Օրվա լրահոսը
Երեխաների համար կորոնավիրուսի վտանգը գնալով մեծանում է
Երեխաների համար կորոնավիրուսի վտանգը գնալով մեծանում է: Կորոնավիրուսը սպառնում է անդառնալի վնաս հասցնել երեխաների կրթությանը, սնուցմանն ու բարեկեցությանը: Ըստ նոր վերլուծության՝ կորոնավիրուսի գրացնված դեպքերի յուրաքանչյուր 9-ից 1-ը բաժին է ընկնում երեխաներին եւ դեռահասներին: Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից: Կորոնավիրուսի թեմայով պատրաստված նոր զեկույցում նշվում է, որ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեեւ վարակված
Կռվել է մինչև վերջ և անմահացել՝ նռնակը գրպանում բացած. Շուշիում նահատակված Իլյա Հակոբյանի պատմությունը
Պատերազմի առաջին օրերին վաշտի կեսը զոհվել է, վիրավոր ու զոհված ընկերներին ինքն ու իր ընկերներն են հանել մարտադաշտից։
Ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանական նման համազգեստ կրելու անհրաժեշտությունը․ Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանություն
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մենք երկու տարի պայքարեցինք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի Սերժ Սարգսյանի համար կարված սուպերվարչապետական կոստյումից: Բայց Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հարմարավետ տեղավորվեց այդ համակարգում, իսկ այդ ընթացքում մեզ հայհոյեցին, վիրավորեցին ու ասում էին` թողեք հանգիստ աշխատի: Իսկ մենք շարունակաբար պնդում էինք, որ ոստիկանությունը և ԱԱԾ-ն
«Անհասկանալի էին ինձ բերման ենթարկելու հանգամանքները, 30 վայրկյան եմ եղել տեղանքում». Արմեն Մինասյան
Իշխանությունը փորձում է լուծել ընդամենը մի խնդիր՝ փակել մարդկանց բերանը:
ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ: Շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունը շարժվել է դեպի Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր՝ պատերազմի ընթացքում տուժած տարածքներում տների և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Միամտություն կլինի կարծել, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Իրանը կգնա Հայաստանի հետ նոր միջանցքի ձեւավորման ճանապարհով
Արցախյան պատերազմի արդյունքում ստորագրված փաստաթղթով ոմանց կողմից շրջանառության մեջ դրված կարծիքով, հիմք է դրվելու տարածաշրջանային հաղորդակցություններին Հայաստանի ինտեգրմանը: Սակայն իրողություններն այլ են: Պատերազմից հետո ձեւավորվել են նոր աշխարհաքաղաքական իրողություններ: Ինչպիսին են լինելու մեր կապը, հաղորդակցության նոր մարտահրավերները, Փաշինյանի հայտարարած նախիջեւանյան միջանցքը, տնտեսական-իրավական հեռանկարները: «Առավոտի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը: Արցախյան պատերազմի
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է Արցախի՝ պատերազմի ընթացքում տուժած բնակչությանն ուղղված աջակցության ծրագիրը․ այս փուլում հաստատվել է 14 նախագիծ
«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է Արցախի՝ պատերազմի ընթացքում տուժած բնակչությանն ուղղված աջակցության ծրագիրը: Այս փուլում հաստատվել է 14 նախագիծ, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 116.600 ԱՄՆ դոլար: Նախագծերի հայտերն ընդունվում են «Ավրորայի» էլեկտրոնային հասցեով՝ [email protected]: Ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 18-ին: Ծրագրերի ընտրության եւ աջակցության չափանիշները հստակեցվում են եւ կհրապարակվեն երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին: Նոյեմբերի 24-ին
Արցախում ՀՀ զինվորական դատախազը հանդիպել է մարտական հերթապահության մեջ գտնվող կամավորականների հետ, այցելել զինհոսպիտալ
Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջան, դեպքի կոնկրետ վայրերում ծանոթացել պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության ՊԲ ռազմական ենթակառուցվածքներին, շենք-շինություններին հասցված նյութական վնասներին: Մարտակերտի ուղղությամբ տեղակայված զորամասում նա հանդիպում է ունեցել N զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի հետ, տեղեկացել նշված
