Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կրկնվող և միտումնավոր խախտումները լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը. ԱԳՆ

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայ զինծառայողների գերեվարումից մոտ մեկ ամիս հետո, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով:

Եթե խմբակցությունից դուրս գալը որակվում է իբրև ժողովրդի վստահության չարաշահում, ապա ի՞նչ որակում է պետք տալ ժողովրդից թաքուն կնքած բանավոր գիշերային համաձայնություններին. Աննա Գրիգորյան

Մանդատս վերցրել եմ օրեր առաջ, նախորդ տարիներին չեմ եղել պատգամավոր, չեմ հանդիսացել քաղաքական իշխանության մաս, չեմ մասնակցել որոշումների կայացմանը և այժմ էլ, վերցնելով մանդատը, չեմ կարող գտնվել մի քաղաքական թիմի ներսում, որի գործողությունները հանգեցրել են աղետալի հետևանքների,

Հայաստանի կառավարությունից պահանջում ենք հանրությանն իրազեկել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ համատեղ ստորագրվելիք հնարավոր բոլոր փաստաթղթերի մասին. հայտարարություն

Վերջ տալ բացառիկ ոչ հաշվետու և ոչ թափանցիկ գործելակերպին, երբ ՀՀ իշխանությունները ստորագրում են բախտորոշ փաստաթղթեր և հասարակությանը կանգնեցնում են այլևս կատարված փաստին դեմ հանդիման՝ զրկելով իրենց կյանքի ու կենսագործունեության կազմակերպման կանխատեսելիությունից, սահմանափակելով և վտանգելով Հայաստանի և Արցախի կապը, Հայաստանում և Արցախում մարդկանց անվտանգությունը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան ժամերին սպասվում է ձյուն:

Ադրբեջանի արտգործնախարարը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ համոզելու Հայաստանին «դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրում է պաշտոնական Երևանին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների «ոտնահարման և տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերի համար»։

Գոնե այսպիսի աղետից հետո ձեզ զուսպ պահեք, ուղղակի լռեք. «Իմ քայլի» նախկին պատգամավոր

Հարց է առաջանում. եթե նման տեքստեր գրող/տարածողներն իսկապես հավատում են իրենց արտաբերած մտքերին, այլ ոչ շողոքորթության հերթական դրսևորումն է, ինչո՞ւ ժամանակին ընտրական ցուցակներում ընդգրկել են հենց նման «անարժան» մարդկանց։ Թե այն ժամանակ արժանի էին, որովհետև պետք էին, իսկ հիմա «անարժան» են, քանի որ կուրորեն հրաման չեն կատարում…

Հայաստանի գրողների միություն. Ակնկալում ենք ՀՀ գործող վարչապետի և կառավարության հրաժարականն ու ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորումը

Այս ամենով հանդերձ, մենք, սակայն, գտնում ենք, որ դեռևս ամեն բան կորած չէ, դեռ կան իրավական, դիվանագիտական լծակներ, միջազգային ձևաչափեր ու հարթակներ, որոնցում կարելի է և պե՛տք է լրջագույն, փորձառու մասնագիտական ուժերի ու ռեսուրսների ներգրավմամբ պայքարել հայանպաստ լուծումներ գտնելու և որոշումներ կայացնելու համար։

Բայց դա այլևս չի կարող անել ներկա իշխանությունը։

Համառ մարտ է վարել թշնամու գրոհող ուժերի դեմ. ճանաչենք մեր հերոսներին

Սերժանտ Արթուր Վաղինակի Սարհատյան: Ակտիվ մարտ է վարել գրոհող հակառակորդի դեմ, պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ, կասեցրել գրոհող ուժերի ներթափանցումը: Վիրավորվել է թշնամական հրետանու կրակից: Շարքային Վրույր Աշոտի Ղազարյանը ցուցաբերել է անհատական խիզախություն՝ պատճառելով թշնամուն կենդանի ուժի կորուստներ, կազմակերպել է տարբեր ապահովման հարցեր, տարհանել վիրավոր ընկերներին: Լեյտենանտ Հովհաննես Գագիկի Պետրոսյանը համառ մարտ է վարել թշնամու գրոհող

