Օրվա լրահոսը

ՀՀ հասարակության եւ հայ ժողովրդի հանդեպ ծառացած խնդիրների մասին

Քո տունը չի սահմանափակվում քո բնակարանի դռնով կամ առանձնատան պատերով Իմ խորին համոզմամբ մեր ժողովրդի եւ պետության՝ իր պատմության մեջ ամենամեծ խնդիրների առաջ կանգնելու հիմնական պատճառը տարրական հարգանքի բացակայությունն է յուրաքանչյուրի կողմից իր պետության, հայրենակցի եւ, ամենակարեւորը, իր հանդեպ: Դրա դրսեւորումները կարելի է գտնել բոլոր ոլորտներում՝ սկսած տարրական կենցաղային հարցերից եւ վերջացրած երկրի առջեւ ծառացած

«ՔՊ-ի սիրտը արյուն է ուզում, փորձելու են Գյումրիում ինչ-որ իրավիճակներ ստեղծել եւ մեզ քաշել կրիմինալ վենդետայի մեջ»․ Մարտուն Գրիգորյան

«Հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը՝ բնականաբար, այս ամենը սպասելի էր։ Իսկ ես այդ ընթացքում ոչ թե քաղաքապետի պաշտոնի կռիվ էի տալիս, այլ ես առաջարկում էի տարբերակ, որպեսզի հավաքական ընդդիմության հաղթանակը չմսխվեր»։

Տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նոր աղետ են բերելու մեր տանջված երկրին. Արա Զոհրաբյան

Պարզ չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը այն բարի հովիվը չէ, որն ուզում է իրականում խնդիրները լուծել:

Վահագն Աբգարյանի ութամյա կալանքը երկարացվեց եւս երեք ամսով

2017թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ ՀՀԳՎ 6-րդ բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Ա. Առուստամյանը ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Ե.Մկրտչյանին ուղղված զեկուցագրով հայտնում է, որ ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը «կազմավորել եւ ղեկավարում է հանցավոր խումբ, որի անդամները ներգրավված են տարբեր հանցավոր գործունեության մեջ»: Այն է` Վահագն

ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել Արամ Սարգսյանի նկատմամբ մահափորձ պատրաստելու մեջ կասկածվող Ստեփան Սամվելյանի գործով. Զարուհի Փոստանջյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց է կիրառել Ստեփան Սամվելյանի գործով 2025 թվականի հոկտեմբերի 20-ին, գրեթե երկու ամիս տևած փոխադարձ հաղորդագրություններից հետո՝ կապված Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների հետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոց՝ իր կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա։ Դատարանը պարտավորեցրել է ՀՀ կառավարությանը՝ – կազմակերպել բժշկական փորձաքննություն, որի

102 տարեկանում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը

Ազնավուր ընտանիքը և «Ազնավուր» հիմնադրամը խոր վշտով հայտնում են Շառլ Ազնավուրի սիրելի քրոջ՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցի մահվան մասին: Աիդան խաղաղությամբ լքեց այս աշխարհը 102 տարեկանում՝ թողնելով գեղեցիկ ապրած կյանք` լի սիրով, ուժով և ընտանիքի հանդեպ նվիրվածությամբ: Ծնված լինելով գաղթի ճանապարհին՝ Սալոնիկում, 1923 թվականին՝ Աիդան իր եղբոր հետ կիսում էր ոչ միայն իրենց հայկական արմատներն ու փարիզյան

Ակտիվ գործունեության բուռն իմիտացիայից գոհ են բոլորը

«Մենք հանդես ենք գալիս երկու կողմերի շուտափույթ հաշտեցման օգտին, պատրաստ ենք հետագայում եւս աջակցել հայ եւ թուրք գործընկերների ջանքերին», վստահեցնում են Մոսկվայից Մոսկվան գոհ է Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսության ինտենսիվացումից, որի սկիզբը դրվել է Ռուսաստանի աջակցությամբ, անցյալ շաբաթ հայտարարեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ տեղի ունեցած ընդունելության ժամանակ։ Նա հիշեցրել է,

«Նույնիսկ շարքային հանցագործը միջին ծանրության հանցանքի դեպքում չի տարվում կալանքի, անգամ ակնհայտ հիմքերի պայմաններում, ուր մնաց՝ հոգեւորականները». փաստաբան. «Հրապարակ»

