Օրվա լրահոսը
«Կան նախագծեր, կան գաղափարներ, որ պետք են, դրանք փոխում են մթնոլորտը». Ստեփանակերտում հնչեց հոգևոր երաժշտություն
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում Սուրբ Ծննդյան օրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Արցախի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Նինա Գրիգորյան), սոպրանո Սիրանուշ Գասպարյանը հոգևոր համերգ ներկայացրին։ Համերգը կազմակերպել էր «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս
Սուրբ խաչը փոխանցվեց խաչի այս տարվա կնքահորը` օրերս Արիության մեդալի արժանացած զինծառայող Գոռ Պետրոսյանին
Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, մեր հերոս զավակների նահատակությունը, անօթևան ու նյութական կարիքի մեջ գտնվող տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր եղբայրների ու քույրերի, հազարավոր վիրավորների և գերեվարված հայորդիների ցավն ու վիշտը մեր ազգային կյանքը հայրենիքում ու սփյուռքում վերածել են մռայլ ու մթագնած գիշերվա։
Տիգրան Աբրահամյան․ Քանի դեռ իշխում է Փաշինյանի իշխանությունը, Հայաստանը ունենալու է նոր կորուստներ
«Այս իշխանությունը փորձելու է ինչ-որ ձևով իրավական ամրագրում տալ այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում»
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը Սուրբ Ծննդյան տոնի և Ջրօրհնեքի արարողության խաչքավոր
Խաչքավորությունը նաև Եկեղեցու գնահատանքն է ազգային և եկեղեցական կյանքում տվյալ անձի ունեցած կարևոր ավանդի և վաստակի։
Արման Բաբաջանյան. Այսօր ուղղակիորեն ակնհայտ անհրաժեշտություն է եկեղեցու ներքին բարեփոխումների խնդիրը
Քիչ առաջ աչքի անցկացրի Ամենայն հայոց կաթողիկոսի սուրբծննդյան այսօրվա քարոզը, որը լիքն էր «ընդդիմադիր» զեղումներով, քաղաքական բովանդակությամբ, ակնարկներով և ենթատեքստերով։
Արթուր Ղազինյան. Թուլանալու, հուսահատվելու, թևաթափ լինելու ժամանակ կամ իրավունք չունենք
Եկել է սգից դուրս գալու, սթափվելու, ապրելու, նոր ընտանիքներ կազմելու, երեխաներ ունենալու, ԱԶԳՈՎԻ համախմբվելու, կառուցելու, ամրանալու ու, վերջապես, ՀԱՂԹԵԼՈՒ ժամանակը:
Հունվարի 5-ին հանրապետությունում հայտնաբերվել է 34 ոչ սթափ վարորդ
Վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, տրանսպորտային միջոցները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:
Արայիկ Հարությունյանը Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ընտանիքի անդամների հետ միասին, այսօր ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Գանձասարի վանական համալիրում մատուցված պատարագին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ արտգործնախարարն Արցախում մասնակցել է Սուրբ Ծննդյանը նվիրված պատարագին
Արա Այվազյանը հունվարի 6-ին այցելել է Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճար։
Զինադադար կնքելու հիմնական պայմաններից մեկը պետք է լինի Հադրութի շրջանից ադրբեջանական զինուժի դուրսբերումն ու փախստականների վերադարձը. Հայկ Դեմոյան
Սյունիքի սահմանների մոտ տագնապի ստեղծումը նպատակ ունի նաև չեզոքացնել Հադրութի ուղղությամբ հայկական ներկայությունը վերականգնելու փորձերը։
ԱՊԼ առաջնությունը չի ընդհատվի
Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը չի ընդհատվի: Talk Sport-ի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ հիմնական մարզաձեւերի մրցաշարերը, ներառյալ ֆուտբոլը, չեն դադարեցվի, չնայած երկրի քաղաքների մեծ մասում մտցվող կարանտինային ռեժիմին: Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային վարակի նոր մուտացիա է հայտնաբերվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՌԴ ՊՆ-ն նոր քարտեզ է հրապարակել. Շուշիի հարակից որոշ տարածքներ Արցախի վերահսկողության տակ են անցկացված
Հունվարի 5-ի տարբերակում Արցախի վերահսկողաթյան տակ գտնվող տարածքներին ավելացվել են Շուշիին հարակից որոշ նոր տարածքներ:
Արոնյանը ունիվերսալ վարկանիշային ցուցակում իններորդն է
Լավագույն տասնյակում են. Մագնուս Կարլսեն, Հիկարու Նակամուրա, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Դին Լիրեն, Ֆաբիանո Կարուանա, Ուեսլի Սո, Յան Նեպոմնյաշչի, Ալեքսանդր Գրիշչուկ, Լեւոն Արոնյան, Սերգեյ Կարյակին:
Թուրքական ներդրումները սպառնալիք են տնտեսական անվտանգության համար. Արմեն Ճուղուրյան
Ներդրումային պասիվացման իրավիճակից կարող է օգտվել թշնամին, և թուրքական կապիտալի ինտերվենցիա կատարել Հայաստան
Հայաստանի յոթ շախմատիստուհի մեկնարկում է Շարժայի մրցաշարում
Հայաստանը ներկայացված է լինելու յոթ մասնակցով՝ Լիլիթ Մկրտչյան, Մարիա Գեւորգյան, Սոնա Ասատրյան, Մարիամ Ավետիսյան, Արփինե Գրիգորյան, Աննա Խաչատրյան, Նվարդ Հայրապետյան
Մենք ի զորու ենք վերստին հզորացնելու ու շենացնելու մեր հայրենիքը և մեր կյանքի նոր զարթոնքը իրականություն դարձնելու. Գարեգին Բ
Ինչպես պատերազմի տագնապալի օրերին, մեր սրտերը պիտի բաբախեն հայրենիքի սիրով, մեր մտքերն ու նվիրական զգացումները փարված լինեն հայրենի սրբազան երկրին։
Վարչապետը ինքնամեկուսացված է՝ համաճարակային իրավիճակով պայմանավորված. Մանե Գևորգյան. «Արմենպրես»