Հայաստան է եկել պայուսակում ունենալով ոչ թե իր տան, այլ մշակութային կենտրոնի բանալին ու կնիքը
Շուշիի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի տնօրեն Լաուրա Հովսեփյանը հույս ունի, որ Շուշին դարձյալ «կվերադառնա» «Առավոտը» հյուրընկալել էր Շուշիի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի տնօրեն Լաուրա Հովսեփյանին։ Հանդիպման սկզբում` «ինչպե՞ս եք» ավանդական հարցին տիկինը ժպտալով՝ արցախցուն բնորոշ պատասխան տվեց. «Լավ ենք, պինդ ենք, եկել ենք ասենք, որ չվախենաք, պինդ կացեք»։ Թեեւ մեզ հետաքրքրում էր Շուշիի՝ հայոց արվեստների
Մեր տարածաշրջանում ձևավորված ուժերի բալանս, հավասարակշռում և զսպման մեխանիզմներ կան, որոնք չեն կարող խախտվել․ Սուրեն Սարգսյան
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մեր տարածաշրջանում ձևավորված ուժերի բալանս, հավասարակշռում և զսպման մեխանիզմներ կան, որոնք չեն կարող խախտվել․ 1. Հարավային Կովկասի 3 պետություններն ունեն իրենց արտաքին քաղաքական «հովանավորները»: Վրաստանինը՝ ԱՄՆ (ԵՄ), Ադրբեջանինը՝ Թուրքիա, Հայաստանինը՝ ՌԴ։ 2. «Հովանավորի» ընտրության հարցում կարևոր հանգամանք է եղել ոչ այնքան հովանավորյալի ցանկությունը,
Նարինե Դիլբարյան․ «Կարծում եմ, որ վարչապետի հրաժարականը իրավիճակի հանգուցալուծման միակ հնարավոր ճանապարհն է»․ «Ժամանակ»
«Կոսմետիկ փոփոխություններով և մեղքի տարրալուծումով որևէ հարց չի լուծվելու։ Ես արդեն տեսնում են, որ քաղաքական ճգնաժամը վերածվում է կառավարման ճգնաժամի։ Նախարարներին փոխելով, նոր նախարարներ բերելով իրավիճակը շտկելու փորձերը չափազանց ուշացած են և արդյունք չեն կարող ունենալ լարվածության թուլացման ուղղությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը։ Նրա խոսքերով՝ այն, որ պաշտպանության նախարարը
Պատերազմը Արսեն Գրիգորյանի ընտանիքի համար սկսվեց և ավարտվեց նույն օրը. նա հավերժացավ սեպտեմբերի 27-ի գիշերը
Խրամատից դեպի հավերժություն տանող ճանապարհին էլ ժպտացիր։
Հնարավոր չէր վերադարձնել տարածքներն ու խուսափել պատերազմից. Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Պատերազմում պարտությունը հանրության որոշ շրջանակներում արդիականացրել ա մի թեզ, թե ԼՂԻՄ տարածքը շրջանակող 7 շրջանները հանձնելով հնարավոր էր խուսափել պատերազմից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ էդ 7 շրջաններն առաջին պատերազմից առաջ հակառակորդ հարևանի տիրապետության տակ էին, բայց պատերազմն, այնուամենայնիվ, սկսվեց։ Ընդ որում,
«Այս թյուրիմացությունը հետապնդելու է ինձ մինչեւ մեռնելս»
Գրողները զղջացել են, քանի որ իրենց սխալ են հասկացել Որոշ հեղինակներ ժամանակի ընթացքում սկսում են ատել իրենց գրքերը եւ այնտեղ պատկերված հերոսներին: Երբեմն դա պատահում է նույն գրքի վերահրատարակման ու լրացման ժամանակ, երբեմն էլ այն պատճառով, որ ճիշտ չի հասկացվում ընթերցողների կողմից, նաեւ հիասթափեցնում է գրաքննադատների արձագանքը: Kulturolgia.ru-ն նշում է, որ դեպքեր են լինում նաեւ,
Քաղաքագետ․ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ամեն գնով պահպանել իշխանությունը, ու այդ իշխանությունը պահպանելով՝ մաքրել հանցագործությունները․ «Փաստ»
Այն, ինչ կատարվում է Հայաստանում, քաղաքագետ Գագիկ Համբարյանի համար աբսուրդի ժանրից է: Խոսքը, մասնավորապես, կապիտուլյացիայի ակտ ստորագրելու, հրապարակավ եղածի պատասխանատվությունն ընդունելու, բայց ոչ մի կերպ իշխանությունից չհրաժարվելու մասին է: «Ես պատմության մեջ չեմ տեսել որևէ երկիր, երբ պարտություն կրած իշխանությունը լկտիաբար ու ցինիկաբար փորձում է իր մեղքը նախ այս կամ այն ուժի կամ գործչի վրա