ՀՀ կառավարությունը պարտավոր է չեղյալ հայտարարել նոյեմբերի 9-ի իրավական հիմք չունեցող փաստաթուղթը. «Հանուն Հադրութի» նախաձեռնող խմբի նամակը

Կոչ ենք անում համաշխարհային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԵՄ-ին, Մինսկի խմբին՝ որպես հիմնական պատասխանատու և Մինսկի խմբի՝ տարածաշրջանի ամենաազդեցիկ պետություն ՌԴ-ին, տեր կանգնել իրենց ստանձնած պատասխանատվությանը, վերականգնել 1994 թվականի հրադադարով հաստատված Արցախի Հանրապետության սահմանները և սկսել իրական բանակցություններ Ղարաբաղի կարգավիճակի, նրա ժողովրդի բարեկիրթ, 21-րդ դարի չափորոշիչներին համապատասխան կյանքի պայմանների ապահովմանը։

Հայաստանի 71 խոշոր ընկերությունները «Մանթաշով» գործարարների միության անունից կոչ են անում չերկարաձգել կարանտինը

Գրեթե 10 ամսվա կարանտինի հետևանքները չվերացրած՝ ևս 6 ամսով կարանտինի երկարացումը, մեր համոզմամբ, պարալիզացնելու է հայաստանյան տուրիստական, ռեստորանային, հյուրանոցային, միջոցառումների կազմակերպման և այլ ոլորտների գործունեությունը, միաժամանակ ծանր հոգեբանական ճնշում է գործադրելու հասարակության վրա:

«Ժառանգություն»-ը վարչապետից պահանջում է հրաժարվել Մոսկվա մեկնելուց Հայաստանի համար անընդունելի օրակարգով և պարտվողական կեցվածքով․ հայտարարություն

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը և Արցախը ամեն օր բախվում են նորանոր ծանր խնդիրների, ցայսօր Ադրբեջանը ոչ միայն չի կատարել եռակողմ համաձայնությամբ նախատեսված կետերը, այլև բացահայտ հակահայկական քաղաքականություն վարելով, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ ահաբեկմամբ միակողմանի նոր զիջումներ է կորզել Հայաստանի ներկա իշխանությունից՝ վտանգելով մեր պետության տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը:

Հո՞ միշտ սրանց հետ չենք ապրելու մեր հողում․ որոտանցիները տեր են իրենց հողին

Գյուղապետի խոսքով, կառավարությունը պիտի ապացուցի, որ տարածքը հայկական է

Հայաստանի պետական սահմանների որոշման հարցում նման մեխանիկական մոտեցումները, նման արագությամբ գործընթացները պետք է ուղղակի բացառվեն. ՀՀ ՄԻՊ

Շուռնուխ գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի տան ուղիղ հարևանությամբ գտնվող նրան պատկանող անասնաշենքը GPS [գլոբալ տեղորոշման] համակարգի կամ Գուգլ քարտեզի (Google Map) կիրառության արդյունքում բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»: Ընդ որում, ինչպես տան, այնպես էլ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատված է ՀՀ կադաստրի կոմիտեի վկայականներով: Հենց այդ տան տարածքում մենք փորձեցինք Գուգլ

Ահա թէ ի՛նչ կ’ըլլայ, երբ պարտեալ մը կը շարունակէ կառչած մնալ աթոռին. «Հայրենիք»

Չորեքշաբթի, 6 Յունուար 2021-ի, Միացեալ Նահանգներու մայրաքաղաքն ու յատկապէս ժողովուրդի ընտրեալ ներկայացուցիչներուն պալատը բեմ դարձան խուժանային յարձակումներու, որոնց աւելի դաժան տարբերակը պատմութեան անցած է Գերմանիոյ մէջ, երբ Ատոլֆ Հիթլէրի պաշտօնավարութեան առաջին օրերուն, հրոյ ճարակ դարձաւ այդ օրերու խորհրդարանը եւ ճամբայ բացաւ նացիներու իշխանութեան ամրապնդման: Բարեբախտաբար ամերիկացի «նացիներու» այս փորձը ձախողութեան մատնուեցաւ: Տոնըլտ Թրամփ յաջողեցաւ նորագոյն

Անմահացավ եզդի հոգևորական Նորայր Տահարի Մստոյանը. շուրջ 2 ամիս էր՝ ծնողները փնտրում էին նրան

