Օրվա լրահոսը

Բացվում է հիպերմարկետ՝ բացառապես տեղական արտադրողի համար

Երեւանում բացվում է իր տեսակի մեջ եզակի առեւտրային մեծ կենտրոն (Ազգային Մոլ), որը նպատակ ունի մեկ տանիքի ներքո համախմբել բոլոր տեղական արտադրողներին եւ տրամադրել արտոնյալ պայմաններ գործելու եւ զարգանալու համար։ Առեւտրի կենտրոնում տեղ են գտնելու բացառապես հայկական ընկերությունների եւ բրենդների արտադրանքներ՝ սնունդ, հագուստ, կենցաղային տեխնիկա, կահույք, շինանյութ, ձեռագործ աշխատանքներ, աքսեսուարներ, ազգային խոհանոց եւ այլն։ ԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանում հերքում են, որ երկրի տարածքում թուրքական ռազմաբազաներ կհիմնվեն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է թուրքական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, որ Թուրքիան ադրբեջանական երեք քաղաքներում ավիաբազաներ է հիմնում: «Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլըն: Վերջինիս խոսքով՝ «բացառությամբ համաձայնագրերով նախատեսված դեպքերի, որոնք պաշտպանում ենք, Ադրբեջանի Հանրապետությունը չի հարում իր տարածքում օտարերկրյա ռազմաբազաների տեղակայման քաղաքականությանը»: «Անհրաժեշտ է նկատի

«Քաղաքական գործընթացները եւ թերացումները չստեղծեցին այն Հայաստանը, որի մասին մտածում էինք». Նուբար Աֆեյան

Ակնհայտ է, որ երկրում այս պահին ամենակարեւոր հարցն անվտանգությունն է՝ ռազմական, տնտեսական, առողջապահական, սոցիալական

Թրամփը չի մասնակցի Բայդենի երդմնակալությանը

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, հաղորդում է Reuters-ը: «Բոլոր նրանց, ովքեր հարցնում էին. ես չեմ գնա հունվարի 20-ի երդմնակալությանը»,- գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում: Գործակալության աղբյուրը հայտնել է, որ ըստ Սպիտակ տանն ընթացող քննարկումների, հունվարի 19-ին Թրամփը կմեկնի Ֆլորիդայի իր առանձնատուն: Այսպիսով, Թրամփը կդառնա ԱՄՆ 4-րդ

Հրաժարականներ` նախագահ Թրամփի վարչակազմում. «Ամերիկայի ձայն»

Կապիտոլիումի շուրջ դեպքերից հետո նախագահ Թրամփի վարչակազմի մի շարք անդամներ հանդես եկան պաշտոնից հեռանալու հայտարարություններով: Նրանց թվում են Թրամփի մերձավորները ԱՄՆ կրթության նախարար Բեթսի ԴեՎոսը դարձավ Դոնալդ Թրամփի կառավարության երկրորդ անդամը, ով հայտարարեց իր հրաժարականի մասին: ԴեՎոսը Թրամփին ուղղված նամակում Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած բռնությունը որակել է «անամոթություն»: «Կասկած չկա, թե ինչ ազդեցություն ունեցավ Ձեր

Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը կարևորել են տեղահանված բնակչության կացարանային հարցի կարգավորումը

Այսօր՝ հունվարի 8-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային հանդիպում է ունեցել հայաստանյան գործընկեր կառույցի ղեկավար Մեսրոպ Առաքելյանի հետ։ Հանդիպման ընթացքում, արցախցիներին հուզող սոցիալական խնդիրների շարունակական լուծման համատեքստում, կարևորվել է  տեղահանված բնակչության կացարանային հարցի կարգավորումն որպես առաջնահերթություն դիտարկելն ու համապատասխան աշխատանքների շուտափույթ ծավալումը։ Գործընկերներն օրախնդիր հարցի լուծման  առնչությամբ քննարկել են հեռանկարային 

Շուռնուխում 12 նոր տուն կկառուցվի, թաղամասի համար կընտրվի ամենահարմար ու անվտանգ տարածքը

Շուռնուխում 12 նոր տուն կկառուցվի, թաղամասի համար կընտրվի ամենահարմար ու անվտանգ տարածքը. կառավարությունն աշխատանքային խումբ է ստեղծել։ «Ուսումնասիրել ենք ճանապարհների, խմելու ջրի խնդիրը. նպատակն է ամրացնել գյուղը». ասում է Արմեն Ղուլարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Արդարադատության նախկին փոխնախարար. «Ժողովուրդը խաբված է` խաբելու բարձր պրոֆեսիոնալություն ունեցող մարդկանց կողմից»