Ամփոփելով իշխանության բռնաճնշումները Եկեղեցու դեմ՝ արձանագրենք, որ այս պահի դրությամբ երեք սրբազանները՝ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որը Վեհափառի քրոջ որդին է, անազատության մեջ են: Կալանավորված է նաեւ Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցու քահանա Տեր Գարեգին Արսենյանը: Արագածոտնի թեմի բերման ենթարկված քահանաները՝ Տեր Համբարձումը, Տեր Նարեկը, Տեր

Հասնի՛նք լիբանանահայութեան: Տա՛նք մեր լումաները լիբանանահայութեան համար` օրինակ առնելով Սուրիոյ հայութեան մեր օժանդակութեան փորձառութենէն. «Ազդակ»

Ճգնաժամը համաշխարհային է: Բայց Լիբանանի ճգնաժամը դժնդակ է: Տաժանելի է: Դժոխային է: Հոն լիբանանցիին տարիներու վաստակը մէկ օրուան մէջ կլանուեցաւ դրամատուներուն[՞] կողմէ: Հոն լիբանանցին հացի կարօտ է, բառին ամենադաժան իմաստով: Հոն լիբանանցին կ՛ապրի մարդու տարրական իրաւունքներու ոտնակոխման պայմաններու մէջ: Լիբանանի ճգնաժամը նոր չէ, սակայն անոր ականջալուր չէինք կամ չէինք ուզեր ըլլալ, որովհետեւ լիբանանցին կը տոկար:

Կարգալույծ արված հոգեւորականը բախումնե՞ր է հրահրում. «Հրապարակ»

Երեկ տեղեկացանք, որ Արագածոտնի թեմի առաջնորդի եւ մյուս քահանաների դեմ Հանրայինի եթերում մեղադրանքներ հնչեցրած եւ սրբազանի կալանավորման պատճառ դարձած քահանան՝ Տեր Արամը, կարգալույծ է արվել․ նա հիմա կրում է Ստեփան Ասատրյան անունը: Բայց պարզվեց, որ Տեր Արամը, այժմ՝ Ստեփան Ասատրյանը, չի պատրաստվում նահանջել․ նա գործողությունների մշակված պլան ունի: Իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հավատացյալ

«Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման հետևանքով մեր ցորենի մատակարարման 20 տոկոսը կորցրինք, հիմա դրսից փորձում են ինչ-որ բան մուրալ»․ Արթուր Խաչատրյան

Ռուբեն Ռուբինյանն՝ ընդդիմադիրներին․ «Վա՞տ է, որ մեզ համար ոչ միաժամանակյա, բայց մեզ համար բան է բացվում»։

«Մենք իրականացնում ենք ծրագրեր, որոնք օգնում են մարդկանց, իսկ մարդիկ այդ օգնության կարիքն ունեն»․ Վասիլիս Մարագոս

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» ծրագրերի շահառուներ են ոչ միայն սյունեցիները, այլ Արցախից բռնի տեղահանվածները, ինչպես իր խոսքում նշեց ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ «փախստականները, որոնք անցել են այն ողբերգական իրադարձությունների միջով, որ տեղի ունեցան այս տարածաշրջանում»։

«ՀՀ էկոնոմիկայի նախարարն՝ ո՞վ է՝ Իլհամ Ալիեւը, թե՝ Գևորգ Պապոյանը, ինչո՞ւ ենք Ալիեւից իմանում»․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց՝ ժամանակին Թուրքիայով սիրիական ցորենը եկել է Հայաստան, բայց դա չի խանգարել, որ 1993-ին Թուրքիան փակի օդային սահմանը։

Ժողովուրդը լավ գիտի, թե քաղաքական դաշտում ով ով է, ով ինչ է արել, ինչպես է երկիրը կառավարել. Մեսրոպ Առաքելյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն է: – Խորհրդարանական ընդ­դիմությունը հայտարարում է վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին, իսկ որոշ ընդդիմադիր ուժեր իրատեսական են համարում միայն 2026 թվականի ընտրություններն ու այդ ժամանակ իշխանափոխության հասնելը: Ի՞նչ վերադասավորումների սպասել: – Իմպիչմենտի գործընթացի արդյունավետության մթնոլորտ չկա, այն ուղղակի որոշ ուժերի համար քաղաքական զբաղմունք է՝ ոչ ավելին։

«Միակողմանի զիջո՞ւմ է, որ Ղազախստանից ցորեն ենք Հայաստան ներկրում»․ Ռուբինյան

Վերջին 30 տարում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն պիտի ներկրվի Հայաստան․ Թունյան

«Ակադեմիական քաղաք» ֆորումի համար 420 հազար դոլար է ծախսվել․ «Ժողովուրդ»

