Օրվա լրահոսը

Էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ 4-րդ փակ զեկույցն է պատրաստվել

Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները: Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական

Վանեցյանը բացահայտում է Փաշինյանի, իր ու Վալերի Օսիպյանի զրույցը. «Զանգահարեց ու ասեց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրե՛ք բոլորին»

Այ հիմա ես ուզում եմ ձեզ ասել՝ Նիկոլ Փաշինյանը, որ ասում է՝ սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առջեւ, նա սուտ է ասում, ատում է բոլորիդ: Նա սիրում է միայն իր պաշտոնը:

Տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղում տեղի է ունեցել Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Սպառողների իրավունքների պաշտպանության և

«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում». Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարի և նրա հետ Հայաստան ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստան եք եկել դժվար ժամանակ: Շատ դժվար, կարելի է ասել՝ ճգնաժամային ժամանակահատված է: Մեծ խնդիրներ կան տնտեսական ոլորտում, հետպատերազմյան դժվար իրավիճակ է, մեր

Սերգեյ Լավրովը հույս հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը պահպանելու հարցում ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի քան՝ Սիրիայում էր

ՌԴ արտաքին գործերի նախարարը միջազգային հանրությանը կոչ է անում միավորվել եւ աջակցել, որպեսզի նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի կոչվի

«Ավելի ուշ դուք նոր կհասկանաք, թե Ֆրունզիկ Մկրտչյանը սեւ թուղթն ինչի է այդպես ուտում». Մհեր Մկրտչյանը զարմացած է՝ երբ ուղեվարձը թանկացրին, աստղերը տաքսի էին վարում, հիմա օքե՞յ է

«Ժողովուրդ, ամբողջ հարցը նրանում է, որ իրենք են հիմա բողոքում, իրենք են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հավաքեք, գնացեք Մասիվ, ուրիշ տեղ, դուք արեք, գամ ձեր կողքը կանգնեմ: Սա իմ համար քաղաքական հարց չի, ես քաղաքական մարդ չեմ, իմ գործը կինո նկարելն է, սցենարներ գրելն է, սա իմ համար արժանապատվության հարց է: Ու անկախ նրանից, թե հիմա այստեղ քանի մարդ է հավաքվել, ես գալու եմ ամեն անգամ՝ մի նպատակով, որ վաղը իմ ազգանունից չամաչեմ»:

Այսօր, երբ ամբողջ աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արցախի երեխաները զրկված են իրենց իրավունքներից. Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին՝ երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքի քաղաքային խորհուրդը կոչ է անում կառավարությանը անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը․ ԱՀ ԱԳՆ

Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել՝ կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Փաստաթղթում մասնավորապես նշված է. «Այսօր Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը, հանուն հայ ժողովրդի հետ ունեցած բարեկամության և գիտակցելով նրանց տառապանքները՝ Դիմում է, որպեսզի ճանաչվեն սույն կոչում նշված իրավունքներն ու գործողությունները, Կոչ է անում Կառավարությանը վճռականորեն գործել, օգտագործելով դիվանագիտական բոլոր ուղիները,

Բոլորը խոստովանել են, որ այդ հայտարարությունն այլընտրանք չուներ. Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարարն անդրադարձավ եռակողմ փաստաթղթի շուրջ առաջացած դժգոհություններին

«ՀՀ-ից ոչ մի պատասխանատու պաշտոնյա չի կարողանալու փախչել, բոլորը, ով մեղավոր են եղել, պատասխան են տալու». Վահե Էնֆիաջյան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ սա շոուների տեղ չի, այնինչ պատերազմի օրերին Փաշինյանը հենց շոուներով էր զբաղված, ՔՊ-ի անունով ջոկատ սարքեցին, բայց Գորիսի մոտակայքում մնացին, միայն լուսանկարվելու համար էր:

