով չեն նպաստել վարակի տարածմանը։ Երկու հիվանդանոցներում՝ Գյումրի բժշկական կենտրոնում և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում են կորոնավիրուսով վարակված 35 հիվանդ։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, իրենց մոտ այսօրվա տվյալներով՝ 28 հիվանդ են բուժվում, տրիաժ բաժանմունքում

«Խրոխտ տեքստերով փորձում եք համոզել, թե ոտքի վրա եք, իրականում՝ գլուխներդ կախ ադրբեջանցիների պայմաններն եք լուռ իրագործում». Տիգրան Աբրահամյան

Առանց մեկ կրակոցի շրջաններ հանձնեցին՝ Ադրբեջանի թելադրած կարճ ժամկետում, սակայն առաջնային չհամարեցին գերիների վերադարձման դրույթում ժամկետ սահմանել ու հիմա այս վիճակում ենք։

Դանակով և մկրատով սպառնացել էր սպանել հորը և մորը. 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

Ծածկոցը հոր պարանոցին փաթաթելով՝ փորձել է խեղդել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Մենք արդեն մեծահասակ ենք, որ վերադառնանք՝ տեսնենք Հադրութը վառած կամ տունը թալանված, երեւի մեր սիրտը չդիմանա. Լյուդա Մայիլյանը մտքով Հադրութում է

Տիկին Լյուդան չի պատկերացնում ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցություն, այն էլ այդքան զոհերից հետո

«Իրենք շատ լավ գիտեն, որ ոչ ոք իրենց չէր տվել մանդատ հազարավոր զոհերից, մինչ օրս ռազմագերիների վերադարձը չապահովելուց հետո՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն-թշնամու ԱԱԾ պետ թաքուն հանդիպումների համար». Արամ Վարդևանյան

Իրենք շատ լավ գիտեն, որ քրեական գործերով սպասվելիք բացահայտումներից հետո իրենք, ոչ թե սեր, հարգանք, այլ պարզապես անցորդ մարդու՝ հայացք են մուրալու ու չեն ստանալու։

Ծեծելով սպանել են, դիակը տեղափոխել ու թողել դաշտամիջյան ճանապարհին. 4 անձ ձերբակալվել է

Արարատի բաժին բերման է ենթարկվել 5 անձ, որոնցից երկուսը՝ անչափահաս։

Սոֆյա Հովսեփյան. Ինձ հետ ամեն ինչ կարգին է. իմ երկրում ես երբեք չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու

Նման բան չի եղել և, որպես կանոն, իմ խնդիրներին մասնակից չեմ դարձնում որևէ մեկին և չունեմ սովորություն անհանգստացնելու կամ ծանրաբեռնելու իմ շրջապատին

Հանդիպել են ՀՀ ԱԱԾ և Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրենները. ԱԱԾ

Քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Այսօր ովքեր իրենց հայրենյաց ձայնը բարձրացնում են, ենթարկվում են անհայտ ծագմամբ եւ անհայտ գաղափարաբանության դավանող մարդկանց հարձակումներին

17 կուսակցությունների շարժումը ունի ընդգծված քաղաքական դրսեւորում: Դրանց մի զգալի մասի պահանջները մենք կիսում ենք:

Ո՞ւմ ուսապարկն է դարձել «Իմ քայլը» ողջ խմբակցությունը. տոտալիտար աղանդի վարքագիծ. Էլինար Վարդանյան

Որևէ մեկը ձեզ չի օժտել մանդատով՝ երկիրը տանել պատերազմի, թշնամուն հանձնել Արցախի Հանրապետության զգալի մասը

Արցախում սկսվել է պատերազմի հետևանքով վնասված ընդհանուր առմամբ մոտ 453 բնակելի օբյեկտների վերականգնման շինարարական աշխատանքը

Պատերազմի հետևանքով վնասված տների վերականգնումը շարունակվում է ըստ հերթացուցակների՝ առաջնահերթությունը տրվում է զոհվածների ու անհայտ կորածների ընտանիքներին։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031