Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով կառույցի դերը ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրակարգում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Քննարկվել են ոլորտային համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքի, սոցիալական բնակարաշինության, խնամատարության ինստիտուտի զարգացման, սոցիալական ծառայությունների թվայնացման և մի շարք այլ ուղղություններով․ անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԵՄ ներգրավմամբ արդեն

Արդյոք գոյություն է ունենալու հայկական Սփյուռք, որը կապ ունի ՀՀ-ի հետ․ Ավետիք Չալաբյան

Ըստ բանախոսի, ապրելով Հայաստանում, մենք մինչեւ վերջ չենք զգում ապազգայնացման ողջ արհավիրքը, թեեւ այն ամեն օր մոտենում է մեզ։ Մինչդեռ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներն ավելի սուր են զգում ամենը ու դա սկսվել է 44-օրյա պատերազմից հետո պարտությամբ, երբ օրեցօր ավելի է մեծանում հիասթափությունն ու տարակուսանքը։

Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցը նոր մասնաշենք կունենա Firdus Prime Residence թաղամասում

Firdus Prime Residence բնակելի թաղամասում ավարտին է մոտենում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կազմում գործող Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունը։ Դպրոցը տարիներ շարունակ հայտնի է եղել իր բարձրակարգ կրթությամբ և բազմաթիվ ճանաչված շրջանավարտներով։ Այժմ այն ստանում է լիարժեքորեն հագեցած, նորակառույց ու ժամանակակից պահանջներին համապատասխանող շենք՝ կառուցված հենց Firdus Prime Residence նախագծի

Օգոստոսին տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլացավ՝ հուլիսի 9 %-ից նվազելով մինչև 7.5 տոկոս

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը Օգոստոսին աճի տեմպը թուլացավ՝ կազմելով 7․5 տոկոս (տ/տ), աճողական ցուցանիշը հասցնելով 7.1 տոկոսի։ Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ցուցանիշն օգոստոսին բարձրացավ 29.1 տոկոսով (տ/տ)՝ Ռուսաստանից ներհոսքերի հաշվին։ Գնաճը բարձրացավ՝ սեպտեմբերին հասնելով 3.7 տոկոսի, և ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողեց։ Թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումն օգոստոսին էապես

Մոլդովական փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Մոլդովական – Ստեփանյան փողոցների խաչմերուկից մինչև Մոլդովական փողոց հ.31 շենք, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Երևանի քաղաքապետարան

Միքանաձեն Փաշինյանին ներկայացրել է Վրաստանում իրականացվող կրթական բարեփոխումները և համագործակցության ուղղությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միքանաձեին։ Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և մասնակցությունը «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում» համաժողովին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կրթության, գիտության և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը, այդ թվում բարեփոխումների իրականացման գործում սերտ երկխոսությունն ու փորձի փոխանակումը։ Գիվի Միքանաձեն նշել

«Տիկին Մկրտչյան, մի հատ ձենդ կտրի, աղջի′կ ջան»․ Ռուբինյանի խոսքերից հետո «Պատիվ ունեմ»-ը լքեց ԱԺ նիստերի դահլիճը

Ըստ Աննա Մկրտչյանի՝ ՔՊ-ականները Արցախից ու արցախահայերից իրենց գլուխն ազատել են, հիմա ընկել են Հայաստանի հետևից։

Գլխավոր դատախազության առաջնահերթություններից մեկը Հայաստանից հափշտակված գույքի, ակտիվների վերադարձն է. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է Տաջիկստանի Հանրապետությունում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստին: Հայաստանի գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման արդի հարցերին՝ այդ համատեքստում ներկայացնելով հայկական փորձն ու գրանցած արդյունքները: Աննա Վարդապետյանի խոսքով՝ վերջին 3 տարիների ընթացքում,

Ակադեմիական քաղաքը հերթական պարսպապատ նախագիծը չի լինելու, որտեղ ելումուտ ունեն նրանք, ովքեր այդտեղ կա՛մ ուսանող են, կա՛մ դասախոս. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» համաժողովին, հանդես եկել «Կանխատեսել ապագան» խորագրով բանախոսությամբ։ Խոսելով Ակադեմիական քաղաքի ռազմավարական նշանակության մասին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Կրթությունն անհատի ապագայի կանխատեսման հարթակ է, և «Ակադեմիական քաղաք» նախագիծն իրականում անհատի ապագայի կանխատեսման համակարգն ավելի ուժեղացնելն է և անհատի ապագայի կանխատեսման համակարգը տրանսֆորմացնելն է պետության ապագայի կանխատեսման