«Մենք հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ»․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ՌԴ պաշտպանության նախարարին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Կուժուգետովի, ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Սա շատ կարևոր այց է: Ցանկանում եմ նշել, որ պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի Դաշնության, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, Ձեր անձնական
Հիմա Սաղաթելյանին ձերբակալել են, որովհետև ինքը շնորհակալ չէ Նիկոլին կապիտուլյացիայի համար. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. Արա Սաղաթելյանին նույնպես ձերբակալեցին։ Երբ օրեր առաջ իր մասին զզվելի ֆեյք վիդեո էին սարքել (որը ոնց հասկացա ջնջեցին, էֆեկտ չտվեց), պատմել էի, որ պատերազմի առաջին օրերից հավաքվեց ու գնաց Ստեփանակերտ, որ իր փորձով օգնի տեղեկատվական քաոսի մեջ աշխարհին իրականությունը ցույց տալ։ Լցնում էր արտասահմանյան լրագրողներին
Մրցավարը երկրորդ ռաունդում դադարեցրեց մենամարտը
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի աղջիկների հավաքականի անդամ, 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը ուժերը չափեց Ռուսաստանը ներկայացնող Ազալիա Ամինեւայի հետ: Հայ մարզուհին որքան էլ ջանաց արժանի դիմադրություն ցույց տալ, սակայն մրցավարը ռուս բռնցքամարտիկի նշանակալի առավելության պատճառով հարկադրված եղավ երկրորդ ռաունդում դադարեցնել մենամարտը եւ պարտություն գրանցել Էլիդային: Այդուհանդերձ, Էլիդա Քոչարյանը Չերնոգորիայից
Լեւոն Մնացականյան․ Բանակից ոչ մեկն էլ չի փախել, փախել են լրահամալրողները, ուրեմն թող պարզեն․ «Հրապարակ»
ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը հակադարձում է այն խոսակցություններին, թե բանակը, զինվորները փախել են պատերազմի դաշտից, ասում է՝ բանակն ինչ որ պետք է, արել է, մնում էր քաղաքական գործիչներն էլ իրենցն անեին։ Մնացականյանը թեեւ մերժեց ընդարձակ հարցազրույց տալ, բայց պատասխանեց մեր մի քանի հարցերի։ – Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր էր խուսափել այս իրավիճակից, այսօրվա փաստաթղթից,
«Մամ ջան, ի՞նչ հանգիստ, ես պետք եմ Արցախին»․ անմահացած Ալեն Բեգլարյան
Սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երրորդ օրը ներկայացավ զինկոմիսարիատ, բայց մերժեցին։ Պատճառաբանությունը՝ զորացրվելուց մեկ տարի չի անցել ։ «Իսկ երբ վարչապետը կոչ արեց զինծառայությունը նոր ավարտածներին հավաքվել՝ ուրախացավ։ Ժամանակ չկորցնելով իջավ զինկոմիսարիատ»,–ասաց Աստղիկը։
Զանգակատուն համայնքի 100 հեկտարից ավելի հողատարածք չի մշակվում, քանի որ գյուղացիները կարող են հայտնվել հակառակորդի ուղիղ նշանառության տակ. «Ժամանակ»
«Դեռևս 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մենք Նախիջևանի հատվածում զիջել ենք բավականին մեծ տարածություն։ Մոտ 6 կիլոմետր հակառակորդը բարելավել է դիրքերը Զանգակատան հատվածում, մենք բնագծեր ենք կորցրել Արենի հատվածում»,- այս մասին հայտարարել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Զանգակատուն համայնքի ղեկավար Հովիկ Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց Հակոբյանի ասածը։ Կարապետյանի խոսքով՝
Ամասիայում ձյուն է տեղացել
Շիրակի մարզում այսօր առաջին ձյունն է տեղացել: «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Ալեքս Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Ամասիայի չքնաղ, ձնառատ տեսարաններից՝ գրելով․ «Առաջին ձյուն…. թող մաքրի պատերազմի դառնությունն ու խաղաղություն բերի ամենքին»։
Մեսրոպ Առաքելյանը՝ ՄՈԳՈ-ում աշխատելու և ստանձնած պարտավորությունների մասին․ Լիարժեք գիտակցում եմ, թե ինչ խնդիրներ կան, անկախ նրանից, թե նախկինում որտեղ ինչ աշխատանքով եմ զբաղվել․ «Հրապարակ»