Արդարադատության նախկին փոխնախարար Արտյոմ Գեղամյանը իր նախկին աշխատավայրի առջեւ կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարեց. «Իմ ընկերներից տեղեկություն ստացա, որ շրջանառության մեջ կա որոշակի փաստաթուղթ: Իհարկե, այդ տեղեկությունը հաստատված չէ: Բայց հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում մենք գործ ունենք ապաշնորհ կառավարման կամ ապակառավարման հետ, որ մեր պետությունը տոտալ չի կառավարվում ու քաղաքացիներն ունեն մտահոգություններ, նման ակցիաները օրինաչափ

Արայիկ Հարությունյանը Էդմոն Մարուքյանին ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 8-ին ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորած պատվիրակությանը: Երկրի ղեկավարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, նշել ստեղծված խնդիրների հաղթահարմանը միտված ծրագրերի ընթացքը: Նախագահ Հարությունյանը կարևորել է նաև քաղաքական ինստիտուտների ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով, մասնավորապես, հայկական երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության

«Գիշերելու ենք այստեղ մինչև մեր երեխաներից խաբար լինի». Անհետ կորածների ծնողները Էջմիածնի զորամասի մոտ են

«Հիմա եկել ենք այստեղ, որ իրենք վեր կենան գնան, մեր երեխաներին վերցնեն գան»

ՀՀ քաղաքացիների` Ադրբեջան առանց վիզայի այցելելու ռեժիմը ամրագրված է 1992-ին ԱՊՀ երկրների համաձայնագրով. այն de facto չի գործում

1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով սահմանվել է միմյանց տարածք քաղաքացիների առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմ, այդ ընթացակարգերը ներպետական օրենսդրությամբ կարգավորելու հնարավորություն, ինչպես նաև տեղաշարժի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և այլ ներքին կարգավորումներ սահմանելու իրավասություն։ Հետագայում, ԱՊՀ անդամ մի շարք պետությունների հետ առանց մուտքի

Էդմոն Մարուքյանն ու Տարոն Սիմոնյանը հանդիպել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր Արցախում հանդիպել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին։ Հանդիպմանը քննարկել են հետպատերազմյան շրջանում արցախահայության առջև ծառացած հումանիտար և անհապաղ լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև խորհրդարանական համագործակցության հարցեր: Կից ուղարկում ենք այցի լուսանկարները «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Արսեն Բաբայան. «Այո, օբյեկտիվ է մեր մտավախությունը, որ գնում ես՝ Մեղրին տաս, Գորիսը տաս, չեմ ասում՝ Սեւանը տաս»

«Հայրենիք» կուսակցության եւ «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Արսեն Բաբայանն այսօր արդարադատության նախարարության առջեւ ցույցի ժամանակ անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք հավանական նոր պայմանագրին, Aravot.am-ին ասաց. «Եթե իրապես պայմանագիր է, որի մասին խոսվում է, նախ պետք է Սահմանադրական դատարանով անցնի, հետո պիտի գնա ԱԺ եւ համապատասխան վավերացում ստանա: Բայց մենք ուրիշ խնդիր ունենք: Պայմանագիր է, թե

Արմեն Սարգսյանը կոչ է անում առաջնորդվել բացառապես համազգային շահերով, անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները

Հանրապետության նախագահը կարևորում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը և դրա պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հրատապ վերադարձը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը: Նախագահը իրավասու մարմիններին կոչ է անում ինչպես վերոնշյալ փաստաթղթով նշված միջոցառումների իրականացման, այնպես էլ բանավոր պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում առաջնորդվել բացառապես

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են գինու գործարանը․ քաղաքագետի ենթադրմամբ՝ այն հայտնի «Կատարո»-ն է (Տեսանյութ)

Tik-Tok սոցիալական ցանցում այսօր հայտնվել է տեսանյութ, որտեղ ադրբեջանցիներն ավերում են Արցախի գինու գործարաններից մեկը․ տակառներից միտումնավոր գետնին են հոսեցնում գինին, շուրջբոլորն ավերում են, ադրբեջաներեն կենացներ ասում ու հրճվում։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որն այս տեսանյութերը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ենթադրություն է արել, թե բարբարոս ասկյարներն ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանի կենացն են խմում՝ նրան մտովի