Երեկվանից Երեւանում մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» միջոցառումը, որի կարեւորությունը, ըստ ամենայնի, հասկանում է միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզեց, որ գերշքեղ «Դվին» համալիրում կազմակերպված երկօրյա միջոցառման համար ծախսվել է մոտ 159.4 մլն դրամ, ինչը կազմում է գրեթե 421 հազար ԱՄՆ դոլար։ Մեկ ելույթի համար՝ պարզապես խոսքի

«Ներկայացուածը խեղաթիւրուած իրականութիւն մըն էր, ապատեղեկատուութիւն, յարիր այս վարչախումբին, որ խստօրէն անհանգստացուց հայ ազգային կեանքը, վիրաւորեց մեր ազգային ոգին… բայց մենք ծուղակը չենք իյնար»

Վեհափառ Հայրապետին մօտեցումը այն էր, որ պետութիւն-եկեղեցի ներկայ վատառողջ վիճակը պէտք է վերջ գտնէ անյապաղ, եւ մեր ազգին ու հայրենիքին գերագոյն շահերը կը պահանջեն, որ մեր ազգի երկու կարեւոր սիւներուն՝ պետութեան ու եկեղեցւոյ յարաբերութիւնը ըլլայ սերտ ու ամուր։

Ֆասթ բանկն ուսանողներին տրամադրում է անվճար Visa Gold ԱկնՔարտեր

Ֆասթ բանկն ուսանողներին տրամադրում է անվճար Visa Gold ԱկնՔարտեր առանց տարեկան սպասարկման վճարի։ Visa Gold ԱկնՔարտի յուրահատուկ դիզայնը ոչ միայն ընդգծում է քարտապանի անհատականությունը, այլև տրամադրում է մի շարք առավելություններ՝ կինոթատրոնի տոմսերի զեղչեր, քեշբեքի հնարավորություն, ինչպես նաև հայտնի առցանց կրթական հարթակների դասընթացներից շահավետ օգտվելու հնարավորություն։ Ֆասթ Բանկի քարտապանները հնարավորություն ունեն ձեռք բերել KinoPark-ի տոմսերը 15%

Մարդասիրության եւ արդարության սկզբունքները բացարձակ են

Ես մի կողմ եմ թողնում այն ցինիկներին, որոնք շատ լավ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, բայց փրփուրը բերանին փորձում են ապացուցել, որ իշխանության բոլոր լուրջ ընդդիմախոսները կա՛մ պետության ու ինքնիշխանության թշնամիներն են, կա՛մ կաշառակեր են, կա՛մ էլ կատարել են ինչ-որ այլ հանցագործություն, որի համար պետք է փտեն բանտերում: Նման ցինիկներ կան պատգամավորների, հ/կ-ականների,

Սուտ #7. «Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ»

Սկիզբը՝ այստեղ: Այս արտահայտությունը բազմիցս է հնչել երկրի առաջին դեմքի կողմից՝ սկսած 2018-ի մայիսից՝ պաշտոնավարման առաջին իսկ օրերից։ Օրինակ՝ «Կոռուպցիայի նկատմամբ մեր քաղաքականությունն ունենալու է զրո հանդուրժողականություն»,- Նիկոլ Փաշինյան, 2018թ. մայիս, որպես վարչապետ տված առաջին ասուլիսներից մեկը։ Նմանատիպ շեշտադրումներով ելույթներ եղան նաեւ պետական մարմիններում, դատարաններում, ԱԱԾ-ում, պետական վերահսկող մարմիններում։ Հայտարարությունը՝ որպես քաղաքական ուղերձ, ինչ խոսք, հնչեղ

«Փաշինյանը ցույց է տալիս, որ ինքն իշխանությունը կպահի կարմիր, սեւ, չգիտեմ ինչ բերետավորներով՝ անկախ ամեն ինչից». Ռուզան Ստեփանյան

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ ասաց. «Գյումրիում երեկվա իրադարձությունները, զարգացումները հստակ ապացուցում են, որ փաշինյանական իշխանությունը այլեւս չի կարողանում ռեալ նայել իրականությանը: Այն ոստիկանական զորքը, որ լցվել էր Գյումրի, տպավորություն էր, թե գնացել են Տորք Անգեղին զգետնելու: Առաջինը՝ Փաշինյանն ուզում է այդ գործողություններով ընդհանուր