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանի ֆեյսբուքյան գրառումը Անմահացավ եզդի հոգևորական Նորայր (Նոդար) Տահարի Մստոյանը։ Հոգևորական փիր կաստայի ներկայացուցիչ 19-ամյա զինվոր Նորայրը հերոսաբար կռվում էր Ֆիզուլիի համար մղվող մարտերում։ Իր հայ զինակից ընկերների հետ մինչև վերջին շունչը կռվել են, պայքարել իրենց ծնողների ու պապերի կողմից ազատագրված Ֆիզուլիի ու Արցախի մյուս տարածքների համար։ Նորայրի և

Թուրքիա շղթայազերծած է համաշխարհային պատերազմ, որուն փորձառական թատերաբեմը այսօր Կովկասն է. «Հայրենիք»

Թուրքիա կը սարսափի, Եւրոմիութեան պահանջած բարեկարգումներէն, մարդկային իրաւանց յարգումէն մանաւանդ, որ աշխարհագրական այդ շրջանի բնիկներուն յաւելեալ իրաւունքներ կ’ընձեռէ, կը քաջալերէ ինքնավարութեան եւ անջատման պահանջները, ինչ որ անընդունելի է թրքութենէ տարբեր տարածքային ըմբռնումի: Իսկ այդ բնիկները, զորս այսօր կը կոչեն «փոքրամասնութիւններ», հոն էին թուրքերէն առաջ, տէր էին այդ հողերուն: Եւրոպան եւ Ամերիկան պատասխանատուութիւն ունին անոնց նկատմամբ:

Նախկին խորհրդային սահմանները այլեւս գոյութիւն չունէին․ «Ասպարեզ»

Կրկնե՛նք անգամ մը եւս: Որքան ատեն, որ քննարկումը տեղի կ՛ունենայ խորհրդային ներքին սահմաններով ձեւաւորուած կեղծ աշխարհագրութեան տուեալներուն վրայ, հայկական կողմը անպայման տուժող պիտի հանդիսանայ Նոյեմբեր 9ի Եռակողմանի Յայտարարութեան կիրառման գործընթացին մէջ: Հանճար ըլլալու պէտք չկայ այս պարզ ճշմարտութեան վերահասու ըլլալու համար: Երբեմնի ԼՂԻՄի եւ շրջակայ տարածքներու սահմանները ճշդուած են բոլշեւիկեան Մոսկուայի կողմէ բացէ ի բաց

Տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի հերթական նիստը, հստակեցվել են առաջիկա անելիքները

Հունվարի 8-ին տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի հերթական նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Քննարկման առանցքում եղել է հունվարի 11-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման և հնարավոր պայմանագրերի վավերացման հարցը, որը լուրջ անհանգստություն է առաջացրել մեր հասարակության շրջանում։ Քննարկվել և վերլուծվել է Շարժման մինչ օրս իրականացրած գործունեությունը։ Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու գործողությունների պլանը։ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Քաղաքացիներին պաշտոնական տեղեկատվություն հաղորդելը նաեւ` ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի ջանքերով, Հայաստանում դարձել են իրարամերժ իրականություններ․ «Մեդիա պաշտպան»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հայտարարությանը՝ հետևյալ գրառումով․ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը խորհուրդ եմ տալիս պաշտպանել քաղաքացիների ճշմարիտ և պաշտոնական տեղեկատվությամբ տեղեկացված լինելու իրավունքը։ Մեդիադաշտը, տեղեկատվական աղբով լցնելուց առաջ, պետք էր նախ և առաջ մտածել, որ նման աղբին կսկսեն չարձագանքել, չմեկնաբանել, ընտրություն կատարել լրատվամիջոցների միջև, ապատեղեկատվություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 379 նոր դեպք

Հունվարի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161794 դեպք, որոնցից 148893-ն` առողջացած, 2922-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9279 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 606809 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2123 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 379 նոր դեպք: Ունենք 932 առողջացած և 14 մահվան դեպք:

