Օրվա լրահոսը
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտ Արմենակյանը
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային առաջատար մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 12-ամյա Ալբերտը, որն էլ կներկայացնի Հայաստանը դեկտեմբերի 13-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում։ Ժյուրիի կազմում են եղել Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության
Մհեր Հակոբյան. «ՀԱԵ-ն, որպես կրոնական կառույց, ինքն է որոշում բոլոր հարցերը` կապված այդ թվում նաև և՛ իր ղեկավարության, և՛ սպասավորների, և՛ հավատավոր հոտի հետ»
Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես իհարկե հասկանում եմ հոգևորականի հետ կապված իրավիճակի քաղաքական աստառը, բայց փաստերն անտեսել որևէ կերպ ևս չարժե։ Փաստերը սրանք են. ՀԱԵ-ն միապետական բնույթ ունեցող հիերարխիկ կրոնական կառույց է, որի ղեկավարը սահմանում է կառույցի գործունեության կանոնները։ Այսինքն` նա է որոշում նաև, թե ով կարող է լինել
Փաշինյանն ու Կոբախիձեն մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու բարեկամական երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսության փաստը և վստահություն հայտնել, որ
«Կաշառք էին փնտրում, ծրարներ գտան, բացեցին, շնորհակալական խոսքեր էին՝ ուղղված քաղաքապետին»․ Գյումրու ավագանու անդամ
Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության քարտուղար Լուսինե Անանյանը, որն այսօր մասնակցում էր Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակի խուզարկությանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ քննիչներն առգրավել են DVR։ Ավագանու անդամին անհասկանալի է մնում, թե ինչու են իրավապահներն ամեն անգամ ասում՝ «Բացեք դուռը, թե չէ կկոտրենք», երբ իրենք բանալիները տրամադրում են, որևէ խոչընդոտ չեն ստեղծում։ «Հենց եկան,
Tashir Arena-ն բացվում է համաշխարհային ETERNIA շոուով հենց նրանց համար, ում հատկապես կարևոր է հրաշք տեսնել
Tashir Arena-ի հանդիսավոր բացմանն ընդառաջ՝ հոկտեմբերի 21-ին, Երևանում կայացավ յուրօրինակ թատերական-կրկեսային ETERNIA շոուի բարեգործական նախապրեմիերային ցուցադրությունը։ Առաջին հանդիսատեսներն էին նրանք, ովքեր հատկապես ջերմության և հոգատարության կարիք ունեն. բազմազավակ ընտանիքներ և Արցախից տեղահանված ընտանիքներ, վետերաններ, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև բարեգործական հիմնադրամների շահառուներ։ Նրանց համար այս երեկոն իսկական տոն դարձավ՝ լի լույսով, երաժշտությամբ և բարության հանդեպ
Տիգրան Ավինյանն ու դեսպան Սինվեյն կարևորել են գործակցության ընդլայնումը քաղաքների մակարդակում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ-ում իրավապահ մարմինները պետք է լինեն անկախ և գործեն՝ առաջնորդվելով բացառապես օրենքով, ոչ թե ընտրովի՝ քաղաքական քմահաճույքներին համապատասխան. Էդմոն Մարուքյան
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Պատկերացնու՞մ եք, որքան սնանկ են իշխանության ներկայացուցիչների քաղաքական գաղափարները, որ իրենց ամբողջ հռետորաբանությունը փորձում են կառուցել կեղծ երկընտրանքի վրա՝ «բոլորը կաշառակեր են կամ կաշառակերներին պաշտպանող, իսկ մենք՝ կաշառակերության այլընտրանքն ենք», «բոլորը ահաբեկիչ են կամ ահաբեկչությունը պաշտպանող, իսկ մենք՝ դրա այլընտրանքը»։ Հիշեցնեմ՝ երբ կալանավորվեց Բագրատ սրբազանը, ՔՊ-ական պատգամավորները մի քանի
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով Հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Պարոն Իրակլի Չիկովանին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ խոնարհեցին
«Դասարանական ընկերություն» տոնական միջոցառումը համախմբեց երեխաներին, մանկավարժներին և խմբավարներին
Ս.թ. հոկտեմբերի 19-ին Երևանում՝ Մոսկվայի տանը, տեղի ունեցավ «Դասարանական բարեկամություն» խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր «Եվրասիա-Հայաստան» հասարակական միավորման կողմից։ Միջոցառման նպատակն էր խթանել միջտարածաշրջանային կապերը, աջակցել մանկական ճամբարային շարժմանը և արժևորել մանկավարժների ու խմբավարների ներդրումը երիտասարդ սերնդի դաստիարակման գործում։ Ծրագրի շրջանակում մասնակիցները՝ դպրոցականներ, մանկավարժներ և ուղեկցողներ, կիսվեցին իրենց հիշողություններով՝ կապված «Օրլյոնոկ», «Արտեկ», «Նաստավնիկ», «Ծովային աստղ»
Գյումրու քաղաքապետի պարտականությունները կկատարի Վարդան Ղուկասյանի փոխքաղաքապետ փեսան