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դեռ պաշտոնից չազատված՝ արդեն հայտնի էր նրան փոխարինողի անունը՝ Մեսրոպ Առաքելյան։ Մի քանի ժամից հաստատվեց նրա հրամանը։ Առաքելյանն «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության անդամ է եւ ՄՈԳՈ վարկային վատահամբավ կազմակերպության տնօրենը։ ՄՈԳՈ-ի տրամադրած բարձր տոկոսադրույքներով վարկերի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ են հայտնվել սոցիալապես ծանր վիճակում, մենք բազմաթիվ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1193 նոր դեպք․ ԱՆ
Նոյեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 124839 դեպք, որոնցից 92829-ն` առողջացած, 1931-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29581 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 483652 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3207 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1193 նոր դեպք: Ունենք 2075 առողջացած և 31 մահվան դեպք:
Համաձայնությունը հիմք չէ հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար․ «Ամերիկայի ձայն»
Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոերսի կարծիքով հրադադարի մասին համաձայնության իրականացման հիմնական դժվարությունը կապված է կողմերի միջև փոխվստահության բացակայության հետ: Ըստ վերլուծաբանի, համաձայնությունը հիմք չէ հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բուն հարցը, որը վիճարկվում է կողմերի միջև, նույնիսկ նշված չէ փաստաթղթում»,- նշում է Բրոերսը: Մոսկվան պետք է զգուշավոր քաղաքականություն վարի երկու երկրների հանդեպ,
Գեւորգ Կոստանյան. «Հայտնի հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի համար իրավական հիմք է առաջացել Հայաստանի դեմ փոխհատուցման պահանջով հայց հարուցելու համար». «Ժողովուրդ»
Դեռեւս երկու տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ահազանգ հնչեցրեց, որ, իր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված վնասի հաշվարկման եւ դրա հատուցման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն Հայաստանում այս ահազանգին քչերը արձագանքեցին: Արձագանք եղավ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի
«Նշված ոլորտն ինձ համար նորություն է, և ես բանակից եմ տեղափոխվում այստեղ». ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ոլորտը և աշխատանքի բնույթը բոլորովին նոր է Անդրանիկ Փիլոյանի համար, քանի
Ռիտա Սարգսյանը մեծ սեր ու հարգանք էր վայելում հարազատ Արցախում. նրա լուսավոր անունը կմնա մեր սրտերում․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Խորը ցավով ընդունեցի ՀՀ երրորդ նախագահի տիկին, Արցախի դուստր Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի անժամանակ մահվան բոթը։ Ռիտա Սարգսյանը մեծ սեր ու հարգանք էր վայելում հարազատ Արցախում։ Նրա հովանավորությամբ և գործուն աջակցությամբ կյանքի են կոչվել կարևոր ռազմավարական ծրագրեր մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում։ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի
Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հանրության մեջ անկում է ապրում
Հարցին, թե հայտարարության ստորագրումից հետո ընդդիմության եւ հասարակության մի ստվար հատված պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նախորդ հարցման 35,2 %-ի փոխարեն դրական պատասխանել է 42,1 %-ը: Իսկ վարչապետի պաշտոնավարման շարունակությանը կողմ անձանց թիվը 48,1 %-ից իջել է 44,3 %:
Դոլարի փոխարժեքը բարձրացել է. «Ժողովուրդ»
Դոլարի փոխարժեքը բարձրացել է. Հայաստանի առեւտրային բանկերում երեկվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 500-501 դրամ է, վաճառքինը՝ 509-511 դրամ: Պատճառը դոլարի դեֆիցիտն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Պակասել են այլ երկրներից ուղարկվող գումարները, որոնք դոլար են ուղարկում իրենց ընտանիքներին: Պակասել է, որովհետեւ արտահանման ծավալներն են պակասել, որոնք


















