Ի՞նչն է խանգարում հստակ ներկայացնել մոսկովյան հանդիպման օրակարգը. Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը Այն, որ մոսկովյան հանդիպման կապակցությամբ ամենատարբեր վարկածներն են շրջանառվում, մեղավոր է իշխանությունը․ 1․ Ի՞նչն է խանգարում հստակ ներկայացնել մոսկովյան հանդիպման օրակարգը, մասնավորապես՝ թե որո՞նք են հայկական կողմի հարցերը (վարչապետ Փաշինյանի ստատուսը միայն թույլ, աղոտ պատկերացում է տալիս, թե ինչ է ինքը պատրաստվում քննարկել, բայց դա չի նշանակում, թե

Ադրբեջանը հայտարարել է 62 հայ զինծառայողների ձերբակալման ու նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին․ Sputnik Արմենիա

Ադրբեջանը հայտարարել է 62 հայ զինծառայողների ձերբակալման ու նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին: Տեղեկությունն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին գրած նամակում: Դրանում նշվում է Հադրութի շրջանում «Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի» ձերբակալման մասին: «Խմբի վաթսուներկու անդամներ ձերբակալվել են եւ ներկայումս գտնվում են նախաքննության տակ, որը վարում են Ադրբեջանի

«44-օրյա պատերազﬕ ծագումը» վերնագրով իր հոդվածում վարչապետ Փաշինյանը հերթական անգամ փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը․ «Լույս»

«44-օրյա պատերազﬕ ծագումը» վերնագրով իր հոդվածում վարչապետ Փաշինյանը հերթական անգամ փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը, ներկայացնում է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նպատակ ունենալով իր վրայից մաքրել աղետալի պատերազմի ու դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Հոդվածն արդեն իսկ հանրային մեծ պարսավանքի է արժանացել, շատերը անդրադարձել են այնտեղ քողարկված վտանգավոր թեզերին, սակայն այդ աղմուկի մեջ շատ կարևոր է նաև

Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը․ Վազգեն Մանուկյանը դիմել է ԱԳՆ, ԱԱԾ ղեկավարներին, ԶՈՒ ԳՇ պետին

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Հարգելի՛ պարոնայք, Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ։ Մեր ինքնիշխանությունը նվազել է։ Խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։ Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և

Երևանի Դրոյի փողոցում այրվել է ավտոմեքենա

Հունվարի 9-ին, ժամը 04։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 8/2 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։10-ին, մարվել՝ 05։21-ին։ Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալբերտ Հ․) և

«Իմ Քայլը» խմբակցությունը լքած անձինք պիտի առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր․ Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը «Իմ Քայլը» խմբակցությունը հայտնի իրադարձություններից հետո լքել են հետևյալ անձինք. Վարդան Աթաբեկյան Գոռ Գևորգյան Թագուհի Թովմասյան Աննա Գրիգորյան Սոֆյա Հովսեփյան Կարևորելով պատգամավորի՝ ընտրողների հանդեպ հաշվետու լինելու անհրաժեշտությունը, կարծում եմ՝ տվյալ անձինք, որոնք պատգամավորական մանդատ են ստացել «Իմ Քայլը» դաշինքին քվեարկած

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Սոֆյա Հովսեփյանը դուրս եկավ «Իմ քայլից», կգործի որպես անկախ պատգամավոր

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ՖԲ գրառումը. Սիրելի՛ հայրենակիցներ որոշում եմ կայացրել դուրս գալ իմ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր : Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո: Սա ամենևին չի նշանակում , որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում , այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ

Արման Թաթոյանը Սյունիքի մարզում է. «Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը»

Աշխատանքային եռօրյա այցով Մարդու իրավունքների պաշտպանն աշխատակազմով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում է: Նախատեսված են այցեր Գորիս, Շուռնուխ, Որոտան, Կապան, Մեղրի և այլ համայնքներ: Այսօր Գորիս, Որոտան ու Շուռնուխ կատարած այցերը հաստատում են, որ Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում լուրջ սպառնալիքներ են ստեղծվել Հայաստանի սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու

ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից փոխադրավարձի անհարկի բարձրացման վերաբերյալ

պարզվել է, որ Արարատի մարզի ներմարզային և միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սպասարկմանը հանձնված որոշ երթուղիներ շահագործվում են տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտումներով, մասնավորապես՝ սպասարկումն իրականացվում է մրցույթային հանձնաժողովի սահմանված փոխադրավարձի գերազանցմամբ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031