Հայաստանը կորցնում է պետականությունը․ չկա մեկը, ով որպես պետության մարդ կխոսի մյուս պետությունների մարդկանց հետ․ Վլադիմիր Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Խոսք կա՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Ավելացնեմ՝ այս պարզ ճշմարտությունը չհասկացող ժողովուրդն ավելի վատն է, քան իր վատ իշխանությունը։ Մեր վերջին օրերին հետևողն ապշում է՝ լա՛վ, մտածելու ունակությունը կորցրել եք, մարդի՛կ, ինքնապահպանման բնա՞զդն էլ եք կորցրել։ Չե՞ք հասկանում, որ Արցախը տալով՝ չավարտվեց այս

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ են ստորագրել

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները կարևորել են զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները

«71 հոգի չկա, աթոռակռվով են զբաղված». Անհետ կորած զինվորի մայր

Եթե իմ երեխուն մի բան լինի, ես կսատկացնեմ իրենց, ո՞նց կարելի է էդքան երեխաների ճակատագրի հետ խաղալ

Չինական անհայտ ծագման սամուրայները, պարզվում է՝ կոնկրետ օլիգարխների թիկնապահների ջոկատներից էին. Նաիրա Զոհրաբյան

Ավելի ուշ հանրահավաքի ժամանակ դիմակավորված անձանց անդրադարձավ նաեւ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը. «Դիմակավորված չինական անհայտ ծագման սամուրայներով լցրեց ոստիկանատները: Պարոնայք ոստիկաններ, սպաներ, դիմում եմ ձեզ, լա՞վ է, որ ձեր կողքին ձեր հետ գործ են անում ախրաննիկներ, հաստավզեր: Նրանց դեմքերը փակ են, ձեր դեմքը բաց է»:

«Գնացել են, ընկել են մսաղացի տակ. հոկտեմբերի 21-ից ոչ մեկից ոչ մի լուր չունենք». անհետ կորածների հարազատները՝ Վաղարշապատում գտնվող N զորամասի դիմաց

Անհետ կորած զինծառայողների հարազատների պահանջն է՝ ասեն, թե ուր են իրենց տղաները: Նրանք անհանգիստ են՝ հոկտեմբերի 20-21-ից ոչ մի լուր չունեն:

Հարյուր տարի հետո կրկնվում է պատմությունը՝ այս անգամ ԵԱՀԿ հովանավորմամբ. բաց նամակ Մինսկի խմբի եռանախագահներին

Մինսկի խումբը բանակցային գործընթացից դուրս է թողել Ադրբեջանում ազգությամբ հայ քաղաքացիների դեմ 1987-1992 թվականներին կատարված ցեղասպանության հանցանքները և Ադրբեջանական ԽՍՀ-ից շուրջ 800 000 հայ փախստականների իրավունքի վերականգման հարցը:

Տիկին Ռիտան մեծ ավանդ է ունեցել բազմաթիվ հայ մանուկների կյանքերի փրկության, զինհաշմանդամների առողջության վերականգնման գործում․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ Պարո՛ն Սարգսյան, ցավով տեղեկացա Ձեր տիկնոջ անժամանակ մահվան վերաբերյալ։ Տիկին Ռիտան մեծ ավանդ է ունեցել բազմաթիվ հայ մանուկների կյանքերի փրկության, զինհաշմանդամների առողջության վերականգնման գործում, իրականացրել կարևոր սոցիալական ծրագրեր։ Իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին

Արցախցի տիկին Ալվարդը հուսով է. «Պուտինն այդ հողերը չի տա»

Ալվարդ Առուստամյանը Վանաձոր է եկել Ստեփանակերտից: Շատերի պես, ինքն էլ ամուսնու ու թոռան հետ հաստատվել է Վանաձորի մանկատանը: Երկար ժամանակ են ապաստարանում ապրել, փորձել են հնարավորինս չլքել քաղաքը, սակայն կրակոցների տակ վախով ապրելն այլեւս անհնար է դարձել, եւ որոշել են իրենք եւս գալ Հայաստան: Արցախյան ազատամարտը տեսած կնոջ համար այս պատերազմն այլ է, այս անգամ