Թուրքիան հնարավոր է ռազմաբազաներ հիմնի Ադրբեջանի երեք քաղաքներում. Ermenihaber.am

Թուրք օգտատերերը այդ գրառման տակ մեծ ոգևորություն են ցուցաբերել, որոշներն էլ մտահոգություն են հայտնել, թե ինչու այդ ռազմաբազաներից որևէ մեկը չի տեղակայվելու Ղարաբաղում։

Ռուբեն Մելիքյան. «Եթե հունվարի 11-ին բախվենք նոյեմբերի 9-ի իրավիճակի հետ, շատ ավելի կոշտ ենք արձագանքելու»

Ամեն դեպքում որպես այս պահի դրական փաստ արձանագրենք, որ նախարարն իջավ եւ այդ հայտարարությունն այստեղ արեց: Մենք դա ընդունում ենք ի գիտություն, եւ եթե հունվարի 11-ին փաստաթուղթ ստորագրվի, մենք հիշելու ենք, թե ինչ է տեղի ունեցել այսօր՝ հունվարի 8-ին:

Արկղի մեջ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի՝ բռնության հետքերով. shamshyan.com

Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում փայտե արկղ կա, որի մեջ դի է:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու պահվածքը

Արցախի «Արդարություն» կուսակցությունը համոզված է, որ պարտություն կրած և կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն կունենա միայն թշնամին, ով հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի, ուստի կոչ ենք անում ՀՀ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, հասարակության լայն շրջանակներին օր առաջ հասնելու ՀՀ վարչապետի հրաժարականին։

Խիստ վտանգավոր եմ համարում հանրության շրջանում ակտիվացած՝ հայաստանցիների Արցախում ծառայել-չծառայելու թեզը. Տիգրան Աբրահամյան

Ես հասկանում եմ, որ սա շատ դեպքերում խրախուսվում է իշխանության կողմից, որովհետև նրանք Ադրբեջանի հետ այդ թեմայով քննարկումներ-պայմանավորվածություններ ունեն։

Եթե մարդիկ, այնուամենայնիվ, պիտի թողնեն Ադրբեջանի ենթակայությանն անցնող տներ-բնակավայրեր-տարածքները, ինչո՞ւ վառելով, մոխրի վերածելով

Չէ՞ր կարելի այդ մարդկանց պետության կողմից փոխհատուցում տալ, անգամ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության մեջ նախատեսել կողմերի՝ եղածը պահպանելու պարտավորությունը։

Դինքի սպանության գործով ժանդարմերիայի 2 սպա է ձերբակալվել

Սպաները տեղյակ են եղել Դինքի սպանության դավադրության մասին, սակայն ոչ մի գործողություն չեն ձեռնարկել։

Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը. ԱԺ նախկին պատգամավորի մասնակցությամբ հանցագործության վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան 

Դատարան է ուղարկվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի մասնակցությամբ կատարված հանցագործության վերաբերյալ քրեական գործը

Ամերիաբանկի Խորհրդի անկախ անդամ Ռիչարդ Օգդոնը՝ Հայաստանի տնտեսության հեռանկարների մասին

Առաջարկում ենք դիտել Ամերիաբանկի Խորհրդի անկախ անդամ Ռիչարդ Օգդոնի հարցազրույցը Հայաստանի տնտեսության հեռանկարների, այդ հարցում Ամերիաբանկի դերի և զարգացման ուղենիշերի մասին:

Հրմշտոց՝ ռազմական համալսարանում. ծնողները տեսանյութ ցուցադրեցին

Դրանում ռազմական ոստիկանության համազգեստով անձը հրում է զինծառայողներից մեկին:

«Վերջապես մենք էլ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կկարգավորենք». Չավուշօղլուն անդրադարձել է հետպատերազմյան զարգացումներին

Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը տարածաշրջանում գտնվողներից ամենաշատը կօգտվեն այդ կարգավորումից,- սաել է Չավուշօղլուն:

Կարգավիճակով գերի են և վերջ. ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված բոլոր հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարձակ դատապարտելի է համարում բնույթով մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող այս հարցի քաղաքականացումը կամ անգամ հեռավոր կերպով այն տարածքային որևէ հարցի հետ կապելը կամ դա քաղաքական նպատակներով օգտագործելու ադրբեջանական իշխանությունների ակնհայտ փորձերը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031