«Զգուշացնում էի չէ՞, բոլորիդ գաղտնալսում են․ եթե շեֆն ասում է՝ էլ ի՞նչ պատգամավորի անձեռնմխելիություն»․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյան․ «Պատգամավորը պատգամավոր է, երբ իշխանական պատգամավոր է, եթե շեֆն ասում է՝ քննիչն ո՞վ է, որ ԱԺ պատգամավորի գլուխը չջարդեն»։

Գաբրիել Չենբերջյանի սահմանահատումների արգելքը վերացված է. գլխավոր դատախազի բողոքը վճռաբեկ դատարանի վարույթ չի ընդունվել

ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց ՀՀ գլխավոր դատախազի բողոքը՝ Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցի վերաբերյալ, այսուհետ՝ Գաբրիել Չենբերջյանի սահմանահատումների արգելքը վերացված է… Փաստորեն, պաշտպանական խումբը սույն վարույթով այս փուլում արձանագրեց 100 տոկոսանոց արդյունք. Գաբրիել Չենբերջյանն ազատության մեջ է, նրա գույքը արգելանքի տակ չէ, կարող է ազատ մեկնել ու վերադառնալ Հայաստան: «Միքայել Համբարձումյան

«Հայաստանն այնքան մոտ է իմ սրտին, որ դուք անգամ չեք կարող պատկերացնել։ Այն նույնիսկ մարմնիս մի մասն է…»

Հռչակավոր իտալացի տենոր, մեր ժամանակների գերաստղ Վիտտորիո Գրիգոլոն Հայաստանում է, և առաջին անգամ այսօր «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կկայանա նրա մենահամերգը։ Տենորը գլխավոր դերերգերով հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում՝ Միլանի «Լա Սկալայից» մինչև Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Լոնդոնի «Քովենթ Գարդենից» մինչև Բուենոս Այրեսի «Կոլոն», խաղընկերներ

Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը

Հոկտեմբերի 21-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։ ՀՀ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը և կատարած աշխատանքը: Իր հերթին Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել առաքելությանը ցուցաբերված ջերմ ընդունելության և համագործակցային վերաբերմունքի համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը

Պապիկյանը և Չիկովանին ձեռք են բերել պայմանավորվածություններ, քննարկել Հայաստան-Վրաստան համագործակցության ընթացքը

ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ներկա ընթացքը, միմյանց ներկայացրել երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ձեռք բերել պայմանավորվածություններ: Քննարկվել են նաև

Նման միջոցները կամայական և անհիմն միջամտություն են Եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա. Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհուրդ

Այս տարվա հուլիսի սկզբին բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունների վերաբերյալ մեր մտահոգությունը հայտնելուց հետո պետք է արձանագրենք, որ իրավիճակը չի բարելավվել։

Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացումը չի պահանջում խոշոր ներդրումներ, և կարճ ժամանակահատվածում կարող ենք ունենալ գործող երկաթուղի, որը, ՀՀ-ի և Ադրբեջանի երկաթուղային կապի հետ միասին, կարող է դառնալ «Միջին միջանցք»-ի բաղադրիչ. Միրզոյան

Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ԵՄ կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև մասնակցել է Միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի առաջմղման թեմայով քննարկման։ Այս ձևաչափով քննարկմանը, որն անցկացվում է առաջին անգամ, մասնակցել են ԵՄ անդամ պետությունները, Սևծովյան լայն տարածաշրջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրները: Լյուքսեմբուրգում կայացած երկու քննարկումների ժամանակ մասնակից

Փորձում էիք համոզել, թե Ադրբեջանը մեզ ճանապարհ չի տվել, թե տարանցում չկա և միայն մենք ենք Մեղրիով միջանցք տալու ազերիներին։ Հիմա ի՞նչ կասեք. Արամ Սարգսյան

Չե՞ք ուզում մեր հանրությունից ներողություն խնդրել կամ ընդունել, որ, ինչպես միշտ՝ սխալվել եք։

«Շողակաթը» հասարակական-քաղաքական ուղղվածության հեռուստաընկերություն չէ, բայց այն փակելու պայքարի նպատակը քաղաքական է»․ Նարինե Մկրտչյան

Հասարակական առումով՝ դա կրկնակի սխալ է, քանի որ հոգևոր-մշակութային հեռուստաընկերության անհրաժեշտությունը զգալի է Հայաստանի տեղեկատվական դաշտում, բացի այդ, հանրային արձագանքը եկեղեցու դեմ պայքարի առումով նույնպես խիստ բացասական է։

Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման աշխատանքներին՝ ընդգծելով Հայաստանի և Լիտվայի համագործակցության փոխշահավետությունը

Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։ Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։ Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներին՝ ընդգծելով ձևավորված օրակարգում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, դիմակայունության խթանման հարցում Հայաստանի և Լիտվայի շարունակական համագործակցության փոխշահավետությունը։ ՀՀ ԱԳՆ

Փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ քրեական վարույթի առնչությամբ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի առնչությամբ: Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը տեղեկացրել է Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանության ուղղությամբ կատարված գործողությունների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են նաև փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի

Գործով ներգրավված պաշտպան հանդիսանալով՝ միայն մամուլից եմ տեղեկացել, որ ստացվել է Նարեկ Օհանյանի անմեղության մասին փաստող հերթական ապացույցը. Վահան Հովհաննիսյան

Վարույթն իրականացնող մարմինը հարկ չի համարել իրազեկել պաշտպանական կողմին ստացված եզրակացության մասին:

Վարդան Ղուկասյանի առանձնասենյակի դուռը մի կերպ բացեցին. խուզարկությունը րոպեներ առաջ ավարտվեց

 Այն իրականացվում էր տեղի քննչական բաժնի կողմից` բոլորովին այլ քրեական վարույթի շրջանակում։

Խաղաղությունը հաստատված է: Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը. Պապոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան. «Լավ, որ այսքանը ասվեց, սա էլ ասեմ. շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Խաղաղությունը հաստատված է»։      

Արաբկիրի թաղապետարանում կաշառքի գործով ձերբակալվածներ կան

Երևանի Արաբկիրի թաղապետարանում կաշառքի գործով ձերբակալվածներ կան, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը ստորաբաժանումներից մեկի պետն է, իսկ մյուս աշխատակիցն էլ օրերս էր ազատվել աշխատանքից։  

Ռուբենի ձերբակալությունն անօրինական է. որպես իրավապաշտպան՝ նա փորձում էր հանդարտեցնել վիճակը, բացառել բռնության անհամաչափ կիրառումը քաղաքացիների նկատմամբ. «Մեր ձևով»

Արդեն 24 ժամ է՝ ձերբակալված է մեր գաղափարակից ընկերը՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Ռուբենը ձերբակալվել է նրա համար, որ անտարբեր չէ իր ծննդավայր Գյումրիի, իր համաքաղաքացիների իրավունքների հանդեպ։ Ռուբենը ձերբակալվել է նրա համար, որ սիրում է Հայաստանը, սիրում է իր Գյումրին։ Երեկ առավոտյան Ռուբենը գտնվում էր Երևանում։ Գյումրիում կատարվելիքը տեսնելուն

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբան Աբրահամ Բերմանից

Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող շինծու դատավարության այսօրվա նիստի ժամանակ հրաժարվել է իր փաստաբան Աբրահամ Բերմանից՝ հայտարարելով, որ դժգոհ է դատական գործընթացից։ Գլխավոր դատախազի ավագ օգնականը նշել է, որ Ռուբեն Վարդանյանը չի կարող չունենալ պաշտպանություն, ուստի կա՛մ պետք է պայմանագիր կնքի այլ պաշտպանի հետ, կա՛մ պետությունը կնշանակի փաստաբան։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝

«Այն, որ Վարդան Ղուկասյանը եւ եւս 7 անձ կաշառք են վերցրել կամ կաշառակերությամբ են զբաղվել, դա իմ համար փաստ է»․ ՔՊ-ական պատգամավոր

Վերջին ժամանակահատվածում ես էլ էի ասում՝ բան չմնաց։ Ինչո՞ւ էի դա ասում, որովհետեւ շատ լավ գիտակցում էի, թե ովքեր են այսօր իշխանության եկել Գյումրիում եւ ինչ են անում, ինչ մեթոդներով են առաջնորդվում։ Ես էլ, լինելով գյումրեցի եւ ապրելով Գյումրիում, մշտապես իմանում ենք, թե որտեղ ինչ է կատարվում։ Սա մեկ դրվագ է ուղղակի, ըստ ինձ հասած տեղեկությունների՝ բազմաթիվ նման դրվագներ կան։

Էկոպարեկայինի ՔՊ-ական պետը կեղծ համարներ օգտագործելու հետևանքով զրկվել է վարորդական իրավունքից: Փաստացի խուլիգանություն է կատարել, իսկ համակարգը լուռ է. Լիա Սարգսյան

«Իշխանությունը պարտավոր է պաշտոնական պարզաբանում տալ եւ «մաքրել» պետական ապարատը նման մարդկանցից, որովհետև երբ ոստիկանապետին հավասարազոր պաշտոն զբաղեցնողը միտումնավոր փոխում կամ կեղծում է մեքենայի համարանիշը, ապա այստեղ խոսքը միայն վարչական իրավախախտման մասին չէ, այլ՝ պետական մտածողության, խուլիգանության, գողական բարքերի»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031