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին փորձում է ճնշում գործադրել Գարեգին Բ կաթողիկոսի վրա՝ ստիպելով նրան հրաժարական տալ, այդպիսով խախտելով Հայաստանի Սահմանադրությունը, որն արգելում է պետական պաշտոնյաներին միջամտել Եկեղեցու ներքին գործերին։ Երբ Կաթողիկոսը մերժեց հրաժարական տալ, Փաշինյանը գտավ նրան հեռացնելու այլ միջոց՝ օրինականության քողի տակ։ Նա այժմ առաջ է բերում կեղծ պատրվակ,

Ստրասբուրգում Սրբուհի Գալյանը և ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Սահմանադրական բարեփոխումների ընթացքը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է. «Ստրասբուրգում պատիվ ունեցա հանդիպել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Միասին քննարկեցինք կարևոր հարցեր` ✅Սահմանադրական բարեփոխումների ընթացքը, ✅ Խաղաղության  կարևորությունը և դրա ամրապնդման  ուղղությամբ կատարվող աշխատանքը, ✅Ժողովրդավարական արժեքների պահպանման համատեքստում ապատեղեկատվության, օտարերկրյա ազդեցությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը, ✅ ԵԽ-ի հետ իրականացվող ծրագրերի ընդլայնումը և համագործակցության

«Վստահ եմ, որ այս հանդիպումն ավելի կամրապնդի Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը». Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արդյունավետ է գնահատել Նիկոլ Փաշինյանի հետ այսօր կայացած հանդիպումը: «Ես վստահ եմ, որ այս հանդիպումն ավելի կամրապնդի Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը»,– գրել է Իրակլի Կոբախիձեն X-ում:

«Շողակա՞թն» է մեր հացը կտրում կամ մեզ վատ վիճակում դնում, թե՞ իրենք. Հարություն Հարությունյան

Այս ամենը, որ արել են, ո՞ր հեռուստաընկերությունների հետ են խորհրդակցել՝ անե՞նք, թե՞ չանենք, արժե՞, թե՞ չարժե. Հարություն Հարությունյան

Եթե սխալ բան եմ ասում Տիգրան Ավինյանի մտերիմների կողմից իրականացված ապօրինությունների վերաբերյալ` թող Ավինյանը հերքի կամ գնա ու քանդի այդ ապօրինի կառուցված շուկան. Արթուր Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրում է. «6 օր առաջ տեսանյութ եմ հրապարակել՝ որում ներկայացրել էի, թե ինչպես Տիգրան Ավինյանի մտերիմները Բաղյան 2/5 հասցեում՝ համայնքային 500 քմ, 360 հազար դոլար արժողության հողատարածքի վրա, ապօրինի, առանց շինարարական թույլտվության, ինքնակամ շուկա են կառուցել։ Տեսանյութի նկարահանման օրը՝ 6 օր առաջ, ինձ վրա հարձակվել էին մի խումբ խմած մարդիկ՝ թույլ չտալով,

Դեսպան Խաչատրյանը Մոնակոյի իշխանին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները

ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին

ԱԳՆ-ն ու ՄԻՊ-ը լռում են, իսկ Բաքվի բանտում Վիգեն Էուլջեքջյանը դեռ սպասում է հարազատներից խնդրած ծխախոտին ու կարտոֆիլին. «Փաստինֆո»

ՀՀ ԱԳՆ-ն ու ՄԻՊ-ը հրաժարվում են բարձրաձայնել, թե ինչ քայլեր են իրականացնում՝ ապահովելու գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին՝ անհրաժեշտ իրերը փոխանցելու համար։ «Փաստինֆո»-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ Բաքվի բանտում  հերթական հացադուլից հետո, որն այս անգամ տեւել էր 30 օր, Վիգեն Էուլջեքջյանը  կապ էր հաստատել ընտանիքի հետ ու խնդրել իրեն ծխախոտ և կարտոֆիլ ուղարկել։

«Հայաստանի ճարտարապետների պալատը մշտապես եղել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի պահպանության, վերականգնման և արժանապատիվ վերաբերմունքի հարցերի առաջնագծում»

Սահմանվել է շինաշխատանքների վարման մշտադիտարկում՝ ԿԳՄՍ նախարարի, Պալատի նախագահի և նախագծի հեղինակային խմբի ներկայացուցչի մասնակցությամբ

Տեր Արամի ցուցմունքում իր սուբյեկտիվ ընկալումներն են, իր վախերն են, որոնք նույնիսկ հարկադրանքի նմանություն կամ տարրեր իրենց մեջ չեն պարունակում. Պետրոս Պետրոսյան

Տեր Արամի ցուցմունքում նշվում է ինչ-որ չաթի մասին, որտեղ փոխանցվել են հանձնարարությունները հավաքներին մասնակցելու վերաբերյալ. փաստաբան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031