Ինձ այդ ժամանակ դիմեց նաև ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը, որի աչքին էին խփել, արյուն էր լցված։ Այսինքն բռնարարքներ են տեղի ունեցել, բայց ոստիկանական մեթոդներով՝ ծածուկ, անկյուններում, որ շատ մարդ չֆիքսեր, հիմա նոր մարդիկ ի հայտ են գալիս ու պատմում։
Դատավորին եւ ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ մի շարք այլ որոշումներ կընդունվեն ԲԴԽ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ
««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի «նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ» բառերով: Այս մասին ասել է Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը: Նա նշել
Ձերբակալել են Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի 8 վարորդների, 4 բանվորների, առգրավվել 8 մեքենաներ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական Հովսեփ Սիմոնյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեկվանից ոստիկանություն են տարել ու տարբեր քաղաքների ձերբակալվածների պահպանման վայրեր են տեղափոխել Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության 8 վարորդների, 4 բանվորների, առգրավվել են կոմունալ բաժնի 8 մեքենաները։ Հովսեփ Սիմոնյանը մեր միջոցով հորդորեց իրավապահ մարմիններին վերադարձնել համայնքի մեքենաները, ազատ արձակել կոմունալ բաժնի աշխատակիցներին, քանի որ այսպիսով կպարալիզացվի
Դատախազությունը վերաքննիչ քրեական դատարանից խնդրել է Միքայել Աջապահյանի նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով
Դատախազությունը բողոքարկել է Միքայել Սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով և վերաքննիչ քրեական դատարանից խնդրել է Միքայել Աջապահյանի նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով: Հ.Գ. Պաշտպանական թիմի կարծիքով դատախազությունը հապշտապ կերպով բողոք ներկայացնելով փորձելու է «վերահսկել» վերաքննիչ քրեական դատարանի նախընտրելի դատավորների նշանակման գործընթացը և վերաքննիչ դատարանի կողմից գործի արագ հանգուցալուծումը: Միքայել
Ովքեր կմասնակցեն այդ պատարագին, կամ կարգալույծի կողմից մատուցվող պսակին, մկրտությանը պետք է հստակ գիտակցեն, որ նրանք այլևս ՀԱԵ կողմից կարգալույծ եղած աղանդավորականի կողմից մատուցվող միջոցառման մասնակից են. Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ ամեն բան շատ արագ է զարգանում, արձագանքը ևս արագ անենք և տարածենք: Փաստացի Հովհանավանքում Սուրբ Պատարագ մատուցել պատրաստվողը այլևս քաղաքացիական անձ է և ոչ հոգևորական, այսինքն՝ զրկված է քահանայական ծառայությունից և չունի որևէ իրավասություն սուրբ պատարագ մատուցելու և նման գործողությունը համարվում է կանոնական խախտում։ Ըստ
«Երիտասարդների համար շատ հստակ պետք է լինի՝ ինչո՞ւ է պետք հայ լինել, հայերեն սովորել»․ Վարդան Մարաշլյան
Պետություն-Սփյուռք արդյունավետ հարաբերությունների երեք բաղադրիչներ, որոնք մենք չունենք
Փաշինյանը կարևորել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
Նախագծերի փաթեթով առաջարկվում է հիպոտեկի բազմակողմ պայմանագրի կնքման գործընթացն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է էլեկտրոնային եղանակով գործարքների կնքում, որով հիպոտեկի բազմակողմ պայմանագրի կնքման գործընթացը կդառնա առավել դյուրին, արագ եւ պայմանագրի կողմերի համաձայնության դեպքում կստորագրվի աշխարհի ցանկացած վայրում: Այս մասին ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ ուղղված ակնհայտ քաղաքական իշխանությունների քայլը և պահանջում է հետ կանչել օրինագիծն Աժ-ից
Հոկտեմբերի 21-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Ակնհայտ է, որ այս փոփոխության իրական պատճառը «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու իշխանության որոշումն
Նոտարական կարգով վավերացում չպահանջող պայմանագրերը հնարավոր կլինի կնքել նաեւ էլեկտրոնային եղանակով
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը: Նախագծով առաջարկվում է օրենքում կատարել համապատասխան լրացումներ եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմանագրերը կնքել առանց
«Երեկ Գյումրիում տեղի ունեցածն ուղղակի հարձակում էր ժողովրդի քվեի վրա»․ Արմենուհի Կյուրեղյան
Ըստ պատգամավորի՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների աչքի առաջ ՀՀ-ում ոտնահարվում են մարդու իրավունքները, իսկ նրանք լուռ են։
