Օրվա լրահոսը

Այրվածքաբանության ազգային կենտրոնը ևս հորդորում է դրամահավաքներին մասնակցելուց առաջ ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները

Մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում հետագա վերականգնողական բուժումը իրականացվում է բացառապես անվճար

Մանկապարտեզների աշխատողների արձակուրդի և աշխատանքի առանձնահատկությունները կարգավորող նախագիծ է ներկայացվել  հանրային քննարկման

Աշխատաժամանակի հաշվարկը կատարվում է՝ ըստ նախադպրոցական կրթական հաստատություններում (խմբերում) սաների մինչև 12 ժամ մնալու իրողության։

Հունվարի 6-ին հանրապետությունում հայտնաբերվել է 30 ոչ սթափ վարորդ

Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ

Առաջարկս շատ պարզ է՝ ամբողջ զորքին տրամադրել բևեռային հանդերձանք. Հակոբ Ճաղարյան

Մենք արդեն կորցրել ենք մի սերնդի գենոֆոնդի զգալի մասը: Այս ձմեռ կարող ենք կորցնել ավելին:

ԱՄՆ Կոնգրեսը Ջո Բայդենին հաստատեց երկրի նախագահի պաշտոնում

Կոնգրեսի մոտ Դոնալդ Թրամփի աջակիցները բողոքի ցույցի ընթացքում ցուցարարների եւ ոստիկանների բախումների հետևանքով 4 հոգի զոհվել է, ավելի քան 50 հոգի՝ ձերբակալվել:

Չշահեցինք ոչ միայն նվազագույնը, այլև կորցրինք առավելագույնը. Սենոր Հասրաթյան

Ունեցանք մի պահ, երբ կողմերից մեկը ոչ միայն հասու չէր այդ կանոնի նրբություններին, այլև տվյալ խնդրի շուրջ ունենալով զրոյական պատկերացում, գերադասեց ամեն ինչ սկսել իր նախընտրած 0 կետից:

«Նիկոլը «շեն» կենա, որ Սյունիքը Եվրոպա յա շինալ, առանց վիզայի Ադրբեջանից Հայաստան ենք գնում-գալիս»

«Առանց վիզայի Ադրբեջանից Հայաստան ենք գնում–գալիս, թող կյա ստեղ ապրի մեր խելոք վարչապետը»

Որևէ պատկան մարմին զեկուցո՞ւմ էր «հեղափոխության առաջնորդին», որ դրանք սպառնալիք են մեր անվտանգությանը. Վարդան Ոսկանյան

Երկրի անվտանգությունը խաթարող հիմնական (sic!) գործոնների շարքում նշվել են ներհասարակական պառակտվածությունը և կառավարության կողմից որոշումների կայացման հարցում համարժեք ունակություններ ունեցող գործիչների մեկուսացումը։

Էդմոն Մարուքյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը «Այցելել եմ Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։ Փա՛ռք Հերոսներին»:

Այս մտածելակերպը փակուղի է, որից տուժելու ենք բոլորս. Արտակ Զաքարյան

Խայտառակ կապիտուլյացիայից ու Արցախի մեծ մասը ծախելուց հետո, շատ մեծ է հավանականությունը, որ Նիկոլը մեզ ներքաշելու է նոր ռեգիոնալ պատերազմի մեջ։ Դա այսօր արդեն երևում է շատ պարզ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հնարավոր էր ունենալ ոչ հաղթանակ, ոչ պարտություն արդյունքը․ Պետրոս Մակեյան

Արդյոք պատերազմն անխուսափելի էր, պատասխանը համոզիչ կլինի, եթե համադրենք վերջին տարիների իրադարձությունները։ Իրար հաջորդող իշխանությունները տարիներ շարունակ անտեսում էին ընդդիմության ահազանգերը, այդ թվում՝ հորդորները սթափվելու, առ այն, որ Ադրբեջանը, ներդնելով տասնյակ միլիարդավոր դոլարներ, բանակը զինելով, ինչ-որ պահի օգտագործելու էր մեր դեմ, իսկ իշխանություններն ականջալուր չեղան, տրվեցին թալանի, ճոխության, դղյակաշինության, նույնիսկ բանակը վերածեցին բիզնես ոլորտի և

Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Եռաբլուր՝ Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը փոխանցելու այնտեղ ննջող մեր հերոս քաջորդիներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր առավոտյան Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Եռաբլուր՝ Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը փոխանցելու այնտեղ ննջող մեր հերոս քաջորդիներին և աղոթելու նրանց հոգիների հանգստության համար։

Անվտանգության խնդիրները սրվելու մեծ ռիսկեր են պարունակում․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տարբեր բնույթի միջադեպեր են գրանցվում՝ հիմնականում անկանոն կրակոցներից մինչև քաղաքացիական մեքենաների նկատմամբ սադրանքներ։ Առաջին հայացքից դրանք լոկալ բնույթի, փոքր դեպքեր են, սակայն հստակ ցուցիչ են առ այն, որ անվտանգային խնդիրները սրվելու մեծ ռիսկեր են պարունակում և սցենարային տարբեր զարգացումներ կարող են

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 201 նոր դեպք․ ունենք 812 առողջացած

Հունվարի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161054 դեպք, որոնցից 147388-ն` առողջացած, 2901-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10070 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 602986 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1218 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 201 նոր դեպք: Ունենք 812 առողջացած և 11 մահվան դեպք:

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը ապահովում են ռուս սահմանապահները հենակետերի միջոցով

Սահմանապահ զորքերը վերահսկում են իրավիճակը. բնակիչներին մնում է չտրվել սադրանքներին և պահպանել հանգստություն։ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որը անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ռուս սահմանապահները հենակետերի միջոցով։ Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության կետ, իսկ սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալների միջոցով։

Արտաշատում երկհարկանի տուն է մասամբ այրվել, տան բնակիչը հոսպիտալացվել է

Հունվարի 5-ին, ժամը 21։31-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ս. Հակոբյան փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:53-ին, մարվել` 22:55-ին: Այրվել է երկհարկանի տան պատշգամբի մոտ 2 քմ հատվածում կուտակած աղբը, ննջասենյակը՝ գույքով

Դոնալդ Թրամփի աջակիցները հանրահավաքի ժամանակ ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք․ «Ամերիկայի ձայն»

Չորեքշաբթի օրը Վաշինգտոնում ընթացող Դոնալդ Թրամփի աջակիցների հանրահավաքի ժամանակ մի քանի հարյուր մասնակիցներ ճեղքեցին մետաղական արգելապատնեշները և ներխուժեցին Կոնգրեսի շենք, որտեղ ընթանում էր Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստը: Օրենսդիրները հավաքվել էին ընտրական կոլեգիայի քվեարկության արդյունքները հաստատելու համար, որը դեկտեմբերի 14-ին քվեարկել էր ի օգուտ Ջո Բայդենի: Ըստ «Վաշինգտոն Փոստ»-ի ՝ մի քանի հարյուր ցուցարարներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակին եւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են նաեւ

Սուրբ Ծննդի և Աստվածհայտնության Սբ. Պատարագ Վիրահայոց թեմում

2021 թվականի հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը և Աստվածհայտնությունը: Վիրահայոց Թեմի բոլոր եկեղեցիներում առաջին տաղավար տոնը նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով: Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի էին եկել և Հայոց Եկեղեցու տոնը իրենց ներկայությամբ պատվել էին կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ

Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի. «Ազատություն» ռ/կ

Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի, «Ազատությանը» փոխանցեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ 4-ամսյա կարանտինը մինչև հունվարի 11-ն էր սահմանվել՝ անցած սեպտեմբերին՝ մինչև այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։ Երկարաձգելու նախագիծն Առողջապահության նախարարությունը տարեվերջին ուղարկել է Կառավարություն։ Առաջիկա աշխատանքային օրը հունվարի 8-ն է, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց՝ ամենայն հավանականությամբ, հենց ուրբաթ էլ