Մրգաշատ գյուղի 19-ամյա բնակչին սպանել էր նրա 45-ամյա համագյուղացին

Նոյեմբերի 11-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տանձուտ-Արևիկ գյուղերի ճանապարհի եզրին մարդ է ընկած: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց Մրգաշատ գյուղի 19-ամյա բնակչի դին՝ գլխի հրազենային վնասվածքով: Տեղի ունեցածը ստացավ հասարակական հնչողություն։ Որոշ ԶԼՄ-ներ ու սոցցանցի օգտատերեր կարծիք էին հայտնում, թե սպանությունը կատարվել է, քանի որ երիտասարդը նախորդ օրը քաղաքական

«Կարծում եմ, որ ՊՆ նորանշանակ նախարարի ներկայացման հավաքին ներկա գեներալները, սպաներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները լավ գիտեն, թե ո՞րն է սխալը և ինչպե՞ս դա ուղղել». Արտակ Զաքարյան

Իսկ ՊՆ նախարարին, այս իրավիճակում, հեռացման ենթակա դավաճան կառավարությունում հայտնվելու առիթով շնորհավորե՞լն է ճիշտ, թե՞ ցավակցելը

«Ես ասել եմ իմ կարծիքը՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է». Բերման ենթարկված Վահագն Վարագյան

Այս իշխանությունը, որ վախկոտների խմբակ է, կարծում է, թե բերման ենթարկելով, ձերբակալություններով կարող է վախեցնել:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի և 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 1-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-ի գիշերը

«Պատրաստ ենք ներկայացնել մեր մոտեցումները տնտեսական, էներգետիկ, հումանիտար փոխգործակցության ասպեկտներով»․ Սերգեյ Լավրով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ

Ակնհայտ է, որ եկել էին իշխանության, որ թույլ չտան՝ մենք հաջողության հասնեինք. Նիկոլ Աղաբաբյան

Այսօր Նիկոլ Փաշինյանի ներկայությունը իշխանության մեջ կարող է մեզ կործանման տանել վերջնական. Նիկոլ Աղաբաբյան

Երեխաների համար կորոնավիրուսի վտանգը գնալով մեծանում է

Երեխաների համար կորոնավիրուսի վտանգը գնալով մեծանում է: Կորոնավիրուսը սպառնում է անդառնալի վնաս հասցնել երեխաների կրթությանը, սնուցմանն ու բարեկեցությանը: Ըստ նոր վերլուծության՝ կորոնավիրուսի գրացնված դեպքերի յուրաքանչյուր 9-ից 1-ը բաժին է ընկնում երեխաներին եւ դեռահասներին: Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից: Կորոնավիրուսի թեմայով պատրաստված նոր զեկույցում նշվում է, որ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեեւ վարակված

Կռվել է մինչև վերջ և անմահացել՝ նռնակը գրպանում բացած. Շուշիում նահատակված Իլյա Հակոբյանի պատմությունը

Պատերազմի առաջին օրերին վաշտի կեսը զոհվել է, վիրավոր ու զոհված ընկերներին ինքն ու իր ընկերներն են հանել մարտադաշտից։

Ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանական նման համազգեստ կրելու անհրաժեշտությունը․ Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանություն

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մենք երկու տարի պայքարեցինք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի Սերժ Սարգսյանի համար կարված սուպերվարչապետական կոստյումից: Բայց Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հարմարավետ տեղավորվեց այդ համակարգում, իսկ այդ ընթացքում մեզ հայհոյեցին, վիրավորեցին ու ասում էին` թողեք հանգիստ աշխատի: Իսկ մենք շարունակաբար պնդում էինք, որ ոստիկանությունը և ԱԱԾ-ն

«Անհասկանալի էին ինձ բերման ենթարկելու հանգամանքները, 30 վայրկյան եմ եղել տեղանքում». Արմեն Մինասյան

Իշխանությունը փորձում է լուծել ընդամենը մի խնդիր՝ փակել մարդկանց բերանը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031