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վրաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Այսօր նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Վաղը վարչապետ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: ՀՀ վարչապետի աշխատակազմ
Հայրենադարձության ծրագրի իրականացումը ոչ միայն հումանիտար, այլև ժողովրդագրական, ինչպես նաև տնտեսական հրամայական է․ Ատոմ Մխիթարյան
«Հայաստան-Սփյուռք համագործակցության հիմնախնդիրները» թեմայով ֆորում
Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՄ մուտքի/ելքի նոր սահմանային համակարգը եւ ինչպե՞ս է այն գործելու
Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՄ մուտքի/ելքի նոր սահմանային համակարգը եւ ինչպե՞ս է այն գործելու Ի՞նչ է EES-ը Եվրոպական միության նոր Մուտքի/ելքի համակարգը (Entry/Exit System – EES) սկսել է գործել 2025 թվականի հոկտեմբերի 12-ից: EES-ն օգտագործող ԵՄ երկրները համակարգն իրենց արտաքին սահմաններին ներդնում են աստիճանաբար՝ մինչեւ 2026 թվականի ապրիլի 10-ը դրա լիարժեք ներդրումը: Համակարգը ենթադրում է,
Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով կառույցի դերը ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրակարգում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Քննարկվել են ոլորտային համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքի, սոցիալական բնակարաշինության, խնամատարության ինստիտուտի զարգացման, սոցիալական ծառայությունների թվայնացման և մի շարք այլ ուղղություններով․ անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԵՄ ներգրավմամբ արդեն
Արդյոք գոյություն է ունենալու հայկական Սփյուռք, որը կապ ունի ՀՀ-ի հետ․ Ավետիք Չալաբյան
Ըստ բանախոսի, ապրելով Հայաստանում, մենք մինչեւ վերջ չենք զգում ապազգայնացման ողջ արհավիրքը, թեեւ այն ամեն օր մոտենում է մեզ։ Մինչդեռ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներն ավելի սուր են զգում ամենը ու դա սկսվել է 44-օրյա պատերազմից հետո պարտությամբ, երբ օրեցօր ավելի է մեծանում հիասթափությունն ու տարակուսանքը։
«Եթե չհերքեն զրպարտությունը՝ «Մեր ձևով» շարժումն իրավական ճանապարհով է պահանջելու պարզել, թե ովքեր են նմանատիպ կեղծ ձայնագրություններ պատրաստում»
Նշված պահանջը չկատարելու դեպքում նաև զրպարտության փաստով է հայց ներկայացվելու դատարան։
Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցը նոր մասնաշենք կունենա Firdus Prime Residence թաղամասում
Firdus Prime Residence բնակելի թաղամասում ավարտին է մոտենում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կազմում գործող Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունը։ Դպրոցը տարիներ շարունակ հայտնի է եղել իր բարձրակարգ կրթությամբ և բազմաթիվ ճանաչված շրջանավարտներով։ Այժմ այն ստանում է լիարժեքորեն հագեցած, նորակառույց ու ժամանակակից պահանջներին համապատասխանող շենք՝ կառուցված հենց Firdus Prime Residence նախագծի
Օգոստոսին տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլացավ՝ հուլիսի 9 %-ից նվազելով մինչև 7.5 տոկոս
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը Օգոստոսին աճի տեմպը թուլացավ՝ կազմելով 7․5 տոկոս (տ/տ), աճողական ցուցանիշը հասցնելով 7.1 տոկոսի։ Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ցուցանիշն օգոստոսին բարձրացավ 29.1 տոկոսով (տ/տ)՝ Ռուսաստանից ներհոսքերի հաշվին։ Գնաճը բարձրացավ՝ սեպտեմբերին հասնելով 3.7 տոկոսի, և ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողեց։ Թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումն օգոստոսին էապես
Մոլդովական փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Մոլդովական – Ստեփանյան փողոցների խաչմերուկից մինչև Մոլդովական փողոց հ.31 շենք, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Երևանի քաղաքապետարան
Միքանաձեն Փաշինյանին ներկայացրել է Վրաստանում իրականացվող կրթական բարեփոխումները և համագործակցության ուղղությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միքանաձեին։ Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և մասնակցությունը «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում» համաժողովին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կրթության, գիտության և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը, այդ թվում բարեփոխումների իրականացման գործում սերտ երկխոսությունն ու փորձի փոխանակումը։ Գիվի Միքանաձեն նշել


















