Հնարավոր է՝ Ադրբեջանը պատերազմում կիրառել է նաև թուրքական TRLG-230 համակարգերը. «Ռազմինֆո»

Սոցցանցերում վերջին օրերին տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է ադրբեջանական «Կամազ» մեքենայի վրա մոնտաժված համազարկային կրակի ռեակտիվ համակարգի գործարկում։ Պատկերում երևացողը բավական նման է թուրքական Roketsan ընկերության արտադրած TRLG-230 ՀԿՌՀ-ներին, սակայն չենք պնդում, որ երևացողը հենց դա է, քանի որ TRLG-230 համակարգերը դեռ նոր են և չկան նույնիսկ թուրքական սպառազինությունում։ Սոցցանցերում տարածված տեսանյութը Այս

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց պատարագ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում

Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս  Մարտիրոսյանի կողմից մատուցվեց պատարագ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում: Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի: Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս:

Կորոնավիրուսով վարակված Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը զգացված են յուրաքանչյուրի ուշադրության համար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, ովքեր վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով, շնորհակալություն են հայտնում Հայաստանից, Արցախից և Սփյուռքից իրենց ուղղված առողջության  ջերմ մաղթանքների և զորակցության խոսքերի համար. «Անչափ զգացված ենք յուրաքանչյուրիդ ուշադրության համար:  Աստված պահապան բոլորիս»:

Արցախյան պատերազմում զոհվել է պատանիների ՀՀ բազմակի չեմպիոն Մելքոն Հովհաննիսյանը.

Հոկտեմբերի 15-ին Հադրութում մղված անհավասար մարտերի ժամանակ քաջաբար զոհվել ու անմահների շարքը համալրել է նաև երևանցի շարքային ՄԵԼՔՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ, ով մեծ սպորտում դեռ բաղձալի բարձունքների հասնելու նպատակներ ու երազանքներ ուներ: Բայց միայն 2021թ հունվարի 6-ին է ճանաչվել զոհված այս մարտիկի ԴՆԹ-ն:

Շուռնուխում հանձնվող այն տարածքը, որը զբաղեցված է 12 տներով, անգամներով պակաս է քարտեզում ընդգծված տարածքից. Էդմոն Մարուքյան

Շուռնուխում հանձնվող այն տարածքը, որը զբաղեցված է 12 տներով, անգամներով պակաս է քարտեզում ընդգծված տարածքից

«Եղբայրս զոհվելուց երեք ժամ առաջ ասաց՝ մեզ համար չգիտեմ, բայց ձեզ համար լավ է լինելու, հանգիստ եղեք». զոհված կապիտան Հովհաննես Խաչիյանի եղբայր

Հովհաննես Խաչիյանը հատուկ նշանակության սպայական ջոկատի անձնակազմից էր, կոչումով կապիտան, զոհվել է հոկտեմբերի 29-ին՝ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի մոտակայքում:

Ալիևն անում է նույն սխալները, ինչ արեցին Հայաստանն ու հայ հանրությունը մե՛ր հաղթանակից հետո. Սուրեն Սահակյան

Սխալվում էր ոչ միայն Փաշինյանը, այլև սխալվում են նրանք, որոնք մտածում են, թե էս պայմաններում կայուն խաղաղություն է հնարավոր։ Ալիևը փորձելու է էս հաղթանակը օգտագործել իր ցմահ կառավարումը արդարացնելու և կառավարումը ժառանգներին փոխանցելու համար։ Չի երևում նաև, թե իրեն նման կերպ դրսևորող մարդը պատրաստ ա հավասարի նման, հարգանքով հարաբերվել նրանց հետ, ում երեկ թշնամի էր համարում և ում, կարծես, հաղթել է։ Էս վարքը նաև խաղաղության վերաբերյալ եթերային սպասումները դուրս է մղելու հայ հանրության մտքերից՝ դրանք փոխարինելով վրեժի ծարավով։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031