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ մայր եկեղեցում Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնի Սուրբ պատարագից։ Մանե Գևորգյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, նշել է. «Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է»։
Ուզում եմ հասկանալ անհասկանալին
«Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ…» Մովսես Խորենացի «…Եվ չգիտեմ ինչպե՞ս հորինեմ իմ ողբը, և կամ ո՞ւմ արտասվեմ. արդյոք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն նետվեց և նախքան մահով մեռնելը անարգաբար աթոռից կործանվեց….» Մ.Խ. Ամեն անգամ վերընթերցելով պատմահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատության «Ողբ»-ը, զարմանում եմ, ինչքան քիչ բան է փոխվել կամ ընդհանրապես չի փոխվել մեր ժողովրդի պատկերը գրված դեռ 1500 տարի առաջ: Գլուխը
Արա Այվազյանը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ
Հունվարի 5-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվեց Արցախի ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի, ԱՀ ԱԺ նախագահի տեղակալի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների ներկայությամբ: ՀՀ ԱԳ նախարարը և Արցախի Հանրապետության ԱԺ ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի, թուրք-ադրբեջանական ագրեսիայի
Նիկոլ Փաշինյանը չեկավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. քաղաքացիները դրսում սպասում են նրան, որ թույլ չտան մտնել եկեղեցի
Այս պահին եկեղեցում տեղի է ունենում Հայրապետական պատարագ, ջրօրհնեքի կարգ:
Մանրամասներ Ջուջևանի աղբյուրի ջրից թունավորման դեպքերի վերաբերյալ
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել առ այն, որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյանի տարածաշրջանի Նոյեմբերյան քաղաքի, Բաղանիս, Ոսկեվան, Կողբ և Կոթի բնակավայրերի 14 բնակչի մոտ արձանագրվել են աղիքային ինֆեկցիայի դեպքեր: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 7-ի մոտ հայտնաբերվել է շիգելլա զոնե, մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են:
Սուրբ ծննդյան երեկոն` Հանրապետության հրապարակում. Իշխան Սաղաթելյանը լուսանկարներ է հրապարակել
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Սուրբ ծննդյան երեկոն Հանրապետության հրապարակում։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս:
Տիրոջ զորությունը մեր հոգում ունենալով, հույսով ու հավատով լեցուն կարող ենք և կարողանալու ենք ոտքի կանգնել. Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է: Այն իր մեջ սիրո, համերաշխության և հանդուրժողականության խորհուրդ ունի, այն ամենը, ինչ հատկապես այս օրերին անհրաժեշտ է մեզ։ Թող այդ խորհուրդը մեր մեջ ամրապնդի գիտակցությունը, որ համախմբված ու միասնական, Տիրոջ զորությունը մեր հոգում ունենալով, հույսով ու հավատով լեցուն կարող
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր, մահվան՝ 12 դեպք
Հունվարի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160853 դեպք, որոնցից 146576-ն` առողջացած, 2890-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11695 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 601768 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1462 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք: Ունենք 817 առողջացած և 12 մահվան դեպք:
«Ի՞նչ է նշանակում հների հարցով դեռ չենք զբաղվում. 90-ականների տղաներին հավատով սպասում են, նրանց ընտանիքները նաև մտածում են, եթե զոհվել են, գոնե գերեզման ունենան». անհայտ կորած ազատամարտիկ Յուրի Առուստամյանի կին
Զարինե Հակոբյանն ասաց՝ հունվարի 7-ին կլինի արդեն 27 տարի, որ իր ամուսնուց ու նրա զինակից ընկերներից լուր չկա:
Հրդեհ է բռնկվել Երևանի Վանթյան փողոցի երեք տան ընդհանուր տանիքում․ 9 բնակիչ տարհանվել է
Հունվարի 6-ին, ժամը 00:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վանթյան փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է,
Երկրաշարժ Վրաստանում, որը զգացվել է ՀՀ Լոռու մարզի Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում
Հունվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 02:26-ին (Գրինվիչի ժամանակով հունվարի 5-ին, ժամը 22:26-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.42⁰ և արևելյան երկայնության 44.01⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Դմանիս քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել
ՀՀ տարածքում փակ են միայն Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան
Բաց նամակ Ռուսաստանի Ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Պուտինին
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ Տարբեր առիթներով հայտարարել եք, որ Լեռնային Ղարաբաղ-Արցախը Ադրբեջանական տարածք է: Այդ հայտարարությունը ինձ մոտ տարակուսանք է առաջացնում: Ես բնիկ արցախցի եմ: Իմ ծննդավայրը՝ Լենինավանը (Մարաղա և Մարգուշավան) ադրբեջանցիները օկուպացրել են 1992 թ. ամռանը, դաժանորեն մորթել շուրջ 100 հոգու, ավանը գերեզմանոցի հետ բուլդոզերով հողին հավասարեցրել: Դպրոցական տարիներին մենք՝ Արցախի հայերս, երբեք չէինք զգացել,


















































